07/02/2026
Փաստեր փսորիազի մասին 🧩
▫️ Փսորիազը քրոնիկ (երկարատև) մաշկային հիվանդություն է
▫️ Այն վարակիչ չէ ❌ — չի փոխանցվում շփման միջոցով
▫️ Առաջանում է իմունային համակարգի խանգարման հետևանքով
▫️ Կարող է սրվել սթրեսի, հորմոնալ փոփոխությունների, վարակների կամ սառը եղանակի ժամանակ
▫️ Ամենահաճախ հանդիպող ձևը՝ կարմիր բծեր՝ ծածկված սպիտակավուն թեփով
▫️ Կարող է ազդել ոչ միայն մաշկի, այլև եղունգների և հոդերի վրա
▫️ Կարող է ախտահարել գլխամաշկը, եղունգները, արմունկները, ծնկները և գոտկատեղը
▫️ Սրացումները հաճախ կապված են սթրեսի, վարակների, հորմոնալ փոփոխությունների և որոշ դեղամիջոցների հետ
🧬 Կառավարում
Փսորիազը լիարժեք չի բուժվում, սակայն ժամանակակից թերապիան և ճիշտ խնամքը թույլ են տալիս հասնել կայուն ռեմիսիայի և կյանքի որակի զգալի բարելավման։
# #մետաֆարմ #գյումրի