Dr. Vrezh Asryan

  • Home
  • Dr. Vrezh Asryan

Dr. Vrezh Asryan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Vrezh Asryan, Surgeon, .

12/08/2025

Իմ պրակտիկայում լեղապարկի վիրահատությունների շրջանակում հանդիպած բարդ և հետաքրքիր դեպքերից մեկն եմ ցանկանում ներկայացնել։ Բուժառուն դիմել էր սուր լեղաքարային հիվանդությանը բնորոշ գանգատներով։ Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր լեղապարկի հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ քսանտոգրանուլեմատոզ խոլեցիստիտ։ Վիրաբուժական խորհրդակցության արդյունքում որոշվեց կատարել լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա։
Ներվիրահատական (և հետագայում՝ լաբորատոր քննությամբ) պարզվեց, որ բուժառուն ունի պարբերական հիվանդություն, ինչը, տարածուն կպումային պրոցեսի առկայության հետևանքով, էապես բարդացրեց վիրահատության ընթացքը։ Վիրահատարանում քննարկվեց բաց մեթոդի անցնելու տարբերակը, սակայն մեզ հաջողվեց վիրահատությունը ավարտել լապարոսկոպիկ եղանակով։

Քսանթոգրանուլոմատոզ խոլեցիստիտը (ՔԳԽ) հազվագյուտ հանդիպող ինքնուրույն նոզոլոգիական ձև է , որը բնութագրվում է լեղապարկի քայքայմամբ և լիպիդներով հարուստ մակրոֆագերի (քսանթոմատոզ բջիջների) կուտակմամբ, ֆիբրոզով և բորբոքումով: Հիվանդությունն իր անվանումը ստացել է իր հյուսվածաբանական պատկերից, որը ներառում է քսանթոգրանուլոմատոզ (դեղին-հատիկավոր) բորբոքում:
🔬 Պատճառները
Ճշգրիտ պատճառները անհայտ են, բայց կասկածվում են հետևյալ գործոնները
●Լեղապարկի ծորանի մեխանիկական խցանում (օրինակ՝ քարեր)
●Քրոնիկ բորբոքում լեղու ռեֆլյուքսի պատճառով
●Վարակ
●Լեղապարկի պատի վնասում և լեղու արտահոսք պատի հյուսվածքի մեջ
🧬 Պաթոգենեզ
Տեղի է ունենում լորձաթաղանթի քայքայում, լեղին թափանցում է ենթալորձային շերտ, առաջացնելով
●Ակտիվ բորբոքային ռեակցիա
●Լիպիդներ կլանող մակրոֆագերի (քսանթոմատոզ բջիջների) ներհոսք
●Ֆիբրոզի և գրանուլոմատոզ հյուսվածքի առաջացում
🧪 Հյուսվածաբանություն
●Փրփրային մակրոֆագեր (քսանթոմատոզ բջիջներ)
●Գրանուլոմաներ
●Ֆիբրոզ
●Բորբոքային ինֆիլտրացիա
⚠️ Կլինիկական պատկեր
Ախտանիշները նման են քրոնիկ կամ սուր խոլեցիստիտի ախտանիշներին
●Ցավ աջ ենթաքոնդրիումում
●Ջերմություն
●Սրտխառնոց, փսխում
●Կարող է նմանակել լեղապարկի քաղցկեղին
🧻 Ախտորոշում
Ուլտրաձայնային հետազոտություն, ՀՏ, ՄՌՏ. Լեղապարկի պատի հաստացում, հնարավոր է՝ գոյացություններով
●Հաճախ վիրահատությունից առաջ անհնար է տարբերակել չարորակ պրոցեսից
●Վերջնական ախտորոշումը կատարվում է հեռացված լեղապարկի հյուսվածքաբանական հետազոտությունից հետո
⚙️ Բուժում
●Խոլեցիստէկտոմիան հիմնական մեթոդն է
●Բարդ դեպքերում (օրինակ՝ խուղակ, թարախակույտ)՝ լայնածավալ վիրաբուժական միջամտություն
●Հակաբիոտիկներ՝ եթե կա վարակ

09/08/2025

Հարգելի ընկերներ, բուժառուներ և հետևորդներ այսօր ուզում եմ համառոտ խոսել շատ արդիական խնդրի` ավելորդ քաշի և խնդրի վիրահատական բուժման մասին։
▪️ Ավելորդ քաշը՝ դա միայն էսթետիկ խնդիր չէ։ Այն պատճառ կարող է հանդիսանալ այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները, գերճնշումը, հոդացավերը, նույնիսկ նվազեցնում է կյանքի տևողությունը։
📈 Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում այս խնդիրը արագ տեմպերով աճում է ։
💡 Եթե Մարմնի Զանգվածի Ինդեքսը (BMI) ավելի բարձր է, քան 30՝ արժե խորհրդակցել բժշկի հետ։

📍 Ի՞նչ է բարիատրիկ վիրահատությունը
Բարիատրիկ վիրահատությունը՝ ավելորդ քաշի դեմ պայքարի արդյունավետ միջոց է, երբ դիետաներն ու մարզումները չեն օգնում։
Այն օգնում է նվազեցնել քաշը և բարելավել առողջությունը՝ հատկապես եթե ունեք երկրորդ տիպի շաքարախտ, բարձր ճնշում կամ հոդացավեր։

🔹 Տարածված վիրահատական մեթոդներ
▪️ Որովայնի "փողկապ" (ռուկավային գաստրէկտոմիա) – երբ ստամոքսի մի մասը հեռացվում է և դուք արագ հագենում եք։
▪️ Շունտավորում – երբ սնունդը շրջանցում է ստամոքսի մի մասը, և դուք քիչ կալորիա եք կլանում։

🔹 Թիրախային խումբ
✔️ Երբ Մարմնի Զանգվածի Ինդեքսը 35-ից բարձր է և կան ուղեկցող հիվանդություններ
✔️ Երբ փորձել եք այլ մեթոդներ՝ առանց դրական արդյունքի
✔️ Երբ պատրաստ եք փոխել ձեր ապրելակերպը

🔹 Ինչ կտա ձեզ
✨ Մինչև 60–80% ավելորդ քաշի կորուստ
✨ Շաքարախտի և ճնշման վերահսկում՝ նույնիսկ առանց դեղերի
✨ Ավելի թեթև, ակտիվ և ազատ կյանք

⚠️ Սա կախարդական լուծում չէ՝ այլ լուրջ քայլ։ Վիրահատությունից հետո շատ կարևոր է պահպանել սննդակարգը, հետևել վիտամիններին և լինել բժիշկների հսկողության տակ։

________________________________________
Խորհրդատվության, ախտորոշման և բուժման հարցերով կարող եք դիմել` ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Վրեժ Վալերի Ասրյան
📩 ☎ (044) 75-05-75
________________________________________

18/04/2025
06/04/2025

Պրոֆեսիոնալիզմ և նվիրվածություն․

➖ Մեծ հպարտությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայկ Հենրիկի Եղիազարյանը այլևս հանդիսանում է Մեդլայն կլինիկայի Ռոստովյան մասնաճյուղի գլխավոր բժիշկը՝ մասնագետ, ով իր բազմամյա փորձն ու գիտելիքները ներդրել է ժամանակակից, բարեխիղճ և մարդակենտրոն բժշկության մեջ։

🩵 Նրա աշխատանքի հիմքում կանգնած է մարդկանց բարեկեցության անկեղծ ցանկությունը, իսկ նրա մասնագիտական նվիրումն ու շարունակական ինքնազարգացումը ապահովում են կլինիկայի բարձր որակի և առաջադեմ բուժօգնության ստանդարտները։

✔️ Դասավանդելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ նա նպաստում է ապագա բժիշկների մասնագիտական ձևավորմանը։

Բժիշկ Եղիազարյանի ջանքերով է նաև, որ այսօր Մեդլայնը ոչ միայն բուժում է, այլ նաև ոգեշնչում՝ վերածվելով առողջության, վստահության և հուսալիության խորհրդանիշի։ 🏥

12/04/2024

Знаю, что мне осталось жить меньше, чем прожито.

Чувствую себя ребёнком, которому дали коробку конфет: он ест с удовольствием, а когда видит, что осталось совсем мало, то начинает их есть с особым смаком.

У меня нет времени на бесконечные лекции об общественных законах — ничего не изменится. И нет желания спорить с глупцами, которые действуют не по возрасту. И нет времени бороться с серостью. Я не хожу на собрания, где раздувают эго и терпеть не могу манипуляторов.

Меня беспокоят завистники, которые пытаются опорочить самых способных, чтобы завладеть их должностями, талантами и достижениями.

У меня слишком мало времени для обсуждения заголовков — моя душа торопится.

В коробке осталось слишком мало конфет.

Мне интересны человечные люди. Люди, умеющие смеяться над своими ошибками, те, кто добился успехов, кто понимает свое призвание и не прячется от ответственности. Кто защищает человеческое достоинство и хочет быть на стороне правды, справедливости, праведности. Это то, ради чего стоит жить.

Я хочу окружить себя людьми, которые умеют трогать сердца других. Кто сквозь удары судьбы смог подняться и сохранить мягкость души.

Да, я спешу, я спешу жить с интенсивностью, которую может дать только зрелость. Я съем все конфеты, что остались у меня — они будут вкуснее, чем те, что я уже съел.

Моя цель — дойти до конца в гармонии с собой, со своими близкими и совестью.

Я думал, у меня две жизни, а оказалась только одна, и ее нужно прожить достойно».

Энтони Хопкинс

31/08/2023
Վահանաձև գեղձի հիվանդությունները բուժվում են ինչպես դեղորայքային, այնպես էլ՝ վիրահատական եղանակով: Վիրահատական բուժման ե...
26/06/2022

Վահանաձև գեղձի հիվանդությունները բուժվում են ինչպես դեղորայքային, այնպես էլ՝ վիրահատական եղանակով:
Վիրահատական բուժման են ենթարկվում հիմնականում հանգուցավոր ձևերը, որոնք բաժանվում են՝ բարորակ ու չարորակ նորագոյացությունների: Վիրահատական եղանակով բուժումը ցուցված է նաև երկարատև հիպերթիրեոզի ժամանակ:
Վիրահատական բուժման տարբերակներն են՝
🔹 ախտահարված գեղձի մի կեսի հեռացում. կիրառվում է ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ նորագոյացությունների դեպքում
🔹 գեղձի ամբողջական հեռացում
Վիրահատական միջամտությունների եղանակը նույնպես անհատական է՝ հաշվի են առնվում տարբեր հետազոտությունների արդյունքները:
Եթե ձեզ մոտ առկա են այս բոլոր խնդիրները, մի ուշացրեք և դիմեք մասնագետի օգնությանը։

23/06/2022

Address


Telephone

+37444750575

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Vrezh Asryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram