Aystegh Psychology Lab

Aystegh Psychology Lab Հոգեբանական կենտրոն
Այստեղ ապահով է 🌿

16/02/2026

🌿Հիշեցնում ենք, որ ԱյսՏեղ շուտով ունենալու ենք շատ ապահով և սիրուն խմբային հոգեթերապևտիկ մեկնարկ՝ Եվա Ասրիբաբայանի հետ։

💚Գրանցումները դեռ բաց են
🔗Լինքը կգտնեք մեր էջի bio-ում

Բոլոր հարցերի դեպքում սիրով կօգնենք Ձեզ✨

15/02/2026
08/02/2026

Հոգեբանի նուրբ մոտեցման կարևորության մասին 🌿

03/02/2026

Որպես սկսնակ հոգեբան՝ ինչպե՞ս չվախենալ այցելուի հետ աշխատանքում, մարզել պրակտիկ հմտությունները և ավելի վստահ դառնալ. այս և նմանատիպ այլ հարցերի պատասխաններ կգտնեք «ՀԽՀ» հայլայթում 🌿

31/01/2026

Խմբային թերապիան օգնում է հասկանալ սեփական հույզերը, հարաբերությունների մեջ տեսնել կրկնվող օրինաչափությունները, զարգացնել ինքնագիտակցությունը և ձեռք բերել նոր հմտություններ՝ շփման ու սահմանների պահպանման մեջ։ Խումբը դառնում է «կենդանի հայելի», որտեղ հաճախ արտացոլվում է այն, ինչ անհատական աշխատանքի ընթացքում դժվար է նկատել։

Իսկ ԱյսՏեղ մեկնարկող խմբային թերապիային կարող եք գրանցվել՝ գրելով մեզ կամ լրացնելով bio-ի լինքը 🤍

Հ.Գ. Եթե ունեք անհանգստություն, թե արդյոք այս թերապիան Ձեզ համար է, ապա կարևոր ենք համարում նշել, որ նախապես ունենալու եք հանդիպում խմբավար Եվա Ասրիբաբայանի հետ և քննարկելու եք բոլոր մանրամասները 😌

29/01/2026

❤️Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվա Ասրիբաբայանի հետ խմբային հոգեթերապիայի գրանցումներն արդեն բաց են, գրանցման համար խնդրում ենք գրել մեզ նամակ կամ լրացնել bio-ի լինքը 🔗

26/01/2026

Մեկնարկում ենք «Հոգեբանության խորհրդատվության հիմունքներ» 4.0 խորացված դասընթացը: 🚀
Այն նախատեսված է հոգեբանության ֆակուլտետի ուսանողների և սկսնակ հոգեբանների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել գործնական հմտություններ և վստահություն իրենց աշխատանքում:

Դասընթացին Տիգրանը ծանոթացնում է՝
✔️ Հոգեբանական խորհրդատվության ընթացակարգերին ու տեխնիկաներին
✔️ Այցելուի հետ փոխվստահելի հարաբերությունների կառուցմանը
✔️ Այցելուի հետ հայցի ձևակերպման մեխանիզմներին
✔️ Խորհրդատուի ինքնախնամքին՝ որպես մասնագիտական այրման կանխարգելման միջոց
✔️Ստեղծում ապահով միջավայր՝ փորձարկումների համար

📅 Մեկնարկ՝ մարտ ամիս
🕑 Տևողությունը՝ 12 հանդիպում, շաբաթը 2 անգամ, յուրաքանչյուրը` 2 ժամ
👥 Մասնակիցների թիվը սահմանափակ է
🌿Արժեքը՝ 90.000 ՀՀԴ, մինչև փետրվարի 15-ը գրանցվելու դեպքում՝ 80.000 դրամ։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, ինչպես նաև հնարավորություն կունենան հետագայում մասնակցելու հաջորդ փուլին 🤫

📩 Տեղերը սահմանափակ են:
Գրանցվելու համար գրեք մեզ անձնական նամակ կամ անցեք մեր էջի bio-ի հղմամբ:

17/01/2026

Հոգեբանի աշխատանքը խորը ներգրավվածություն է պահանջում․ լսել, զգալ, տեսնել այցելուի ապրումները։ Այսպիսի ինտենսիվ աշխատանքից հետո անհրաժեշտ է դադար, որպեսզի ներսում ամեն ինչ իր տեղը վերադառնա 🌿

Վերականգնվելու մեթոդները բազմազան են՝ սկսած պարզապես լուռ մնալուց, վերջացրած գործընկերների հետ շփումով։

Այդ րոպեներն արտաքինից կարող են աննշան լինել, բայց առանց դրանց հնարավոր չէ որակյալ աշխատանք կատարել։ Եթե հոգեբանը չհանգստանա, չվերականգնվի, չի լինի ամբողջությամբ ներկա հաջորդ սեսիայում։ Այդ պատճառով սեսիաների արանքում հանգստանալը ոչ թե դադար է աշխատանքից, այլ աշխատանքի լուռ, անտեսանելի, բայց հիմնարար հատված 💚

Փոքրիկ հուշում ✨
09/01/2026

Փոքրիկ հուշում ✨

Ո՞րը կընտրես, գրիր մեկնաբանությունում ✨
01/01/2026

Ո՞րը կընտրես, գրիր մեկնաբանությունում ✨

31/12/2025

Երազանք պահիր և թող այն կատարվի գալիք տարում։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ ✨

30/12/2025

Փոքրիկներ՝ մարդիկ, ովքեր չեն շտապում մեծանալ, չեն վախենում սխալվելուց,
գիտեն ուրախանալ ամենափոքր բաներից, սիրել՝ առանց պայմանների…❤️

Address

4/3 Nikoghayos Adonts
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

+37498676979

Alerts

Be the first to know and let us send you an email when Aystegh Psychology Lab posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Aystegh Psychology Lab:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category