YSMU College Students

  • Home
  • YSMU College Students

YSMU College Students Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջի ուսանողներ

🗣️ ԵՊԲՀ քոլեջի ուսանողական խորհուրդը    ներկայացնում 2022թ բանավեճների մրցույթի բովանդակությունը։📩 Օրակարգի և փուլերի հա...
17/11/2022

🗣️ ԵՊԲՀ քոլեջի ուսանողական խորհուրդը ներկայացնում 2022թ բանավեճների մրցույթի բովանդակությունը։
📩 Օրակարգի և փուլերի հաջորդականության մասին առավել մանրամասն տեղեկությունները կտեղադրվեն Տելեգրամյան ալիքում (տե’ս հղումը էջի բիոյում)

Նոյեմբերի 11-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսա...
16/11/2022

Նոյեմբերի 11-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում ֆինանսավորված «ConNect» ծրագրի մասնակից ուսանողների աշխատանքների գնահատման և պարգևատրման միջոցառումը։ Այս ծրագրի նպատակը ուսանողների շրջանում տեսական և գործնական հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև համալսարանական կյանքին ակտիվ ներգրավվածության խթանումը։ Միջոցառման առաջին փուլում ԵՊԲՀ քոլեջի և համալսարանի ուսանողներից ձևավորված վիրաբուժական թիմերի համար կազմակերպվել էր դերային խաղ-մրցույթ, որի ընթացքում թիմերից մեկի կողմից ներկայացվում էր կլինկական դեպք, իսկ հակառակորդ թիմերը ըստ ախտանիշների և հիվանդության պատմության փորձում էին կռահել վերջնական ախտորոշումը։
Միջոցառման երկրորդ փուլում ուսանողները ցուցադրեցին իրենց վիրաբուժական հմտությունները, որոնք, համաձայն ծրագրի գործողությունների, զարգացվում էին ծրագրի իրականացման ընթացքում։ Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։
Այս ծրագիրը փայլուն կերպով ցույց է տալիս ուսանողների՝ մեկ գաղափարի շուրջ համախմբումը և մասնագիտական համագործակցության օգնությամբ ինքնակազմակերպումը։

***
Այս միջոցառումն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

ԵՊԲՀ քոլեջի ուսանողական խորհուրդը իրականացնում է արյան դոնորների միավորում։ Հայտադիմումը կարող են լրացնել՝ 18 տարեկանը բ...
18/09/2022

ԵՊԲՀ քոլեջի ուսանողական խորհուրդը իրականացնում է արյան դոնորների միավորում։ Հայտադիմումը կարող են լրացնել՝ 18 տարեկանը բոլորած անձիք։ Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ հակացուցումներին և ցանկության դեպքում լրացնել հայտը։

https://forms.gle/h374SFxNe9hJ72ke6


(Գրանցման հղումը նաև ինստագրամյան էջի բիոյում)

✉️ Հետևեք նորություններին մեր տելեգրամյան էջով։✉️ Քոլեջի պաշտոնական հայտրարություններն ու տեղեկությունները ամենատարածված...
08/09/2022

✉️ Հետևեք նորություններին մեր տելեգրամյան էջով։
✉️ Քոլեջի պաշտոնական հայտրարություններն ու տեղեկությունները ամենատարածված սոցիալական հարթակներից մեկում՝
YSMU_STUDENTS
(Էջի հղումը կգտնեք մեր բիոյում)

Փոքրիկ օգնություն առաջին կուրսեցիներին՝ տարածքում կողմնորոշվելու համար 😉
03/09/2022

Փոքրիկ օգնություն առաջին կուրսեցիներին՝ տարածքում կողմնորոշվելու համար 😉

Կադրեր՝  Երևանի Մ. հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջի ընդունելության քննություններից
09/08/2022

Կադրեր՝ Երևանի Մ. հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջի ընդունելության քննություններից

Քոլեջի ուսանողները կրկին գրանցում են  հաջողություններ և այս անգամ .sgy վիրաբուժական ծրագրում։ Մասնակցելով ծրագրի դասընթա...
08/08/2022

Քոլեջի ուսանողները կրկին գրանցում են հաջողություններ և այս անգամ .sgy վիրաբուժական ծրագրում։ Մասնակցելով ծրագրի դասընթացներին ուսանողները ձեռք բերեցին բազմաթիվ նոր հմտություններ ու գիտելիքներ, ինչպես նաև ստացան հնարավորություն աշխատելու համալսարանի ուսանողների հետ վիրահատական թիմերում։

Ավարտական ամփոփիչ մրցույթի ժյուրին էր՝ թիմը, որոնց հետ ծանոթությունը մասնակիցների համար բացեց նոր դռներ դեպի վիրաբուժական ապագան։

Ահա այն աշխատասեր թիմը, որի ջանքերով կազմակերպվեց ԵՊԲՀ քոլեջի առաջին ավարտական միջոցառումը։ Քոլեջի դեկխնատի գլխավորությա...
18/07/2022

Ահա այն աշխատասեր թիմը, որի ջանքերով կազմակերպվեց ԵՊԲՀ քոլեջի առաջին ավարտական միջոցառումը։ Քոլեջի դեկխնատի գլխավորությամբ, Ուսանողական խորհուրդը շարունակում է տանել բազմաթիվ աշխատանքներ՝ քոլեջի ուսանողության կրթության բարելավման և հիշարժան պահերի ապահովման համար։

«Մանկուց երազել եմ բժիշկ դառնալու մասին և միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որոշեցի դիմել ԵՊԲՀ քոլեջ` հասկանալու, թե արդյ...
18/07/2022

«Մանկուց երազել եմ բժիշկ դառնալու մասին և միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որոշեցի դիմել ԵՊԲՀ քոլեջ` հասկանալու, թե արդյո՞ք բժշկությունն իսկապես ինձ այդքան դուր է գալիս։ Սկզբկական շրջանում ամեն ինչ սովորական էր, հետագայում` ավելի բարձր կուրսերում, երբ սկսվեցին պրակտիկաները, մուտք գործեցի կյանքի մի նոր փուլ, որն ասում էր «ՔՈ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐԻՏ Է, ՍԱ Է ՔՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
Դեռ Հիպոկրատը նկարագրել է բժշկությունը որպես «արվեստների մեջ ազնվագույնը»
Սա է պատճառը, որ մեր քոլեջում առաջնահերթ ուշադրություն է դարձվում ուսանողի անհատականության ձևավորանը, մասնագիտական և ընդհանուր զարգացմանը։
Տարեցտարի ավելանում է դիմորդների և շրջանավարտների թիվը, ինչի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում դասախոսական կազմը, որը հմուտ է իր մասնագիտության մեջ և, չխնայելով իրեն, տքնաջան աշխատանքի շնորհիվ, փոխանցում է իր փորձը սերնդեսերունդ։
Ուսումը ԵՊԲՀ քոլեջում իրականացվում նորագույն ուղեցույցներին համապատասխան, ինչն ապահովում է կերտվող մասնագետի որակը։
Ավարտելով այս քոլեջը` զիջում ենք մեր տեղը ձեզ, հաջորդնե'ր, ակնկալելով, որ դուք նույնպես լավ կսովորեք, զգալով և պահպանելով նախորդների շունչը, և ապագայում կդառնաք լավ մասնագետներ։
Ինչպես ասել է Չարլզ Դիքենսը «Բաժանման ցավը ոչինչ է կրկին հանդիպելու ուրախության համեմատ»։ Կհանդիպենք պատահմամբ, տարբեր վայրերում և ուստի ապրե'ք այնպես, որ տեսնելիս հպարտ նայենք մեկմեկու»

ԵՊԲՀ քոլեջի շրջանավարտ՝ Կարմելա Աբաղյան

15.07.2022թ. 13:00 Կապույտ Դահլիճում Տեղի կունենա ԵՊԲՀ քոլեջի ԱՌԱՋԻՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ, որի ընթացքում կկայանա՝ 305-9...
12/07/2022

15.07.2022թ. 13:00 Կապույտ Դահլիճում Տեղի կունենա ԵՊԲՀ քոլեջի ԱՌԱՋԻՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ, որի ընթացքում կկայանա՝ 305-9, 306-9, 307-12, 308-9, 309-12, 310-9, 311-12, 401-9, 402-9, 403-12 խմբերի, դիմպլոմների հանձման արարողակարգը։ Սիրով հրավիրում ենք քոլեջի բոլոր ուսանողներին, ճանապարհելու մեր ավագ ընկերներին դեպի նոր հաջողությունների ուղի։

Միջոցառումը կվարեն ուսանողներ՝ Մերի Մամուլյանն ու Սամվել Հարությունյանը, իսկ երաժշտությամբ կապահովի .band -ը։

🗓 30.04.2022թ-ին Է. Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանում կայացավ “Trip to Success” կոնֆերանսը։👥 Վերջինս կազմակերպվել էր ԵՊԲՀ...
03/05/2022

🗓 30.04.2022թ-ին Է. Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանում կայացավ “Trip to Success” կոնֆերանսը։

👥 Վերջինս կազմակերպվել էր ԵՊԲՀ «հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի» դասախոս՝ Արմինե Արմենի Հարությունյանի ղեկավարությամբ, ԵՊԲՀ քոլեջի ուսանողների կողմից։

📊 Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին 21-րդ դարի այն ամկնաակտուալ հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են երիտասարդությանը հաջողության հասնելու համար՝ փափուկ և կոշտ հմտություններ, բիզնես էթիկա, նորարարություն, ՍթարթԱփներ և ՍՎՈԹ վերլուծություն, ինչպես նաև բիզնես պլան, դրամաշնորհային ծրագրեր ու ոչ ֆորմալ կրթության միջոցներ։

🎓 Ներկա էին ինչպես քոլեջի, այնպես էլ համալսարանի ուսանողներ, որոնցից ամենաակտիվները պարգևատրվեցին ամբիոնի և քոլեջի դեկանատի կողմից։

Հարգելի ԵՊԲՀ քոլեջի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 11:30-ին, Էմիլ Գաբրիելյանի անվան 4-...
28/04/2022

Հարգելի ԵՊԲՀ քոլեջի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 11:30-ին, Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանում (գլխավոր մասնաշենք 3-րդ հարկ) տեղի կունենա “Trip to success” կոնֆերանսը։
Հանդիպմանը կտրվեն պատասխաններ 21-րդ դարի երիտասարդության շրջանակներում ամենաակտուալ հարցերին՝

1.Ո՞ր հատկանիշների զարգացումը կբերի հաջողության
2.Ինչպե՞ս կառուցել սեփական բիզնեսը
3.Ինչպե՞ս ներկայանալ սոցիալական հարթակներում և աշխատել գումար տանից

Կոնֆերանսին կարող են մասնակցել ԵՊԲՀ քոլեջի բոլոր ուսանողները, ստորև ներկայացված հայտը լրացնելուց հետո

https://forms.gle/AhbmCRaZa3gPxrfg9

Բարև Ձեզ, այս հայտարարությունը տեղադրեք Ձեր քոլեջի խմբի չաթում։

Հարգելի ԵՊԲՀ քոլեջի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 11:30-ին, Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանում (գլխավոր մասնաշենք 3-րդ հարկ) տեղի կո....

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when YSMU College Students posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram