10/02/2024
🌟 Նպատակը մեկն է՝ Ակադեմիական հաջողություն 📚
Պատրա՞ստ եք հասնել ձեր ակադեմիական երազանքներին: Սկսեք SMART նպատակներ սահմանելով.
🔹 Specific-Առանձնահատուկ. հստակ սահմանեք, թե ինչի եք ուզում հասնել: Օրինակ՝ «Ես ուզում եմ այս կիսամյակում Կենսաքիմիայի քննությունից 10 ստանալ»։
🔹 Measurable-Չափելի. Համոզվեք, որ կարող եք հետևել ձեր առաջընթացին: Չափեք ձեր պրոգրեսը գնահատականներով, սովորելուն հատկացված ժամերով կամ առաջադրանքների կատարմամբ:
🔹 Achievable-Իրագործելի. Դրեք նպատակներ, որոնք մարտահրավեր են ենթադրում, բայց միևնույն ժամանակ իրատեսական են: Հաշվի առեք ձեր կարողությունները, ռեսուրսները և ժամանակը:
🔹 Relevant-Համապատասխան. Ձեր նպատակները համապատասխանեցրեք ձեր ակադեմիական ձգտումներին: Կարևոր է հաշվի առնել ձեր արժեքները և երկարաժամկետ նպատակները։
🔹 Time-based-Ժամկետային սահմանափակմամբ. Ձեզ իրատեսական, բայց նաև ամբիցիոզ վերջնաժամկետ տվեք աշխատելու համար, որպեսզի մեծ լինի մոտիվացիան, և հստակ լինեն առաջնահերթությունները:
Հիշեք, որ հաջողությունը նվաճելի է, երբ դուք SMART նպատակներ եք դնում և հավատարիմ եք մնում ձեր ակադեմիական երազանքներին: 💪🎓
#կրթություն #նպատակ #սմարթնպատակներ #մոտիվացիա