DarwinLabs

DarwinLabs DarwinLabs (ex-Coronatest) is an Armenian tech company. Our team is proud to shape the future of the healthcare in Armenia and beyond.

DarwinLabs (ex-CoronaTest)
Order any PCR or blood test to your home or office - no need to queue at the lab or risk to get infected!
011 33 36 33
094 05 04 51
www.darwinlabs.am We allow you to book over 250 types of PCR and blood tests online and complete them at home or in your office without a need to queue in a medical institution or risk to get infected. We partner with the biggest medical labs in Yerevan controlling all aspects of their work, from nurses' performance to reagents they use. To secure results & protect your privacy, we use our own blockchain-based QR codes system – we were among the first ones in the world to start using QR codes for this. We serve both individual clients and corporate customers such as Visa, Aeroflot, Samsung, Picsart, ICRC, Yandex etc. Currently, we also offer a completely new set of technologies to automate routine processes of clinics & medical staff, with even more global plans on product and geographical expansion. We tightly collaborate with Armed, the national e-health system in Armenia, as well as with the state Russian Federation’s ‘Covid Free Travel’ app.

🔬Հելիկոբակտեր պիլորի (H.Pylori) մանրէն քայքայում է ստամոքսի լորձաթաղանթը՝ առաջացնելով գաստրիտ կամ ստամոքսի խոց:Helicobac...
15/07/2022

🔬Հելիկոբակտեր պիլորի (H.Pylori) մանրէն քայքայում է ստամոքսի լորձաթաղանթը՝ առաջացնելով գաստրիտ կամ ստամոքսի խոց:

Helicobacter pylori-ի նկատմամբ IgG դասի հակամարմինների հայտնաբերման հետազոտությունը նույն մանրէով վարակվածությունը հաստատող մարկեր է:
Այս հակամարմինները սկսում են արտադրվել վարակվելուց 3-4 շաբաթ անց: H.pylori-ի նկատմամբ հակամարմինների բարձր մակարդկը կարող է պահպանվել մանրէի ոչնչացումից որոշ ժամանակի ընթացքում:
H. pylori-ով վարակումն ընթանում է սննդային, ֆեկալ-օրալ և կենցաղային ճանապարհներով:
Ներկայում H. pylori-ն երկրագնդում ամենատարածված վարակներից է: Այս
մանրէի հետ են կապում այնպիսի հիվանդությունների զարգանալը, ինչպիսիք են քրոնիկ գաստրիտը, ստամոքսի և տասներկումատյա աղու խոցային հիվանդությունները: Ստամոքսի լորձաթաղանթի վնասումը պայմանավորված է միկրոօրգանիզմի ուղղակի, ինչպես նաև H.pylori-ի ագրեսիայի գործոնների ազդեցություններով:

Ստամոքսում H.Pylori մանրէի առկայության ախտանիշներն են՝
▫️ստամոքսում ցավի զգացողություն սնունդ ընդունելուց հետո,
▫️ստամոքսի այրոց,
▫️վքնածություն,
▫️տհաճ հոտ բերանից,
▫️սրտխառնոց, փսխում,
▫️փորկապություն,
▫️ախորժակի կորուստ,
▫️արյան հետքեր կղանքում։

DarwinLabs-ում հնարավոր է կատարել հելիկոբակտեր պիլորի մանրէների նկատմամբ հակամարմինների և հայտնաբերման թեստավորում:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

Տեստոստերոնն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում, սակայն տղամարդկանց մոտ այս հորմոնի քանակներն...
11/07/2022

Տեստոստերոնն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում, սակայն տղամարդկանց մոտ այս հորմոնի քանակներն անհամեմատ ավելի մեծ են, քան կանանց մոտ:

🙎‍♂️Տեստոստերոնը արական սեռական հորմոն է, որն օգնում է սերմնահեղուկի առաջացմանը և ազդում է տղամարդկանց սեռական ցանկությունների և հակման ձևավորման վրա: Տեստոստերոնն օգնում է նաև տղամարդկանց դեմքի և մարմնի արական տիպի մազածածկույթի առաջացմանը և կարևոր դեր խաղում նրանց կմախքային մկանների զարգացման մեջ:
🙍‍♀️Կանանց ձվարաններում, մակերիկամներում և այլ հյուսվածքներում արտադրվում է տեստոստերոնի շատ ավելի փոքր քանակներ: Նրանց մոտ տեստոստերոնի մի մասը տրոհվում է՝ առաջացնելով էստրադիոլ անվանումով էստրոգեն:

Տեստոստերոնի հետազոտություն կատարվում է, եթե՝
▫️կան երեխա ունենալու հետ կապված խնդիրներ,
▫️նկատվում է սեռական ցանկության անկում (տղամարդկանց մոտ),
▫️կան էրեկցիայի հասնելու հետ կապված խնդիրներ (տղամարդկանց մոտ),
▫️դուք կին եք և նշում եք արական բնույթի առանձնահատկություններ, օրինակ՝ ձայնի կոպտացում կամ մարմնի անսովոր մազակալում
▫️դուք դեռահաստ տղա եք և ձեր սեռահասունացումը սկսվել է շատ վաղ կամ շատ ուշ:

DarwinLabs-ում հնարավոր է կատարել տեստոստերոնի մակարդակի որոշման թեստավորում:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

Հակամյուլլերյան հորմոնը առանձնահատուկ նյութ է, որն առկա է և՛ կնոջ, և՛ տղամարդու օրգանիզմում։ Այն ակտիվորեն ազդում է հյու...
07/07/2022

Հակամյուլլերյան հորմոնը առանձնահատուկ նյութ է, որն առկա է և՛ կնոջ, և՛ տղամարդու օրգանիզմում։ Այն ակտիվորեն ազդում է հյուսվածքների ձևավորման և աճի վրա՝ մեծ դեր խաղալով նաև վերարտադրողական
կարողությունների հարցում։

🙎‍♂️Այս հորմոնը տղամարդու օրգանիզմում առանձնահատուկ
նշանակություն է ձեռք բերում սաղմնային և սեռական հասունացման
շրջանում։ Այն սկսում է ձևավորվել դեռևս սաղմնային շրջանում և
պատասխանատու է մյուլլերյան ծորանների՝ ապագա սեռական
օրգանների սաղմնային գոյացությունների հետզարգացման համար։
🙍‍♀️Կնոջ օրգանիզմում ՀՄՀ-ն արտադրվում է ներարգանդային շրջանում և
մինչև սեռական ֆունկցիայի մարումը, սակայն մինչև սեռական
հասունացումը հորմոնի մակարդակը ցածր է լինում և բարձրանում է
սեռական հասունացումն սկսելուն պես։

Արյան մեջ ՀՄՀ-ի մակարդակի որոշման հետազոտությունն անցկացնում
են, որպեսզի՝
▫️գնահատեն տղամարդու սեռական ֆունկցիան,
▫️որոշեն վաղաժամ սեռական հասունացումը կամ դրա ուշացումը,
▫️հայտնաբերեն ձվարանների ուռուցքները կամ պոլիկիստոզը,
▫️հասկանան կնոջ անպտղության պատճառը։

DarwinLabs-ում հնարավոր է ստուգել հակամյուլլերյան հորմոնի ցուցանիշի մակարդակը:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

👩‍⚕️Կորտիզոլն ածխաջրատային, սպիտակուցային և ճարպային փոխանակության կարգավորիչն է: Այն այլ կերպ կոչվում է սթրեսային հորմո...
30/06/2022

👩‍⚕️Կորտիզոլն ածխաջրատային, սպիտակուցային և ճարպային փոխանակության կարգավորիչն է: Այն այլ կերպ կոչվում է սթրեսային հորմոն:

Կորտիզոլը ստիպում է օրգանիզմին ծանրաբեռնված աշխատել, որն էլ մեծացնում է ինսուլինի և սրտային նոպաների ռիսկը: Բարձր կորտիզոլը իջեցնում է Ca-ի յուրացման պրոցեսը՝ ոսկրերը դարձնելով էլ ավելի փխրուն: Այն իջեցնում է իմունիտետը, և օրգանիզմը էլ ավելի ընկալունակ է դառնում տարբեր հիվանդությունների և ինֆեկցիաների նկատմամբ:
Կորտիզոլի շարունակական բնույթ կրող բարձր մակարդակը կապվում է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են քաշի ավելացումը, տագնապի մշտական զգացողությունը, քնի խանգարումները, հորմոնալ խախտումները, վերարտադրողական խնդիրները։

DarwinLabs-ը կազմակերպում է արյան լաբորատոր հետազոտություններ տնայցով: Պարզապես զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարներից մեկին, և սպասարկման բաժնի մեր մասնագետները այց կգրանցեն Ձեզ հարմար վայրում և ժամին:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

🔬Թիրեոգլոբուլինը վահանձև գեղձի հորմոնների սկզբնաղբյուր հանդիսացող սպիտակուց է, որը միաժամանակ հանդիսանում է որպես օնկոմա...
23/06/2022

🔬Թիրեոգլոբուլինը վահանձև գեղձի հորմոնների սկզբնաղբյուր հանդիսացող սպիտակուց է, որը միաժամանակ հանդիսանում է որպես օնկոմարկեր։
Թիրեոգլոբուլինը յոդացված սպիտակուց է, որից սինթեզվում են վահանաձև գեղձի երկու հիմնական հորմոնները՝ թիրոքսինը (T4) և եռյոդթիրոնինը (T3): Այս հորմոնների սինթեզի ընթացքում թիրեոգլոբուլինը լքում է վահանագեղձի հիմնական բջիջները և կոլոիդի տեսքով պահեստավորում է ֆոլիկուլներում:

Առողջ մարդկանց մեծ մասի արյան մեջ կարելի է հայտնաբերել թիրեոգլոբուլինի ոչ մեծ քանակներ, դրա մակարդակի բարձրացումը վահանաձև գեղձի դիսֆունկցիայի ոչ սպեցիֆիկ նշանն է:
Լաբորատոր ախտորոշման մեջ թիրեոգլոբուլինը գլխավորապես օգտագործվում է որպես ուռուցքային մարկեր՝ վահանաձև գեղձի տարբերակված քաղցկեղով հիվանդների բուժման ընթացքը գնահատելու համար:

Հետազոտության ցուցումներ են`
▫️որպես օնկոմարկեր՝ վահանաձև գեղձի տարբերակված կարցինոմայի բուժման հսկողության մեջ,
▫️արհեստական թիրեոտոքսիկոզի ախտորոշում,
▫️երեխաների մոտ բնածին հիպոթիրեոիդիզմի ծագումնաբանության ուսումնասիրություն,
▫️թիրեոիդիտների ակտիվության գնահատում, ոչ ուշ անցյալում տարած թիրեոիդիտի հաստատում (մինչև 2 տարեկանը)
▫️յոդադեֆիցիտային վիճակի գնահատման պոպուլյացիոն հետազոտություններ:

DarwinLabs-ը կազմակերպում է վահանաձև գեղձի ընդլայնված հետազոտություն տնայցով: Պարզապես զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարներից մեկին, և սպասարկման բաժնի մեր մասնագետները այց կգրանցեն Ձեզ հարմար վայրում և ժամին:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

👩‍⚕️D-դիմերը (D-dimer) մակարդելիության համակարգի ցուցանիշներից մեկն է, որը պրակտիկ բժշկության մեջ համարվում է թրոմբի առա...
17/06/2022

👩‍⚕️D-դիմերը (D-dimer) մակարդելիության համակարգի ցուցանիշներից մեկն է, որը պրակտիկ բժշկության մեջ համարվում է թրոմբի առաջացման մարկեր:
Պլազմայում D-դիմերների որոշումը թույլ է տալիս դատել ֆիբրինայինթանձրուկների առաջացման և քայքայման ինտենսիվության մասին, օգտագործվում է թրոմբոզի հերքման և ԴՆՄ համախտանիշի ախտորոշման նպատակով։
Հետազոտության բարձր ցուցանիշները կարող են վկայել հետևյալ խնդիրների մասին՝
▫️թրոմբոզի վտանգ,
▫️խորանիստ երակների թրոմբոզ,
▫️աթերոթրոմբոզ,
▫️թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա,
▫️ԴՆՄ համախտանիշ (ДВС – синдром),
▫️օնկոլոգիական հիվանդություններ,
▫️լյարդի հիվանդություններ,
▫️բորբոքային ակտիվ պրոցես և այլն։

🤰Հղիության բարդությունների դեպքում գրանցվում է D-դիմերի զգալի բարձր ցուցանիշ, ուստի, հետագա բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ստուգել D-դիմերի ցուցանիշի մակարդակը: Այն թույլ է տալիս գնահատել թրոմբների առաջացման հավանականությունը և անհրաժեշտության դեպքում ժամանակին բուժում իրականացնել։
Հղի կանանց մոտ հղիության վաղ փուլերից սկսած D-դիմերի մակարդակն արյան մեջ աստիճանաբար բարձրանում է: Հղիության ժամկետների ավարտին վերջինիս մակարդակը կարող է 3-4 անգամ գերազանցել սկզբնականը: D-դիմերի զգալի բարձր ցուցանիշներ գրանցվում է հղիության բարդությունների ժամանակ (գեստոզ, պրեէկլամպսիա), ինչպես նաև դիաբետով, երիկամների հիվանդություններով հղիների մոտ:

DarwinLabs-ում հնարավոր է ստուգել D-դիմերի ցուցանիշի մակարդակը:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

👩‍⚕️Պրոտեին C և S ցուցանիշները կարևոր են թրոմբների առաջացման հնարավոր պատճառները պարզելու և կանխարգելելու համար:Պրոտեին ...
09/06/2022

👩‍⚕️Պրոտեին C և S ցուցանիշները կարևոր են թրոմբների առաջացման հնարավոր պատճառները պարզելու և կանխարգելելու համար:

Պրոտեին C-ն արյան մակարդելիության ամենակարևոր բնական արգելակիչներից մեկն է։ Այն ունի հակամակարդիչ ակտիվություն, միջնորդավորված կերպով ակտիվացնում է ֆիբրինոլիզը և սահմանափակում է արյան մակարդուկի (թրոմբ) չափերը:
Պրոտեին C-ի բնածին դեֆիցիտը կապված է ծանր թրոմբոտիկ խանգարումների նկատմամբ բարձրացած հակումով։
Պրոտեին C-ի հակամակարդիչ ազդեցությունն ուժեղացվում է նրա կոֆակտոր հանդիսացող պրոտեին S-ի միջոցով։ Հանդիսանալով` պրոտեին C-ի կոֆակտոր, պրոտեին S-ը բարձրացնում է առաջինի հակամակարդիչ և պրոֆիբրինոլիտիկ ազդեցությունները։
Պրոտեին S-ի քանակությունը կախված է սեռից, հորմոնային վիճակից և փոփոխվում է տարիքին զուգընթաց։

DarwinLabs-ում հնարավոր է ստուգել պրոտեին C և S ցուցանիշների մակարդակը:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

👩‍⚕️Արյան մեջ խոլեսթերինի մակարդակը առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է: Խոլեսթերինը սովորաբար բաժանվում է երկու տես...
03/06/2022

👩‍⚕️Արյան մեջ խոլեսթերինի մակարդակը առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է:

Խոլեսթերինը սովորաբար բաժանվում է երկու տեսակի՝ «վատ» և «լավ»: Երկու տեսակներն էլ գտնվում են արյան պլազմայում՝ լիպոպրոտեինների բաղադրության մեջ:
▫️«Լավ» խոլեսթերինի հիմնական գործառույթն ավելորդ խոլեսթերինը վերամշակման համար արյան միջից լյարդ տեղափոխելն ու հետագայում օրգանիզմից դուրս բերելն է, ուստի խոլեսթերինի այս տեսակը պաշտպանում է օրգանիզմը լուրջ հիվանդություններից և մաքրում է անոթների ներքին պատերը:
▫️«Վատ» խելեսթերինը կուտակվում է զարկերակների պատերին՝ առաջացնելով խցանումներ: Այն միանում է ապոպրոտեինների հետ՝ առաջացնելով ճարպասպիտակուցային նյութեր՝ ցածր խտության լիպոպրոտեիններ: Առողջության համար վտանգավոր է համարվում հենց այս խոլեստերինի բարձր մակարդակը:

DarwinLabs-ը կազմակերպում է ճարպային փոխանակության ընդլայնված հետազոտություն տնայցով: Պարզապես զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարներից մեկին, և սպասարկման բաժնի մեր մասնագետները այց կգրանցեն Ձեզ հարմար վայրում և ժամին:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

👩‍⚕️Շաքարախտը (դիաբետ) մի շարք տարբեր հիվանդությունների հավաքական անունն է, որի ժամանակ օրգանիզմը չի կարողանում ապահովել...
26/05/2022

👩‍⚕️Շաքարախտը (դիաբետ) մի շարք տարբեր հիվանդությունների հավաքական անունն է, որի ժամանակ օրգանիզմը չի կարողանում ապահովել արյան գլյուկոզի կայուն նորմալ մակարդակ։
Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշները ներառում են՝ մշտական ծարավի զգացում, հաճախամիզություն (մասնավորապես, գիշերային ժամերին), հոգնածության զգացում և քաշի կորուստ՝ գլխավորապես մկանների հաշվին։
🔬Սովորաբար իրականացվում են շաքարախտի մի շարք անալիզներ, որոնք անցկացնում են մի քանի անգամ տարբեր օրերին՝ արդյունքների բարձր ճշգրտության համար:
Շաքարախտ ունենալու դեպքում հավանական է, որ այլ առողջական խնդիրներ ևս առաջանան: Դրանց շարքում են ոտքերի, աչքերի, սրտի ու երիկամների հետ կապված խնդիրները:
Վերահսկելով արյան շաքարը և հետևելով սննդակարգին ու առողջ ապրելակերպին՝ դուք կարող եք օգնել կանխելու այս խնդիրները:

DarwinLabs-ը կազմակերպում է շաքարախտի ընդլայնված հետազոտություններ տնայցով: Պարզապես զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարներից մեկին, և սպասարկման բաժնի մեր մասնագետները այց կգրանցեն Ձեզ հարմար վայրում և ժամին:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

ℹ️ Հարգելի՛ հաճախորդներ,Տեղեկացնում ենք, որ DarwinLabs-ը աշխատանքային մեծ զբաղվածության պատճառով մայիսի 17-ից 23-ը չի կա...
16/05/2022

ℹ️ Հարգելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ DarwinLabs-ը աշխատանքային մեծ զբաղվածության պատճառով մայիսի 17-ից 23-ը չի կարող իրականացնել թեստավորման պատվերներ:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեր ֆեյսբուքյան էջին և մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ։

Հարգանքով՝ DarwinLabs թիմ 💙

👩‍⚕️Սոմատոտրոպ հորմոնը կամ աճի հորմոնը անմիջական ազդեցություն է թողնում տարբեր օրգանների և հյուսվածքների աճի ու բազմացմա...
12/05/2022

👩‍⚕️Սոմատոտրոպ հորմոնը կամ աճի հորմոնը անմիջական ազդեցություն է թողնում տարբեր օրգանների և հյուսվածքների աճի ու բազմացման պրոցեսների վրա։
Սոմատոտրոպինի սեկրեցիան իր բնույթով պուլսացիոն է, արյան մեջ դրա մակարդակը փոխվում է օրվա ընթացքում։ Արտադրության գագաթնակետը տեղի է ունենում գիշերը, խորը քնի փուլի սկզբում։
Աճի հորմոնը սինթեզվում է ողջ կյանքի ընթացքում։ Նրա արտազատումը առավելագույնն է վաղ մանկության շրջանում. սեռական հասունացման ժամանակ արյան մեջ նկատվում է սոմատոտրոպինի ամենաբարձր պարունակությունը, տարիքի հետ արտադրությունն աստիճանաբար նվազում է։

Սոմատոտրոպինի ավելցուկը կամ անբավարարությունը առաջացնում է նյութափոխանակության գործընթացների խախտում և հանգեցնում է լուրջ պաթոլոգիաների զարգացմանը:
Աճի հորմոնը էական նշանակություն ունի երեխաների բնականոն աճի և զարգացման համար, քանի որ այն նպաստում է ոսկորների աճին երեխայի ծնունդից մինչև սեռական հասունության ավարտը:
Մեծահասակների մոտ սոմատոտրոպ հորմոնի մակարդակի նվազումը ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով, հիպոինսուլինեմիայով և վահանաձև գեղձի խանգարումներով։

DarwinLabs-ում հնարավոր է կատարել սոմատոտրոպ հորմոնի (hGh) և ինսուլինանման աճի գործոնի (IgF-I) թեստավորում:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

🔬Երկաթի պակասի հիմնական պատճառներն են արյան կորուստը, սննդի հետ անբավարար ընդունումը, ներծծման խանգարումները կամ պահանջա...
06/05/2022

🔬Երկաթի պակասի հիմնական պատճառներն են արյան կորուստը, սննդի հետ անբավարար ընդունումը, ներծծման խանգարումները կամ պահանջարկի մեծացումը:
Երկաթի պակասորդային սակավարյունությունը կարելի է կանխարգելել կամ երկաթի բավարար քանակով սնունդ ընդունելու միջոցով կամ երկաթի պատրաստուկներով:
Երկաթի պակասի հիմնական ախտանիշներն են` գունատությունը, հոգնածությունը, լուսավախությունը, ֆիզիկական աշխատանքի նկատմամբ տոլերանտության նվազումը, գլխացավը և թուլությունը:

🩸Արյան անալիզի օգնությամբ գնահատվում են օրգանիզմում երկաթի նյութափոխանակության առանձին կողմերը.
▫️ արյան շիճուկի երկաթի հետազոտությամբ չափվում է Ձեր արյան մեջ այս տարրի մակարդակը,
▫️ արյան շիճուկի ֆերիտինը չափում է այն սպիտակուցի մակարդակը, որն օգնում է Ձեր օրգանիզմում երկաթի պահեստավորմանը,
▫️ տրանսֆերինի հետազոտությունը թույլ է տալիս չափել, թե ինչ չափով է ձեր օրգանիզմը կարողանում արյան միջոցով երկաթը տեղափոխել:

DarwinLabs-ում հնարավոր է կատարել երկաթի, շիճուկի ընդհանուր երկաթ կապող հատկության, տրանսֆերինի և ֆերիտինի թեստավորում:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

🔬Ներկայումս մակաբուծային վարակը լուրջ խնդիր է, որից տառապում են շատերը:Մակաբույծներն օրգանիզմներ են, որոնք օգտագործում ե...
28/04/2022

🔬Ներկայումս մակաբուծային վարակը լուրջ խնդիր է, որից տառապում են շատերը:
Մակաբույծներն օրգանիզմներ են, որոնք օգտագործում են մեկ այլ օրգանիզմին որպես ապրելու միջավայր և սննդի աղբյուր:

Մարդու մարմնում մակաբույծների առկայության ախտանիշները բազմազան են: Դրանք ներառում են ՝
• տրամադրության տատանումներ, անհանգստություն, տագնապի զգացողություն, դեպրեսիա, մոռացկոտություն ու նյարդայինություն,
• հյուծվածություն, անտարբերություն ու հոգնածության զգացում,
• ճնշման հաճախակի տատանումներ,
• խնդիրներ մարսողության հետ,
• մկանների ու հոդերի հետ կապված խնդիրներ,
• խնդիրներ՝ կապված քաշի ու ախորժակի հետ,
• կրկնվող գլխացավեր և այլ:

DarwinLabs-ում հնարավոր է կատարել Լյամբլիա (Giardia Lamblia IgG) , Ասկարիդ (Ascaris lu mbricoides IgG), Էխինոկոկ (Echinoc occus IgG) , Խոզի երիզորդ (Teania solium IgG), Տոքսոկարա (Toxocara canis IgG) մակաբույծների նկատմամբ հակամարմինների և վիրուսի հայտնաբերման թեստավորում:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

🩸 Արյան մակարդելիության ցուցանիշները խիստ կարևոր են սրտանոթային և անոթային հիվանդությունների ախտորոշման, հակամակարդիչներ...
21/04/2022

🩸 Արյան մակարդելիության ցուցանիշները խիստ կարևոր են սրտանոթային և անոթային հիվանդությունների ախտորոշման, հակամակարդիչներով բուժման վերահսկման ընթացքում, հղիության, ցանկացած տեսակի վիրահատությունների պլանավորման ժամանակ և այլն:
👩‍⚕️☝️Արյան որակը վերահսկելու նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել արյան հետազոտություն և ժամանակին ախտորոշել ու համապատասխան բուժում ստանալ` խուսափելով հետագա բարդություններից:

DarwinLabs-ը կազմակերպում է արյան մակարդելիության ընդլայնված հետազոտություններ տնայցով: Պարզապես զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարներից մեկին, և սպասարկման բաժնի մեր մասնագետները այց կգրանցեն Ձեզ հարմար վայրում և ժամին:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

B խմբի վիտամինները կարևոր դեր են խաղում մարդու օրգանիզմի նորմալ կենսական գործունեության համար:Վիտամինների պակասը կարող է...
14/04/2022

B խմբի վիտամինները կարևոր դեր են խաղում մարդու օրգանիզմի նորմալ կենսական գործունեության համար:
Վիտամինների պակասը կարող է հանգեցնել օրգանիզմում
նյութափոխանակությունը կարգավորող ֆերմենտների և հորմոնների
առաջացման խանգարումների:

🔴 Վիտամին B9-ը մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում է ոսկրածուծի արյունաստեղծման ֆունկցիան, նպաստում վիտամին B12-ի յուրացմանը:
Օրգանիզմում վիտամին B9-ի պակասը հանգեցնում է արյունագոյացման գործընթացի արգելակմանը, իսկ նրա բացակայության պարագայում օրգանիզմում կարող են զարգանալ այնպիսի բարդ ախտաբանական վիճակներ, ինչպիսիք են սակավարյունությունն ու մարսողական համակարգի ախտահարումը։

🔴 Վիտամին B12-ն ազդում է արյունագոյացման վրա, խթանում է արյան մակարդելիությունը, մասնակցում զանազան ամինաթթուների և նուկլեինաթթուների սինթեզմանը: Վիտամին B12-ի ոչ բավարար քանակությունն օրգանիզմում կարող է հանգեցնել սակավարյունության, խաթարել նյարդային համակարգի բնականոն աշխատանքը, առաջացնել ընդհանուր թուլություն, գլխապտույտներ, հևոց և ախորժակի անկում։

Մենք առաջարկում ենք Վիտամին B9-ի և Վիտամին B12-ի կոմպլեքս հետազոտություն էլ ավելի մատչելի սակագնով:

🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:

☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

🌸 Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ DarwinLabs-ի ամբողջ թիմն ի սրտե շնորհավորում է Ձեզ ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկութ...
07/04/2022

🌸 Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ

DarwinLabs-ի ամբողջ թիմն ի սրտե շնորհավորում է Ձեզ ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

💕 Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում ենք Ձեզ ընտանեկան ջերմություն, անսահման սեր, երջանկություն, ամուր առողջություն, բարեկեցություն ու հաջողություններ` անձնական կյանքում և աշխատանքում։
🥰 Թող որ ժպիտը երբեք չպակասի Ձեր դեմքից:

🤰Ի՞նչ թեստեր է հարկավոր կատարել հղիության ժամանակ ճշգրիտ դիագնոստիկ ինֆորմացիայի ստացման համար:DarwinLabs-ում հնարավոր է...
31/03/2022

🤰Ի՞նչ թեստեր է հարկավոր կատարել հղիության ժամանակ ճշգրիտ դիագնոստիկ ինֆորմացիայի ստացման համար:

DarwinLabs-ում հնարավոր է կատարել հղիության և պտղի զարգացման արատների կոմպլեքս հետազոտություն, որի մեջ մտնում են Ալֆա-ֆետոպրոտեին (AFP), խորիոնալ գոնադոտրոպին (β-hCG), ազատ էստրիոլ (E3) և ընկերքային լակտոգեն (HPL) անալիզները:

☝️Հանձնելով հետևյալ թեստերը հնարավոր է ճիշտ ժամանակին աճի և զարգացման արատները հայտնաբերել և ստանալ համապատասխան բուժում:

☎️Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:

#թեստավորում #լաբորատորիա #արյուն

🔴 Պարաթհորմոնը համարվում է օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի փոխանակության կարգավորիչը: Այն սինթեզվում է հարվահանագեղձերի ...
24/03/2022

🔴 Պարաթհորմոնը համարվում է օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի փոխանակության կարգավորիչը: Այն սինթեզվում է հարվահանագեղձերի կողմից, որոնք գտնվում են վահանաձև գեղձի հետին մակերեսին:
Հարվահանաձև գեղձերի գերֆունկցիայի ժամանակ արյան մեջ բարձրանում է պարաթհորմոնի մակարդակը, ինչը կարող է հանդիսանալ`
▶️ աղեստամոքսային,
▶️ սիրտ-անոթային,
▶️ նյարդային համակարգերի տարբեր խանգարումների պատճառ:
Կարող են առաջանալ մկանային և ոսկրային ցավեր, ինչպես նաև խոցային հիվանդության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման սրացումներ:
Պարաթհորմոնի քանակությունը արյան մեջ որոշվում է արյան լաբորատոր քննության միջոցով:

☎️Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:
#թեստավորում #լաբորատորիա #արյուն

Address

Koghbatsi Street 83
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 01:00
Tuesday 09:00 - 01:00
Wednesday 09:00 - 01:00
Thursday 09:00 - 01:00
Friday 09:00 - 01:00
Saturday 09:00 - 01:00
Sunday 09:00 - 01:00

Alerts

Be the first to know and let us send you an email when DarwinLabs posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to DarwinLabs:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram