22/03/2026
🔱 Կոգնիտիվ հոգեթերապիայի «հայրերից» ամերիկացի հոգեբույժ Ահարոն Բեքը հետաքրքիր հայեցակարգ է մշակել. Ըստ նրա՝ նևրոտիկ անձիք ստեղծում են իրենց սեփական բարոյական կոդեկսը, որը հիմնված է նրանց անձնական վախերի և բարդույթների վրա։
Օրինակ, որոշ նևրոտիկներ կարող են իրենց ավելի հարմարավետ զգալ միայն այն դեպքում, եթե գիտեն, որ իրենց սիրում և հարգում են: Մյուս նևրոտիկները կարող են ձգտել դառնալ ուժեղ և անկախ, որպեսզի իրենց խոցելի չզգան որևէ մեկի հանդեպ:
🔥 Կարդացեք հետևյալ արտահայտությունները.
1. Երջանիկ լինելու համար ես պետք է հաջողակ լինեմ իմ բոլոր գործերում:
2. Երջանիկ զգալու համար ինձ պետք է սիրեն (ընդունեն, հիանան) ամեն ինչով և միշտ։
3. Եթե ես սխալվում եմ, ուրեմն ես հիմար եմ։
4. Եթե չհասա գագաթին, ապա ձախողվեցի։
5. Որքան հրաշալի է լինել հայտնի, հարուստ և որքան սարսափելի է լինել սովորական, միջակ մարդ:
6. Իմ արժեքը որպես մարդ որոշվում է նրանով, թե ինչ են մտածում այլ մարդիկ իմ մասին:
7. Ես չեմ կարող ապրել առանց սիրո: Եթե ամուսինս (կինս, երեխաս, սիրեկանս, շեֆը) ինձ չի սիրում, ես ոչնչի համար պիտանի չեմ, ես ոչինչ եմ։
8. Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ ինձ հետ, նշանակում է, որ նա ինձ չի սիրում։
🎯 ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ…
-Ես պետք է լինեմ ամենաառատաձեռնը, նրբանկատը, վեհը, համարձակը, ինքնազոհն ու գեղեցիկը։
-Ես պետք է լինեմ կատարյալ սիրեկան, ընկեր, ծնող, ուսուցիչ, ուսանող, ամուսին:
-Ցանկացած դժվարության դեմ պետք է հեշտությամբ եւ լիակատար սառնասրտությամբ հակազդեմ։
-Ես միշտ պետք է կարողանամ արագ լուծում գտնել ցանկացած խնդրի համար։
- Ես երբեք չպետք է վատ զգամ կամ տանջվեմ, ես պետք է միշտ ուրախ և հանգիստ լինեմ:
-Ես պետք է ամեն ինչ իմանամ, հասկանամ ու կանխատեսեմ։
-Ես միշտ պետք է կառավարեմ ինձ ու կառավարեմ զգացմունքներս։
- Ես միշտ պետք է մեղավոր համարեմ ինձ, ես իրավունք չունեմ երբևէ որևէ մեկին վիրավորելու։
-Ես երբեք չպետք է հոգնածություն ու ցավ ապրեմ։
-Ես միշտ պետք է արդյունավետության գագաթնակետին լինեմ։
❓ Քանի՞ պնդումների հետ եք համաձայն, ըստ Ձեզ որքա՞ն է այն տարածված:
Photo by Amalia Papyan
#Նևրոտիկ #ԱնձնայինԱճ #Քոուչինգ #Հոգեբանություն #Պրոֆայլինգ #Հաղորդակցում #ՎարքիՎերլուծություն