Ira Medical

Ira Medical Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ira Medical, Hospital, Fanarjyan 76, Yerevan.
(1)

Քաղցկեղի ճառագայթային բուժում / Համակարգչային շերտագրություն / ՈՒՁՀ

▫️Առաջին VARIAN սարքով աշխատող ճառագայթային բուժման կենտրոնը ՀՀ-ում (2018թ.)
▫️Հասանելիություն մարզեր
▫️Միջազգային ստանդարտներին համապատասխան որակ:

Թիմ, որի նպատակը պայքարն է՝ հանուն կյանքի...💙🩺
17/10/2025

Թիմ, որի նպատակը պայքարն է՝ հանուն կյանքի...💙🩺

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման համաշխարհային ամիսն է 🌸Կրծքագեղձի արտասովոր փոփոխություններն են՝☑️ կրծքագեղձի պ...
04/10/2025

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման համաշխարհային ամիսն է 🌸

Կրծքագեղձի արտասովոր փոփոխություններն են՝

☑️ կրծքագեղձի պնդություն,
☑️ կրծքագեղձի ցավոտություն,
☑️ կրծքագեղձի՝ սովորականից տարբերվող լցվածություն,
☑️ կրծքագեղձում որևէ գոյացության շոշափում,
☑️ մաշկի փոփոխություն,
☑️ պտուկի փոփոխություն,
☑️ կարմրություն,
☑️ հյուսվածքի շարժունակության սահմանափակում,
☑️ ավշային հանգույցների շոշափում անութափոսերում,
☑️ կրծքագեղձերի միջև նկատվող անհամաչափություն,
☑️ պտուկից որևէ արտադրություն։

Ժամանակին հետազոտվե՛ք և եղե՛ք առողջ❗️

Այսօր կլինիկաների առաջընթացի և հաջողության բանալին՝ ժամանակակից սարքավորումների առկայությունն է: IRA Medical-ը հանդիսանո...
23/09/2025

Այսօր կլինիկաների առաջընթացի և հաջողության բանալին՝ ժամանակակից սարքավորումների առկայությունն է:

IRA Medical-ը հանդիսանում է լավագույն սարքավորումներից մեկի՝
HUBT - 20P & 14C-UBT Kits մոդելի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը, որի միջոցով իրականացվում է ստամոքսի հելիկոբակտեր պիլորի վարակի հայտնաբերումը, և առաջարկում ենք այն բոլոր գործընկեր կլինիկաներին։

🔹 Բարձր տեխնոլոգիական լուծումներ
🔹 Հավաստագրված որակ և երաշխիք
🔹 Մասնագիտական աջակցություն և ուսուցում

Այս սարքավորումը հնարավորություն է տալիս բարձրացնել ծառայությունների որակը:

____________________

📩 Կապվեք մեզ հետ այսօր և դարձեք ձեր ոլորտում առաջատարներից մեկը:
☎️ 060 74 07 43

Ամենադժվարը առաջին սեանսն է, երբ չգիտես ինչ է սպասվում: Դե իհարկե, մանրամասն ներկայացնում են, նկարագրում ընթացքը, բայց մ...
15/09/2025

Ամենադժվարը առաջին սեանսն է, երբ չգիտես ինչ է սպասվում:

Դե իհարկե, մանրամասն ներկայացնում են, նկարագրում ընթացքը, բայց մինչև չես անցնում, չես պատկերացնում:

Շատ լարված էի, վախենում էի, մտածում էի երկար պարկելու եմ, ցավելու է, այրող տաքություն պետք է զգամ: Հետո մաշկս կայրվի: Մոնիտորից այն կողմ խոսում էին հետս, բայց այնքան մեծ էր լարվածությունս, որ ակամա չէի լսում:

Ու մինչ այդ մտքերով էի տարված՝ եկան ասացին վերջ, այսքան բան : Մտածեցի որևէ խնդիր է եղել, բայց պարզվեց՝ իրոք վերջ: Ոչինչ, բացարձակ ոչինչ չզգացի: Հետքեր ընդհանրապես չկային:

Հետո դարձավ սովորական, ամեն օրվա գրաֆիկի մի մաս: Կարողանում էի աշխատանքային ընդմիջումներին գալ, ստանալ ճառագայթը ու վերադառնալ կրկին աշխատանքի: Առավելություններից մեկն էլ հենց դա է, որ կարողանում ես քեզ հարմար ժամի գալ, հերթերի մեջ չսպասել:

Ընտանքի անդամներից ու բժիշկներից բացի, ոչ ոք չգիտի, որ ճառագայթ եմ ընդունում: Ես շարունակում եմ ապրել իմ առօրյայով: Բժիշկների հանդեպ վստահությունն այնքան մեծ է, որ կրկնակի ավելի հեշտ հաղթահարելի է դառնում հիվանդությունը:

Ու ամենակարևորը արդյունքն է, օր օրի դեպի լավն եմ գնում:

11/09/2025

✅Ներկայացնում է բգթ դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանը:

Վահանագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է մեծապես բարելավել բուժման հաջողությունը։📌 Հիշե՛ք վահանագեղձի գործառույթը....
07/09/2025

Վահանագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է մեծապես բարելավել բուժման հաջողությունը։

📌 Հիշե՛ք վահանագեղձի գործառույթը.

Վահանագեղձը գտնվում է պարանոցի շրջանում և պատասխանատու է հորմոնների արտադրության համար, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, սրտի զարկերը և այլ կարևոր ֆունկցիաներ։

📌 Քաղցկեղի նշաններ.

Վահանագեղձի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող նշանները ներառում են.

- Հանգույցներ կամ ուռուցքներ պարանոցի շրջանում
- Խուլ կամ հոսող ձայն
- Կոկորդի ցավ կամ կլման դժվարություն

📌 Կանխարգելում և բուժում.

Վաղ հայտնաբերված դեպքերում վահանագեղձի քաղցկեղի բուժումը շատ արդյունավետ է: Ախտորոշման առաջատար մեթոդները, ինչպես և բուժման սարքավորումները, օգնում են հաջողության հասնել։

Շատ կարևոր է պարբերաբար այցելել մասնագետի՝ կատարել սոնոգրաֆիա։
________________________

Առողջությունը առաջնային է: 💚

🩺 Մեր կենտրոնում ճառագայթային թերապիան հնարավոր է իրականացնել Վարիան (Varian Clinac ix) ընկերության սարքի միջոցով, որըն ...
31/08/2025

🩺 Մեր կենտրոնում ճառագայթային թերապիան հնարավոր է իրականացնել Վարիան (Varian Clinac ix) ընկերության սարքի միջոցով, որըն առաջինն էր Հայաստանում։

Ի՞նչ առավելություններ ունի այս սարքը՝

📌 Varian Clinac iX-ը առաջադեմ տեխնոլոգիաների և ռադիոթերապիայի ոլորտում տասնամյակների փորձի համադրությունն է: Այն թույլ է տալիս ճշգրիտ թիրախավորել ուռուցքը՝ բարձրացնելով հաջող բուժման հավանականությունը:

📌 Շրջակա առողջ հյուսվածքներն ու օրգանները ստանում են նվազագույն քանակությամբ ճառագայթում:
Թերապիան ավարտվում է ավելի արագ և բուժառուն ավելի քիչ ժամանակ է անցկացնում կլինիկայում:

📌 Սարքը կիրառվում է քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար, ներառյալ բարդ դեպքերը:

Այն օգնել և օգնում է բազմաթիվ մարդկանց քաղցկեղի դեմ պայքարում։

🤝Օրերս «Իրա Մեդիքլ» կենտրոնի բուժքույր-տեխնիկ Զարուհի Այվազյանը ներկա էր գտնվել Մադրիդում անցկացվող  Հայկական բժշկական հ...
23/08/2025

🤝Օրերս «Իրա Մեդիքլ» կենտրոնի բուժքույր-տեխնիկ Զարուհի Այվազյանը ներկա էր գտնվել Մադրիդում անցկացվող Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսին (AMWC 2025) :

Կոնֆերանսը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանում բժշկական հաստատությունների հնարավորությունները, որտեղ և մեր աշխատկիցը հանդես եկավ զեկույցով:

❗️Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումներին մասնակցությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ներկայացնել մեր երկրի և տեղի բժիշկների պատրաստվածության բարձր մակարդակը:

21/08/2025

Հոլովակում հոգեբան՝ Սեդա Գասպարյան:

«ԱՐՄՄԵԴ» բժշկական կենտրոնում օրերս տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված առողջության առաջնային պահպանմանը:Կոնֆերանսի ընթացքում...
17/08/2025

«ԱՐՄՄԵԴ» բժշկական կենտրոնում օրերս տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված առողջության առաջնային պահպանմանը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին`

✅️ հանրային առողջության և առողջության պհպանման հիմնական դրույթները
✅️ճառագայթային բուժման պլանավորումը, խանգարող հանգամանքները և կողմնակի ազդեցությունները
✅️ առաջնային բժշկական օղակի կարևորությունը օնկոլոգիայում
✅️համակարգչային շերտագրման առավելությունները և անհետաձգելի դեպքերի ախտորոշումը:
✅️ինչպես նաև ուրոլոգիական մի շարք խնդիրներ մասնավորապես ինֆրավեզիկալ օբստրուկցիան և միզաքարային հիվանդությունը , որպես բարդություն հանդիսացող խրոնիկական երիկամային անբավարարություն:

Զեկույցով հանդես եկան «Իրա Մեդիքլ»բժշկական կենռրոնի բժիշկներ `

Ռադիոթերապևտ` Սևանա Աբնուսին
Ուռուցքաբան` Ռուզաննա Մարգարյանը
Ռադիոլոգ`Ելենա Բաղդասարյանը
Ռադիոլոգ` Լուիզա Պողոսյանը:

10/08/2025

Իրա Մեդիքլը հանդիսանում է մի շարք առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայստանում, որոնցից է Ecolight Medical-ը: ⚕️Էկոլայթ իտալական ՈՒՁՀ դենսիտոմետրիայի սարքը նախատեսված է ոսկրային խտության (Bone Mineral Density - BMD) չափման համար՝ ոսկրային հիվանդությունների, մասնավորապես օստեոպորոզի վաղ հայտնաբերման նպատակով։Սարքն հասանելի է ArtMed բժշկական կենտրոնում:

Address

Fanarjyan 76
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Ira Medical posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ira Medical:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category