21/01/2026
Կարծրատիպերն ու անառողջ մտքերը հաճախ կարող են ճնշել ձեզ և խանգարել հղիության փուլում և հետծննդյան շրջանում:
Գիտելիքն ու տեղեկացվածությունը հզոր հենարաններ են նման դեպքերում🫂
📌 Փետրվարի 20-ին միացիր
«Ինչպես չկորցնել ինքդ քեզ ու հարաբերությունները հղիության և հետծննդյան շրջանում. այն ամենը, ինչ պետք է իմանալ» վեբինարին,
որտեղ կխոսենք պարզ, հասկանալի և գիտական լեզվով՝ պատասխանելով քեզ հուզող հարցերին։
Վեբինարի ընթացքում դու կիմանաս՝
• ինչ է իրականում տեղի ունենում կնոջ մարմնի և հոգեկանի հետ հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո
• որ էմոցիաներն ու տրամադրության տատանումներն են նորմալ, և երբ է կարևոր ուշադրություն դարձնել դրանց
• ինչպես տարբերել սովորական հոգնածությունը հետծննդաբերական դեպրեսիայից
• երբ և ինչու է անհրաժեշտ մասնագետի աջակցությունը
• ինչպես հոգ տանել քո մասին՝ առանց ամբողջությամբ ձուլվելու մոր դերին
• ինչպես պահպանել կապը քո ցանկությունների, սահմանների և ինքնության հետ
• ինչպես խոսել զուգընկերոջ/մտերիմների հետ հոգնածության, զգացողությունների և կարիքների մասին
• ինչ անել մեղքի և միայնության զգացողության հետ
👩⚕️ Վեբինարը կվարեն
Թամարա Սիմոնյանը՝ հոգեբան, հոգեթերապևտ
Տաթև Խաչատրյանը՝ բժիշկ-հոգեբույժ
🗓️ Փետրվարի 20
🕑 14:00
📎 Ֆորմատ՝ օնլայն
🎥 Հնարավոր է դիտել տեսագրությունը վեբինարից հետո
🤍 Միացիր, եթե ուզում ես հասկանալ քեզ և ստանալ հարցերիդ պատասխանները։
Գրանցվիր բիոյում դրված հղումով👆
*Վեբինարը կրթական է և չի կարող փոխարինել անհատական հոգեթերապիային կամ խորհրդատվությանը։