Leylilive

Leylilive The first human design analyst in Armenia. IHDS

25/12/2025
10/11/2025

Միակ պատճառը, որ դու չունես այն ինչ ուզում ես. դու դեռ այն անձը չես, ով կարող է դա ունենալ: Չունեք այն, ոչ թե որովհետև արժանի չեք, բավարար չեք, այլ որովհետև, եթե այդ բանը գա ձեր կյանք, դուք չեէ կարող այն ընդունել:
Պետք է ներքուստ դառնալ այն անձը, ով կարող է ընդունել, ունենալ ու գտնվել այդ ցանկության հետ, այն անձն ում հանար դա նորմա է:

Լինել այդ անձը նշանակում է.
1. Ունենալ որոշակի հատկանիշներ (որոնք պետք են այդ ցանկությունն արդեն ունեցող մարդուն, բայց դուք դեռ դրանք չունեք, օրինակ` ավելի շատ պատասխանատվություն)
2. Այլ կերպ ռեակցիա տալ արտաքին իրավիճակներին
3. Կարողանալ պահել քո ֆոկուսը ճիշտ տեղում
4. Ունենալ ավելի շատ էներգիա` այնքան, որքան անհրաժեշտ է այդ ցանկության համար:

Որպեսզի այս կետերի պատասխանները ստանալ, պետք է ինքդ քեզ տալ հետևյալ հարցերը.
❓ Իսկ ինչպիսի՞ն է իմ A կետը: Ի՞նչ է կատարվում հիմա ինձ մոտ այդ թեմայի հետ կապված:

❓Ինչպիսի՞ն է այն անձը, ով արդեն ունի այն, ինչ ես եմ ուզում, ով արդեն ապրում է այդ կյանքով: Ինչպիսի՞ հատկանիշներ նա ունի

❓Ի՞նչ է ինձ պակասում, որ լինեմ այդպիսին: Ինչի՞ հետ պետք է աշխատել:

❓Ո՞վ կարող է ինձ օգնել այդ հարցում: Ում մոտ է արդեն ստացվել և նա կարող է ինձ էլ սովորեցնել դառնալ այդ անձը:
Գտնել ուսուցիչ:

#ինքնաճանաչում #մարդուդիզայն #հոգեբան

20/10/2025

30-ին մոտ մեզ մոտ սկսվում է Սատուրնի վերադարձը: Սա փուլ է, երբ.
1. Մենք մտնում ենք հասունություն և շատ կարևոր է ձևավորել պատասխանատվության զգացում մեր կյանքի ու արարքների համար: Այն ինչ ներվում էր նախկինում, այլևս այդքան հեշտ «ջրից չոր դուրս չենք գա»:
2. Ակտիվանում է նեգատիվ կարման, սրվում են մեր խնդիրները,.տրավմաները, որոնք մենք բերել ենք այս կյանք ճակատագրով:
3. Ստանում ենք այն ինչին արժանի ենք և այսուհետ տիեզերքը մեզանից պահանջելու է մեր տաղանդների և էներգիաների ռեալիզացիան` ի օգուտ աշխարհի:
4. Փլուզվում է այն ինչ մինչ այդ կառուցել ենք, բայց իսկական չէ` մերը չէ: Սկսվում է մաքրման պրոցեսը:
5. Հանդիպում ենք մարդկանց, ում հետ մենք ունենք կարմայական պարտքեր նախորդ կյանքերից:
6. Սկսում ենք գտնել մեր իսկականճանապարհը, ստանում ենք հնարավորություն ու ազատություն ապրել մեր բնությանը ու տեսակին հանապատասխան կյանք:

Սատուրնի վերադարձի ու մյուս ցիկլերի մասին եդ ու եմ մեծ վեբինար յութուբում: Անպայման դիտեք, որպեսզի հասկանաք,.թե ինչ է ձեզ հետկատարվում և ճիշտ անցնեք այդ փուլերը:

#ինքնաճանաչում #էներգիա #հոգեբանություն #մարդուդիզայն #ճակատագրիմատրիցա #տարվաէներգիաներ #սատուրնիվերադարձ #հոգեբան #տարվաէներգիաներ

20/05/2025

00:00 Ինչպիսին պետք է լինել, որպեսզի ունենալ շատ էներգիա և լինել մասշտաբաբին: Ինչ է հանրաճանաչությունը:32:38 Ստվերներ, ինչի համար դրանք ընդունել և ինչպես

11/03/2025

00:00 - ինչպես ես սկսեցի 0-ից06:07 - վախ նորից ու անորոշությունից14:55 - վախ թողնել ոչ սիրելի աշխատանքը17:53 - ընտրություն անել ինչով զբաղվել23:43 - ֆինանս չ...

21/01/2025

⭐ ԱՅՍՕՐ ԻՍԿԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ Է
#նորտարի #նորռեյվտարի

Պատմության մեջ շատ օրացույցներ են եղել։ Ըստ Գրիգորյան օրացույցի, որն օգտագործում է աշխարհի մեծ մասը, նոր տարին սկսվում է հունվարի 1-ին։ Բայց ես հիմա օրացույցների մասին չեմ խոսում։

Երբ խոսում ենք իրական նոր տարվա մասին, մենք նկատի չունենք տոնը, այլ մեկ ամբողջ ցիկլը, մեր մարդկային թեմաները, որոնք ապրում ենք էմոցիոնալ, մենթալ, զգացական մակարդակներում։

Ինչու՞ հունվարի 1-ն իրականում նոր տարի չէ։ Քանի որ այդ ժամանակ ցիկլը դեռ ավարտված չէ։

Ի-Ցզինի 64 գեկսագրամները ինֆորմացիոն արխետիպերն են։ 1953թ-ին Ուոթսոնը և Քրիկը, բացահայտելով ԴՆԹ-ի կառուցվածքը, պարզեցին, որ մարդու գենետիկ կոդը նույնպես հիմնված է նույն մաթեմատիկական սկզբունքի վրա, ինչ Ի-Ցզինը։

Մեր գենետիկ կոդում առկա են այդ 64 կոդոնները։ Մարդու դիզայնում այդ 64 գեկսագրամները գործիք են, որով մենք կարող ենք հասկանալ մեր գենետիկական դրոշմը։ Դրա համար էլ, կառուցելով ձեր բոդիգրաֆը, դուք այնտեղ տեսնում ենք 64 թվեր, որոնք տեղակայված են ինը էներգետիկ կենտրոններում։

Մենք մոլորակ ենք, որը լիարժեք կախված է Արևից։ Մենք պտտվում ենք Արևի շուրջը, ապրում ու ազդվում ենք արևային դաշտից։ Արևն ամբողջ տարվա ընթացքում հերթով անցնում է 64 գեկսագրամներով, և կախված նրանից, թե որ գեկսագրամում է գտնվում այդ պահին, մեր մեջ միանում է որոշակի թեմա (մտքեր, էմոցիաներ, զգացումներ, ցանկություններ, ձգտումներ)։

Փաստացի, երբ Արևը հասնում է 41-րդ կոդին, հենց դա է նշանակում Նոր Ռեյվ տարվա սկիզբը, իսկ դա մոտավորապես հունվարի 22-ին է համընկնում (փոփոխվում է ամեն տարի)։

Այդ 41-րդ կոդը շատ յուրահատուկ է։ Գենետիկայի տեսանկյունից դա միակ մեկնարկային կոդն է։ Եթե պատկերացնենք գենետիկան այբուբենի տեսքով, ապա ցանկացած գենետիկ նախադասություն փաստացի կսկսվի 41 կոդից։ Դա ամեն ինչի սկիզբն է։

Եթե դուք նայում եք 41 կոդին բոդիգրաֆում,
տեսնում եք դրա հիմնական առաքելությունը։ Էներգետիկ հոսքը, որը սկսվում է 41-րդ կոդից և տանում է դեպի հաջորդ հոսքը, այս երկու էներգետիկ ալիքները մենք անվանում ենք Մարդկության էմպիրիկ ուղի (էմոցիոնալ փորձ, որը տանում է աճի)։

Ամեն հունվարի վերջ, երբ Արևը հասնում է 41-րդ կոդին, մենք սկսում ենք կյանքի նոր ցիկլ այս մոլորակի վրա։🌏

Այս տարի` 21.01.2025 ժ. 23:11🥂

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Leylilive posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Leylilive:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram