22/09/2025
Կարծես ամեն ինչ շատ տրամաբանական է. չէ՞ որ Կալցիումը մեր ոսկրամկանային համակարգի գլխավոր բաղադրամասն է, թող «շատ լինի քիչ չլինի», ու հետն էլ՝ ատամները շուտ կծկթեն...
Բայց☝🏻.
🦷 Ծկթման շրջանը բոլորովին պայմանավորված չէ կալցիումի հավելյալ ընդունումով։ Այն գենետիկ գործոնների ազդեցության և տարիքին համապատասխան առողջ աճով և զարգացմամբ պայմանավորված մի պրոցես է։
☝🏻Բացի այդ, արհեստականորեն տրվող ավելորդ Կալցիումի քանակությունը կարող է լինել վնասակար՝ նպաստելով փորկապության կամ այլ հանքանյութերի ներծծման (երկաթ) խանգարմանը։
🔰Այսպիսով՝ ոչ մի հավելում, մասնավորապես կալցիումը, չի նպաստում ատամների ծկթմանը կամ պրոցեսի արագացմանը։ Ավելի լավ է կենտրոնանալ լիարժեք ու բալանսավիրված սնուցման վրա և չխանգարել բնությանը 😊։
Իսկ դուք տվել ե՞ք ձեր փոքրիկներին կամ երբևէ լսել ե՞ք նմանատիպ նշանակման մասին։
Կիսվեք մեկնաբանություններում👇🏻։
Հ.Գ. թերթի'ր նկարները իմանալու համար ե՞րբ անհանգստանալ և պահպանիր Կալցիումով հարուստ սննդամթերքների ցուցակը։
Սիրով ձեր մանկաբույժ՝
Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻⚕️