Innova Clinic

Innova Clinic Ժամանակակից բժշկակական կենտրոն՝ հասանելի յուրաքանչյուրին։
(1)

Առողջություն և երկարակեցություն։ Սրանք արժեքներ են, որոնք դարեր ի վեր եղել են մարդկության ուշադրության կենտրոնում։ Դարերի խորքից է գալիս նաև բժշկի նկատմամբ հատուկ վերաբերմունքը՝ որպես պատվավոր, բանիմաց, մշտապես օգնող ձեռք։

Ժամանակակից բժշկությունը բազում բարձունքների է հասել մարդկության առողջությունն ու երկարակեցությունն ապահովելու համար։ Այդ նպատակով գործադրվում են նորարարական տեխնոլոգիաներ, մասնագետ-բժիշկներն անում են ամեն ինչ՝ գիտելիքները հարստացնելու և մարդուն առողջություն պարգևելու համար։

Իննովակլինիկը, կիրառելով բժշկության ժամանակակից նվաճումները, դրանք հասցնում է փոքրիկ քաղաքի բնակիչներին՝ հավատարիմ մնալով բժշկի պատվաբեր մասնագիտությանը։

Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ)Օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին կարևոր տեղեկատվություն է տալիս արյան ընդհանուր քննությո...
29/03/2026

Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ)

Օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին կարևոր տեղեկատվություն է տալիս արյան ընդհանուր քննությունը, որը ներառում է նաև լեյկոցիտային բանաձևը (լեյկոֆորմուլա)։

👩‍⚕️ Լեյկոֆորմուլան թույլ է տալիս գնահատել լեյկոցիտների փոփոխությունները՝
բացահայտելով վիրուսային և բակտերիալ ինֆեկցիաներ, ալերգիաներ և մակաբույծների առկայություն։

📊 Հիմնական ցուցանիշներ՝
▪️ WBC – իմունային արձագանք
▪️ LYMPH – բարձրանում են վիրուսների դեպքում
▪️ NEUT – բարձրանում են բորբոքման և բակտերիալ ինֆեկցիաների ժամանակ
▪️ EO – բարձրանում են ալերգիաների և մակաբույծների դեպքում



🔬 Ինչու՞ է կարևոր

✔️ Վաղ հայտնաբերում
✔️ Ընդհանուր առողջական վիճակի գնահատում
✔️ Բուժման վերահսկում
✔️ Վաղ փոփոխությունների բացահայտում:

Հերթագրման համար ՝
☎️060 38 00 38ի
📲033 38 00 38
📲095 38 00 38 (Viber, WhatsApp)

📍հասցե՝
ք․ Աբովյան, 1/24 Երևանյան փ․

🧬 Հղիների կենսաքիմիական սկրինինգ. հաճախ տրվող հարցեր❓ Ի՞նչ հետազոտություններ են կատարվում հղիության ընթացքում📅 9–13 շաբա...
27/03/2026

🧬 Հղիների կենսաքիմիական սկրինինգ. հաճախ տրվող հարցեր

❓ Ի՞նչ հետազոտություններ են կատարվում հղիության ընթացքում

📅 9–13 շաբաթում իրականացվում են՝
▪️ Հղիության հետ ասոցացվող պրոտեին A (PAPP-A)
▪️ Մարդու խորիոնային գոնադոտրոպին (β-hCG)
▪️ Ալֆա-ֆետոպրոտեին (AFP)

❓ Ո՞ր ցուցանիշն է առավել կարևոր

🔎 Առավել տեղեկատվական և կարևոր համարվում է PAPP-A ցուցանիշը, քանի որ այն ունի բարձր սպեցիֆիկություն քրոմոսոմային ախտաբանությունների ռիսկի գնահատման համար։

📌 Առավելությունները՝
▪️ Կատարվում է հղիության վաղ փուլում՝ արդեն 9 շաբաթականից
▪️ Թույլ է տալիս վաղ գնահատել հնարավոր ռիսկերը
▪️ Օգնում է ճիշտ պլանավորել հետագա հետազոտությունները

📊 Լավագույն ժամկետը՝ 9–12 շաբաթ
(հնարավոր է կատարել մինչև 14 շաբաթ, սակայն ճշգրտությունը կարող է նվազել)

❗️Ժամանակին իրականացված սկրինինգը կարևոր քայլ է հղիության հսկողության և առողջ ընթացքի ապահովման համար:

📍 Հետազոտությունները հասանելի են «Իննովա Կլինիկ» բժշկական կենտրոնում:

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)՝ սրտի էլեկտրական ակտիվության գրանցման մեթոդ է։✔️ ԷՍԳ-ն անվտանգ, ոչ ինվազիվ, արագ և բարձր տեղե...
26/03/2026

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)՝ սրտի էլեկտրական ակտիվության գրանցման մեթոդ է։

✔️ ԷՍԳ-ն անվտանգ, ոչ ինվազիվ, արագ և բարձր տեղեկատվական հետազոտություն է։

📌 Խորհուրդ է տրվում կատարել ԷՍԳ, եթե ունեք՝
🔸 սրտի ռիթմի խանգարումներ, սրտխփոց
🔸 կրծքավանդակի ցավեր (սեղմող, այրող, անհարմարության զգացում)
🔸 շնչարգելություն, հևոց
🔸 զարկերակային ճնշման տատանումներ
🔸 հաճախակի գլխապտույտներ, ուշագնացություն
🔸 դյուրհոգնելիություն
🔸 COVID-19-ից հետո կրծքավանդակում գանգատներ կամ վերը նշված ախտանշաններից որևէ մեկը

💬 Ժամանակին իրականացված ԷՍԳ-ն օգնում է վաղ հայտնաբերել սրտի աշխատանքի խանգարումները և կանխել բարդությունները։

Հերթագրման համար ՝
☎️060 38 00 38ի
📲033 38 00 38
📲095 38 00 38 (Viber, WhatsApp)

📍հասցե՝
ք․ Աբովյան, 1/24 Երևանյան փ․

🫀 Շողացող առիթմիա (Atrial Fibrillation)Սրտի ռիթմի ամենատարածված խանգարումներից մեկն է, որը կարող է ընթանալ ինչպես արտահա...
24/03/2026

🫀 Շողացող առիթմիա (Atrial Fibrillation)

Սրտի ռիթմի ամենատարածված խանգարումներից մեկն է, որը կարող է ընթանալ ինչպես արտահայտված գանգատներով, այնպես էլ՝ անախտանիշ, սակայն բարձրացնում է ինսուլտի առաջացման ռիսկը։

📌 Կարող է դրսևորվել՝
◽️ անկանոն կամ արագ սրտխփոցով
◽️ թուլությամբ
◽️ գլխապտույտով
◽️ շնչահեղձության զգացումով
◽️ կրծքավանդակի անհարմարությամբ

⚠️ Ինչու է կարևոր ժամանակին ախտորոշումը
Շողացող առիթմիան կարող է նպաստել թրոմբների ձևավորմանը, որոնք կարող են հանգեցնել ինսուլտի։

🩺 Կառավարման նպատակներն են՝
✔️ սրտի ռիթմի կամ հաճախության վերահսկում
✔️ թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելում

💊 Բուժման ճիշտ մարտավարությունը ընտրվում է անհատական՝ միայն մասնագետի կողմից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բուժառուի ռիսկերը և ընդհանուր առողջական վիճակը։

📍 Մի՛ անտեսեք նշանները — դիմեք մասնագետի ժամանակին։

Գլիկոլիզացված հեմոգլոբին (HbA1c) — ինչ է և ինչու է կարևորԳլիկոլիզացված հեմոգլոբինը (HbA1c) ցույց է տալիս արյան գլյուկոզա...
23/03/2026

Գլիկոլիզացված հեմոգլոբին (HbA1c) — ինչ է և ինչու է կարևոր

Գլիկոլիզացված հեմոգլոբինը (HbA1c) ցույց է տալիս արյան գլյուկոզայի միջին մակարդակը վերջին 2–3 ամսվա ընթացքում։

📌 Ինչի համար է նշանակվում հետազոտությունը

🔹 շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման համար
🔹 արյան գլյուկոզայի տատանումների գնահատման համար
🔹 արդեն սկսված բուժման արդյունավետության վերահսկման համար
🔹 երկարաժամկետ բարդությունների ռիսկի գնահատման համար

✅ Ինչու է HbA1c-ն կարևոր

🔹 ցույց է տալիս ոչ թե միայն տվյալ պահի շաքարի մակարդակը, այլ ընդհանուր պատկերը ամիսների ընթացքում
🔹 օգնում է բժշկին ճիշտ գնահատել վիճակը
🔹 նպաստում է սննդակարգի, կենսակերպի և բուժման ճիշտ ընտրությանը

💬 Խորհուրդ

Հանձնե՛ք HbA1c հետազոտությունը կանխարգելիչ նպատակով կամ պարբերաբար՝ բժշկի ցուցումով, որպեսզի վերահսկեք Ձեր առողջությունը ժամանակին և արդյունավետ։

🧫 Միզասեռական քսուքի հետազոտություն՝ Ձեր առողջության հուսալի վերահսկում🔬 Միզասեռական քսուքը արագ և տեղեկատվական լաբորատո...
20/03/2026

🧫 Միզասեռական քսուքի հետազոտություն՝ Ձեր առողջության հուսալի վերահսկում

🔬 Միզասեռական քսուքը արագ և տեղեկատվական լաբորատոր հետազոտություն է, որը օգնում է վաղ փուլում հայտնաբերել բորբոքային գործընթացներ, սեռավարակներ և միկրոֆլորայի խանգարումներ։

📋 Հետազոտությունը խորհուրդ է տրվում, եթե ունեք՝
▫️ արտադրություն կամ տհաճ հոտ
▫️ քոր, այրոց, ցավ միզելիս
▫️ ստորորովայնային ցավ
▫️ հղիության պլանավորում
▫️ կանխարգելիչ զննում

⚕️ Վաղ հայտնաբերումը օգնում է խուսափել բարդություններից և պահպանել վերարտադրողական առողջությունը։

Հերթագրման համար ՝
☎️060 38 00 38ի
📲033 38 00 38
📲095 38 00 38 (Viber, WhatsApp)

📍հասցե՝
ք․ Աբովյան, 1/24 Երևանյան փ․

Ի՞նչ է ֆուլիկուլոմետրիան Ֆոլիկուլոմետրիա՝ կարևոր և ինֆորմատիվ հետազոտություն այն կանանց համար, ովքեր ունեն պտղաբերության...
17/03/2026

Ի՞նչ է ֆուլիկուլոմետրիան

Ֆոլիկուլոմետրիա՝ կարևոր և ինֆորմատիվ հետազոտություն այն կանանց համար, ովքեր ունեն պտղաբերության հետ կապված դժվարություններ։

📍 Այս հետազոտությունը թույլ է տալիս գնահատել ֆոլիկուլների առկայությունն ու աճի դինամիկան, որոշել դրանց հասունացման աստիճանը և հաշվարկել օվուլյացիայի առավել ճշգրիտ օրը։ Այն նաև կարևոր գործիք է հորմոնալ կամ խթանիչ բուժման արդյունավետությունը վերահսկելու համար։

Ֆոլիկուլոմետրիայի շնորհիվ հնարավոր է ճիշտ պլանավորել հղիությունը և էապես բարձրացնել դրա հավանականությունը։

📍 Հետազոտությունն իրականացվում է դաշտանային ցիկլի ընթացքում՝ ձվարանների պարբերական ուլտրաձայնային մոնիտորինգով, բժշկի հստակ վերահսկողության ներքո։

Հերթագրման համար ՝
☎️060 38 00 38ի
📲033 38 00 38
📲095 38 00 38 (Viber, WhatsApp)

📍հասցե՝
ք․ Աբովյան, 1/24 Երևանյան փ․

16/03/2026

«Իննովա Կլինիկ» բժշկական կենտրոնում գործում է գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որտեղ յուրաքանչյուր հետազոտություն իրականացվում է արագ, ճշգրիտ և բարձր որակի վերահսկողությամբ։

🧬 Մեր առավելությունները՝

✔️ ամբողջությամբ ավտոմատացված լաբորատոր համակարգ
✔️ միջազգային ստանդարտներին համապատասխան ընթացակարգեր
✔️ փորձառու և բարձր որակավորում ունեցող լաբորատոր բժիշկներ
✔️ հետազոտությունների արդյունքներ՝ հնարավորինս կարճ ժամկետում

📊 Մենք ապահովում ենք հետազոտությունների բարձր ճշգրտություն և հուսալիություն, ինչը բժշկին հնարավորություն է տալիս կատարել ճիշտ ախտորոշում և արդյունավետ բուժման պլանավորում։

✅ Որակյալ լաբորատոր ախտորոշում՝ Ձեր առողջության համար։

📞 Հերթագրման համար՝
☎️ 060 38 00 38
📲 033 38 00 38
📲 095 38 00 38 (Viber, WhatsApp)

📍 Հասցե՝
ք․ Աբովյան, 1/24 Երևանյան փ․

Ինչպե՞ս կարող եմ կանխել խոլեստերինի բարձր մակարդակը:• Ստուգեք ձեր խոլեստերինի մակարդակը: Կարևոր է իմանալ ձեր ցուցանիշներ...
14/03/2026

Ինչպե՞ս կարող եմ կանխել խոլեստերինի բարձր մակարդակը:
• Ստուգեք ձեր խոլեստերինի մակարդակը: Կարևոր է իմանալ ձեր ցուցանիշները և գնահատել ռիսկերը:
• Փոխեք ձեր սննդակարգը և ապրելակերպը՝ խոլեստրինի մակարդակը բարելավելու համար:
• Հսկեք խոլեստրինի մակարդակը բժիշկի խորհուրդների օգնությամբ:

Հերթագրման համար ՝
☎️060 38 00 38ի
📲033 38 00 38
📲095 38 00 38 (Viber, WhatsApp)

📍հասցե՝
ք․ Աբովյան, 1/24 Երևանյան փ․

12/03/2026

Ցավոտ դաշտանի պատճառների և բուժման մասին մանրամասն ներկայացնում է մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ղուկասյանը 👩🏻‍⚕️

📍 «Իննովա Կլինիկ» բժշկական կենտրոնումմարտի 8-ից մինչև մարտի 16-ը գործում է 10–20% ԶԵՂՉ բոլոր բժշկական ծառայությունների հ...
09/03/2026

📍 «Իննովա Կլինիկ» բժշկական կենտրոնում
մարտի 8-ից մինչև մարտի 16-ը գործում է 10–20% ԶԵՂՉ բոլոր բժշկական ծառայությունների համար։

Հերթագրման համար ՝
☎️060 38 00 38
📲033 38 00 38
📲095 38 00 38 (Viber, WhatsApp)

📍հասցե՝
ք․ Աբովյան, 1/24 Երևանյան փ․

💬 Մի՛ հետաձգեք Ձեր առողջության մասին հոգ տանելը։
Գրանցվե՛ք հիմա և օգտվեք բացառիկ առաջարկից։

👩🏻‍⚕ Ի՞նչ ախտանիշներ կարող են վկայել օրգանիզմում մակաբույծների առկայության մասինՕրգանիզմում մակաբույծների առկայությունը ...
09/03/2026

👩🏻‍⚕ Ի՞նչ ախտանիշներ կարող են վկայել օրգանիզմում մակաբույծների առկայության մասին

Օրգանիզմում մակաբույծների առկայությունը կարող է արտահայտվել տարբեր ախտանիշներով 👇

✅ Թուլություն և արագ հոգնածություն
✅ Մաշկային ցան և քոր
✅ Փորացավ
✅ Սրտխառնոց
✅ Մարսողական խանգարումներ, որոնց հետևանքով օրգանիզմը դժվարությամբ է յուրացնում անհրաժեշտ վիտամինները, և կարող է թուլանալ իմունիտետը

🔎 Ինչպե՞ս կարելի է ստուգվել

🩸 Արյան հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել ասկարիդ և լյամբլյա մակաբույծների նկատմամբ հակամարմիններ։

🧫 Կղանքի հետազոտությամբ հայտնաբերվում են ասկարիդները, սրատուտի ձվիկները և լյամբլյան։

☝️ Ժամանակին կատարված հետազոտությունը օգնում է ճիշտ և արդյունավետ բուժում սկսել։ 👩🏻‍⚕ Ի՞նչ ախտանիշներ կարող են վկայել օրգանիզմում մակաբույծների առկայության մասին

Օրգանիզմում մակաբույծների առկայությունը կարող է արտահայտվել տարբեր ախտանիշներով 👇

✅ Թուլություն և արագ հոգնածություն
✅ Մաշկային ցան և քոր
✅ Փորացավ
✅ Սրտխառնոց
✅ Մարսողական խանգարումներ, որոնց հետևանքով օրգանիզմը դժվարությամբ է յուրացնում անհրաժեշտ վիտամինները, և կարող է թուլանալ իմունիտետը

🔎 Ինչպե՞ս կարելի է ստուգվել

🩸 Արյան հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել ասկարիդ և լյամբլյա մակաբույծների նկատմամբ հակամարմիններ։

🧫 Կղանքի հետազոտությամբ հայտնաբերվում են ասկարիդները, սրատուտի ձվիկները և լյամբլյան։

☝️ Ժամանակին կատարված հետազոտությունը օգնում է ճիշտ և արդյունավետ բուժում սկսել։

Address

1/24 Yerevanyan
Abovyan
2207

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:30 - 18:00

Telephone

+37460380038

Alerts

Be the first to know and let us send you an email when Innova Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Innova Clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Innova Clinic

Առողջություն և երկարակեցություն։ Սրանք արժեքներ են, որոնք դարեր ի վեր եղել են մարդկության ուշադրության կենտրոնում։ Դարերի խորքից է գալիս նաև բժշկի նկատմամբ հատուկ վերաբերմունքը՝ որպես պատվավոր, բանիմաց, մշտապես օգնող ձեռք։ Ժամանակակից բժշկությունը բազում բարձունքների է հասել մարդկության առողջությունն ու երկարակեցությունն ապահովելու համար։ Այդ նպատակով գործադրվում են նորարարական տեխնոլոգիաներ, մասնագետ-բժիշկներն անում են ամեն ինչ՝ գիտելիքները հարստացնելու և մարդուն առողջություն պարգևելու համար։ Իննովակլինիկը, կիրառելով բժշկության ժամանակակից նվաճումները, դրանք հասցնում է փոքրիկ քաղաքի բնակիչներին՝ հավատարիմ մնալով բժշկի պատվաբեր մասնագիտությանը։