Թոքաբանության Ազգային Կենտրոն/ National Center of Pulmonology

  • Home
  • Armenia
  • Abovyan
  • Թոքաբանության Ազգային Կենտրոն/ National Center of Pulmonology

Թոքաբանության Ազգային Կենտրոն/ National Center of Pulmonology «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ,
Թոքաբանության ազգային կլինիկա

Թոքաբանության ազգային կենտրոնը ՀՀ առաջատար բժշկական հաստատություններից է, որի գերակա գործառույթն ազգաբնակչության շրջանում թոքային տարաբնույթ ախտահարումների արագ, ճշգրիտ ախտորոշումն է և միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժման իրականացումը: Ներկայումս կենտրոնը ղեկավարում է նաև Տուբերկուլոզի ազգային ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը:

12/11/2025

🌍 Նոյեմբերի 12_ը նշվում է որպես Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր 🫁
Հիշեցնում ենք, որ թոքաբորբը մնում է աշխարհի ամենատարածված և վտանգավոր վարակներից մեկը։
Այն կարող է ազդել ցանկացածի վրա՝ հատկապես երեխաների, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց։
👉 Ժամանակին պատվաստումը, առողջ ապրելակերպը և բժշկի հետ խորհրդակցությունը կարող են փրկել կյանքեր։
Պաշտպանենք մեզ և մեր սիրելիներին։ ❤️
ՀՀ ԱՆ ՓԲԸ_ի, , Թոքաբանության բաժնի ղեկավար Գայանե Նազարյանը հարցազրույցում ներկայացնում է թոքաբորբի կանխարգելման և բուժման աղբյուրները։

Բուժառուի կողմից շնորհակալական նամակ ուղղված  «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին
17/09/2025

Բուժառուի կողմից շնորհակալական նամակ ուղղված «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին

05/09/2025

ՀՀ առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ է այցելել առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը

03/09/2025

Send a message to learn more

 #Թափուր հաստիք ՍԱՆԻՏԱՐ«Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն փնտրում է մասնագետ՝ ախտորոշիչ լաբորատորիայի սանիտարի թափուր...
27/08/2025

#Թափուր հաստիք ՍԱՆԻՏԱՐ
«Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն փնտրում է մասնագետ՝ ախտորոշիչ լաբորատորիայի սանիտարի թափուր հաստիքը համալրելու համար:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Ախտորոշիչ Լաբորատորիա
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-16:00)
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
Իրականացնել լաբորատորիայի տարածքի սանիտարա-հիգիենիկ մաքրում` գործող կարգին համապատասխան
Փորձանոթների և այլ ոչ միանվագ օգտագործման պարագաների ախտահանում, լվացոմ, չորացում,
մանրէազերծում
Բժշկական թափոնների և կենցաղային աղբի տեղափոխում համապատասխան վայր
Իրագործում է լաբորատոր սպասքի փաթեթավորում
Ախտահանիչ լուծույթները տեղափոխում է լաբորատորիա /ախտահանիչ լուծույթների պատրաստման բաժնից
Սառնարանների մաքրության ապահովում
Միջանցքի մաքրության ապահովում
Աշխտանքային մակերեսների ախտահանում առավոտյան, աշխտանքից հետո և ըստ պահանջի
Իրագործում է մանրէաբանական լաբորատորիայում սանիտարական կանոնները և հիգենիկ նորմերը
Անհրաժեշտության դեպքում ԹԿԲ հետազոտության նպատակով խորխերը տեղափոխում է ԹԱԿ Ազգային ռեֆերենս լաբորատորիա
Ազգային ռեֆերենս լաբորատորիաից ստանում և տեղափոխում է լաբորատորիա ցանքսի և դեղազգայունության պատասխանները
Հետևում է թորման սարքի անխափան աշխատանքին
Մաքրում և ախտահանում է լաբորատորիայի սան․ հանգույցը
Մաքրում է պահեստը
Ավագ լաբորանտի հրահանգով ստանում և տեղափոխում փասթաթղթեր համապատասխան
ստորաբաժանումներ
Ավագ լաբորանտի հրահանգով լաբորատոր և տնտեսական ապրանք է ստանում և տեղափոխում
համապատասխան ստորաբաժանում
Օգնում է ավագ լաբորանտին իրականացնել գույքագրում
Օգնում է ավագ լաբորանտին պահեստից ապրանք բաց թողնել
Լվացուկների պատրաստում փաթեթավորում
Պահանջվող հմտություններ՝
• Սանիտարահիգիենիկ նորմեր (խորացված),
• Առողջապահության ոլորտի գործունեության իմացություն (ներածական),
• Հայերենի ազատ տիրապետում
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել ntbccarm@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Սանիտար»:
Վերջնաժամկետ.
15.09.2025թ

18/08/2025

#թափուր հաստիք ՀՀ ԱՆ ՓԲԸ_ում
ՏԲ պացիենտների սոցիալական աջակցության ծրագրի համակարգող, ՏԲ տվյալների հաշվառման և հաշվետվական էլեկտրոնային համակարգի կառավարող,
Աշխատանքի պայմանները՝ լրիվ դրույք
Աշխատանքի սկիզբ սեպտեմբեր 2025թ
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոս 29, 2025թ
Նկարագրություն
Կառավարում և համակարգում է е-TB Manager պացիենտների բազային տվյալների առցանց էլեկտրոնային համակարգը, որը ներառում է պացիենտների դեմոգրաֆիկ, բժշկական և լաբորատոր տվյալները, որոնք ստացվում են ԹԱԿ ՓԲԸ-ում և ՏԲ կաբինետներում հաշվառված և բուժման մեջ ընդգրկված ՏԲ դեպքերի վերաբերյալ: Ամփոփում է հիվանդների պատմությունները էլեկտրոնային տվյալների բազայի հետ, ամփոփում է լաբորատոր տվյալները՝ մանրադիտակային, ռենտգեն և ՄԻԱՎ հետազոտությունները, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի ընդունման վերաբերյալ տվյալները, հավաքագրում է հաշվետու ժամանակահատվածում հաշվառված ՏԲ հիվանդների բուժման ընթացքի և բուժման արդյունքների վերաբերյալ տվյալները, հավաքագրում և կազմում է ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ԹԱԿ ՓԲԸ-ում, ինչպես նաև բոլոր ՏԲ կաբինետներում գրանցված ՏԲ դեպքերի վերաբերյալ:
Վարում է ՏԲ պացիենտներին տրամադրվող սոցիալական աջակցության բազային տվյլաները՝ ՏԲ կաբինետներից ստացված հաշվետվությունների հիման վրա և ներկայացնում է ԹԱԿ ՓԲԸ ֆինանասական ստորաբաժանում:
Իրականացնում է տվյաների թղթային և էլեկտրոնային արխիվացում:
Պարտականություններ.
· հավաքագրում և ստուգում է ԹԱԿ ՓԲԸ-ում և ՏԲ կաբինետներում հաշվառված ու բուժման մեջ ընդգրկված ՏԲ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը, համեմատում և ամփոփում է հիվանդների պատմությունները էլեկտրոնային տվյալների բազայի հետ,
· ամփոփում է բժշկական (մանրադիտակային, ռենտգեն և այլ հետազոտություններ), անհրաժեշտ դեղորայքի ընդունման վերաբերյալ տվյալները,
· հավաքագրում է հաշվետու ժամանակահատվածում հաշվառված ՏԲ հիվանդների բուժման ընթացքի և բուժման արդյունքների վերաբերյալ տվյալները,
· հավաքագրում և կազմում է ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ԹԱԿ ՓԲԸ-ում, ինչպես նաև բոլոր ՏԲ կաբինետներում գրանցված ՏԲ դեպքերի վերաբերյալ,
· համագործակցում է ՏՏ փորձագետի հետ՝ կապված էլեկտրոնային տվյալների կառավարման սերվերի պահպանման և նրա թարմացման հետ,
· համադրում է բժշկական խորհրդատվական արձանագրության արդյունքները е-TB Manager համակարգի հետ, հավաքագրում և ամփոփում է համապատասխան տվյալները,
· տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից հաշվետու ամսվա ընթացքում հակատուբերկուլոզային բուժում ստացող և սոցիալական աջակցության ենթակա տուբերկուլոզով հիվանդների վերաբերյալ հաշվետվությունների ընդունում, ստուգում և համադրում e-TB էլեկտրոնային տվյալների համակարգի հետ,
· հաշվետու ամսվա ընթացքում ներկայացված հաշվետվությունների մուտքագրում համապատասխան էլեկտրոնային բազաներում,
· հակատուբերկուլոզային բուժում ստացող և սոցիալական աջակցության ենթակա հիվանդների էլեկտրոնային բազաների և բանկային հաշվեհամարների տրամադրում ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնին,
· ՏԲ հայտնաբերման և բուժման խթանման աջակցման ծրագրի համակարգում, պայմանգրերի կազմում , ներկայացվող հաշվետվությունների ստուգում, վավերացում և մուտքագրում համապատասխան տվյալների բազայում և փոխանցում ԹԱԿ ՓԲԸ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնին:
Կրթությունը և Մասնագիտական փորձը
Բարձրագույն-ֆինանասական 1-2տարի (ցանկալի է առողջապահության ոլորտում)
Բարձրագույն–տեխնիկական 1-2 տարի (ցանկալի է առողջապահության ոլորտում)
microsoft office (Մասնավորապես excel) ծրագրի գերազանց իմացություն
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել ntbccarm@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով
Վերջնաժամկետ.
29.08.2025թ

Հարգելի գործընկերներ տեղեկացնում ենք ձեզ, որ նախկինում գործող info@pulmonology.am պաշտոնական էլեկտրոնային փոստը տեխնիկակ...
18/08/2025

Հարգելի գործընկերներ տեղեկացնում ենք ձեզ, որ նախկինում գործող info@pulmonology.am պաշտոնական էլեկտրոնային փոստը տեխնիկական խնդիրների պատճառով այլևս չի գործելու:
Խնդրում ենք նամակներն ուղարկել ntbccarm@gmail.com Էլեկտրոնային հասցեին:

14/07/2025

#թափուր հաստիք ՀՀ ԱՆ ՓԲԸ_ում

ՏԲ տվյալների հաշվառման և հաշվետվական էլեկտրոնային համակարգի կառավարող, ՏԲ պացիենտների սոցիալական աջակցությաւն ծրագրի համակարգող



Աշխատանքի պայմանները՝ լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբ սեպտեմբերի 1, 2025թ

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոս 10, 2025թ


Նկարագրություն

Կառավարում և համակարգում է е-TB Manager պացիենտների բազային տվյալների առցանց էլեկտրոնային համակարգը, որը ներառում է պացիենտների դեմոգրաֆիկ, բժշկական և լաբորատոր տվյալները, որոնք ստացվում են ԹԱԿ ՓԲԸ-ում և ՏԲ կաբինետներում հաշվառված և բուժման մեջ ընդգրկված ՏԲ դեպքերի վերաբերյալ: Ամփոփում է հիվանդների պատմությունները էլեկտրոնային տվյալների բազայի հետ, ամփոփում է լաբորատոր տվյալները՝ մանրադիտակային, ռենտգեն և ՄԻԱՎ հետազոտությունները, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի ընդունման վերաբերյալ տվյալները, հավաքագրում է հաշվետու ժամանակահատվածում հաշվառված ՏԲ հիվանդների բուժման ընթացքի և բուժման արդյունքների վերաբերյալ տվյալները, հավաքագրում և կազմում է ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ԹԱԿ ՓԲԸ-ում, ինչպես նաև բոլոր ՏԲ կաբինետներում գրանցված ՏԲ դեպքերի վերաբերյալ:

Վարում է ՏԲ պացիենտներին տրամադրվող սոցիալական աջակցության բազային տվյլաները՝ ՏԲ կաբինետներից ստացված հաշվետվությունների հիման վրա և ներկայացնում է ԹԱԿ ՓԲԸ ֆինանասական ստորաբաժանում:
Իրականացնում է տվյաների թղթային և էլեկտրոնային արխիվացում:

Պարտականություններ.

· հավաքագրում և ստուգում է ԹԱԿ ՓԲԸ-ում և ՏԲ կաբինետներում հաշվառված ու բուժման մեջ ընդգրկված ՏԲ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը, համեմատում և ամփոփում է հիվանդների պատմությունները էլեկտրոնային տվյալների բազայի հետ,

· ամփոփում է բժշկական (մանրադիտակային, ռենտգեն և այլ հետազոտություններ), անհրաժեշտ դեղորայքի ընդունման վերաբերյալ տվյալները,

· հավաքագրում է հաշվետու ժամանակահատվածում հաշվառված ՏԲ հիվանդների բուժման ընթացքի և բուժման արդյունքների վերաբերյալ տվյալները,

· հավաքագրում և կազմում է ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ԹԱԿ ՓԲԸ-ում, ինչպես նաև բոլոր ՏԲ կաբինետներում գրանցված ՏԲ դեպքերի վերաբերյալ,

· համագործակցում է ՏՏ փորձագետի հետ՝ կապված էլեկտրոնային տվյալների կառավարման սերվերի պահպանման և նրա թարմացման հետ,

· համադրում է բժշկական խորհրդատվական արձանագրության արդյունքները е-TB Manager համակարգի հետ, հավաքագրում և ամփոփում է համապատասխան տվյալները,

· տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից հաշվետու ամսվա ընթացքում հակատուբերկուլոզային բուժում ստացող և սոցիալական աջակցության ենթակա տուբերկուլոզով հիվանդների վերաբերյալ հաշվետվությունների ընդունում, ստուգում և համադրում e-TB էլեկտրոնային տվյալների համակարգի հետ,

· հաշվետու ամսվա ընթացքում ներկայացված հաշվետվությունների մուտքագրում համապատասխան էլեկտրոնային բազաներում,

· հակատուբերկուլոզային բուժում ստացող և սոցիալական աջակցության ենթակա հիվանդների էլեկտրոնային բազաների և բանկային հաշվեհամարների տրամադրում ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնին,

· ՏԲ հայտնաբերման և բուժման խթանման աջակցման ծրագրի համակարգում, պայմանգրերի կազմում , ներկայացվող հաշվետվությունների ստուգում, վավերացում և մուտքագրում համապատասխան տվյալների բազայում և փոխանցում ԹԱԿ ՓԲԸ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնին:

Կրթությունը և Մասնագիտական փորձը

Բարձրագույն–տեխնիկական 1-2 տարի (ցանկալի է առողջապահության ոլորտում)


Բարձրագույն-ֆինանասական 1-2տարի (ցանկալի է առողջապահության ոլորտում)

Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով
Վերջնաժամկետ.
20.09.2025թ.

Send a message to learn more

 #Բուժաշխատողների օրվան նվիրված ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վահե Հակոբյանը պատվոգրեր հանձնեց աշխատա...
23/06/2025

#Բուժաշխատողների օրվան նվիրված ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վահե Հակոբյանը պատվոգրեր հանձնեց աշխատակիցներին, իրենց կատարած բարեխիղճ և մարդասիրական աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության, հիվանդների նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար

Սիրելի՛ գործընկերներ։Սրտանց շնորհավորում ենք ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։Ձեզանից յուրաքանչյուրը նվիրվել է ամենաա...
21/06/2025

Սիրելի՛ գործընկերներ։
Սրտանց շնորհավորում ենք ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Ձեզանից յուրաքանչյուրը նվիրվել է ամենաազնիվ գործին՝ կյանքեր փրկելուն, դժվարին ժամանակներում աջակցելուն։
Շնորհակալություն ձեր պրոֆեսիոնալիզմի, համբերատարության, կարեկցանքի և տոկունության համար։ Անքուն գիշերների համար, այն աշխատանքի համար, որը երբեմն մնում է կուլիսներում, բայց երբեք աննկատ։
Թող ձեր կյանքը լցված լինի որքան հնարավոր է շատ երախտապարտ ժպիտներով, առողջությամբ, հարգանքով, ջերմությամբ և արժանի հանգստով։
Թող յուրաքանչյուր աշխատանքային օր բերի բավարարվածություն, իսկ յուրաքանչյուր հիվանդի՝ ապաքինում։

Հարգելի քաղաքացիներՈւրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 10_ին ՀՀ առողջապահության նախարարի թիվ 3482-Ա հրամանով ...
11/06/2025

Հարգելի քաղաքացիներ
Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 10_ին ՀՀ առողջապահության նախարարի թիվ 3482-Ա հրամանով հաստատվել է ՓԲԸ_ում իրականացվող Համակարգչային շերտագրում ծառայության պետական պատվերը։

Մարտի 24 ը  տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է:1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպութ...
24/03/2025

Մարտի 24 ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ, այս օրը նշվում է տուբերկուլոզի դեմ պայքարի օր:
✅Այս տարի 2025 թվականի տուբերկուլյոզի դեմ պայքարի օրը ԱՀԿ-ն նշում հետևյալ թեմայի ներքո `

Այո՛, մենք կարող ենք դադարեցնել տուբերկուլոզը. Հանձնառություն, Ներդրում, Արդյունքի Ապահովում- սա հույսի, անհապաղ գործողությունների և պատասխանատվության համարձակ կոչ է:
Հանձնառություն – Համաշխարհային առաջնորդները պարտավորվել են արագացնել տուբերկուլոզի վերացման ջանքերը:
Ներդրում – Առանց բավարար ֆինանսավորման՝ տուբերկուլոզը հնարավոր չէ հաղթահարել։
Ապահովել արդյունք – Պետք է ընդլայնել ԱՀԿ-ի առաջարկած արդյունավետ միջամտությունները՝ վաղ հայտնաբերում, ախտորոշում, կանխարգելիչ բուժում, բարձրորակ խնամք՝ հատկապես դեղակայուն տուբերկուլոզի դեպքում:

✅Մի քանի փաստեր`
Տուբերկուլոզը դեռ շարունակում է մնալ աշխարհի ամենամահաբեր վարակիչ հիվանդություններից մեկը
✅ Ամեն տարի տուբերկուլոզով հիվանդանում է շուրջ 10,8 միլիոն մարդ (2023)
✅ Տուբերկուլոզը խլում է 1,25 միլիոն մարդու կյանք (2023)
✅ Գլոբալ ջանքերի շնորհիվ 2000 թվականից ի վեր փրկվել է 75 միլիոն կյանք

Համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում:
✅ 2015-ի համեմատ 2024-ին հիվանդացությունն նվազել է 66%-ով, մահացությունը՝ 50%-ով
✅ Չնայած այս դրական արդյունքների՝ դեռ մարտահրավեր են մնում վաղ հայտնաբերումը` հատկապես ռիսկային խմբերում (միգրանտներ և այլ խոցելի խմբեր) ,կանխարգելումը, մանկական տուբերկուլոզը, դեղակայուն ձևերի տարածվածությունը, արդյունավետ նոր կարճաժամկետ բուժումների ներդրումները, ՏԲ/ՄԻԱՎ համակցված դեպքեր արդյունավետ կառավարումը , խարանի հաղթահարումը։
✅ Համագործակցությունը՝ հաջողության բանալին է:
Տուբերկուլոզ հիվանդության վրա ազդեղություն ունեն նաև վատ կենսապայմանները, թերսնուցման և սոցիալ-հոգեբանական դժվարությունները: Միայն առողջապահական և ոչ առողջապահական ոլորտների, քաղաքացիական հասարակության ու համայնքների համատեղ ջանքերով կարող ենք վերցանել տուբերկուլոզը:
✅ Տուբերկուլոզը օդային ուղիով փոխանցվող վարակիչ հիվանդություն է: Եթե ունեք այս ախտանշանները՝
• Երկու շաբաթ և ավել տևողությամբ հազ
• Խորխարտադրություն, թուլություն
• Ախորժակի կորուստ, քաշի անկում
• Գիշերային քրտնարտադրություն, ջերմություն
դիմե՛ք առաջնային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններ ,որտեղ ընտանեկան բժիշկները կամ թերապևտները կանցկացնեն առաջնային զննում, անհրաժեշտության դեպքում կուղեգրեն մասնագիտական կենտրոն։
✅ Հիշե՛ք տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է:
✅Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը ամբողջությամբ անվճար է՝ պետական պատվերի շրջանակում:
✅ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոնը» համարվում է մեր երկրի միակ տուբերկուլոզային կենտրոնը, որտեղ իրականացվում են ճշգրիտ, ժամանակակից մեթոդներով ախտորոշում, ուղեցույցներին համապատասխան բուժում:

✅ Այո՛, մենք կարող ենք դադարեցնել տուբերկուլոզը՝ Հանձնառությամբ, Ներդրումներով և Ապահովելով արդյունք✨

Address

10 Arzni Highway
Abovyan
2204

Opening Hours

Monday 09:30 - 16:00
Tuesday 09:30 - 16:00
Wednesday 09:30 - 16:00
Thursday 09:30 - 16:00
Friday 09:30 - 16:00

Telephone

+37422220222

Alerts

Be the first to know and let us send you an email when Թոքաբանության Ազգային Կենտրոն/ National Center of Pulmonology posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Թոքաբանության Ազգային Կենտրոն/ National Center of Pulmonology:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram