Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ

Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժական, Պոլիկլինիկ և Թերապևտիկ ծառայություններ.

05/11/2025
29/10/2025

Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

15/09/2025
11/09/2025
Հարգելի՛ Ելենա Թադևոսյան,Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը։ Ձեր անձնվեր աշխատանքը, մասնագիտական նվիրումը և ան...
11/09/2025

Հարգելի՛ Ելենա Թադևոսյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը։ Ձեր անձնվեր աշխատանքը, մասնագիտական նվիրումը և անկեղծ վերաբերմունքը մեր հիվանդների հանդեպ դարձել են Ախուրյանի ԲԿ-ի ուժեղ կողմերից մեկը։ Դուք ոչ միայն բարձրակարգ մասնագետ եք, այլև հոգատար ու համբերատար մարդ, որի ներկայությունը վստահություն ու հույս է ներշնչում յուրաքանչյուր ընտանիքի։

Այսօր Ձեր տոնն է, բայց իրականում յուրաքանչյուր օր դուք տոն եք դարձնում Ձեր այցելուների ու գործընկերների համար՝ Ձեր ժպիտով, նուրբ վերաբերմունքով և մասնագիտական մոտեցմամբ։

Թող Ձեր կյանքը լցվի առողջությամբ, երջանկությամբ և նոր հաջողություններով։ Թող Ձեր մասնագիտական ճանապարհը մշտապես ուղեկցվի հաջողություններով, իսկ անձնական կյանքում իշխեն սեր, ջերմություն և ընտանեկան ներդաշնակություն։

Շնորհակալ եմ այն մեծ աշխատանքի համար, որ Դուք կատարում եք Ախուրյանի համայնքի առողջապահության բարելավման գործում։ Մենք հպարտ ենք ունենալու նման բժիշկ մեր թիմում։

Թող այս օրը լինի նոր մեկնարկ՝ ավելի մեծ ձեռքբերումների և բարօրության։

Սրտի ջերմությամբ,
Ախուրյանի ԲԿ-ի տնօրեն
Միխայել Մկրտչյան

05/09/2025
05/09/2025
25/08/2025
18/08/2025

👦 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում արձանագրված մանկական վնասվածքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասը` շուրջ 77%, տեղի են ունեցել կենցաղային պայմաններում։

Մանկական վնասվածքների հիմնական պատճառներն են՝ վայր ընկնելը և շարժական միջոցների (հեծանիվ, սքեյթբորդ, ինքնագլոր, հովերբորդ, ռոլիկներ, սկուտեր և այլն) օգտագործումից առաջացած վնասվածքները։

ԱՀԿ տվյալներով՝ վնասվածքները, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարներից, երեխաների հաշմանդամության և մահվան առաջատար պատճառներից են աշխարհում։

Ինչպես կանխել ու պաշտպանել երեխաներին`
🔹 ստեղծել ապահով միջավայր երեխաների համար, վտանգավոր վայրերում տեղադրել անվտանգության ճաղեր, և չթողնել երեխաներին առանց հսկողության,
🔹 ապահովել տանը երեխայի անվտանգությունը էլեկտրականությունից, սուր, կտրող-ծակող առարկաները, թունաքիմիկատները, դեղերը, մաքրող միջոցները հեռու պահել երեխաներից,
🔹 երեխային ուսուցանել՝ շարժական միջոցներ օգտագործելիս ինչպես խուսափել վնասվածքներից, մասնավորապես` կրել պաշտպանիչ հանդերձանք` սաղավարտ, ծնկակալներ, արմնկակալներ,
🔹 հեծանիվի առջևի մասում ապահովել լապտերի, նաև առջևի, հետևի մասերում և անիվների վրա՝ անդրադարձիչների առկայություն,
🔹 ակտիվ խաղերի համար ընտրել անվտանգ տարածքներ՝ հեռու մեքենաների երթևեկությունից,
🔹 նախադպրոցական տարիքից սովորեցնել ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնները (ճիշտ անցնել փողոցը և այլն),
🔹 բացառել ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը, տրանսպորտային միջոց վարելիս չպատասխանել հեռախոսազանգերի և չգրել հաղորդագրություններ,
🔹 մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել` անգամ ամենակարճ տարածության դեպքում,
🔹 երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար հագցնել սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ` հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ):

Սիրելի՛ ծնողներ, ստեղծե՛ք ապահով միջավայր ձեր երեխաների համար՝ պաշտպանելով նրանց անվտանգությունը և կանխելով անցանկալի դեպքերը:

Address

Ախուրյանի խճ. 14
Akhuryan
2601

Telephone

+37431270855

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ախուրյանի բժշկական կենտրոն ՓԲԸ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram