Armavir Medical Center / Արմավիրի Բժշկական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Armavir
  • Armavir Medical Center / Արմավիրի Բժշկական Կենտրոն

Armavir Medical Center / Արմավիրի Բժշկական Կենտրոն Բժշկությունը ոչ միայն աշխատանք է, այլև ծառայություն:

15/11/2025

📌Հարցազրույց առողջապահության նախարարի հետ առողջության ապահովագրության վերաբերյալ

🔊Պատվաստվիր սեզոնային գրիպի դեմ
14/11/2025

🔊Պատվաստվիր սեզոնային գրիպի դեմ

📌66տ. կինը դիմել է Արմավիրի  բժշկական կենտրոն՝ գանգատվելով ձախ կոնքազդրային հոդի շրջանի ցավերից, ձախ ստորին վերջույթի ֆո...
13/11/2025

📌66տ. կինը դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն՝ գանգատվելով ձախ կոնքազդրային հոդի շրջանի ցավերից, ձախ ստորին վերջույթի ֆունկցիայի խանգարումից, երկարության կարճացումից, էկզոռոտացիայից։
Ախտորոշվել է ձախ ազդրոսկրի վզիկի սուբկապիտալ կոտրվածք։
Կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում։
Հիվանդը քայլել է վիրահատության հաջորդ օրվանից:
- - - - -
Արմավիրի ԲԿ՝ առողջության պահպանման քո երաշխավորը :

Պարզաբանում է առողջապահության նախարարը  #ապահովագրություն
13/11/2025

Պարզաբանում է առողջապահության նախարարը
#ապահովագրություն

12/11/2025

#ապահովագրություն

Ի՞ՆՉ Է ՍԵՌԱՎԱՐԱԿԸՍեռավարակներն այն հիվանդություններն են, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂՆԵՐԻՑ ԵՆ՝🔹...
11/11/2025

Ի՞ՆՉ Է ՍԵՌԱՎԱՐԱԿԸ

Սեռավարակներն այն հիվանդություններն են, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։

ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂՆԵՐԻՑ ԵՆ՝
🔹սիֆիլիս
🔹տրիխոմոնիազ
🔹գոնորեա
🔹քլամիդիոզ
🔹սրածայր կոնդիլոմաներ
և այլն։

ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՈւՂԻՆԵՐԸ
✅Վարակումը հաճախ տեղի է ունենում սեռական ճանապարհով :
✅Որոշ սեռավարակներ կարող են փոխանցվել մորից երեխային (հղիության, ծննդաբերության ընթացքում, կրծքով կերակրելիս և այլն):
✅ՁԻԱհ-ով և սիֆիլիսով հնարավոր է վարակվել նաև արյան միջոցով։

Ի՞ՆՉՊԵՍ Են ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԸ
☑️Կարմրություն, ցան սեռական օրգանների, հետանցքի լորձաթաղանթի հատվածում,
☑️Սեռական օրգանների քոր, այրոց,
☑️Արտադրություն սեռական օրգաններից, երբեմն տհաճ հոտով,
☑️Ցավեր սեռական հարաբերության ժամանակ,
☑️Ցավոտ միզարձակում։

Ի՞ՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՎԱՐԱԿՈՒՄԸ
🔷Պետք է խուսափել պատահական կապերից,
🔷Պետք է իմանալ, որ որքան շատ են լինում սեռական զուգընկերները, այնքան մեծանում է որևէ սեռավարակով վարակվելու վտանգը,
🔷Օգտագործել պահպանակ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՈՒՆԵՔ ԳԱՆԳԱՏՆԵՐ
📌Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել գանգատներ, անմիջապես դիմեք մասնագետի (մաշկավեներաբան, գինեկոլոգ)։ Անհրաժեշտ հետազոտություններից հետո, կնշանակվի համապատասխան բուժում։ Բուժման ընթացքում խորհուրդ է տրվում զերծ մնալ սեռական հարաբերությունից, քանի որ հնարավոր է վարակել զուգընկերոջը։
-----------------
Արմավիրի ԲԿ՝ առողջության պահպանման քո երաշխավորը։

📌Արմավիրի բժշկական կենտրոնը 2025 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 5-ը իրականացրել է գրիպի դեմ արտագնա (շարժական)...
10/11/2025

📌Արմավիրի բժշկական կենտրոնը 2025 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 5-ը իրականացրել է գրիպի դեմ արտագնա (շարժական) պատվաստումներ, որի ընթացքում գրիպի դեմ պատվաստվել է 1234 բուժառու։

✅ Պատվաստումների իրականացումն ուղղված էր բնակչության շրջանում գրիպի կանխարգելմանը և հանրային առողջության պահպանմանը։

______________________________________________________________________
🏥 Արմավիրի բժշկական կենտրոն՝ առողջության պահպանման Քո երաշխավորը։

🔊Պարզաբանում է  առողջապահության նախարարը
09/11/2025

🔊Պարզաբանում է առողջապահության նախարարը

06/11/2025

✨ Վերադարձրու քո բնական տեսքն Արմավիրի բժշկական կենտրոնում ✨

Արմավիրի բժշկական կենտրոնում իրականացվում է մազերի փոխպատվաստում՝ տարբեր աստիճանի մազաթափության և ուղեկցող տարբեր հիվանդությունների դեպքում՝ ապահովելով բնական և կայուն արդյունք։

📍 Հասցե՝ Արմավիր, Շահումյան 3
📞 Հեռ․՝ 041447788

____________________________________
🏥 Արմավիրի բժշկական կենտրոն՝ առողջության պահպանման Քո երաշխավորը։

‼️ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԱրմավիրի բժշկական կենտրոնն իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում  🔷Հերթապահ սոնոգ...
05/11/2025

‼️ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի բժշկական կենտրոնն իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում

🔷Հերթապահ սոնոգրաֆիստ
Աշխատանքային փորձը ցանկալի է։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿՆԵՐԸ
✅ Բարձր մասնագիտական որակներ
✅ Թիմում աշխատելու կարողություն
✅ Թիմակիցների և բուժառուների հետ գրագետ և ճիշտ հաղորդակցվելու կարողություն
✅ Պատասխանատվություն
✅ Արագ կողմնորոշվելու ունակություն

Համապատասխան բժշկական կրթությամբ ցանկացած անձ կարող է դիմել՝ իր CV-ն ուղարկելով

📧 hr.armavirmed@gmail.com էլ. հասցեին
📞 (374) 93 595649, (0237)23560

Կամ այցելել
📍Շահումյան 3՝ պոլիկլինիկայի մասնաշենք, 2-րդ հարկ, 21 սենյակ
_________________________
🏥 Արմավիրի բժշկական կենտրոն՝ առողջության պահպանման Քո երաշխավորը։

05/11/2025

🔊Քննարկում առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին

04/11/2025

Առողջ մնալու և հիվանդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստվելն է։

______________________________
🏥 Արմավիրի բժշկական կենտրոն՝ առողջության պահպանման Քո երաշխավորը։

Address

Շահումյան 3
Armavir
0901

Alerts

Be the first to know and let us send you an email when Armavir Medical Center / Արմավիրի Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Armavir Medical Center / Արմավիրի Բժշկական Կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category