23/05/2022
👋🏻Ձեռքերի և ոտքերի մշտապես սառը լինելու պատճառները շատ են.
✅ Սառը վերջույթների պատճառներից են նաև արյունամատակարարման խանգարումը՝ պայմանավորված սթրեսի, ծխելու, չափազանց սեղմող հագուստի, կապի կրման հետևանքով առաջացած անոթների սպազմով։
✅Երկաթդեֆիցիտային սակավարյունության ժամանակ, որը բնորոշվում է հեմոգլոբինի անբավարարությամբ, հյուսվածքներում թթվածնային քաղցի առաջացմամբ, ջերմարտադրությունը նվազում է։ Արդյունքում, ոտքերը մրսում են, ձեռքերը սառն են, հիվանդը գանգատվում է դյուրհոգնելիությունից, ընդհանուր թուլությունից, գլխապտույտից, քնկոտությունից, ականջներում` աղմուկից։
✅Վահանաձև գեղձի հորմոնների (թիրոքսին) անբավարարությունը՝ հիպոթիրեոզը, դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր գործընթացները, այդ թվում` ջերմափոխանակային։ Վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակի դեպքում լինում են նաև այլ ախտանիշներ, այդ թվում՝ դյուրհոգնելիություն, հիշողության կորուստ, քաշի ավելացում, մաշկի չորություն, եղունգների փխրունություն, փորկապություն և այլն։
✅Սառը ձեռքերը և ոտքերը, ինչպես նաև արտահայտված քրտնարտադրությունը, թուլությունը, մարմնի ցածր ջերմաստիճանը կարող են վկայել ցածր զարկերակային ճնշման՝ զարկերակային հիպոտենզիայի մասին։
✅ Շաքարային դիաբետի դրսևորումներից է արյունամատակարարման խանգարումը, սկզբում` մազանոթներում, իսկ այնուհետև նաև` խոշոր անոթներում։ Զարմանալի չէ, որ այս հիվանդությամբ տառապողների մոտ ձեռքերը և հատկապես ոտքերը սառչում են։ Ոտքերն ավելի հաճախ են ախտահարվում, ընդհուպ մինչև «դիաբետիկ ոտնաթաթի» առաջացում, որը լուրջ բարդություն է և սպառնում է ոտքի փտախտով և անդամահատումով։
✅ Սրտային անբավարարությունը և վերջինիս հետ կապված անբավարար արյունամատակարարումը նույնպես սառը ձեռքերի և ոտքերի պատճառ են։
‼️ԵՂԵ՛Ք ՈՒՇԱԴԻՐ ԵՒ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ‼️
👉Միայն ժամանակին դիմելով բժշկին, իրականացնելով համապատասխան հետազոտությունները Դուք կկանխեք առողջական վատթարացումները:
📍 Ախտորոշիչ Լաբորատորիան իրականացնում է լայնածավալ և բազմապրոֆիլ հետազոտություններ: Այն հագեցված է որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, գերժամանակակից, հզոր սարքավորումներով, լաբորատորիայում աշխատում է փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ: Լաբորատորիան աշխատում է առանց դադարի` շաբաթը 7 օր: