2013թ-ի փետրվարից Դիլիջան քաղաքի կենտրոնում իր գործունեությունը սկսեց հիմնովին վերանորոգված և նորագույն սարքավորումներով հագեցած “Տավուշ” Բժշկական Կենտրոնը:
Կենտրոնի գործունեության կարևորագույն խնդիրն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ:
“Տավուշ” Բժշկական Կենրտոնում կազմակերպվում են խորհրդատվություններ և ամբուլատոր բուժում հանրապետության առաջատար մասնագետների կողմից:
“Տավուշ” Բժշկական կենտրոնն առաջարկում է ծառայություններ հետևյալ մասնագիտություններով.
1. Թերապիա
2. Նյարդաբանություն
3. Սրտաբանություն
4. Երիկամաբանություն
5. Էնդոկրինոլոգիա
6. Գաստրոէնտերոլոգիա
7. Ռևմատոլոգիա
8. Ալերգոլոգիա
9. Դերմատոլոգիա
10. Գինեկոլոգիա և հղիության վարում
11. Վիրաբուժություն
12. Ուրոլոգիա
13. Վնասվածքաբանություն
14. Ատամնաբուժություն
15. Մանկաբուժություն
16. Քիթ, կոկորդ, ականջի մասնագիտություն
17. Ակնաբուժություն
18. Ֆիզիոթերապիա
Բժշկական կենտրոնը հագեցված է Siemens (Գերմանիա), Tomey (Գերմանիա), Schiller (Շվեցարիա), Karl Storz (Գերմանիա), Kodak (Ֆրանսիա), NSK (Ճապոնիա), Bien Air (Շվեցարիա) ընկերությունների ժամանակակից բուժսարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարել հետևյալ հետազոտությունները:
-Կոմպյուտերային տոմոգրաֆիա
-Ռենտգեն հետազոտություն
-Գաստրոսկոպիա
-Ֆիբրոսկոպիա
-Ուլտրաձայնային հետազոտություն
Siеmens ֆիրմայի նորագույն կոմպյուտերային տոմոգրաֆը ապահովում է ախտորոշման բացառիկ ճշգրտություն, բարձրորակ պատկեր և մաքսիմալ անվտանգություն հետազոտվողի համար: Հետազոտությունը նախատեսված է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի, շնչառական, միզասեռական, մարսողական և հենաշարժական համակարգի պաթոլոգիաների արագ և ճշգրիտ ախտորոշման համար:
Կենտրոնը հագեցված է կարդիոդիագնոստիկ սարքավորումների վերջին նվաճումներով: Կատարվում են հետևյալ հետազոտությունները`
էլեկտրասրտարություն, էխոսրտագրություն, ստրես-էխոսրտագրություն, անոթների դոպլերոգրաֆիա, ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության փորձեր - tred-mill test, ինչպես նաև հոլտեր մոնիտորինգ:
Սիմենս ֆիրմայի արտադրության նորագույն ուլտրաձայնային սարքավորումները իրենց բարձր զգայունության շնորհիվ հնարավորություն են տալիս կատարել էխոսրտագրություն, դոպլերոգրաֆիա, որովայնի խոռոչի, փոքր կոնքի, հետորովայնամզային տարածության օրգանների, վահանագեղձի, կրծքագեղձերի, հոդերի, անոթների, սեռական օրգանների, հղիների հետազոտություններ, ինչպես նաև պտղի դոպլերոգրաֆիկ հետազոտություններ:
Կենտրոնում գործում են լաբորատորիաներ, որոնք իրականացնում են հետևյալ հետազոտությունների ծավալը՝
կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, իզոշճաբանություն, մակաբուծություն, հորմոնալ, բջջաբանական, բակտերեոլոգիական: Բոլոր հետազոտությունները կատարվում են ժամանակակից, ճշգրիտ սարքավորումներով:
Սիմենս ֆիրմայի արտադրության նորագույն սարքավորումը հնարավորություն է տալիս կատարել կրծքավանդակի,որովայնի խոռոչի օրգանների,հայմորյան խոռոչների,ոսկրային և հոդային համակարգի ռենտգեն հետազոտություններ:
Կատարվում է ողնաշարի, ալերգիկ, ուրոլոգիական, հոդերի, քիթ- կոկորդ- ականջի, ստամոքս-աղիքային համակարգի, գինեկոլոգիական բորբոքային բնույթի, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների բուժում, կանխարգելում և վերականգնողական բուժում:
Հիվանդները հնարավորություն կունենան ստանալու արագ, որակյալ բժշկական ախտորոշում, ինչպես նաև ամբուլատոր բուժում:
Կենտրոնը համագործակցում է հանրապետությունում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ ՝ Ռոսգոսստրախ, Արմենիա, Գարանտ Ինշուրանս, Ռեսո, Նաիրի
Ինշուրանս, Արմենիա Ինշուրանս, Ինգո-Արմենիա:
In the center of Dilijan started its acitivity fully reconstructed and equipped “Tavush” Medical Center. The main goal of the Medical Center is to provide the population of Tavush region with high quality of diagnostics and treatment according to the international standards. In “Tavush” Medical Center consultations performed by the leading specialists of Nairi and Erebouni Medicl Centers are available in the following fields of medicine:
1. Gastroenterology
7. Rheumatology
8. Allergology
9. Dermatology
10. Gynecology and pregnancy management
11. Surgery
12. Urology
13. Traumatology
14. Stomatology
15. Pediatrics
16. Otorhinolaryngology
17. Ophthalmology
18. Physical therapy
In the frame of prevention programmes, besides the treatment, the center offers medical check-up and medical rehabilitation for the patients with pathologies in the following fields: neurology, allergology, urology, otorhinolaryngology, gastroenterology, gynecology. The Medical Center is equipped with the latest equipment of the leading companies: Siemens (Germany), Tomey (Germany), Schiller (Switzerland), Karl Storz (Germany), Olimpus (Japan), Kodak (France), NSK (Japan), Bien Air (Switzerland), which gives the opportunity to conduct a wide range of investigations:
• Computer Tomography
Computer Tomograph of Siemens Company provides the accuracy of the diagnostics, the high quality of image and the maximum safety for the patient. This investigation is designed for the fast and exact diagnostics of the central and peripheral nervous system, respiratory, urinogenital, digestive system and bones.
• X-Ray examination
The latest X-Ray of Siemens Company allows to conduct a wide spectrum of radiographic examinations of chest, abdominal cavity, maxillary sinuses, bone and joint systems.
• Gastroscopy
Gastroscopy of Olimpus Company allows to conduct the examinations of esophagus, stomach and duodenum with the minimum discomfort for the patients.
• Rhino-Pharyngo-Laryngo-Fiberscope
The fiberscope equipment of Storz company allows to perform endoscopic examinations of ENT diseases.
• Ultrasound examination
The newest ultrasound equipment of Siemens Company due to its highly sensitive transducers, allows to conduct echocardiography, Doppler examination, examinations of abdominal cavity, small pelvis, organs of retroperitoneal iliac area, thyroid and mammary glands, joints, vessels, genital organs, examination of pregnant women, as well as fetus Doppler examination. The up to date cardiodiagnostic equipment allows to accomplish complete investigations in the field of cardiology: electrocardiography, echocardiography, stress-echocardiography, Doppler examination of vessels, Tred - mill tests, as well as Holter monitoring. The diagnostic laboratory enriched with all necessary analysers carrying out clinical, biochemical, immunological, parasitological, hormonal, cellular, and bacteriological examinations. Tavush Medical Center collaborates with all insurance companies functioning in the Republic of Armenia: Rosgosstrakh Armenia, Garant Insurance, Reso, Nairi Insurance, Armenia Insurance, Ingo – Armenia and also with the international insurance companies. We wish you to be healthy, but in case of necessity we will be ready to meet your requirements.