Aya Maria Wellness SPA Resort

Aya Maria Wellness SPA Resort «Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոն
Մարմնի, հոգու և մտքի ներդաշնակության կենտրոն

«Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոնը Ձեր մտքի, հոգու և մարմնի առողջության, բնական միջոցներով պահպանման դրախտավայրն է:
Մեր թթվածնով հարուստ կանաչապատ կենտրոնում իրականացվում են օրգանիզմի մաքրման հատուկ ծրագրեր /հեղինակային դետոքս ծրագիր/, յոգա, շնչառական, հոգեբանական վարժանքներ, որոնք նպաստում են մտքի և մարմնի ներդաշնակ աշխատանքին`ապահովելով անձի առողջ և լիարժեք կենսագործունեությունը:

«Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոնը նախատեսված է նրանց համար, ովքեր ձգտում են մոտ լինել բնությանը:

Լեռնային դիրքով այս գողտրիկ կենտրոնը Ձեզ կպարուրի սիրով, ջերմությամբ և կմեկուսացնի քաղաքի անվերջ անցուդարձից` բնության վայելքներով, լռությամբ` շռայլելով Ձեզ այնքան անհրաժեշտ հոգևոր սնունդը, մարմնի խնամքը, հոգատարությունն ու հանդարտությունը:

Մեզ մոտ Դուք կարող եք վայելել.
● SPA ծառայություններ և փաթեթներ
● Հեղինակային դետոքս ծրագիր
● Հոգեբանական խորհրդատվություն և թրեյնինգներ
● Արտ թերապիա
● Ռեթրիթներ
● Ջերմ մթնոլորտ` սիրալիր աշխատակիցներով և հաճելի երաժշտությամբ
● Առողջ և բացառապես թարմ սնունդ
● Հարմարավետ սենյակներ`ալոեի հատուկ հանգստացնող, քունը կարգավորող ներքնակներով և հրաշալի տեսարանով

***
Оздоровительный SPA центр "Айя Мария" это райский уголок для сохранения гармонии Вашей души, тела и разума природными средствами. Центр восстановления "Айя Мария" поможет Вам расслабиться и зарядиться энергией с помощью очищения организма, SPA процедур, психологических тренингов, ретритов, арт терапии и культурных мероприятий.
С Радостью Ждем Вас !!!

***
"Aya Maria" Wellness SPA Resort" is a paradise of your mind, body and soul natural health. Located at the oxygen rich natural green area, the resort provides all the conditions for fasting and other detox therapies, weight loss programs, yoga, psychological trainings and other activities enhancing harmony of body and mind ensuring healthy lifestyle. Apart from the trainings and nutrition designed for person’s spiritual life, "Aya Maria" provides various SPA services including hydrotherapies, massages, wrappings, body scrub, sauna, and other body care methods. "Aya Maria" Wellness SPA Resort of energy will help you to relax and revive through various detox procedures, SPA treatments, psychological and cultural programs, art therapy and retreats.

30/03/2026

🌸🌿Լավագույն նվերը սիրելի կանանց համար

Նվիրեք առողջության և հանգստի մի քանի ժամ Ձեր սիրելիին 𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ի 💌նվեր քարտով

ՆՎԵՐ ՔԱՐՏՈՎ կարող եք ամրագրել👇
▫️SPA ծառայություններ
▫️SPA փաթեթներ
▫️Գիշերակաց
▫️Ռոմանտիկ ընթրիք և արտ թերապիա
▫️Առողջարանային ծրագրեր

📞 095 25 55 75, 095 95 35 35
📍 www.ayamaria.am

26/03/2026

Գարունը 🌷𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ում սկսվում է «ՏԱՔ ԳԱՐՈՒՆ» 𝐒𝐏𝐀 փաթեթով

🌷3 ժամ նվիրեք Ձեր մարմնի առողջությանը, լիարժեք հանգստին և գեղեցկությանը:

Փաթեթը ներառում է․
▫️Հայկական շոգեբաղնիք
▫️Էկո պիլինգ
▫️Տաք քարերով մերսում
▫️Մարմնի օծում նուշի յուղով
▫️Արոմա թեյ և խորոված խնձոր աղի սենյակում

💌Փաթեթի արժեքը մեկ անձի համար 41 800 դրամ /46 500-ի փոխարեն/:
👉Միաժամանակ 2 անձի կողմից ամրագրելու դեպքում` փաթեթի արժեքը մեկ անձի համար 35 000 դրամ է:

Փաթեթը կարող եք ձեռք բերել նաև ՆՎԵՐ ՔԱՐՏՈՎ💌

📞095 25 55 75 l 095 95 35 35
🌎www.ayamaria.am

🌿 Գարնանային դետոքս․ ինչու՞ հենց հիմա✅ Բնությունը արթնանում է — ժամանակն է նաև մարմնի համարԳարունը վերածննդի սեզոն է․ ին...
25/03/2026

🌿 Գարնանային դետոքս․ ինչու՞ հենց հիմա

✅ Բնությունը արթնանում է — ժամանակն է նաև մարմնի համար

Գարունը վերածննդի սեզոն է․ ինչպես բնությունն է արթնանում, այնպես էլ մեր օրգանիզմը բնականորեն պատրաստ է ազատվել ձմռան ընթացքում կուտակված տոքսիններից։

✅ Էներգիայի և թեթևության վերականգնում

Գարնանային դետոքսը օգնում է նվազեցնել հոգնածությունը, խթանում է նյութափոխանակությանը և վերադարձնում կենսական էներգիան՝ պարգևելով թեթևության զգացում ✨

✅ Լյարդի և լեղապարկի մաքրման լավագույն ժամանակն է

Գարունը համարվում է հատկապես նպաստավոր լյարդի և լեղապարկի մաքրման համար։ Դրանք օրգանիզմի հիմնական «ֆիլտրերն» են, որոնք պատասխանատու են տոքսինների դուրսբերման և ճարպերի այրման համար։

✅ Արդյունավետ դետոքսը սկսվում է ճիշտ մոտեցումից
Օրգանիզմի գրագետ մաքրումը պահանջում է անհատական մոտեցում և ճիշտ ընտրված պրոցեդուրաներ։

🌷𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ն առաջարկում է՝
• թեթև՝ 3–5-օրյա
• խորը՝ 10–14-օրյա
անհատական դետոքս ծրագրեր կազմված Ձեր մարմնի լիարժեք վերականգնման համար։

Մանրամասների համար 📞 095 25 55 75, 095 95 35 35
📍 www.ayamaria.am

🌷Մի քանի ժամ նվիրեք Ձեր մարմնի խնամքին՝ վայելելով 𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ի հաճելի և վերականգնող SPA պրոցեդուրաները✨ Դեմքի խնամք՝բնակա...
18/03/2026

🌷Մի քանի ժամ նվիրեք Ձեր մարմնի խնամքին՝ վայելելով 𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ի հաճելի և վերականգնող SPA պրոցեդուրաները

✨ Դեմքի խնամք՝
բնական փայլի վերականգնում, մաշկի խորը թարմացում և երիտասարդացում։

🌷𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ում իրականացվում են դեմքի մերսում ոսկե գդալներով, ինչպես նաև բացառիկ կոբիդո մերսում՝
ճապոնական նուրբ տեխնիկայով, որը նպաստում է դեմքի կառուցվածքի ուրվագծային շտկմանն առանց վիրահատական միջամտության։

✨Մերսում` արյան շրջանառության ակտիվացում, լարվածության փաթաթում

🌷𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ում իրականացվում են 10-ից ավել բուժական մերսումներ

✨ Մարմնի պարուրում՝
խորը սնուցում և մաշկի տոնուսի վերականգնում

🌷𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ում իրականացվում են շոկոլադով, ֆուկուսով, ծովային ջրիմուռներով, կավով, բրնձով, մրգային և մեղրով պարուրումներ։

✨ Ոտքերի և ձեռքերի խնամք՝ պարաֆինոթերապիա․
▫️ խոնավեցնում և ինտենսիվ սնուցում է մաշկը,
▫️նպաստում է մկանային տոնուսի վերականգնմանը,
▫️ ակտիվացնում է ավշային (լիմֆատիկ) դրենաժը,
▫️ նվազեցնում է այտուցվածությունն ու հոդային անհարմարությունները,
▫️ կանխում է չորությունը, թեփոտումն ու վաղաժամ կնճիռների առաջացումը։

Ծառայություններից կարող եք օգտվել ինչպես առանձին, այնպես էլ փաթեթների տեսքով։

Ամրագրման համար 📞 095 25 55 75, 095 95 35 35

14/03/2026

𝗗𝗲𝘁𝗼𝘅🌿

💚Առողջությունը ինքդ քո հանդեպ սիրո արդյուքն է։

💕Եթե սիրում ես քեզ, ուրեմն կգնահատես 𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ի առողջ միջավայրը:

✅Մեզ մոտ կարող ես վայելել.
▪️մաքուր լեռնային օդը,
▪️բնության ձայնն ու լռությունը,
▪️լավագույն SPA ծառայություններն ու փաթեթները,
▪️հեղինակային առողջարանային ծրագրերը:

Մանրամասների համար👇
📞095 25 55 75, 095 95 35 35

🌐www.ayamaria.am

🌷𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮 առողջարանը սիրով շնորհավորում է կանանց միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում առողջություն, երջանկություն և ...
08/03/2026

🌷𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮 առողջարանը սիրով շնորհավորում է կանանց միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում առողջություն, երջանկություն և այնպիսի հանգստի պահեր, որոնք կվերականգնեն ուժերն ու կպարգևեն ներքին խաղաղություն🩷

Սիրով՝
𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮🌿

26/02/2026

🌿Գարնանային դետոքս

⁉️Ի՞նչու է գարունը կատարյալ ժամանակ օրգանիզմը վերագործարկելու համար:

✅Ձմռանը մեր օրգանիզմը սովորաբար նվազ կենսունակ է. սնունդը հաճախ ծանր և ճարպային է, իսկ շարժունակությունը՝ սահմանափակ: Ուստի՝ գարնանն օրգանիզմը կարիք ունի թեթև, առողջ սննդի, առավել ակտիվ կենսակերպի։ Եվ սա հիանալի հնարավորություն է մաքրելու մարմինը տոքսիններից և վերականգնել էներգիան:

🌿𝗔𝘆𝗮 𝗠𝗮𝗿𝗶𝗮-ն առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ դետոքս ծրագրեր։

✅ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ դետոքսը «ԱՅԱ ՄԱՐԻԱ»-ում առաջարկվում է 1-ամյսա, 6-ամյսա և տարեկան աբոնեմենտների տեսքով, որոնք նախատեսում են շաբաթական 1 անգամ այցելություն առողջարան` օգտվելու 15 ծառայություններից:

✅ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ դետոքսը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են 7-14 օրվա ընթացքում առավել խորը մաքրել օրգանիզմը։

Մանրամասների համար՝
📞 095 25 55 75, 095 95 35 35
🌎www.ayamaria.am

23/02/2026

✅Դու քո հույզերը չես։ Բայց եթե չես գիտակցում, դրանք սկսում են կառավարել քեզ։

Սթրեսը, մեղքի զգացումը, ամոթը, վիշտը, լռելը կամ հակառակը՝ պայթյուններն ու կրկնվող տհաճ իրավիճակները կարող են էներգազրկել և հյուծել քեզ, եթե հուզական ինտելեկտ չունես։

✅Թրեյնինգ «Հուզական ինտելեկտ» I 🗓️Փետրվարի 28

Թրեյնինգը ներառում է՝
▪️ ինքնաճանաչման ստեղծագործական արտ թերապևտիկ վարժանքներ
▪️ թեմատիկ թրեյնինգ
☕ սուրճի ընդմիջում

«Հուզական ինտելեկտ» թրեյնինգը կօգնի.
✨ ճանաչել ու ընդունել սեփական հույզերը
✨ բացահայտել մանկությունից եկած համոզմունքները
✨ գիտակցել դիմակներն ու ավտոմատ վարքագծերը
✨ կառավարել զգացմունքները, մտքերն ու վարքագիծը
✨ դուրս գալ զոհի, փրկչի ու վերահսկողի դերերից
✨ ամրապնդել անձնական սահմաններն ու պատասխանատվությունը

📌 Արդյունքում դու կդառնաս ավելի հանգիստ, վստահ և գիտակցված քո ընտրության մեջ։

Թրեյնինգը վարում են՝
▪️ «ԱՅԱ ՄԱՐԻԱ» առողջարանի հիմնադիր՝ հոգեբան- առողջագետ Անահիտ Հակոբյանը
▪️ «ԱՅԱ ՄԱՐԻԱ» առողջարանի արտ թերապևտ Սիրանուշ Հակոբյանը

⏰ Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 3 ժամ

⏰ Մասնակիցների գրանցում՝ 11։30
⏰ Թրեյնինգի մեկնարկ՝ 12։00

💰Մասնակցության արժեքը՝ 15 000 դրամ

Գրանցման համար գրի՛ր 📩 անձնական հաղորդագրություն կամ զանգահարի՛ր 📞 095 25 55 75, 095 95 35 35

21/02/2026

🌿Ի՞նչու է անհրաժեշտ թունազերծել օրգանիզմը գարնանը։

✅Կարևոր փաստեր գարնանային բեռնաթափման մասին ներկայացնում է առողջագետ, հոգեբան, քոուչ Անահիտ Հակոբյանը։

14/02/2026

✅Դու քո հույզերը չես։ Բայց եթե չես գիտակցում, դրանք սկսում են կառավարել քեզ։

Սթրեսը, մեղքի զգացումը, ամոթը, վիշտը, լռելը կամ հակառակը՝ պայթյուններն ու կրկնվող տհաճ իրավիճակները կարող են էներգազրկել և հյուծել քեզ, եթե հուզական ինտելեկտ չունես։

✅Թրեյնինգ «Հուզական ինտելեկտ» I 🗓️Փետրվարի 21

Թրեյնինգը ներառում է՝
▪️ ինքնաճանաչման ստեղծագործական արտ թերապևտիկ վարժանքներ
▪️ թեմատիկ թրեյնինգ
☕ սուրճի ընդմիջում

«Հուզական ինտելեկտ» թրեյնինգը կօգնի.
✨ ճանաչել ու ընդունել սեփական հույզերը
✨ բացահայտել մանկությունից եկած համոզմունքները
✨ գիտակցել դիմակներն ու ավտոմատ վարքագծերը
✨ կառավարել զգացմունքները, մտքերն ու վարքագիծը
✨ դուրս գալ զոհի, փրկչի ու վերահսկողի դերերից
✨ ամրապնդել անձնական սահմաններն ու պատասխանատվությունը

📌 Արդյունքում դու կդառնաս ավելի հանգիստ, վստահ և գիտակցված քո ընտրության մեջ։

Թրեյնինգը վարում են՝
▪️ «ԱՅԱ ՄԱՐԻԱ» առողջարանի հիմնադիր՝ հոգեբան- առողջագետ Անահիտ Հակոբյանը
▪️ «ԱՅԱ ՄԱՐԻԱ» առողջարանի արտ թերապևտ Սիրանուշ Հակոբյանը

⏰ Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 3 ժամ

⏰ Մասնակիցների գրանցում՝ 11։30
⏰ Թրեյնինգի մեկնարկ՝ 12։00

💰Մասնակցության արժեքը՝ 15 000 դրամ

Գրանցման համար գրի՛ր 📩 անձնական հաղորդագրություն կամ զանգահարի՛ր 📞 095 25 55 75, 095 95 35 35

Address

Azatutyan Str. 77
Dzoraghbyur
2224

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+37495255575

Alerts

Be the first to know and let us send you an email when Aya Maria Wellness SPA Resort posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Aya Maria Wellness SPA Resort:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

AYA MARIA Wellness SPA Resort

«Այա Մարիա»՝ վայր առողջ հանգստի սիրահարների համար

«Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոնը Ձեր մտքի, հոգու և մարմնի առողջության, բնական միջոցներով պահպանման դրախտավայրն է: «Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոնն գործում է 2012թ.-ից: Հիմնադրման օրվանից կենտրոնը դարձել է շատերի համար հարազատ և սիրելի վայր:

Կենտրոնը հիմնվել է Շվեյցարիայի, Իտալիայի, Իսրայելի և այլ երկրներում գործող առաջատար առողջարանային կենտրոնների օրինակով: Այնուամենայնիվ, իր տեսակով կենտրոնն առաձնահատուկ է: «Այա Մարիա»-ում է գործում ՄԻԱԿ ԱՐՔՈՒՆԻ ԲԱՂՆԻՔԸ, որը նախագծվել է արքունի շոգեսենյակների ջեռուցման համակարգի հնարավորինս նմանությամբ:

Շքեղ SPA ծառայություններից զատ, «Այա Մարիա»-ն իրականացնում է հատուկ առողջարանային և հոգեբանական ծրագրեր, մասնավորապես՝ կոուչ սեսիաներ, հոգեբանական խորհրդատվություն, կինոթրեյնինգներ և արտ ծրագիր: Ի դեպ, ՄԻԱՅՆ ՈՒՐԲԱԹ ՕՐԵՐԻՆ 15-20 րոպե տևողությամբ մեկանգամյա խորհրդատվությունը՝ ԱՆՎՃԱՐ Է: