15/06/2022
🍥Մաստիտը կրծքագեղձի բորբոքային հիվանդություն է, որը կարող է ուղեկցվել կամ կարող է և Չուղեկցվել ինֆեկցիայով։
Մաստիտին բնորոշ ախտանիշներն են`
👉կրծքի շրջանում ուռածություն, որը դիպչելիս տաք է, կարմիր և շատ ցավոտ
👉կրծքում այրող ցավ, որը կարող է լինել մշտական կամ արտահայտվել միայն կերակրման շրջանում
👉ջերմության բարձրացում
👉կրծքից արտադրություն, որը սպիտակ է կամ կարող է պարունակել արյունային հետքեր
🤱Կրծքով կերակրելու շրջանում կանանց մոտավոր 3֊20%֊ի մոտ մաստիտի հաստատ մեկ էպիզոդ լինում է, հիմնականում կրծքով կերակրման առաջին երեք ամիսների ընթացքում(լակտացիոն մաստիտ)։
☝Մաստիտ կարող է զարգանալ նաև այն կանանց մոտ, ովքեր կրծքով չեն կերակրում, ինչպես նաև տղամարդկանց մոտ(ոչ լակտացիոն մաստիտ)։ Այս դեպքում պատճառները տարբեր են` ծխելը, պտուկի վնասվածքները(փիրսինգ, էկզեմա), իմպլանտի առկայության դեպքում, շաքարային դիաբետի դեպքում։
🤱Մաստիտի դեպքում պետք է շարունակել կրծքով կերակրումը, քանի որ այն անվտանգ է։ Կերակրելը իրականում օգնում է ազատվել ինֆեկցիայից։ Երեխային կտրուկ չկերակրելը ավելի է վատացնում մաստիտի ախտանշանները։
☘Մաստիտի պատճառը կաթի կանգն է կաթնածորաններում, որին զուգահեռ առկա է լինում կրծքի շրջանում որևէ վնասվածք(հաճախ կերակրման արդյունքում առաջացած ճաքեր), որը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը կրծքագեղձում։
Շատ կարևոր է էֆեկտիվ և ճիշտ դատարկել կրծքում կուտակված կաթը և պահպանել կրծքով կերակրելու հնարավորությունը։
👨⚕️Մաստիտի բուժումը ներառում է հիմնականում հակաբիոտիկներ և ցավազրկողներ։ Եթե ախտանշանները չեն պակասում 48֊72ժամվա ընթացքում, անհրաժեշտ է կատարել կրծքագեղձի սոնոգրաֆիա։
Բուժումը ուղղված է կանխարգելելու մաստիտի բարդ դեպքերը, երբ կրծքագեղձում աբսցես(թարախակույտ) է առաջանում։
Կրծքագեղձի սոնոգրաֆիան ամենաէֆեկտիվ մեթոդն է տարբերակելու մաստիտը թարախակույտից։