30/08/2025
📍ILS թերապիայի կիրառման նոր հնարավորություններ «Երկուսով» կենտրոնում
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի լոգոպեդ, վարքային թերապիստ Anna Hosepyan -ը մասնակցեց Ինտեգրված լսողական համակարգի (ILS) թերապիայի կիրառման միջազգային վերապատրաստման ծրագրին։
ILS-ը առաջին լսողական համակարգն է, որը համատեղում է երաժշտությունը, շարժումը և բազմազգայական ինտեգրացիան։ Այս համադրությունը նպաստում է ուղեղի արդյունավետ մարզմանը՝ հնարավորություն տալով ավելի լավ մշակել ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ սեփական մարմնի մասին զգայարաններից ստացվող տեղեկատվությունը։
↪️ Այն մշակվել և լայնորեն կիրառվում է զարգացման և նյարդաբանական տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքում, մասնավորապես՝
• ուսուցման դժվարությունների,
• կարդալու և գրելու դժվարությունների,
• ուշադրության անկայունության և հիպերակտիվության (ADHD),
• աուտիզմի սպեկտրի խանգարման և զարգացման և հաղորդակցման այլ խնդիրների դեպքում։
🔎 ILS-ի կիրառվող ծրագրերն ուղղված են ուղեղի այն հատվածների ակտիվացմանը, որոնք ներգրավված են ուսուցման, հաղորդակցման և շարժողական գործընթացներում։
Լսողական վարժությունների համադրությունը հատուկ տեսողական, շարժողական և հավասարակշռության գործունեության հետ ամրապնդում է նյարդային կապերը և զգալիորեն բարելավում տեղեկությունը մշակելու և սովորելու ունակությունը։
✒️ Այս միջազգային վերապատրաստման արդյունքում «Երկուսով» կենտրոնի թիմը հարստացել է նոր գիտելիքներով և գործնական հմտություններով, որոնք հնարավորություն կտան կիրառել ILS թերապիան կենտրոնի ծառայություններում՝ ապահովելով ավելի արդյունավետ աջակցություն երեխաներին։