Spine Surgery

Spine Surgery Arman Hakobyan | Neurosurgeon
▫️Ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրահատություն
▫️Գլխուղեղի վիրահատություն
▫️Ցավի բուժում
📍«Նաիրի» բժշկական կենտրոն
📞 +374 96 601560

Spine Surgery-ն փնտրում է բանիմաց և պատասխանատու SMM մասնագետի Եթե դու փորձառու ես սոցիալական մեդիայի ոլորտում և կարողան...
09/10/2025

Spine Surgery-ն փնտրում է բանիմաց և պատասխանատու SMM մասնագետի
Եթե դու փորձառու ես սոցիալական մեդիայի ոլորտում և կարողանում ես միավորել մասնագիտական ու մարդկային մոտեցումները՝ մեզ պետք ես։
Մենք փնտրում ենք մասնագետ, ով․
կկարողանա ստեղծել հետաքրքիր և վստահելի բովանդակություն բժշկական թեմաներով,
կպահպանի մասնագիտական տոնը՝ միաժամանակ հասկանալի լինելով լայն լսարանին,
տիրապետում է copywriting-ի և բովանդակության ռազմավարության հմտություններին։
Եթե քեզ հարազատ է առողջապահական թեման և դու պատրաստ ես ներդնել քո գիտելիքն ու ստեղծագործ միտքը՝ ուղարկիր քո պորտֆոլիոն կամ աշխատանքների օրինակները neuroarman@yahoo.com։
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից-հինգշաբթի ժամը 11:00-13:00
Խնդրում ենք դիմեն միայն անհատները:

09/10/2025

Պարկինսոնի հիվանդության ժամանակակից վիրահատական բուժում

Ուղեղի խորանիստ խթանումը (DBS) համարվում է Պարկինսոնի հիվանդության բուժման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։
Այս համակարգի տեղադրումը հնարավորություն է տալիս նվազեցնել դողը, բարելավել շարժողական ֆունկցիաներն ու զգալիորեն բարձրացնել կյանքի որակը։

Վիրահատությունը իրականացվում է «Նաիրի» բկ-ում բժշկական գիտությունների դոկտոր Արման Հակոբյանի կողմից։

Լրացուցիչ տեղեկության կամ գրանցման համար կարող եք զանգահարել՝
📞 +374 93 130103

10/09/2025

«Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքը համալրվել է նորագույն Medtronic S7 նավիգացիոն համակարգով։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել գլխուղեղի բարդ վիրահատություններ առավելագույն ճշգրտությամբ։

Մեր նպատակն է պացիենտներին առաջարկել ժամանակակից բժշկության լավագույն լուծումները՝ համատեղելով նորարարական տեխնոլոգիաներն ու մեր մասնագետների փորձառությունը։

Գրանցվելու կամ հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք՝
📞 +374 96 601560

04/09/2025

Գլխուղեղի վիրահատությունները նորարարական տեխնոլոգիաներով

«Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքը հագեցվել է Medtronic ընկերության S7 բարձր ճշգրտության նավիգացիոն համակարգով, որը հնարավորություն է տալիս իրականացնել գլխուղեղի վիրահատությունները առավել անվտանգ և արդյունավետ։

Գրանցվելու կամ հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք՝
📞 +374 96 601560

28/08/2025

Ցավի բուժման նոր մեթոդ «Նաիրի» ԲԿ-ում

Հայ-չինական համագործակցության շրջանակում «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրվել է ցավի բուժման նորարարական մեթոդ՝ ողնուղեղի ստիմուլացիա։
Տվյալ միջամտությունը մինիմալ ինվազիվ է, իրականացվում է ասեղի միջոցով հատուկ ստիմուլյատորի տեղադրմամբ։

✔️ Այս մեթոդի շնորհիվ պացիենտները ազատվում են ցավից, բարելավում կյանքի որակը։
✔️ Հետվիրահատական շրջանը կարճ է․ հիվանդանոցում անհրաժեշտ է մնալ ընդամենը 1-2 օր։

Գրանցվելու կամ հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք՝
📞 +374 96 601560

22/08/2025

ԴՈՂԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴ

«Նաիրի» բժշկական կենտրոնում էսենցիալ տրեմորի բուժումը կատարվում է նորարարական վիրաբուժական մեթոդով։
Միջամտությունը կոչվում է ստերեոտակտիկ եղանակով ռադիոալիքային աբլացիա, իրականացվում է ասեղի միջոցով՝ ընդամենը 1 սմ կտրվածքով, առանց բաց վիրահատության։

Գրանցվելու կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝
📞 +374 96 601560

15/08/2025

DBS-ը ուղեղի խորանիստ խթանման համակարգ է, որը տեղադրելով կարելի է նվազեցնել դողը, լավացնել շարժումները՝ վերականգնելով կյանքի որակը։

Վիրահատությունը հաջողությամբ իրականացվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում բժշկական գիտությունների դոկտոր Արման Հակոբյանի կողմից։

Գրանցվելու կամ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսակամարով՝
📞 +374 96 601560

21/07/2025

❓Լսե՞լ եք ծուռվզության մասին

Այն պարանոցի մկանների լարվածության հետևանքով առաջացած խնդիր է։ Լինում է բնածին կամ ձեռքբերովի և հաճախ հանգեցնում է շարժունակության սահմանափակման, ցավի և արտաքին տեսքի փոփոխությունների։

Հիվանդությունը տարածված է, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։
Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում վիրահատական միջամտություն։

🏥Այս վիրահատությունները մեծ հաջողությամբ իրականացվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում ՝ նյարդավիրաբուժության և նյարդաբանության ծառայության ղեկավար, բ.գ.դ Արման Պարգևի Հակոբյանի գլխավորությամբ։

❓Слышали ли вы о кривошее?

Это состояние возникает из-за напряжения мышц шеи. Бывает врождённым или приобретённым и часто приводит к ограничению подвижности, болям и изменениям внешнего вида.

Заболевание встречается как у детей, так и у взрослых.
В некоторых случаях требуется хирургическое вмешательство.

🏥Операции такого рода с большим успехом выполняются в медицинском центре «Наири» под руководством доктора медицинских наук Армана Паргевовича Акопяна, заведующего службой нейрохирургии и неврологии.

📍Address. Paronyan Street 21, Yerevan, 0015, Armenia
🤳🏼Contact us:8900, 8999, 010546000, 010537500
📨hospital@nairimed.am
👩🏻‍💻 Website: nairimed.com

09/06/2025

📌 ՄԵՋՔԻ ՑԱՎԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴ

❗️Եթե ունեք մեջքի ցավեր և ստացել եք երկարատև դեղորայքային կամ ֆիզիոթերապևտիկ բուժում՝ սակայն անարդյունք, հնարավոր է խնդիրը կլունիալ նյարդի ախտահարումն է։

Այս դեպքում «Նաիրի» ԲԿ-ում կատարվում է.

🔹Ուլտրաձայնային վերահսկմամբ նյարդի բլոկադա՝ ցավազրկող նյութի ներարկմամբ, որի նպաստում է ցավի նվազմանը
🔹Ցավի նվազման դեպքում հաջորդ փուլը ռադիոալիքային աբլացիան է, որն ապահովում է երկարատև դրական արդյունք։

📞 8900 ; +37496601560

🧠 Մայիսի 21-23-ը «Նաիրի» ԲԿ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը և նյարդա...
03/06/2025

🧠 Մայիսի 21-23-ը «Նաիրի» ԲԿ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը և նյարդաբան Քրիստինե Բաղդասարյանը մասնակցել են Ամստերդամում կայացած թրանսկրանյալ մագնիտային ստիմուլացիայի վերապատրաստման դասընթացին։

Վերապատրաստման շրջանակում ներկայացվել են նորարարական թրանսկրանյալ ստիմուլատորներ՝ սարքեր, որոնք առանց վիրահատական միջամտության, ոչ ինվազիվ եղանակով ազդում են գլխուղեղի տարբեր կենտրոնների վրա։ Սարքն օգտագործվում է հոգեկան վիճակի կարգավորման, ինչպես նաև կաթվածներից ու գլխուղեղի վնասվածքներից հետո առաջացած ֆունկցիոնալ խանգարումների բուժման նպատակով։ Այն ունի լայն կիրառություն ամբողջ աշխարհում և ճանաչվել է որպես անվտանգ ու արդյունավետ մեթոդ՝ Ամերիկյան հանրահայտ FDA կառույցի կողմից։

Սարքի միջոցով կարելի է բուժել՝
🔹 դեղորայքակայուն դեպրեսիա
🔹 Պարկինսոնի երկրորդային դրսևորումներ
🔹 էպիլեպսիա երկրորդային դրսևորումներ
🔹 խոսքի և շարժման խանգարումներ (վնասվածքներից, կաթվածներից հետո)
🔹 թմրամոլություն և ծխամոլություն որոշ ձևեր

Ստիմուլացիան լիովին անցավ է․ մեկ սեանսը տևում է մոտ 20 րոպե, բուժման ամբողջական կուրսը՝ միջինում վեց շաբաթ։

💡 Շուտով այս սարքավորումը հասանելի կլինի «Նաիրի» բժշկական կենտրոնում։

20/05/2025

📌ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

2024 թվականին մեր նախաձեռնությամբ, Դիլիջան քաղաքում տեղադրվեց Հայաստանի պետական դրոշը՝ որպես ազգային ինքնության, միասնության և հայրենասիրության խորհրդանիշ։

Այս նախաձեռնությունը պատահականություն չէ․ դրոշը մեր ազգային արժանապատվության մի մասն է, իսկ Դիլիջան քաղաքում դրա տեղադրումը՝ հիշեցում յուրաքանչյուր անցորդի համար, որ մենք հպարտ ենք մեր երկրով և մեր անցած ճանապարհով։

Դրոշն անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, և մինչ այժմ այս գործը իրականացվել է անհատական նախաձեռնությամբ։ Սակայն, որպեսզի այն դառնա ավելի կազմակերպված, շարունակական և արդյունավետ մենք փնտրում ենք 8-10 պատասխանատու երիտասարդներից բաղկացած աջակցող թիմ՝ ովքեր սիրով կմիանան դրոշի փոխման գործընթացին։

Կոչ ենք անում դպրոցների տնօրեններին, բուհերի ղեկավարներին և պարզապես ակտիվ երիտասարդներին՝ միանալու այս կարևոր ու խորհրդանշական նախաձեռնությանը։

📩 Մանրամասների և մասնակցության համար գրեք մեզ:

16/05/2025

🧠Առաջին անգամ Հայաստանում՝ «Նաիրի» ԲԿ-ում իրականացվեց թափառող նյարդի և գլխուղեղի խորը խթանման վիրահատություն՝ չինացի գործընկերների մասնակցությամբ։ 🇨🇳Նորագույն տեխնոլոգիաները դեղակայուն էպիլեպսիայի և պարկինսոնի հիվանդության բուժման համար են նախատեսված։

🧠Впервые в Армении в медицинском центре «Наири» была проведена операция по стимуляции блуждающего нерва и глубокой стимуляции мозга при участии китайских коллег. 🇨🇳Новейшие технологии предназначены для лечения лекарственно-устойчивой эпилепсии и болезни Паркинсона.

🧠For the first time in Armenia, a surgery for vagus nerve stimulation and deep brain stimulation was performed at Nairi Medical Center with the participation of Chinese partners.🇨🇳
These advanced technologies are intended for the treatment of drug-resistant epilepsy and Parkinson’s disease.

Address

21 Paronyan Street
Erevan
0015

Alerts

Be the first to know and let us send you an email when Spine Surgery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Spine Surgery:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Spine Surgery

Հայաստանյան նյարդավաիրաբուժության մեջ գլխուղեղի և ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատությունները, ցավի բուժումը մենք ենք ներդրել, և մեր կլինիկան է համարվում այս ոլորտում առաջատարը: