Arevamanuk Psycho-Social Support Foundation

Arevamanuk Psycho-Social Support Foundation Arevamanuk Psycho-Social Support Foundation is one of the leading psychological centers in Gyumri, Armenia.

Leonardo Gmür and Armine Gmür-Karapetyan established the psychological center in 2006. The center employs only highly qualified specialists․

🖇️
02/04/2026

🖇️

📌Մեկնարկում է «Ծնողների դպրոց»-ը🖇«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը ունի հրաշալի նորություն բոլոր ծն...
30/03/2026

📌Մեկնարկում է «Ծնողների դպրոց»-ը

🖇«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը ունի հրաշալի նորություն բոլոր ծնողների համար։
Մենք վերսկսում ենք «Ծնողների դպրոց» հանդիպումների շարքը, որը հիանալի հնարավորություն է նաև ապագա ծնողների համար՝
✔ ավելի լավ հասկանալու երեխայի զարգացումը,
✔ նախապատրաստվելու ծնողավարման կարևոր փուլերին,
✔ զարգացնելու արդյունավետ դաստիարակության հմտությունները,
✔ ստեղծելու առողջ և վստահելի հարաբերություններ ընտանիքում,

📌 Հանդիպումների ընթացքում կքննարկվեն՝
🔸Երեխայի տարիքային հոգեբանական առանձնահատկությունները
🔸Դաստիարակության արդյունավետ մեթոդներ
🔸Սահմանների և կանոնների ձևավորում
🔸Դժվար վարքագծի հաղթահարում
🔸Ծնող–երեխա փոխհարաբերությունների ամրապնդում

👩Հանդիպումները կվարի կլինիկական հոգեբան, հոգեվերլուծող՝ Արմինե Գմյուրը։
🗓 Մեկնարկ՝ ապրիլի 16
🕒Ժամը՝ 15:00–16:30
📍 Տևողությունը՝ 8 հանդիպում
💰 Ընդհանուր արժեքը՝ 20․000 դրամ
⚠️ Տեղերը սահմանափակ են
📞 Մանրամասների և գրանցման համար՝ գրեք մեզ անձնական հաղորդագրությամբ կամ զանգահարեք՝ 093-15-94-70
✨ Ներդրում կատարեք Ձեր և Ձեր երեխայի առողջ զարգացման մեջ

📌Սույն թվականի մարտի 24-ին Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ նվ...
26/03/2026

📌Սույն թվականի մարտի 24-ին Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ նվիրված ՀՀ-ում 2023-25թթ. իրականացվող հոգեկան առողջության ծրագրերի ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը։

👩‍🎓«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամից քննարկմանը մասնակցում էր հոգեբան՝ Արուսյակ Հովհաննիսյանը։

❗
17/03/2026

Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ կլինիկական մահ ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկամյա երեխա:

Երբ մեկ տարեկան երեխայի կյանքը վտանգվում է բռնության հետևանքով, մենք բոլորս նույն հարցն ենք տալիս․
ինչո՞ւ դա տեղի ունեցավ և կարելի էր արդյոք կանխել։

Երեխաների նկատմամբ բռնությունը գրեթե երբեք «հանկարծակի» չի սկսվում։ Շատ հաճախ այն ունի նախանշաններ, և հենց այստեղ է, որ երեխաների պաշտպանության համակարգը պետք է աշխատի։

🔸 Ինչ կարող են անել երեխաների պաշտպանության մասնագետները
• Ժամանակին նկատել ռիսկերը և արձագանքել
• Աջակցել ընտանիքներին մինչև ճգնաժամը
• Համագործակցել կրթական, առողջապահական և համայնքային կառույցների հետ
• Ապահովել, որ որևէ ահազանգ չկորչի համակարգում
• Աշխատել ոչ միայն դեպքերի միջամտության, այլ նաև կանխարգելման ուղղությամբ

Բայց կարևոր է հասկանալ նաև, որ
մեկ մասնագետը կամ մեկ կազմակերպությունը չի կարող միայնակ պաշտպանել երեխային։

🔸 Ինչ է անհրաժեշտ իրականում
• Աշխատող և համակարգված ծառայություններ
• Հստակ ընթացակարգեր
• Պատրաստված մասնագետներ
• Համագործակցող կառույցներ
• Եվ հասարակություն, որը չի լռում

Երեխաների պաշտպանության ուժեղ համակարգը այն համակարգն է, որտեղ
բռնությունը չի հասնում այսպիսի ողբերգական ավարտի, որովհետև
այն ավելի վաղ է նկատվում և կանխվում։

Այսօր մենք սարսռում ենք այս դեպքից, բայց միաժամանակ հենց այսօր բոլորիս պատասխանատվությունն է անելու ամեն ինչ, որպեսզի նման պատմությունները չկրկնվեն։

🔸 Ի՞նչ է անում Երեխաների պաշտպանության ցանցը

Ցանցը միավորում է շուրջ 6 տասնյակ կազմակերպություններ՝ աշխատելով, որպեսզի երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում դառնա ավելի ուժեղ և համակարգված։ Ցանցը զարգացնում է մասնագետների կարողությունները, ստեղծում և խթանում է միասնական մոտեցումներ ու ընթացակարգեր, բարձրաձայնում է համակարգային խնդիրները և աջակցում, որ տարբեր կառույցներ աշխատեն համագործակցելով:

Բռնության այսպիսի դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել համակարգը,
որպեսզի յուրաքանչյուր ռիսկ ժամանակին նկատվի, յուրաքանչյուր ահազանգ լսվի, և յուրաքանչյուր երեխա լինի պաշտպանված։

#ԵրեխաներիՊաշտպանություն #Կանխարգելում #ՉԼռել

Հայ․📌Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ «Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն, կլինիկական ...
10/03/2026

Հայ․

📌Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ «Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն, կլինիկական հոգեբան Սոնա Գմյուռը այսուհետ հանդիսանում է «Երեխաների նկատմամբ բռնության և անտեսման կանխարգելման միջազգային ընկերության» (ISPCAN ) անդամ։

🖇Կազմակերպությունը միավորում է երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների համաշխարհային ցանցը՝ գիտելիքի փոխանակման, ոլորտային մեկուսացումը հաղթահարելու և յուրաքանչյուր երեխայի համար ավելի լավ ապագա կառուցելու նպատակով։

Eng.

📌We are pleased to announce that Sona Gmyur, Executive Director of the Arevamanuk Psychosocial Support Foundation, Clinical Psychologist, is now a member of the International Society for the Prevention of Child Abuse and Neglect (ISPCAN ).

🖇The organization unites a global network of child protection professionals to exchange knowledge, overcome sectoral isolation, and build a better future for every child.

08/03/2026

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
«Արևամանուկ» թիմը սիրով շնորհավորում է ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ։ 🥳🤍

Թող ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի սիրով, ջերմությամբ և երջանկությամբ, իսկ գարունը ձեր կյանք բերի նոր հույսեր, հաջողություններ և ժպիտներ։ 🌷

📌Սույն թվականի մարտի 2-ին տեղի ունեցավ  «Փաստարկներից գործողություն․ քաղաքականության երկխոսություն Հայաստանում երեխաների...
03/03/2026

📌Սույն թվականի մարտի 2-ին տեղի ունեցավ «Փաստարկներից գործողություն․ քաղաքականության երկխոսություն Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ» խորագրով քննարկումը։

👩‍🎓«Արևամանուկ» ՀԱՀ-ից քննարկմանը մասնակցում էին հոգեբաններ՝ Մերի Նիկոյանը և Կարինե Ստեփանյանը։

🤝Շնորհակալություն ենք հայտնում հրավերի և քննարկման համար։

📌
27/02/2026

📌



En Arménie, de nombreux enfants déplacés de force du Haut-Karabakh subissent encore les conséquences de ce traumatisme.
➡️ ils portent des blessures profondes, souvent invisibles.

💙 Ensemble, aidons-les à se reconstruire et à retrouver confiance.

Narek a dû quitter sa maison et est réfugié en Arménie. Il a été exposé à la guerre, à l’exil forcé, à la perte de ses repères. Longtemps, il a gardé en lui ses peurs et ses souvenirs douloureux.
Grâce aux ateliers Résilience mis en place par le BICE et son partenaire Arevamanuk, Narek a trouvé un espace sécurisant pour s’exprimer. Encadrés par des professionnels formés, ces ateliers permettent aux enfants de mettre des mots sur ce qu’ils ont vécu, de comprendre leurs émotions et d’identifier leurs ressources intérieures. Lorsque nécessaire, un accompagnement psychologique individualisé complète ce travail.

Aujourd’hui, Narek avance avec plus de sérénité. Offrez cette chance à d’autres enfants.

👉 Je fais un don : donner.bice.org/careme26c

📌Սույն թվականի փետրվարի 21–22-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորո...
25/02/2026

📌Սույն թվականի փետրվարի 21–22-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի արտագնա նիստը։

🖇️«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամից նիստին մասնակցում էին հոգեբաններ Արուսյակ Հովհաննիսյանը և Մերի Նիկոյանը։

20/02/2026

🖇️

Address

Shahumyan 69st
Gyumri
3101

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

+37493159470

Alerts

Be the first to know and let us send you an email when Arevamanuk Psycho-Social Support Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category