Gyumri Medical center

Gyumri Medical center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Gyumri Medical center, Hospital, Gyumri.

27/03/2026

ԱՆ ենթակայությամբ գործող մարզային և երևանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ առցանց խորհրդակցություն արեցինք` նախնական ամփոփելու ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների առաջին երկու ամիսների աշխատավարձերի ցուցանիշները:

✍️Նախնական արձանագրումները.

1. Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 տոկոսով:

2. ⁠Նեղ մասնագետների աշխատավարձերը միջինում բարձրացել են 50 տոկոսից մինչև կրկնակիի չափով:

3. Պոլիկլինիկաների հոգեբույժների, ֆթիզիատրների, մանկական սրտաբանների, համաճարակաբանների և մանկական գինեկոլոգների աշխատավարձերը մի մասում կոմպենսացվել են ԲԿ-ների կողմից կամ ջանքեր են ձեռնարկվում ապահովելու խորհրդատվությունների տրամադրումը: ⁠Առաջիկայում կներկայացնենք վերապրոֆիլավորման և մի քանի այլ միջոցառումներ` լուծելու խնդիրը:

📊Տարվում են աշխատանքներ` լուծումներ գտնելու, որպեսզի հաջորդ ամիսներից արդեն աշխատավարձի բարձրացում արձանագրեն նաև այս նեղ մասնագետները:

ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնների բուժքույրերի և մայրապետերի աշխատավարձերի վերաբերյալ կդիտարկվի մեկ միասնական ձևաչափ:

Առցանց հանդիպմանը մասնակցել են ԱՆ ենթակայության մարզային և երևանյան 55 բուժկենտրոնի ղեկավարներ:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը տեղափոխվել է Գ...
24/03/2026

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոնում նոր՝ ավելի ընդարձակ և հարմարավետ տարածք։ Երեկ տեղի ունեցած վերաբացման միջոցառման ընթացքում ներկայացվել են կենտրոնի անցած ուղին, արձանագրած արդյունքներն ու զարգացման հեռանկարները։

Գերժամանակակից սարքավորումներով հագեցած այս կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին Օհաննես Ջոն Խաչիկյանի որդի Լութեր Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ։ Կենտրոնը տարիներ շարունակ ապահովել է Շիրակի մարզի բնակիչների համար բարձրորակ ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը, իսկ նոր տարածք տեղափոխվելով՝ այն այժմ առավել հարմար պայմաններում կշարունակի իր գործունեությունը՝ ընդլայնելով ծառայությունների մատուցման հնարավորությունները։

«Այս կենտրոնը հիմնվել է ՀԱՆ-ի կողմից 2015 թվականին մեկնարկած մարզային ակնաբուժական ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ ծրագրի շրջանակում։ Մեր երկարամյա գործընկերների հետ գործակցությամբ շարունակաբար զարգացնում ենք մարզային ակնաբուժական ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի հասանելի։ Այս տարի նախատեսում ենք ստեղծել ևս մեկ մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկա Արարատի մարզում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ՀԱՆ-ը կունենա նշանակալի ներկայություն և կապահովի ակնաբուժական բարձրորակ ծառայությունների հասանելիությունը», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը։

Ի լրումն կենտրոնի տեխնիկական հագեցվածության՝ Հայկական ակնաբուժության նախագիծը 2021 թվականին Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը համալրեց ցանցաթաղանթի վիրահատությունների համար նախատեսված վերջին սերնդի համակարգերով և նորագույն միկրոսկոպով՝ ստեղծելով կենտրոնում վիտրեոռետինալ ծառայության զարգացման նոր հնարավորություն։ Կարևոր է, որ այս տարիներին ՀԱՆ-ը նշանակալի ներդրում է ունեցել նաև տեղի բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստման գործում։ Պարբերաբար Գյումրի են այցելել բժիշկ կամավորներ՝ առաջատար վիրաբույժներ ԱՄՆ-ից և ՌԴ-ից, ովքեր տեղի մասնագետների հետ քննարկել են բարդ դեպքեր, իրականացրել համատեղ վիրահատություններ և նպաստել կենտրոնի կարողությունների շարունակական զարգացմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև կամավոր բժիշկներ Ռուբեն Գրիգորյանը (ԱՄՆ) և Ալեքսանդր Գոլովին (ՌԴ), ովքեր առաջիկա օրերին տեղի գործընկերների հետ կքննարկեն բարդ դեպքեր և վիրահատություններ կիրականացնեն կենտրոնում, առաջիկայում բժշկական առաքելությամբ Հայաստան կժամանի նաև վիրաբույժ Արփենիկ Ավագյանը (ԱՄՆ)։

Armenian EyeCare Project

20/03/2026

Հերթական հանդիպումն է տեղի ունեցել շտապօգնության օղակի բուժաշխատողների և Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի թիմի միջև։

Մասնակիցներին ողջունել է Գյումրու ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը, որից հետո ծավալվել են ակտիվ քննարկումներ՝ կաթվածի կասկածով հիվանդների բուժօգնության կազմակերպման թեմայով։

Դասախոսությամբ հանդես է եկել Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի և նյարդաբանական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը։
Կաթվածի բուժումը Գյումրու բժշկական կենտրոնում իրականացվում է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան, և կենտրոնը սպասարկում է Շիրակի և հարակից մարզերի բնակիչներին։

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունն ու ողջ աշխատակազմը խոր վշտով ընդունեցին բժշկական գիտությունների թեկնածու, առող...
17/03/2026

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունն ու ողջ աշխատակազմը խոր վշտով ընդունեցին բժշկական գիտությունների թեկնածու, առողջապահության ոլորտի նվիրյալ Նոննա Արսենի Սիմոնյանի մահվան ցավալի լուրը։

Նոննա Սիմոնյանը իր երկար ու բեղմնավոր գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել հայրենի առողջապահության զարգացման, բժշկական կրթության առաջընթացի և երիտասարդ մասնագետների ձևավորման գործում։ Ավելի քան կես դար նա անմնացորդ նվիրումով ծառայել է բժշկագիտությանը՝ դառնալով բազմաթիվ բժիշկների ուսուցիչն ու օրինակելի մասնագետը։

Նրա մասնագիտական բարձր որակները, մարդկային ազնվությունն ու նվիրվածությունը արժանիորեն գնահատվել են թե՛ պետական, թե՛ մասնագիտական շրջանակների կողմից։

Կիսում ենք հարազատների, մտերիմների և գործընկերների ծանր վիշտը։
Նոննա Սիմոնյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Խորին ցավակցություն ենք հայտնում։

Գյումրու բժշկական կենտրոնի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Աննա Սիմոնյանը «Գործք» ամսագրի նախաձեռնած մասնագիտ...
17/03/2026

Գյումրու բժշկական կենտրոնի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Աննա Սիմոնյանը «Գործք» ամսագրի նախաձեռնած մասնագիտական մրցույթի շրջանակներում ճանաչվել է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի «Մարդկային ռեսուրսների լավագույն կառավարիչ»։

«Գործք» իրավա-տեղեկատվական կազմակերպության կողմից կազմակերպվող այս մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն տարիներ շարունակ և նպատակ ունի բացահայտել ու խրախուսել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի լավագույն մասնագետներին։ Այն ներառում է մի քանի փուլերից բաղկացած գնահատման գործընթաց, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են իրենց մասնագիտական գիտելիքները, գործնական փորձը և կառավարման արդյունավետ մոդելները։
Մրցույթը համարվում է ոլորտում հեղինակավոր հարթակ, որտեղ առանձնանում են այն մասնագետները, ովքեր ներդրում ունեն կազմակերպությունների կառավարման, աշխատակազմի զարգացման և ժամանակակից HR մեթոդների կիրառման գործում։

Աննա Սիմոնյանի այս հաղթանակը ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլ նաև կարևոր գնահատական՝ Գյումրու բժշկական կենտրոնում իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ և ժամանակակից մոտեցումների համար։

Հատկանշական է, որ 2013 թվականից՝ կենտրոնի հիմնադրման օրվանից, մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջ գործընթացը վստահվել է Աննա Սիմոնյանին, որի ընթացքում ձևավորվել և զարգացել են կառավարման արդյունավետ մեխանիզմներ ու մասնագիտական կայուն թիմ։

18 հղիություն, հինգ ծննդաբերություն․ «Գյումրի բժշկական կենտրոն» այցելած մայրիկները փաստում են՝ պետությունն այսօր ոչինչ չ...
14/03/2026

18 հղիություն, հինգ ծննդաբերություն․ «Գյումրի բժշկական կենտրոն» այցելած մայրիկները փաստում են՝ պետությունն այսօր ոչինչ չի խնայում մայրության բերկրանք պարգեւելու ճանապարհին

Կանացի երջանկությունը դառնում է լիարժեք, երբ կինը մայրանում է…Չկա ավելի զորեղ զգացմունք, քան մայրական սերը, չկա ավելի մեծ ուրախություն, քան փոքրիկի ծնունդը… ...

14/03/2026

Գյումրու բժշկական կենտրոնի մաշակասեռավարակաբան Դավիթ Ղարագյոզյանը մատուցվող ծառայությունների մասին

Սիրելի՛ կանայք,Մարտի 8-ը գեղեցիկ առիթ է շնորհակալություն հայտնելու ձեզ այն մեծ աշխատանքի, հոգատարության և նվիրումի համար...
08/03/2026

Սիրելի՛ կանայք,

Մարտի 8-ը գեղեցիկ առիթ է շնորհակալություն հայտնելու ձեզ այն մեծ աշխատանքի, հոգատարության և նվիրումի համար, որով դուք ամեն օր լցնում եք մեր կյանքը։

Առողջապահության համակարգում կնոջ դերը մեծ է․ այստեղ մարդկային վերաբերմունքը, համբերությունը և պատասխանատվությունը նույնքան կարևոր են, որքան մասնագիտական գիտելիքը։

Մեր հիվանդանոցում աշխատող կանայք՝ բժիշկներ, բուժքույրեր, բուժանձնակազմի և վարչական թիմի անդամներ, իրենց ամենօրյա աշխատանքով ապահովում են քաղաքացիների խնամքն ու բուժումը՝ հաճախ աշխատելով ծանր ու պատասխանատու պայմաններում։ Ձեր նվիրվածությունն ու մարդասիրությունը առողջապահության համակարգի ամուր հիմքերից մեկն են։

Շնորհավորում եմ բոլոր կանանց այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Թող ձեր կյանքում միշտ լինեն առողջություն, երջանկություն, գնահատանք և նոր հաջողություններ։

Արմեն Իսահակյան
Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն

06/03/2026
Մարտի 12-ին Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում նախատեսվում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձագինե...
04/03/2026

Մարտի 12-ին Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում նախատեսվում է
Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար Ա. Սիրունյանի հերթական այցը։

Նախօրոք հերթագրվելու համար զանգահարել` 091055483։

Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը և մանկաբարձ-գինեկ...
03/03/2026

Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը և մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Արմինե Սարգսյանը
մասնակցել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սիմուլյացիոն կենտրոնի կազմակերպած մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։
Դասընթացներն անցկացվում են Հայաստանում եզակի սիմուլյացիոն կենտրոնում՝ գերժամանակակից սիմուլյացիոն պլատֆորմների և արհեստական բանականությամբ (AI) հագեցած սարքավորումների կիրառմամբ։

👨‍⚕️👩‍⚕️ Մասնակիցները հնարավորություն են ունեցել՝
🔹 կատարելագործել իրենց գործնական հմտությունները
🔹 աշխատել իրականին առավելագույնս մոտ կլինիկական սցենարներում
🔹 սովորել անվտանգ և վերահսկվող պայմաններում՝ առանց պացիենտի ռիսկի
Սիմուլյացիոն կենտրոնը նախատեսված է ինչպես կլինիկական օրդինատորների (ռեզիդենտների), այնպես էլ ավագ բուժաշխատողների համար։ Դասընթացները վարում են փորձառու մենթորներ՝ ապահովելով բարձր արդյունավետ ուսուցում։

❗️ Վերապատրաստման դասընթացները կրեդիտավորված են ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում փետրվար ամսին գրանցվել է 78 ծնունդ։Շնորհավորում ենք բո...
02/03/2026

Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում փետրվար ամսին գրանցվել է 78 ծնունդ։

Շնորհավորում ենք բոլոր ընտանիքներին և մաղթում փոքրիկներին առողջ ու խաղաղ մանկություն 💙

Address

Gyumri

Alerts

Be the first to know and let us send you an email when Gyumri Medical center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category