Dr. Hrayr Qocharyan

Dr. Hrayr Qocharyan Բժիշկ-սրտաբան, էխոկարդիոգրաֆիստ՝ CARDIO CLINIC սրտաբանական կլինիկա ք. Սևանում

26/12/2025

CARDIO CLINIC սրտաբանական կենտրոնում հետազոտությունները իրականացվում են 2025թ. արտադրության սարքերով՝ հագեցած ժամանակակից ծրագրային ապահովմամբ❗️💥

Մեր կենտրոնում հասանելի ծառայություններն են՝

✅ Էխոսրտագրություն
✅ Էլեկտրասրտագրություն
✅ 24 ժամյա ՀՈԼՏԵՐ մոնիտորինգ
✅ Սրտաբանի խորհրդատվություն և բուժման նշանակում
✅ Երիկամաբանի խորհրդատվություն և բուժման նշանակում

Գնացուցակ՝
📌 Էխոսրտագրություն՝ 10.000 դր
📌 Էլեկտրասրտագրություն ՝ 3000 դր
📌 ՍՐՏԱԲԱՆԻ խորհրդատվությունը ԱՆՎՃԱՐ Է
📌 Երիկամաբանի խորհրդատվություն՝ 10.000 դր

Հասցեն՝ ք. Սևան, Նաիրյան 166
Նախօրոք հերթագրվելու համար զանգահարել՝ 099-75-10-75

25/12/2025
19/12/2025

Նորից խոսենք սրտամկանի ինֆարկտի և հատկապես ԴՐԱ ՎԱՂԱԺԱՄ ՆՇԱՆՆԵՐԻ և կանխարգելման մասին❗️

Բոլորդ էլ սկսել եք ավելի հաճախ լսել հատկապես ԵՐԻՏԱՍԱՐԴ տարիքում առաջացող ինֆարկտների մասին:

📌Որոնք են պատճառները?
❗️Ինչ նախանշաններ կան?
✅Ինչպես կանխարգելել?

Հնարավոր պատճառները մի քանիսն են, սակայն դեպքերի 90-95 %-ը պայմանավորված է սրտի կորոնար զարկերակների աթերոսկլերոտիկ նեղացումներով և դրանց բարդացմամբ:

Իսկ վերջինիս առաջացման և բարդացման ռիսկի գործոններից են՝
📌ԾԽԵԼԸ
📌Արյան մեջ բարձր խոլեստերինի մակարդակը
📌 Չհսկվող զարկերակային ճնշումը
📌ԱՆԱՌՈՂՋ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ
📌 ՉՀՍԿՎՈՂ շաքարային դիաբետը
📌 Սակավաշարժ և նստակյաց կենսակերպը
📌Ժառանգական նախատրամադրվածությունը
📌Ալկոհոլի չարաշահումը
📌ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԸ

Ինչպես տեսնում եք, վերը նշված գործոնների մես մասը ԿԱԽՎԱԾ ԵՆ ՁԵԶԱՆԻՑ և դուք պարզապես կարող եք դրանք բացառել կամ հնարավորինս ՆՎԱԶԵՑՆԵԼ❗️

Նախանշանների մասին:
Նախանշաններ ԿԱՐՈՂ ԵՆ չլինել ընդհանրապես:
Սրտամկանի ինֆարկտը դեպքերի մեծամասնությունում չի պահանջում որևէ պրովոկացնող գործոն, սակայն սկիզբը և ընթացքը առանձնանում է ՏԱՐԲԵՐՎՈՂ ցավով կրծքավանդակի շրջանում՝ հատկապես կրծոսկրի հետևում սեղմող, ճնշող բնույթի, որը կարող է ճառագայթել ձախ ձեռք, ծնոտ, ուս կամ ստամոքսի շրջան:

❗️Իհարկե կան սրտամկանի ինֆարկտի ընթացքի ավելի հազվադեպ հանդիպող ԱՏԻՊԻԿ տեսակներ, որոնք կարող են ՉՈՒՂԵԿՑՎԵԼ տիպիկ ցավերով, այլ միայն թեթև սեղմոցի զգացողությամբ կամ միայն հևոցով՝ դժվարաշնչության կամ օդի պակասի զգացողությամբ, սրտի անկանոն աշխատանքի զգացողությամբ և այլն:

Շաքարային դիաբետ ունեցողների (և մի քանի այլ իրավիճակներում) մոտ հաճախ են հանդիպում նաև առանց ցավի ընթացող սրտամկանի ինֆարկտները❗️

✅Ինչպես կանխարգելել?

Սրտամկանի ինֆարկտների դեպքերի 90-95 %-ը, հատկապես երիտասարդ տարիքային խմբում կարելի ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ վերը նշված ռիսկի գործոնները բացառելով կամ հնարավորինս նվազեցնելով:

Եղեք առողջ:

18/12/2025

Սիրով տեղեկացնում եմ, որ պլանավորում ենք «ԱՌՈՂՋ ՍՆՆԴԱԿԱՐԳ և կանխարգելիչ բժշկություն » թեմայով լեկցիա կարդալ Սևանի բիզնես կենտրոնում (Մշակույթի պալատ):

Մուտքը կլինի անվճար, սակայն ներկա կարող են գտնվել միայն❗️ այն մարդիկ, ովքեր նախօրոք կհայտնեն ցանկություն ներկա գտնվելու, քանի որ տեղերը սահմանափակ են❗️՝ (գրեք անձնական նամակ կամ + դրեք):
Լեկցիան կկարդամ մյուս շաբաթվա մեջ, հավանաբար ուրբաթ օրը:
Օրը և ժամը կտեղեկացնենք լրացուցիչ:

Լեկցիան նախատեսված է լայն լսարանի համար, ցանկալի է ներկա գտնվեն նաև բժիշկներ կամ առողջապահության որոլտի հետ առնչություն ունեցող մասնագետներ:

17/12/2025

Դեկտեմբերի 26-ին կայանալիք «Նեֆրոլոգիական նորություններ Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի 62-րդ տարեկան գիտաժողովից և ոչ միայն» խորագրով սեմինարի ընթացքում կքննարկվի սրտի, երիկամների և մետաբոլիկ խանգարումների փոխկապակցվածությունը, ժամանակակից մոտեցումները և կլինիկական կարևոր ասպեկտները։

Թեման կներկայացնի Cardio Clinic կենտրոնի նեֆրոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, ինչպես նաև Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի համահիմնադիր Արմինե Խեչոյանը:

Հիշեցնենք, որ միջոցառման համար ներկայացված է ՇՄԶ կրեդիտավորման հայտ, նախատեսվում է մասնակիցներին շնորհել 5 ՇՄԶ կրեդիտ։

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև`

Ակբա բանկ 220463350672000
Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

15/12/2025

Հարգելի’ գործընկերներ,
Երեկ արդեն ներկայացրել ենք «Նեֆրոլոգիական նորություններ Եվրոպական Երիկամային Ասոցիացիայի 62-րդ տարեկան գիտաժողովից և ոչ միայն» խորագրով սեմինարի մասին, որը մեծ հետաքրքրության է արժանացել ձեր կողմից։
Շնորհակալ ենք ակտիվ արձագանքի համար։

Հիշեցնենք, որ միջոցառման համար ներկայացված է ՇՄԶ կրեդիտավորման հայտ, նախատեսվում է մասնակիցներին շնորհել 5 ՇՄԶ կրեդիտ։

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/kKYPQLMxhRyu2KtQ6

Վճարման վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է ստորև

Ակբա բանկ 220463350672000

Ստացող` Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա։

15/12/2025

Ուռուցքներ հանդիպում են նաև սրտի ներսում🫀❗️

Ներսրտային ուռուցքները դասակարգվում են 2 խմբի` բարորակ, օրինակ միքսոմա, ֆիբրոմա և չարորակ:

08/12/2025

❗️Խոլեստերինի բարձր ցուցանիշներ ունեցողները ունեն սիրտ-անոթային պատահարների շատ ավելի մեծ ռիսկ, քան նորմալ ցուցանիշներ ունեցողները:

📌 Ընդ որում, հատկապես կարևոր է այսպես կոչված ` ցածր խտության լիպոպրոտեիդների ցուցանիշը, այդ իսկ պատճառով լաբորատոր քննության պետք է ենթարկվի ողջ լիպիդային պրոֆիլը:

Օրինակ, լաբորատոր ցուցանիշերով դուք կարող եք գտնվել այսպես կոչված նորմայի սահմաններում, բայց եթե ունեք սրտի իշեմիկ հիվանդություն կամ շաքարային դիաբետ թիրախ օրգանների ախտահարմամբ, երիկամների խրոնիկ հիվանդություն ծանր աստիճանի, գլխուղեղի տարած ինսուլտ կամ տրանզիտոր իշեմիկ գրոհ կամ որոշ այլ իրավիճակներ, ապա ձեր ընդհանուր խոլեստերինը պետք է պահվի 4 մմոլ/լ-ից ցածր՝ հակառակ դեպքում, նույնիսկ 4.5 միավորի դեպքում այն շարունակելու է վնաս հասցնել ձեր զարկերակներին:

✅ԱՅՍԻՆՔՆ՝ լիպիդային պրոֆիլի ցուցանիշների ՆՈՐՄԱՆ որոշվում է ըստ ուղեկցող հիվանդությունների առկայության/բացակայության, ոչ թե լաբորատորիայի նորմա համարվող ցուցանիշներով:

Դիետան իհարկե կարևոր է, բայց քանի որ խոլեստերինի մեծ մասը ունի էնդոգեն ծագում՝ սինթեզվում է լյարդում, այդ իսկ պատճառով հակախոլեստերինային դեղորայքի նշանակումը դառնում է պարտադիր՝ անպայման հաշվի առնելով դրանց կողմնակի էֆեկտները՝ մկանների կամ լյարդի վրա, դիաբետոգեն և այլն:

✅Ռիսկ/օգուտ հարաբերակցությունը հաշվի առնելով կան հստակ ցուցումներ, թե ՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ դեպքում ԻՆՉ ցուցանիշների պետք է հասցվի լիպիդային պրոֆիլը:
Եղեք առողջ:

Որոնք են ՀՈԼՏԵՐ մոնիտորինգի ցուցումները? 📌Սրտի ռիթմի խանգարումներ կամ դրանց կասկած՝ սրտխփոցի, հևոցի, թուլության, սրտի կա...
04/12/2025

Որոնք են ՀՈԼՏԵՐ մոնիտորինգի ցուցումները?

📌Սրտի ռիթմի խանգարումներ կամ դրանց կասկած՝ սրտխփոցի, հևոցի, թուլության, սրտի կանգի կամ արագ աշխատանքի զգացողություն
📌Սրտի իշեմիկ հիվանդություն կամ դրա կասկած՝ հատկապես համր իշեմիաների, պրինցմետալի համախտանիշի հայտնաբերման նպատակով:Նախընտրելի է նաև ծանրաբեռնվածության տեստերի իրականացման անհնարինության դեպքում
📌 Ուշագնացություններ
📌Որոշ հիվանդությունների առկայության կամ կասկածի դեպքում, որոնց դեպքում կա սրտային հանկարծամահության ավելի բարձր ռիսկ՝ QT ինտերվալի երկարացում/կարճացում, Բրուգադա, հիպերտրոֆիկա կարդիոմիոպաթիա, դիլատացիան կարդիոմիոպաթիա կատեխոլամինային VT և այլն
📌Բուժման արդյունավետության գնահատում, ըստ որի դոզաների ճշգրտում կամ ուղղորդում վիրահատական միջամտությունների
📌Որոշ մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք պահանջում են առավել բարձր ուշադրություն և կենտրոնացում՝ օդաչուներ, վարորդներ և այլն

Կախված ցուցումից, կարող է իրականացվել նաև այլ իրավիճակներում՝ հետինֆարկտային, սրտային անբավարարության դեկոմպենսացիայից հետո, , արհեստական ռիթմավարների տեղադրում և այլն:

✅Խորհրդատվության և գրանցման համար զանգահարել 099-75-10-75

Շաքարային դիաբետ🍰 ունեցողների մոտ 80 %-ի մոտ կա նաև զարկերակային ԲԱՐՁՐ ճնշում ❗️📌Մեխանիզմը՝ շաքարային դիաբետի դեպքում ու...
02/12/2025

Շաքարային դիաբետ🍰 ունեցողների մոտ 80 %-ի մոտ կա նաև զարկերակային ԲԱՐՁՐ ճնշում ❗️

📌Մեխանիզմը՝ շաքարային դիաբետի դեպքում ունենք անոթների վնասում, միկրո և մակրոանգիոպաթիաներ, որոնք առաջացնում են այսպես կոչված էնդոթելիալ դիսֆունկցիա, որի պատճառով էլ ազոտի օքսիդի քանակի իջեցում + անոթները կորցնում են զգայունությունը որոշ անոթալայնիչների նկատմամբ, որոնք աշխատում են ՄԻԱՅՆ պահպանված և նորմալ գործող էնդոթելի պարագայում՝ օրինակ ացետիլխոլին, բրադիկինին:

✅❗️ԱՅՍՊԻՍՈՎ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ ԵՎ ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՃՆՇՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անհրաժեշտ է առաջին հերթին լիարժեք կարգավորել գլյուկոզայի մակարդակը՝ կոմպենսացված դիաբետի HbA1c< 6.5 %, որից հետո ՆՈՐ ՄԻԱՅՆ բարձրացնել հակագերճնշումային դեղորայքի դոզաները:

💧Միաժամանակ, բարձր գլյուկոզայի մակարդակը ստեղծում է արյան մեջ բարձր օսմոլյարություն՝ գլյուկոզայի մոլեկուլները իրենց շուրջ հավաքում են ջրի մոլեկուլներ՝ արդյունքում ունենում ենք շրջանառող արյան ծավալի որոշակի մեծացում, որը բարձր զարկերակային ճշնման առաջացման մեխանիզմներից մեկն է:

✅Շաքարային դիաբետի դեպքում, եթե առկա է թիրախ օրգանների ախտահարում, խոլեստերինը պետք է պահվի < 4մմոլ/լ, իսկ ցածր խտության լիպոպրոտեիդները՝ < 1.4 մմոլ/լ:

✅Ցանկալի է խուսափել հիդրոքլորթիազիդ(փոխարինել ինդապամիդով), ֆուրոսեմիդ,(փոխարինել տորասեմիդով) ոչ սելեկտիվ բետա-պաշարիչներ կիրառելուց:
Եղեք առողջ!

28/11/2025

Առանձնացված սննդակարգի կարևորության մասին պրոֆ. Նեումիվակինի մեկնաբանությամբ:

27/11/2025

ԲԱՑ ՕՎԱԼ ԱՆՑՔ

Address

Севан, Наирян 166
Sevan
1501

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+37499751075

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Hrayr Qocharyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Hrayr Qocharyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram