Սպիտակի Բժշկական Կենտրոն

Սպիտակի Բժշկական Կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Սպիտակի Բժշկական Կենտրոն, Medical and health, ք․ Սպիտակ, Երևանյան խճուղի 1, Spitak.

14/02/2026

♻️Հունվարից մեկնարկած առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում, Սպիտակի բժշկական կենտրոնում դեղորայքի անվճար տրամադրման գործընթացն ընթանում է սահուն և առանց խոչընդոտների:

​🎗️Ծրագրի արդյունավետությունն ու քաղաքացիների սպասարկման որակը գտնվում են տնօրինության անմիջական ուշադրության կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը անձամբ է վերահսկում գործընթացի ողջ շղթան՝ սկսած Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում իրականացվող խորհրդատվություններից մինչև դեղատնից սահմանված կարգով դեղորայքի բաշխումը:

🫶 Մեր նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր պացիենտ զգա պետական հոգածությունն ու ստանա որակյալ բժշկական սպասարկում՝ զերծ մնալով ավելորդ քաշքշուկներից։. ՀՀ առողջապահության նախարարություն

12/02/2026

✨ Առողջ երեխաներ, հասանելի բժշկություն

🩺Սպիտակի բժշկական կենտրոնում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում դեղորայքի տրամադրման գործընթացն ընթանում է սահուն և առանց խոչընդոտների:

​🎥 Մեր տեսանյութում անդրադառնում ենք երեխաների դեղորայքի ստացման ճանապարհին՝ պոլիկլինիկայից մինչև դեղատուն։ Ամեն ինչ պարզ է, արագ և հարմարավետ։

​❤️ Դե իսկ վերջում չմոռանաք ձեր «սրտիկներով» քաջալերել տեսանյութի մեր փոքրիկ հերոսին։. ՀՀ առողջապահության նախարարություն

‼️Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6 տուժած: Նրանք բ...
11/02/2026

‼️Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6 տուժած:

Նրանք բոլորն այս պահին գտնվում են հետազոտման փուլում, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: Վիրավորներին բժշկական կենտրոն են տեղափոխել ՆԳՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարները:

Հատկանշական է, որ վիրավորներից մեկին ԲԿ էլ տեղափոխել անձամբ ՓԾ Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը` իր ավտոմեքենայով:

Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Սպիտակի փրկարար ծառայությանն ու անձամբ պարոն Գաբրիելյանին` մարդասիրական առաքելությանը հավատարիմ մնալու եւ ԲԿ-ի հետ 24/7 արդյունավետ աշխատանքի համար:

06/02/2026

📌 Տելեգրամյան «armgeopolitic» ալիքում հրապարակված լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը:

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ: Նշենք, որ փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը. այն պետք է ավելի ցածր չլինի, քան Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չափաբաժինը: Հավանաբար, սա է դարձել տելեգրամյան ալիքում շրջանառվող լուրի համար շահարկման առիթ:

Ինչ վերաբերում է բուժկենտրոնների սեփականատերերի կողմից աշխատավարձի հաշվարկին, ապա աշխատավարձը տրվում է` համաձայն գործատուի և աշխատակցի միջև կնքված պայմանագրի:

ԱՆ ենթակայությամբ գործող բուժկենտրոններում, որը կազմում է ընդհանուր բուժկենտրոնների ընդգրկվածության 60 տոկոսը, աշխատավարձի կրճատում չի եղել:

04/02/2026

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է‼️

02/02/2026

🇦🇲 Ու էլի մեր ու ձեր բժիշկ Այվազ Մխիթարյանի մասին, ով նաև ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի բժիշկն է
🫶Բարի դիտում. ՀՀ առողջապահության նախարարություն

👩‍🍼👼Սպիտակի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել  երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան:👼Գեղեցկուհի Մարիամը ծնվել է 4100 գրա...
31/01/2026

👩‍🍼👼Սպիտակի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան:

👼Գեղեցկուհի Մարիամը ծնվել է 4100 գրամ քաշով ու 51 սմ հասակով:

👨‍⚕️Աղջնակի ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ, բաժանմունքի վարիչ Արմեն Մինասյանը: Թե մայրիկը եւ թե փոքրիկը իրենց լավ են զգում:

🇦🇲Ընտանիքի ԼՂ-ից տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 2020թ-ին: ՀՀ առողջապահության նախարարություն

🫶Գերլարված աշխատանք, որ ուղեկցվում է երջանիկ ժպիտներով...💥Սպիտակի բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքում շարունակո...
29/01/2026

🫶Գերլարված աշխատանք, որ ուղեկցվում է երջանիկ ժպիտներով...

💥Սպիտակի բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքում շարունակում են աշխատել գերլարված գրաֆիկով:

♻️Առողջապահության նախարարության կողմից ներդրված համընդհանուր ապահովագրության ծրագրի մեկնարկից մինչ օրս ակնաբուժական կենտրոնում կատարվել է ավելի քան 100 վիրահատություն:

🧑‍⚕️👨‍⚕️Փորձառու բուժանձնակազմը՝ ակնաբույժ Նաիրա Սարդարյանի եւ ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանի գլխավորությամբ, անում են առավելագույնը՝ մեր քաղաքացիների առողջության վերականգնման ուղղությամբ:

🤗Բառերով անհնար է փոխանցել այն զգացողությունը, որ ունենում են մեր պապիկ-տատիկները վիրահատությունից հետո, երբ տեսնում են իրենց շուրջն ու շրջապատող անձանց, որոնց թվում առաջինը հենց իրենք են՝ մեր բժիշկները❤️. ՀՀ առողջապահության նախարարություն

24/01/2026

Համընդհանուր առողջության ապահովագրությունն այլեւս իրականություն է❤️ ՀՀ առողջապահության նախարարություն

📸Լուսանկարներում Սպիտակի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ Ֆրունզե Եղիյանն  է՝ հերթական բարդ, բայց հաջողված վիր...
22/01/2026

📸Լուսանկարներում Սպիտակի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ Ֆրունզե Եղիյանն է՝ հերթական բարդ, բայց հաջողված վիրահատության ժամանակ։

👨‍⚕️Մարդ, ում ձեռքերում ամեն օր կյանքեր են փրկվում։Վիրահատարանի դռների հետևում մի ամբողջ թիմ է։

♻️Սա այն վայրն է, որտեղ վայրկյանների ճշգրտությունը և թիմային համախմբվածությունը որոշիչ են։

🫶Շնորհակալություն Ձեզ, բժի՛շկ, Ձեր նվիրումի և պրոֆեսիոնալիզմի համար։

Address

ք․ Սպիտակ, Երևանյան խճուղի 1
Spitak
1801

Alerts

Be the first to know and let us send you an email when Սպիտակի Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Սպիտակի Բժշկական Կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram