Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center

  • Home
  • Armenia
  • Talin
  • Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center

Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center, Medical and health, 1 Kotanyan Street, Talin.

04/02/2026

🩸 Թալինի բժշկական կենտրոնն ուրախությամբ միացել է Յոլյան արյունաբանության կենտրոնի կողմից հունվարի 14-ին կազմակերպված արյունատվությանը՝ կարևորելով արյան անհատույց նվիրատվության մշակույթի ձևավորումն ու կյանքի փրկությանն ուղղված միասնական ջանքերը։
Մեր թիմը հավատում է, որ յուրաքանչյուր նվիրատվություն կարող է դառնալ հույս և նոր հնարավորություն նրանց համար, ովքեր այսօր դրա կարիքն ունեն։

Շնորհակալ ենք նախաձեռնության բոլոր գործընկերներին և մեր քաղաքացիներին՝ մասնակցության և պատասխանատվության համար 🤍

04/02/2026

Թալինի բժշկական կենտրոնը միացել է արյունատվության էստաֆետին՝ հավատալով, որ նվիրած յուրաքանչյուր կաթիլը կյանք է, հույս է ու վաղվա շարունակություն ❤️

27/01/2026

#ՏԵՂԵԿԱՑՈՒՄ այսօր՝ հունվարի 27-ին, Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում տեղի ունեցած ավտովթարներից տուժածների կյանքի և առողջության մասին։

Դեպքի վայր օպերատիվորեն ժամանել է Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը, որը կարճ ժամանակում իրականացրել է տուժածների վիճակի առաջնային գնահատում և տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնություն՝ համապատասխան կլինիկական ցուցումներով։

Վթարների հետևանքով 4 տուժած տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է համալիր բժշկական օգնություն՝ ներառյալ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ինչպես նաև նեղ մասնագիտական զննումներ։ Տուժածների մի մասը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել՝ բավարար վիճակով, իսկ մնացած բուժառուները գտնվում են բժիշկների հսկողության տակ և անցնում են լրացուցիչ նեղ մասնագիտական հետազոտություններ։

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Այսօր՝ հունվարի 26-ին, Թալինի բժշկական կենտրոնում հաջողությամբ իրականացվել են աչքի վիրահատություններ՝ կատարակտի ֆակոէմու...
26/01/2026

Այսօր՝ հունվարի 26-ին, Թալինի բժշկական կենտրոնում հաջողությամբ իրականացվել են աչքի վիրահատություններ՝ կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա՝ ներակնային արհեստական ոսպնյակի (IOL) իմպլանտացիայով։

🔬 Ախտորոշում․ Կատարակտ
Կատարակտը աչքի բնական ոսպնյակի պղտորումն է, որի բուժման արդյունավետ և ժամանակակից մեթոդը ֆակոէմուլսիֆիկացիան է՝ նվազագույն ինվազիվ միջամտություն և արագ հետվիրահատական վերականգնում ապահովելով։ Վիրահատության ընթացքում պղտորած ոսպնյակը հեռացվում է ուլտրաձայնային տեխնոլոգիայի միջոցով, և տեղադրվում է ներակնային արհեստական ոսպնյակ՝ տեսողության որակի բարելավման նպատակով։

📊 Օրվա ընթացքում կատարվել է ընդհանուր 18 վիրահատություն, որոնցից 17-ը իրականացվել են ապահովագրական ծրագրերի շրջանակում, ինչը հնարավորություն է տալիս բուժառուներին օգտվելու ժամանակակից ակնաբուժական ծառայություններից՝ հասանելի պայմաններով։

🎗️ Հատկանշական է, որ բուժառուներից մեկը 90 տարեկան էր, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ ժամանակակից ակնաբուժական վիրահատությունները անվտանգ և արդյունավետ են նաև բարձր տարիքային խմբերի համար։

Վիրահատություններն իրականացվել են՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» (AECP) Armenian EyeCare Project հիմնադրամի աջակցությամբ, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը՝ ոլորտի զարգացմանն ու հասանելի բժշկական օգնության ապահովման գործում ունեցած ներդրման համար։

Թալինի բժշկական կենտրոնը շարունակաբար զարգացնում է իր ակնաբուժական ծառայությունները՝ ապահովելով բարձր մասնագիտական մոտեցում և որակյալ բուժօգնություն։

Թալինի Բժշկական Կենտրոնում հաջողությամբ իրականացվեց առաջին լապարոսկոպիկ վիրահատությունը, ինչը վկայում է կենտրոնում նվազա...
24/01/2026

Թալինի Բժշկական Կենտրոնում հաջողությամբ իրականացվեց առաջին լապարոսկոպիկ վիրահատությունը, ինչը վկայում է կենտրոնում նվազագույն ինվազիվ վիրաբուժության ներդրման մասին։

Լապարոսկոպիկ մեթոդը իրականացվում է փոքր տրամագծով կտրվածքների միջոցով՝ հատուկ օպտիկական համակարգի (լապարոսկոպ) կիրառմամբ, ինչը թույլ է տալիս ապահովել բարձր ճշգրտություն և հստակ տեսանելիություն վիրահատական դաշտում։

🔬 Մեթոդի հիմնական կլինիկական առավելությունները՝
•նվազագույն հյուսվածքային տրավմատիզացիա
•հետվիրահատական ցավի զգալի նվազում
•ինֆեկցիոն բարդությունների ցածր ռիսկ
•կարճատև ստացիոնար բուժում։

Լապարոսկոպիկ մեթոդի կիրառումը նպաստում է վիրաբուժական միջամտությունների անվտանգ իրականացմանը, նվազեցնում է բարդությունների հավանականությունը և ապահովում է բուժառուի արագ ու որակյալ վերականգնում։

Թալինի Բժշկական Կենտրոնը շարունակում է զարգացնել ժամանակակից բժշկական ծառայությունները՝ կենտրոնանալով արդյունավետության, անվտանգության և մարդասիրական մոտեցման վրա։

📢 Թալինի բժշկական կենտրոնում  #գործկաԹալինի բժշկական կենտրոնը փնտրում է պատասխանատու և հոգատար բուժքրոջ, ով կմիանա մեր պ...
21/01/2026

📢 Թալինի բժշկական կենտրոնում #գործկա

Թալինի բժշկական կենտրոնը փնտրում է պատասխանատու և հոգատար բուժքրոջ, ով կմիանա մեր պրոֆեսիոնալ թիմին ❤️

🔹 Պահանջներ՝
• Համապատասխան մասնագիտական կրթություն
• Համակարգչի տիրապետում (պարտադիր)
• Պատասխանատվության բարձր զգացում
• Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
• Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

🔹 Պարտականություններ՝
• Բժշկական ծառայությունների իրականացում բժշկի ցուցումով
• Բուժառուի խնամք և մշտական հսկողություն
• Բժշկական փաստաթղթերի վարում և տվյալների մուտք համակարգչային ծրագրերում
• Բուժական միջամտությունների նախապատրաստում և իրականացում

📩 Դիմելու համար
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը՝
📧 talinbk25@gmail.com subject-ում նշելով հաստիքի անվանումը։

Դարձի’ր դոնոր, փրկի’ր կյանքերՍիրելի՛ քաղաքացիներ,Հունվարի 14-ին Թալինի բժշկական կենտրոնում, Յոլյանի անվան արյունաբանական...
08/01/2026

Դարձի’ր դոնոր, փրկի’ր կյանքեր

Սիրելի՛ քաղաքացիներ,

Հունվարի 14-ին Թալինի բժշկական կենտրոնում, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համատեղ, կազմակերպվում է արյունատվություն, որի նպատակն է ապահովել արյան անհրաժեշտ պաշարներ այն մարդկանց համար, ովքեր այսօր պայքարում են կյանքի համար՝ երեխաներ, վիրահատական միջամտության ենթարկվող հիվանդներ, քաղցկեղով և արյունաբանական հիվանդություններով բուժառուներ։

Յուրաքանչյուր արյունատվություն կարող է դառնալ կյանքի շարունակություն նրանց համար, ում համար այսօր դա կենսական անհրաժեշտություն է։

Ովքե՞ր կարող են դառնալ արյան դոնոր
✔️ 18 տարեկանից բարձր անձինք
✔️ Քաշը՝ առնվազն 52 կգ (կանայք) և 62 կգ (տղամարդիկ)
✔️ Զարկերակային ճնշում՝ 90/60 – 140/90
✔️ Սրտի զարկերի հաճախականություն՝ 60–90 զարկ/րոպե

Ե՞րբ չի կարելի արյուն տալ
❌ Սուր վարակիչ հիվանդությունների և բարձր ջերմության դեպքում
❌ Հղիության և կրծքով կերակրման ընթացքում
❌ Վիրահատություններից, դաջվածքներից կամ պիրսինգից հետո սահմանված ժամկետներում
❌ Քրոնիկ հիվանդությունների սրացման փուլում
❌ Վերջին 24 ժամում ալկոհոլ օգտագործելու դեպքում

📌 Մնացած բոլոր հարցերի դեպքում մասնագետները տեղում կտրամադրեն ամբողջական խորհրդատվություն։

Արյունատվությունից հետո խորհուրդներ

10–15 րոպե մնալ հանգիստ վիճակում
Վիրակապը պահել 1,5–2 ժամ
Չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով
Չօգտագործել ալկոհոլ և լավ սնվել

Մեկ արյունատվությամբ դուք կարող եք փրկել մինչև 3 մարդու կյանք ❤️

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝
☎️ 0249 2 22 88

Ձեր նվիրումն այսօր կարող է լինել մեկի կյանքի վաղվա փրկությունը ❤️

Սիրելի գործընկերներ, հարգելի բուժաշխատողներ, սիրելի քաղաքացիներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակ...
31/12/2025

Սիրելի գործընկերներ, հարգելի բուժաշխատողներ, սիրելի քաղաքացիներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
Տարին, որ ճանապարհում ենք, լի էր փորձություններով, պատասխանատու որոշումներով և անքուն օրերով, սակայն նաև՝ նվիրումով, մարդասիրությամբ և մասնագիտական հաղթանակներով։
Այս ճանապարհին մեր բուժաշխատողները պատվով իրականացրել են իրենց առաքելությունը՝ ծառայելով մարդուն, հասարակությանը և մեր պետությանը։ Ձեր նվիրված աշխատանքը ոչ միայն մասնագիտական պարտք է, այլև հայրենասիրության բարձրագույն դրսևորում։

Խորին երախտագիտություն եմ հայտնում Թալինի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, կրտսեր և վարչական աշխատակիցներին, ովքեր իրենց գիտելիքով, փորձով ու մարդկային վերաբերմունքով ամեն օր կանգնած են մեր քաղաքացիների առողջության, իսկ այդպիսով՝ մեր երկրի ապագայի կողքին։

Թող գալիք 2026 թվականը բերի խաղաղություն և կայունություն մեր հայրենիքին, առողջություն ու բարօրություն մեր ժողովրդին։ Թող այն լինի համախմբվածության, փոխվստահության և զարգացման տարի։ Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում իշխի ջերմություն ու հավատ, իսկ մեր հիվանդանոցում՝ շարունակական առաջընթաց, ուժեղ թիմ և նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի առողջ ու ամուր ապագայի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 🎄
Թող նոր տարին մեզ պարգևի ուժ՝ ծառայելու մեր ժողովրդին և հավատ՝ վաղվա Հայաստանի նկատմամբ։

Դեկտեմբերի 1–9-ը «Թալին բժշկական կենտրոն»-ում, ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, կազմակերպվել էր դասընթա...
19/12/2025

Դեկտեմբերի 1–9-ը «Թալին բժշկական կենտրոն»-ում, ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, կազմակերպվել էր դասընթաց՝ նվիրված «Առողջության առաջնային օղակում երկրորդ տիպ շաքարային դիաբետով պացիենտների վարման կարգը» թեմային։

Դասընթացին մասնակցում էին առողջապահության առաջնային օղակում աշխատող մասնագետներ՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ և էնդոկրինոլոգներ՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակակից վարման մոտեցումները կատարելագործելու նպատակով։
Դասընթացը վարում էին ոլորտի փորձառու մասնագետներ՝
էնդոկրինոլոգ Նաիրա Գոգյանը,
սրտաբան Սամվել Հայրումյանը,
սրտաբան Հասմիկ Ավալյանը։

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ հետդասընթացային թեստի հանձնում և ամփոփիչ քննություն, որի ընթացքում մասնակից բժիշկները ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և ակտիվ մասնակցություն։

Մասնակիցները բարձր գնահատեցին դասընթացի արդյունավետությունը, բովանդակության արդիականությունը և կիրառելիությունը առօրյա բժշկական պրակտիկայում՝ նշելով նմանատիպ կրթական ծրագրերի շարունակական կազմակերպման կարևորությունը ❤️

18/12/2025

«Թալին ԲԿ»-ի ծննդատունն ու Մայրության դպրոցը ստեղծված են ապահով, հանգիստ և վստահ միջավայրում՝ ձեզ ուղեկցելու հղիության, ծննդաբերության և մայրության առաջին քայլերում։

Մեր գինեկոլոգներն ու մանկաբարձները իրականացնում են հետազոտություններ, խորհրդատվություններ և կանոնակարգված առողջապահական ծառայություններ՝ ձեր և ձեր նորածնի անվտանգության համար։

Սիրելի հայրենակիցներ,Ուրախ ենք տեղեկացնել, որ «Թալին ԲԿ»-ի թիմին է միացել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային հ...
18/12/2025

Սիրելի հայրենակիցներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Թալին ԲԿ»-ի թիմին է միացել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի վնասվածքաբան-օրթոպեդ Տիգրան Սարգիսի Ավետիսյանը։

Բժշկի կողմից մատուցվող ծառայություններն են՝

▫️ Վերջույթների և կոնքի ոսկրերի վնասվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
▫️ Հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ու դեֆորմացիաների բուժում
▫️ Ջլամկանային և կապանային ապարատի վնասվածքների բուժում
▫️ Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում (կոնքազդրային և ծնկան հոդեր)։

📅 Հետազոտություններն իրականացվում են յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին։

📞 Նախնական խորհրդատվության և գրանցման համար կարող եք զանգահարել՝

0249 2 22 88

Address

1 Kotanyan Street
Talin
0501

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram