17/09/2025
համալրված է Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է։
Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հիմնված է պատկերի ստացման և վերակառուցման ամբողջությամբ նոր՝ ուլտրաձայնային փնջի կառուցման iBEAM, գերհստակ միկրոշերտերի ստացման iDMS slicing տեխնոլոգիաների վրա, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել նախկինում «անտեսանելին»։ Համակարգը հագեցած է նոր դասի ակտիվ մատրիցային տվիչներով, որոնցից յուրաքանչյուրը ծածկում է սովորական երկու տվիչների հաճախականության տիրույթը։
Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հնարավորություն է ընձեռում.
👌ստանալ բյուրեղյա հստակ պատկեր մոտակա և հեռակա հատվածներում,
👌կատարել ուլտրաձայնային շերտի հաստության ընտրություն,
մինչև 50 սմ թափանցման բացառիկ հնարավորություն տալ, ինչը հեշտացնում է սկանավորել ցանկացած կազմվածքի պացիենտի,
հստակ պատկերավորել մանր հոդերը,
կատարել նույնիսկ մանր տրամաչափի նյարդերի ուլտրաձայնային հետազոտություն,
👌տարբերակել մաշկային տարբեր ախտաբանություններ,
👌հատուկ մատրիցային դուպլեքս տվիչի շնորհիվ իրականացնել ամբողջ մարմնի դոպլեր-դուպլեքս հետազոտություն միայն մեկ տվիչով՝ ինչպես վերին և ստորին վերջույթների անոթային համակարգի, այնպես էլ գլխուղեղը սնուցող քնային և ողնաշարային անոթային ցանցի,
👌մազանոթային անոթավորման i-SMI տեխնոլոգիայի շնորհիվ գնահատել ամենափոքր մազանոթների հոսքը,
👌բարձր տարածական թողունակությամբ և առանց արտեֆակտների կատարել նորագոյացությունների, ներանոթային վահանիկների տարբերակիչ ախտորոշում,
👌հայտնաբերել վահանաձև գեղձի և կրծքագեղձի միկրոկալցինատները,
👌լյարդի փաթեթի շնորհիվ գնահատել լյարդի հյուսվածքի առաձգականության կամ ֆիբրոզի, բորբոքման աստիճանները և տալ քանակական գնահատական,
👌Attenuation Imaging ապահովման միջոցով քանակապես գնահատել լյարդի ստեատոզները, ներառյալ` ոչ ալկոհոլային ճարպային լյարդի և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտների գնահատում։