24/11/2025
Շատ վոկալիստներ փորձում են որոշակի սննդային լավ սովորություններ ձեռք բերել ձայնի որակը պահպանելու համար, եկեք հասկանանք ֆաստ ֆուդը արդյոք որեւէ կապ կարող է ունենալ ձայնի հետ😎
🍔ֆաստ ֆուդը պարունակում է մեծ քանակի հագեցած ճարպեր, որոնց չափից շատ օգտագործբւմը բերում է մածուցիկ լորձի արտադրման, որը կարող է ձայնալարերի վրա եւ ազդել ձայնի որակի վրա
🍕կծու եւ թթու հավելումները հավանաբար գիտեք կարող են գրգռել լորձաթաղանթը, հատկապես այն մարդկանց, ովքեր ունեն քրոնիկ ֆարինգիտ կամ լարինգոֆարինգեալ ռեֆլյուքս
🍟ինչպես գիտենք ֆաստ ֆուդը պարունակում է շատ քանակի աղ, որն էլ իր հերթին բերում է ձայնալարերի լորձաթաղանթի չորացման։ Իսկ ջրազրկումը առողջ ձայնի առաջին թշնամին է
Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չի ,եթե ֆաստ ֆուդը հազվադեպ երեւույթ է։
Հիշե’ք, ձայնի հիգիենան սկսվում է ճիշտ եւ բալանսավորված ընթրիքի ընտրությունից
առողջ եղեք♥️
ձեր ֆոնիատր
#ֆոնիատր #ֆոնիատրիա #ֆոնիատրերևան #ֆոնիատրմուրադյան #фониатр