Dr. Hunanyan

Dr. Hunanyan 🦷Ընտանեկան ստոմատոլոգ։ Ձեր գեղեցիկ ժպիտն իմ լավագույն այցեքարտն է։

Բժիշկ, ընտանեկան ստոմատոլոգ։
Մեզ մոտ կգտնեք հետևյալ ծառայությունները՝
✔️Էսթետիկ ատամնաբուժություն
✔️Վինիրների տեղադրում
✔️Ատամների և լնդերի բուժում
✔️Ատամնաքարերի մաքրում
✔️Ատամների սպիտակեցում
✔️Պլամբավորում
✔️Պրոթեզավորում
✔️Ատամի հեռացում
✔️Իմպլանտների տեղադրում

Ես աշխատանքի գալու եմ հունիսի 25֊ից։Շնորհակալ եմ սպասելու համար։😀
12/06/2024

Ես աշխատանքի գալու եմ հունիսի 25֊ից։
Շնորհակալ եմ սպասելու համար։😀

Ես գնում եմ արձակուրդ և կվերդառնամ աշխատանքի հունիսի 25֊ին ։Շնորհակալ եմ սպասելու համար։
12/06/2024

Ես գնում եմ արձակուրդ և կվերդառնամ աշխատանքի հունիսի 25֊ին ։
Շնորհակալ եմ սպասելու համար։

16/11/2023
26/10/2023

Պրոթեզավորում
Նախկին 120000դրամի փոխարեն ընդամենը 60000 դրամ
Գրանցվելու համար զանգահարել 099460266

Ատամնաքարերի մաքրում և փայլեցում 😉   🦷
26/05/2023

Ատամնաքարերի մաքրում և փայլեցում 😉

🦷

   🦷😊😉
22/05/2023

🦷😊😉

ԿԱՐԻԵՍԻ ԲՈՒԺՈՒՄԸ  ախտահարված հյուսվածքների հեռացումն է, որը բոլորովին ցավոտ չէ, քանի որ ըստ անհրաժեշտության կատարվում է ...
18/05/2023

ԿԱՐԻԵՍԻ ԲՈՒԺՈՒՄԸ ախտահարված հյուսվածքների հեռացումն է, որը բոլորովին ցավոտ չէ, քանի որ ըստ անհրաժեշտության կատարվում է անզգայացում։ 😊 Հետևաբար վախենալ պետք չէ, այլ առաջին իսկ կարիեսի նշանը հայտնաբերելու դեպքում պետք է դիմել ատամնաբույժին, քանի որ ինչքան ուշ է սկսվում կարիեսի բուժումը այդքան շատ հյուսվածք է ախտահարվում և հետևվաբար հեռացվում ատամից:
Ախտահարված հյուսվածքների հեռացման փուլին հաջորդում է խոռոչի պլոմբավորումը լուսապոլիմերիզացիոն պլոմբանյութով: ✅
Իդեպ, կարևոր է հաճախակի մաքրել ատամնափառը և ատամնաքարերը, որոնք կարիեսի առաջացման մեջ մեծ դեր են խաղում: 😉🦷

🤔 Ինչո՞ւ են մարդկանց ատամները փչանում: Ի՞նչ կարելի է անել ատամների առողջությունը պահպանելու համար:Հայտի է, որ բերանի խոռ...
15/05/2023

🤔 Ինչո՞ւ են մարդկանց ատամները փչանում: Ի՞նչ կարելի է անել ատամների առողջությունը պահպանելու համար:

Հայտի է, որ բերանի խոռոչի պատշաճ հիգիենան կարևոր դեր է խաղում ինչպես ատամների, այնպես էլ տարբեր այլ հիվանդությունների կանխարգելման գործում: 🦷🫶

Բերանի խոռոչի հիգիենա նշանակում է մաքուր և առողջ պահել բերանը, ատամները, լնդերը և լեզուն` հիվանդությունները կանխելու համար: Առողջ ատամներ ունենալու հիմնական նախապայմանը պատշաճ խնամքն է տան պայմաններում և պարբերական կանխարգելիչ ստուգումները ատամնաբույժի մոտ: 🤗💯

Երեխաների և դեռահասների մոտ կարիեսի խնդիրը արդիական է ողջ աշխարհում։ Պատճառները հիմնականում նույնն են, խոսենք դրանց մասին: 😉👇

❓ Քաղցրավենիքը՝ չարի՞ք.
✅ Երեխաների ատամների խնդիրների գլխավոր պատճառներից մեկը քաղցրավենիքն է: 🍰🍩🍭
Կոնֆետների և քաղցրավենիքի չարաշահումը քայքայում են ատամները և հանգեցնում կարիեսի զարգացմանը: Երբեմն մենք չգիտենք այդ մասին կամ բավականաչափ նշանակություն չենք տալիս: Արդյունքում՝ փչացած ատամներ և կարիես 🙁

Բայց եթե ինքներս մեզ հարցնենք ատամների խնդիրների պատճառների մասին, հավանաբար կասենք, որ ամեն ինչում մեղավոր են «գեները»: 😐🫣

❓Գենետիկա, թե՞ կենսակերպ.👇
Կարող են արդյո՞ք «գեները» իսկապես պատասխանատու լինել ատամների առողջության համար:🤔

Իհարկե ժառանգականությունը կարևոր դեր է խաղում մարդու առողջական վիճակի և մասնավորապես` ատամների առողջության գործում: Սակայն պակաս կարևոր դեր չունի նաև կենսակերպը. եթե անգամ մարդը ատամների հիվանդությունների ժառանգական նախատրամադրվածություն չունի, այդ հիվանդությունները, ամենայն հավանականությամբ, կառաջանան, եթե նա կանոնավոր կերպով չմաքրի ատամները և կանխարգելիչ զննությունների համար չայցելի ատամնաբույժին: Եվ հակառակը. եթե մարդը կարիեսի և այլ հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց ուշադիր է իր ատամների հանդեպ և ճիշտ խնամում է դրանք, նրա մոտ կամ խնդիր չի լինի կամ այն ժանանակին կբուժվի և չի խորանա: 😊😉💯

Այնպես որ, մի խուսափեք ատամնաբույժի մոտ այցերից։
Ի դեպ ‼️😍 խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ Է 😊✅

Ի՞նչ պետք է իմանալ վինիրներ տեղադրելուց առաջ 🤔❓Թոփ 10 հաճախ տրվող հարցեր։🦷Եվ այսպես. 1. Արդյո՞ք ցավոտ է վինիրների տեղադր...
15/05/2023

Ի՞նչ պետք է իմանալ վինիրներ տեղադրելուց առաջ 🤔❓
Թոփ 10 հաճախ տրվող հարցեր։🦷

Եվ այսպես.
1. Արդյո՞ք ցավոտ է վինիրների տեղադրումը:

✅Ճիշտ և զգույշ աշխատանքի դեպքում տեղադրումը ցավոտ չէ:

2. Վնասո՞ւմ են վինիրները ատամների էմալը:
✅Որոշ չափով հղկվում է, բայց որպես օրենք և՛ եզրերը, և՛ ցանկալի է վինիրի ամբողջ մակերեսը, ավարտվի էմալի մակարդակի վրա:

3. Պարտադիր է արդյո՞ք վինիրների պատրաստման ժամանակ հեռացնել ատամի կակղանը (նյարդը):
✅Ոչ պարտադիր չէ: Եթե հիմնարանային ատամը թեքված չէ մեծ անկյան տակ, և օրթոպեդիկ բուժում չի ներառվելու, ապա կակղանազերծում չի իրականացվում:

4. Որքա՞ն երկար են ծառայում վինիրները:
✅Բավականին երկար: Իրենք ադհեզիվ կառույցներ են և, եթե օկլուզիոն խնդիրներ չեն առաջանում, պացիենտը ճիշտ է օգտագործում և բժշկի տված ցուցումներին հետևում է, ուրեմն խնդիր չի ունենա:

5. Կարելի՞ է կոշտ սնունդ (խնձոր, գազար և այլն) ուտել, եթե բերանի խոռոչում կան վինիրներ:
✅Խնձոր, գազար կարելի է կծել, բայց բոլոր դեպքերում պետք է հիշել, որ ցուցված չէ, օրինակ, լավաշը կծելու ժամանակ քաշել դեպի առաջ: Այն կարող է մակերեսային շերտը անջատել հիմքի շերտից: Պետք է խուսափել անջատող շարժումներ կատարելուց, որոնք կարող են վերտիկալ ուժի ազդեցությամբ պոկել վինիրը:

6. Կա՞ն վինիրների տեղադրման հակացուցումներ:
✅Ցանկալի չէ ատամը երեսպատել վինիրով, եթե մեծ է ախտահարման մակերեսը և եթե առկա են գունափոխված ատամներ, վինիրը շատ բարակ և թափանցիկ շերտ է, որով շատ հաճախ հիմքի մուգ գույնը ծածկել չի հաջողվում:

7. Փոխո՞ւմ են վինիրները ուտելիքի համը:
✅Ոչ, բացարձակ:

8. Պետք է արդյո՞ք մաքրել վինիրները, եթե այո, ապա ինչպե՞ս:
✅Իհարկե պետք է մաքրել: Մաքրում ենք նույն սկզբունքով, ինչպես որ մնացած ատամները: Միջատամնային տարածությունները մաքրում ենք ֆլոսերով, եթե մեծ են տարածությունները՝ միջատամնային խոզանակներով, և սովորաբար փոքր աբրազիվության ատամի մածուկով և խոզանակով:

9. Որքա՞ն է մեկ վինիրի տեղադրման արժեքը:
✅Վինիրի շուկայական արժեքը մոտ հարյուր հազար դրամ է:

10. Հնարավո՞ր է վինիր տեղադրել միայն մեկ ատամի վրա:
✅Հնարավոր է տեղադել: Այն մասնագետը, ով իրականացնում է այդ աշխատանքը, պետք է կատարի բարձր վարպետությամբ և պետք է կարողանա վերարտադրել հարևան ատամների գույնը:

Տարածված սխալներ, որ թույլ ենք տալիս ատամները լվանալիս ❌🥺Ատամները լվանալ սովոր են բոլորը, հաճախ սա կատարվում է պարզապես ...
15/05/2023

Տարածված սխալներ, որ թույլ ենք տալիս ատամները լվանալիս ❌🥺

Ատամները լվանալ սովոր են բոլորը, հաճախ սա կատարվում է պարզապես մեխանիկորեն, ինչպես անկողնուց վեր կենալը, հագնվելը, սուրճ եփելն ու թեյ թրմելը: Քչերն են մտածում՝ արդյո՞ք ճիշտ շարժումներով են լվանում ատամները, ճիշտ ատամի խոզանակ ու մածուկ են ընտրել, մանրակրկիտ մաքրել են ատամները: Իսկ հետո հայտնաբերում են արդեն ակնհայտ խնդիրներ, որոնք շտկել կարող է մասնագետը: Լավ կլինի նախապես իմանալ հաճախ թույլ տրվող սխալներն ու խուսափել դրանցից:

✅Ստանդարտ սկիզբ

Շատերն ատամները լվանալ սկում են միշտ միևնույն կետից, մանրակրիտ մաքրում են այդ հատվածը, հետո հոգնում ու ուշադրությունը այլ բանի վրա կետրոնացնում: Սա նշանակում է, որ մնացած հատվածներին քիչ ուշադրություն է հատկացվում և նրանք ժամանակի ընթացքում կհիշեցնեն իրենց մասին: Սրանից խուսափելու համար ամեն օր տարբեր հատվածներից սկսեք:



✅Ատամի խոզանակի սխալ չափ

Խոզանակ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել բերանի խոռոչի չափերը: Ձեզ պետք է հարմար լինի կատարել ամենօրյա գործողությունը և ստիպված չլինեք անընդհատ բերանը լայն բացել: Ուշադիր եղեք սեփական զգացողություններին, անիմաստ է անհարմարություն զգալը:

✅Կեղտոտ խոզանակ

Հիշե’ք, ատամներն ամեն անգամ լվանալուց հետո անհրաժեշտ է լվանալ նաև ատամի խոզանակը, այլապես դրա վրա բակտերիաներ կկուտակվեն, որոնք հաջորդ անգամ ատամները լվանալիս կանցնեն բերանի խոռոչ:

✅Շարժումների սխալ ուղղություն

Եթե ջանասիրաբար լվանաք ատամները հորիզոնական ուղղությամբ, կքայքայեք էմալը: Սովորեք կարճ ուղղահայաց շարժումներ կատարելուն և խոզանակի մազմզուկները պահեք 45 աստիճանի տակ:

✅Կանոնավորություն և շարունակականություն

Իհարկե, ատամները հարկավոր է լվանալ օրը մի քանի անգամ: Սակայն երեք անգամից ավել խորհուրդ չի տրվում: Մեկ պրոցեդուրան պետք է տևի մոտ 2 րոպե, ոչ պակաս:

✅Ատամների ներքին մակերեսից խուսափելը

Լեզվին հարող հատվածի մասին ցավոք շատերը մոռանում են, իսկ այնտեղ բավական մեծ քանակով բակտերիաներ են կուտակվում: Միանշանակ հարկավոր է ուշադրություն դարձնել այս հատվածներին:

✅Չափազանց կոշտ խոզանակը

Այսպիսի խոզանակը վնասում է լնդերը: Ավելի լավ է ընտրել միջին կոշտության մազմզուկներ, իսկ երբեմն փափուկ :

Շարունակելի 😊

Որպես ատամնաբույժ իմ առաջնային խնդիրն է ապահովվել Ձեր  առողջ և գեղեցիկ ժպիտը☺️❓Ի՞ նչ անել եթե ունեք բացակայող ատամներ։ 🤔...
15/05/2023

Որպես ատամնաբույժ իմ առաջնային խնդիրն է ապահովվել Ձեր առողջ և գեղեցիկ ժպիտը☺️

❓Ի՞ նչ անել եթե ունեք բացակայող ատամներ։ 🤔
✅ԱՏԱՄՆԵՐԻ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ 🫶🦷

🤍 Ատամների իմպլանտացիան պրոցեդուրա է , որի ժամանակ ատամների արմատները փոխարինվում են մետաղական պտուտակներով , իսկ ատամի պսակը փոխարինվում է արհեստական պսակներով , որոնք իրենց տեսքով և գործառույթով նման են բնական ատամներին ։ 💯✅

❓Որո՞նք են իմպլանտացիայի առավելությունները 🤔

✅ Ատամների իմպլանտները ունեն Ձեր սեփական ատամների տեսքն ու զգացողությունը։ 😊
✅ Ավելի հարմարավետ են շարժական պրոթեզներից 💯
✅ Երկարակյաց են‼️ Ճիշտ խնամքի դեպքում կծառայեն շատ երկար, անգամ` ամբողջ կյանքի ընթացքում 🤍
✅ Ավելի է հեշտանում սնվելը 😉
Ատամների իմպլանտները գործում են ճիշտ ինչպես Ձեր սեփական ատամները` թույլ տալով ուտել Ձեր սիրելի կերակուրները վստահորեն և առանց ցավի 🍏🍗🥥

Դե ինչ 🤗😀 Գեղեցիկ ժպիտ ունենալու Ձեր ժամանակն է 😉
Հերթագրվելու համար զանգահարեք
+ 374 55 466 266 հեռախոսահամարով

Սիրով սպասում եմ ԲՈԼՈՐԻԴ 😊

Address

Հասցե, Չարբախ, Շիրակի 12
Yerevan
0037

Telephone

+37499460266

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Hunanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Hunanyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram