14/02/2026
Փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին, Իզմիրլյան ԲԿ-ում տեղի կունենա գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը»խորագրով։
Կքննարկվեն վերջույթների նյարդերի վնասվածքների դիագնոստիկայի արդի մեթոդները, վիրաբուժական բուժման եղանակները բուժառուների օրինակով։
Զեկույցով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետները։
Սեմինարը նախատեսված է միկրովիրաբույժների, վնասվածքաբանների, ռադիոլոգների, նյարդաբանների, ռևմատոլոգների, էնդոկրինոլոգների և առաջնային բուժօգնության օղակի բժիշկների համար։
Սիրով կսպասենք բոլորին։