Dr. Lusine Aghababyan, Endocrinologist

Dr. Lusine Aghababyan, Endocrinologist Էնդոկրինոլոգիա

14/11/2025

Շնորհակալ եմ կարևոր թեմաներ բարձրաձայնելու համար: Մասնագիտական ինֆորմացիան փորձեցի ներկայացնել հանրության համար հասանելի ու պարզ ձևով, առանց մասնագիտական բարդ բառերի:
Հուսամ հետաքրքիր կլինի)

📌Աշխարհում 589 միլիոն մեծահասակ (20-79 տարեկան) ապրում է շաքարային դիաբետով:📌Յուրաքանչյուր 9 մարդուց 1-ը ապրում է շաքարա...
14/11/2025

📌Աշխարհում 589 միլիոն մեծահասակ (20-79 տարեկան) ապրում է շաքարային դիաբետով:

📌Յուրաքանչյուր 9 մարդուց 1-ը ապրում է շաքարախտով:

Մեր առաքելությունն է բարելավել շաքարախտով ապրող մարդկանց կյանքը և կանխել շաքարախտը ռիսկի խմբում գտնվողների մոտ։

#էնդոկրինոլոգիա #դիաբետ

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվանն ընդառաջ` Շաքարային դիաբետի որոշ ռիսկի գործոններ կանխարգելելի են։Անառողջ սննդա...
13/11/2025

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվանն ընդառաջ`

Շաքարային դիաբետի որոշ ռիսկի գործոններ կանխարգելելի են։

Անառողջ սննդակարգը, նստակյաց ապրելավոճը և ալկոհոլի կամ ծխախոտի օգտագործումը կարող են մեծացնել ձեր ռիսկը։

Հետևեք ձեր առողջությանը այսօր։ 💙

‼️🌺 Դաշտանադադար 🎯 Էստրոգենի նվազումը կարող է առաջացնել՝  ~ տաքության ալիքներ, քրտնարտադրություն,  ~տրամադրության հաճախա...
13/11/2025

‼️🌺 Դաշտանադադար

🎯 Էստրոգենի նվազումը կարող է առաջացնել՝
~ տաքության ալիքներ, քրտնարտադրություն,
~տրամադրության հաճախակի փոփոխություններ,
~քնի խանգարումներ,
~մաշկի և մազերի չորություն
~ օստեոպորոզի ռիսկ
~քաշի ավելացում.....

#էնդոկրինոլոգ #էնդոկրինոլոգիա #մենոպաուզա #դաշտանադադար

Տարիքը պարզապես թիվ է 💪💪🌸 Մենոպաուզան ՝ ոչ թե երեկո,այլ նոր առավոտ, որ սկսվում է կնոջ օրգանիզմի ներսից։🎯 Դաշտանադադարը  ...
12/11/2025

Տարիքը պարզապես թիվ է 💪💪

🌸 Մենոպաուզան ՝ ոչ թե երեկո,
այլ նոր առավոտ, որ սկսվում է կնոջ օրգանիզմի ներսից։

🎯 Դաշտանադադարը շատերն ընկալում են որպես ավարտ, բայց իրականում դա կանացի վերածննդի փուլ է։

🎯 Հորմոնները փոխվում են, բայց փոխվում է նաև կնոջ ներքին աշխարհը՝ դառնալով ավելի հասուն, գիտակից և հավասարակշռված։
Այո, կարող են լինել տաք ալիքներ, քնի խանգարումներ, տրամադրության տատանումներ… բայց դրանց միջով անցնելով՝ կինը ձեռք է բերում նոր որակ՝ խորություն և ինքնավստահություն 🤗

‼️‼️‼️Ցանկացած հավելում ընդունելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ Դիտարկողական ուսումնասիրության համաձայն՝ անքնության դ...
11/11/2025

‼️‼️‼️Ցանկացած հավելում ընդունելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ

Դիտարկողական ուսումնասիրության համաձայն՝ անքնության դեպքում մելատոնինի երկարատև օգտագործումը կապված է սրտային անբավարարության, հոսպիտալացման և/կամ բոլոր պատճառներից մահացության բարձր ռիսկի հետ։

Անքնություն ունեցող մարդիկ, ովքեր մելատոնին են ընդունել մեկ կամ ավելի տարի, 89%-ով ավելի հավանական է, որ հինգ տարվա ընթացքում զարգանան սրտային անբավարարություն, քան նրանք, ովքեր չեն ընդունել այն։ Նրանք նաև 3.5 անգամ ավելի հավանական է, որ հոսպիտալացվեն այս հիվանդության համար, ըստ նախնական արդյունքների, որոնք դեռևս պատրաստ չեն փորձագիտական ​​​​վերլուծության։

Էներգետիկ ըմպելիքներ👇Իսկ դուք գիտե՞ք, որ օրական ընդամենը մեկ էներգետիկ ըմպելիք 🍹☕️ խմելը կարող է մինչև 90%-ով նվազեցնել ...
07/11/2025

Էներգետիկ ըմպելիքներ👇

Իսկ դուք գիտե՞ք, որ օրական ընդամենը մեկ էներգետիկ ըմպելիք 🍹☕️ խմելը կարող է մինչև 90%-ով նվազեցնել մկանների կառուցման ներուժը: Կոֆեինի, շաքարի բարձր քանակի և արհեստական ​​խթանիչների չափից շատ օգտագործումը խանգարում է մարմնի բնական վերականգնմանը՝ այն փուլին, երբ մկանների աճը իրականում տեղի է ունենում:

Էներգետիկ ըմպելիքները մեծացնում են կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը, որը խաթարում է սպիտակուցի սինթեզը և ճնշում վերականգնման համար անհրաժեշտ անաբոլիկ ազդանշանները: Միևնույն ժամանակ, շաքարի բարձր քանակի ընդունման և խթանիչների պատճառով առաջացած վատ քնի պատճառով ինսուլինի արագ աճը ավելի է խաթարում մարմնի՝ մարզումներից հետո վնասված մկանային մանրաթելերը վերականգնելու ունակությունը‼️

#էնդոկրինոլոգիա #էնդոկրինոլոգ #էներգոտիկ #էնդոկրինոլոգիական #կոկակոլա #սուրճ #эндокринолог #зож

07/11/2025

Ողջույն 🌞
Բժիշկ լինելը նշանակում է ամեն օր նայել ցավի աչքերի մեջ և ընտրել չհեռացնել հայացքը🙂
Դա պարզապես մասնագիտություն չէ՝ դա մարդկանց հույսը վերականգնելու լուռ արվեստ է։
Երբեմն՝ խոսքով։ Երբեմն՝ հայացքով։ Երբեմն՝ պարզապես այնտեղ լինելով։

Ինչպես աշունը🍁🍁խաղաղ թողնում է, որ տերևները ընկնեն՝ վստահ լինելով, որ գարունը նորից կգա, այնպես էլ բժիշկը սովորում է չվախենալ ավարտներից..,
որովհետև ամեն ցավի խորքում միշտ բողբոջում է հույսը։

Եվ ամեն օր, ամեն հպումով, ամեն լռությամբ, մենք քնքշությամբ ենք մոտենում ամենանուրբ բանի՝ մարդկային կյանքի։

🌿 Համբերատարություն, խաղաղություն և գնահատված լինել եմ մաղթում իմ սիրելի գործընկերներին։
Թող մեր գործը երբեք չկորցնի իր մարդկայնությունը❤️❤️

Ողջույն 🌼Ինչպես հայտնաբերել օստեոպորոզը։Դենսիտոմետրիա՝ ոսկորների խտության հետազոտություն‼️📌Ինչն է օգնում ամրացնել ոսկորն...
05/11/2025

Ողջույն 🌼
Ինչպես հայտնաբերել օստեոպորոզը։
Դենսիտոմետրիա՝ ոսկորների խտության հետազոտություն‼️

📌Ինչն է օգնում ամրացնել ոսկորները․
• Բավարար քանակությամբ սպիտակուց և կալցիում
• Վիտամին D
• Չափավոր ֆիզիկական ակտիվություն
• Ծխելուց և կոֆեինի ավելցուկից հրաժարում

‼️‼️‼️Օստեոպորոզը ոսկրային հյուսվածքի խտության նվազում է։ Ոսկորները դառնում են փխրուն և կարող են կոտրվել անգամ նվազագույ...
04/11/2025

‼️‼️‼️
Օստեոպորոզը ոսկրային հյուսվածքի խտության նվազում է։ Ոսկորները դառնում են փխրուն և կարող են կոտրվել անգամ նվազագույն ծանրաբեռնվածության դեպքում։

Ովքե՞ր են ռիսկային խմբում․
• Կանայք՝ 45 տարեկանից հետո, հատկապես՝ մենոպաուզայի շրջանում
• Մարդիկ՝ ցածր քաշով ՄԶԻ

03/11/2025

‼️21-րդ դարի «համր» էպիդեմիա` օստեոպորոզ:

#էնդոկրինոլոգիա #էնդոկրինոլոգ #հորմոններ

Address

3/15 Hakob Hakobyan Str
Yerevan

Telephone

+37499000613

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Lusine Aghababyan, Endocrinologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Lusine Aghababyan, Endocrinologist:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram