02/03/2026
ՎԱԽԻՑ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Այս Մարտի 8-ին՝ Կնոջ Միջազգային օրվա առիթով, դադարիր սպասել։
Նվիրիր քեզ այն նվերը, որը կարող է փոխել քո ներքին իրականությունը մեկ ակնթարթում։
Ոչ ծաղիկներ։
Ոչ խոսքեր։
ԱՅԼ ՈՒԺ։
Ուժ՝ Վախից դուրս գալու։
Ուժ՝ հիշելու, թե ով ես իրականում։
Ուժ՝ Ազատ լինելու։
Սիրով հրավիրում եմ քեզ երկու ժամանոց խորքային հանդիպման,
որտեղ Կանացի Աստվածային Սկիզբը կարթնանա ոչ որպես գաղափար,
այլ որպես կենդանի Ուժ քո ներսում։
Հանդիպման առաջին հատվածում կաշխատենք Թվային Սուրբ Ծածկագրերով՝ միանալով Սուրբ Մարիամի տարբեր կերպարներին, Կուան Յինին, Կանաչ Թարային, Լակշմիին և Կանացի Էության այն բոլոր արտահայտություններին, որոնք մարմնավորում են Սեր, Կարեկցանք, Ներդաշնակություն, Պաշտպանություն և Առատություն։
Այս փուլը կլինի դաշտի բացում․
կարթնացնենքՍրտի փափկությունը, վստահությունը և ներքին անվտանգությունը։ Թույլ կտանք, որ Սերը մեզ պարուրի և ամրացնի ներսից։
Հանդիպման սկզբում յուրաքանչյուր մասնակից կարող է գրել մեկ կամ երկու մտադրություն՝ այն, ինչ ցանկանում է բաց թողնել, ազատել կամ թողնել անցյալում։
Այդ թուղթը կմնա նրա կողքին ամբողջ հանդիպման ընթացքում՝ որպես Գիտակցված որոշում։
Կարճ Լռությունից և հանգստից հետո կանցնենք հանդիպման երկրորդ՝ ավելի խորքային փուլին։
Այստեղ կմտնենք Կալիի զորության մեջ։ Կալին կործանում չէ բացասական իմաստով։ Նա կործանում է հինը՝ որպեսզի ծնվի նորը։
Նրա էներգիան արմատական փոխակերպում է։ Նա օգնում է բաց թողնել խորքային վախերը, հին վարքագծային ձևերը և կապվածությունները, որոնք խանգարում են աճին։
Նա մարմնավորում է ներքին ռազմիկի ուժը, որը համարձակվում է հանդիպել սեփական ստվերին և լուծարել ներքին «դևերին»՝ Գիտակցությամբ և Ներկայությամբ։
Կալին համարվում է նաև ժամանակի և փոփոխության Աստվածուհի։
Նա բացահայտում է ամեն ինչի անցողիկ բնույթը և փոփոխության անընդհատությունը։
Նա մեզ հիշեցնում է, որ "ՄԻԱԿ ՀԱՍՏԱՏՈՒՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է"։
Կալիի էներգիան կանչվում է մաքրության համար՝ մտքի և մարմնի կուտակված ծանրությունից ազատվելու նպատակով։
Կալիի մանտրայի երգեցողության պահին յուրաքանչյուրը կարող է վերցնել իր թուղթը և խորհրդանշականորեն պատռել այն՝ որպես ներքին որոշում՝ ավարտելու այն, ինչ արդեն ավարտված է։
Հանդիպումից հետո, ցանկության դեպքում, կարելի է թուղթը այրել բաց տարածքում կան հանձնել հոսող ջրին։
Յուրաքանչյուրը կընտրի այն ձևը, որը տվյալ պահին առավել ճշմարիտ կզգա։
Հանդիպումը կավարտենք Լռությամբ, որպեսզի արթնացած էներգիան ինտեգրվի բնական և հավասարակշռված կերպով։
Այս հանդիպումը պարզապես դաս չէ։
Սա անցում է։
Այն կարող է դառնալ ակնթարթային շրջադարձ՝ երբ ներսում ինչ-որ բան հանկարծ տեղաշարժվում է և այլևս չի վերադառնում հին վիճակին։
☀️ ՍԱ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ Է, ՈՐՏԵՂ ՎԱԽԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՍԻՐՈ,
ՍԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՈւԺ,
ԻՍԿ ՈւԺԸ` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ☀️
Փոխակերպումը կարող է լինել անմիջական։ Ոչ աստիճանաբար, ոչ ապագայում, այլ հենց այստեղ և հիմա։
Եթե պատրաստ ես, այս հանդիպումը կարող է փոխել քո ներքին իրականությունը մեկ ակնթարթում։
🙏 ՍԻՐՈՒՄ և ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 🙏