02/11/2025
🫁 Ինտերստիցիալ թոքային հիվանդություններ․ դասակարգում, ախտորոշում, բուժում
31.10-01.11-ի ընթացքում մասնակցեցի մասնագիտական սեմինարի, որտեղ ներկայացրեցի իմ զեկույցը՝ նվիրված թոքերի ինտերստիցիալ հիվանդություններին (ILDs)։
Այս հիվանդությունները բնորոշվում են թոքային հյուսվածքի բորբոքումով և/կամ ֆիբրոզի վերածմամբ, ինչի հետևանքով թոքերը կորցնում են իրենց էլաստիկությունը և խնդիր է առաջանում շնչառության ընթացքում։
🔹 Ինչու է կարևոր այս թեման․
Ինտերստիցիալ հիվանդությունները ունեն ավելի քան 200 տարբեր տեսակ։
Վաղ ախտորոշումը շատ կարևոր է, քանի որ հիվանդությունը կարող է բերել անշրջելի փոփոխությունների։
🔍 Սեմինարում քննարկված հիմնական ուղղություններն էին․
✔ Ինտերստիցիալ հիվանդությունների միջազգային դասակարգում (2025 թ․ ուղեցույցներ)
✔ Ախտորոշման մեթոդներ՝
• Սպիրոմետրիա
• HRCT (բարձր լուծաչափով համակարգչային տոմոգրաֆիա)
• Թոքային բիոպսիա
✔ Բուժման մոտեցումներ՝
• հակաբորբոքային և իմունոմոդուլացնող թերապիա
• թիրախային դեղորայք (anti-fibrotic therapy)
• շնչառական վերականգնողական ծրագրեր
#թոքաբանություն #թոքաբան #թերապևտ