Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա

Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա Շարժումը կյանք է:

Օրթոպեդիայում և ռևմատոլոգիայում հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է և՛ որպես ախտորոշման եղանակ, և՛ որպես բուժման եղանակ: Ի տարբերություն այլ առավել հայտնի թանկ հետազոտությունների (MRI և CT), հոդերի սոնոգրաֆիան դինամիկ հետազատություն է, ինչը թույլ է տալիս հոդը հետազոտել շարժման ժամանակ՝ ուշադրություն դարձնելով ցավոտ կետերի վրա: Սոնոգրաֆիայի օգնությամբ կատարվում են տարատեսակ բժշկական միջամտություններ, այդ թվում նաև ներհոդային կամ միջջլային ներարկումներ: Փափուկ հյուսվածքների և հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է տարբեր տեսակի գոյացությունների պունկցիաների և բիոպսիաների նպատակով՝ սոնոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերվում է գոյացությունը և միլիմետրային ճշգրտությամբ իրականացվում է մանիպուլյացիան:

01/10/2025

Երբ սիրում ես աշխատանքդ, այն դադարում է աշխատանք լինել 💼❤️

24/09/2025

Մեր վիդեո շարքի մեկնարկից հետո, որտեղ ոսկրահոդային ճառագայթաբան՝ Գայանե Աշոտի Այվազյանը, պատասխանում է ամենահաճախ տրվող հարցերին, մենք ստացանք բազմաթիվ հարցեր ուսահոդի վերաբերյալ։

Այդ պատճառով որոշեցինք այս ռիլսը նվիրել հենց այդ թեմային 🎥

Եթե ունեք նաև այլ հարցեր, գրել մեկնաբանություններում ✍️, և մենք սիրով կպատասխանենք։

18/09/2025

Հարգելի գործընկերներ ուրախ եմ տեղեկացնել, որ 2025 թվականի նոյեմբերի 1–9-ը Թբիլիսիում կկայանա «ULTRA 2025» ուլտրաձայնային ախտորոշման առաջին միջազգային շաբաթը։ Կոնֆերանսի հիմնական թեմաները կներառեն ուլտրաձայնային ախտորոշման նեղ ոլորտները։

Ինձ համար մեծ պատիվ է լինելու մասնակցել այս կարևոր գիտական միջոցառմանը։ Իմ ելույթներն ու մաստեր-կլասերը նախատեսված են նոյեմբերի 1-ին և 2-ին, որոնք հատկապես նվիրված կլինեն հոդերի և ծայրամասային նյարդերի խնդիրների ուլտրաձայնային ախտորոշմանը։

Հրավիրում եմ բոլորիդ ակտիվորեն մասնակցել և ձեր ներդրումն ունենալ մասնագիտական քննարկումներում։

Գրանցումների համար անցեք հղումով։ https://forms.gle/dZXNjHecZgiMw328A
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև https://drive.google.com/file/d/1L4W0WRhqp9vbb08QJC6eZsk34rYCJFW0/view?usp=sharing

🎉 Այսօր մեր շատ սիրելի բժշկուհի Գայանե Աշոտի Այվազյանի ծննդյան օրն է։Մենք սրտանց շնորհավորում ենք նրան այս գեղեցիկ օրվա ...
16/09/2025

🎉 Այսօր մեր շատ սիրելի բժշկուհի Գայանե Աշոտի Այվազյանի ծննդյան օրն է։

Մենք սրտանց շնորհավորում ենք նրան այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։
Նրա մասնագիտական նվիրումն ու պատասխանատու վերաբերմունքը մշտապես օրինակ են գործընկերների համար, իսկ մարդկային բարձր արժեքները՝ սիրված լինելու պատճառ։
Ցանկանում ենք առողջություն, անսպառ եռանդ և նոր մասնագիտական ձեռքբերումներ։ 🌷

27/08/2025

💬 Ոսկրահոդային ռադիոլոգ Գայանե Այվազյանը շարունակում է պատասխանել հաճախ տրվող հարցերին․

• Մենիսկը վնասվա՞ծ է, թե՞ կտրված։
• Մահիկի վնասվածքի դեպքում կատարվում է սոնոգրաֆիա՞, թե՞ ՄՌՏ։
• Քայլելուց ծունկս տակիցս փախնում է, կամ ծնկահոդի «չաշկան» դուրս է թռնում․ ի՞նչպես հետազոտել։
• Հոդս բորբոքվա՞ծ է, թե՞ «ջուր» է լցված։

✨ Եթե դուք էլ ունեք հարցեր հոդերի հետազոտությունների վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում 👇

👶 Մանկական տարիքում ոսկրերն ու հոդերը գտնվում են ինտենսիվ աճի և ձևավորման փուլում։ Ճշգրիտ պատկերային ախտորոշումն այս շրջ...
21/08/2025

👶 Մանկական տարիքում ոսկրերն ու հոդերը գտնվում են ինտենսիվ աճի և ձևավորման փուլում։ Ճշգրիտ պատկերային ախտորոշումն այս շրջանում թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել այն փոփոխությունները, որոնք կարող են ազդել երեխայի ֆիզիկական զարգացման և առողջ ապագայի վրա։

Հոդերի սոնոգրաֆիայի միջոցով հնարավոր է ախտորոշել՝
🔹 բնածին դիսպլազիաներ ու զարգացման անոմալիաներ
🔹 բորբոքային ախտահարումներ (արթրիտներ, օստեոմիելիտ)
🔹 վնասվածքներ և թաքնված կոտրվածքներ
🔹 ուռուցքային և ուռուցքանման գոյացություններ
🔹կապանների,ջլերի վնասվածքներ և կոտրվածքներ

✅ Վաղ տարիքում ախտորոշումն առանձնապես կարևոր է․ շատ պաթոլոգիաներ հնարավոր է շտկել հենց սկզբնական փուլերում՝ ապահովելով երեխայի առողջ աճն ու կանխելով բարդությունները։

Գայանե Աշոտի Այվազյան բ.գ.թ. Ոսկրահոդային ճառագայթաբան
📱 +374 99 277273

09/08/2025

💬 Ոսկրահոդային ռադիոլոգ Գայանե Այվազյանը պատասխանել է հետևյալ հարցերին՝
• Ո՞ր մեթոդներով է հետազոտվում հոդը։
• Ո՞ր գանգատների դեպքում է ցուցված հոդերի սոնոգրաֆիան։
• Բեյկերի կիստան վտանգավոր ուռուցք է՞։
• Ինչպե՞ս պարզել՝ ծունկը մաշված է, թե ոչ։
• Ինչո՞ւ է ծունկը «ջուր» հավաքում։

Եթե դուք էլ ունեք հարցեր հոդերի և սոնոգրաֆիայի վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում։ 👇

👩‍⚕️ Գայանե Աշոտի ԱյվազյանՌադիոլոգ, ոսկրահոդային ճառագայթաբան🎓 Բժշկի մասնագիտացմամբ ճանապարհս սկսել եմ Երևանի Մխիթար Հեր...
23/07/2025

👩‍⚕️ Գայանե Աշոտի Այվազյան
Ռադիոլոգ, ոսկրահոդային ճառագայթաբան

🎓 Բժշկի մասնագիտացմամբ ճանապարհս սկսել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ապա խորացել ճառագայթային ախտորոշման ոլորտում՝ շարունակական վերապատրաստումներով Հայաստանում և արտերկրում։

📆 Աշխատանքային ուղիս սկսվել է 2005 թվականին։ Ունեմ ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ: Այժմ աշխատում եմ «Նաիրի» բժշկական կենտրոնում։

📚 2012 թվականին պաշտպանել եմ բժշկական գիտությունների թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված մանկական կոնք-ազդրային հոդերի դիսպլազիայի ուլտրաձայնային ախտորոշմանը։
Ունեմ տպագրված 25 գիտական հոդված և մեկ ուսումնական ձեռնարկ։

🌐 Անդամակցում եմ մի քանի միջազգային և տեղական մասնագիտական ասոցիացիաների՝ ներառյալ Ռադիոլոգիայի հայկական ասոցիացիա, Եվրոպական ռադիոլոգների միություն (ESR) և ESSR՝ ոսկրահոդային ճառագայթաբանների եվրոպական ասոցիացիա։

03/07/2025

Լսե՞լ եք ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ մասին

🧠 Այն հնարավորություն է տալիս մանր և մակերեսային կառուցվածքների բարձր լուծաչափով պատկերներ ստանալ՝ առանց ռադիացիայի և ցավի։ Տվիչների հաճախականությունը հասնում է մինչև 24 մեգահերց, իսկ նոր՝ «հոքեյսթիք» տվիչը նույնիսկ 22 ՄՀց։

🔍 Այն կիրառվում է՝
– մանր հոդերի, ջլերի, կապանների,
– մաշկի և ենթամաշկային գոյացությունների,
– պերիֆերիկ նյարդերի ուռուցքային կամ վնասվածքային ախտահարումների,
– վիրահատություններից և ներարկումներից հետո առաջացած բարդությունների դեպքում։

🎙 «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգ բ.գ.թ. Գայանե Այվազյանը ներկայացնում է նորագույն տվիչների հնարավորությունները:

Address

Պարոնյան 21
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+374 99 27 72 73

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Gayane Ayvazyan / MD, PhD/ ճառագայթաբան, հոդերի սոնոգրաֆիա:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category