Dr_Galstyan.Annie

Dr_Galstyan.Annie Follow My instagram —> .annie

03/11/2025

Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան շատ կարևոր քայլ է առողջ ժպիտի պահպանման համար 🤌🏼

❗️Տան պայմաններում արվող խնամքը չի կարող հեռացնել ամբողջ կուտակված փառն ու քարերը։

Մասնագետի կատարած մաքրումը օգնում է՝
🔸Կանխել լնդերի բորբոքումը
🔸Նվազեցնել կարիեսի վտանգը
🔸Պահպանել ատամների բնական փայլն ու գույնը

Պրոֆեսիոնալ հիգիենան խորհուրդ է տրվում անցկացնել տարեկան երկու անգամ՝ առողջ ատամների և թարմ շնչառության համար։ 😁

31/10/2025

❗️Եթե որոշել եք չեղարկել ձեր այցը, խնդրում ենք տեղեկացրեք մեզ նախօրոք, գոնե մի քանի ժամ առաջ։
Այդ կերպ մենք կարող ենք ձեր ժամը տրամադրել մեկ այլ բուժառույի, ով սպասում է իր հերթին։

❤️ Շնորհակալություն նրանց, ովքեր արդեն ցուցաբերում են այդ հարգանքն ու պատասխանատվությունը։

Վստահ եղեք՝ դա փոխադարձ է։

30/10/2025

Եվ սա ընդամենը կատակ չէ...
Իրական դեպքերը՝ շատ-շատ են 😅

29/10/2025

👩‍⚕️ Ատամների սպիտակեցման պրոցեդուրայից հետո կարևոր է հետևել այսպես կոչված «սպիտակ դիետային»: Այն օգնում է երկար ժամանակ պահպանել արդյունքները և խուսափել էմալի վրա բծերի առաջացումից:

Ի՞նչ սննդատեսակներ է ցանկալի ընդունել․
✅ սպիտակ բրինձ, կարտոֆիլ, մակարոնեղեն,
✅ սպիտակ միս (հավ, հնդկահավ), ձուկ,
✅ կաթնամթերք (կեֆիր, կաթնաշոռ, մածուն),
✅ բանան, կեղևահան արված խնձոր, տանձ և այլն։

Ինչի՞ց է պետք խուսափել․
🚫 թեյ, սուրճ, կարմիր գինի և մուգ գազավորված ըմպելիքներ,
🚫 վառ գույնի բանջարեղեն և մրգեր (ճակնդեղ, գազար, հատապտուղներ),
🚫 վառ գույներով սոուսներ, կետչուպներ և համեմունքներ,
🚫 շոկոլադ և այլ գունավոր քաղցրավենիք։

«Սպիտակ դիետան» պետք է լրջագույնս պահել 48 ժամվա ընթացքում, որից հետո ևս 7-10 օր պետք է հետևել վերջինիս:

🏥 «Canina» ատամնաբուժական կլինիկա
📍Հասցե՝ Կորյուն 5
☎ +374 (98) 911 718

25/10/2025

1. Չեմ խմի ամեն օր գազավորված կամ էներգետիկ ըմպելիքներ։

2. Չեմ անտեսի լնդերի արյունահոսությունը։

3. Չեմ հետաձգի իմպլանտացիան, երբ դրա անհրաժեշտությունը կա։

4. Չեմ սպիտակեցնի ատամներս տանը՝ ինտերնետից գնված գրիչներով, կամ «ժողովրդական» միջոցներով (լիմոն, սոդա, ածուխ)։

5. Չեմ հրաժարվի պրոֆեսիոնալ հիգիենայից կամ բուժումից հղիության ընթացքում։

6. Չեմ անտեսի բարձր զգայունությունը կամ ցավը քաղցրի նկատմամբ։

🏥 «Canina» ատամնաբուժական կլինիկա
📍Հասցե՝ Կորյուն 5
☎ +374 (98) 911 718

23/10/2025

Այո, երբեմն ուզում ենք վերադառնալ այն անհոգ օրերին,
երբ ամեն ինչ պարզ էր, իսկ ժպիտը՝ անկեղծ։

Բայց ժամանակն առաջ է գնում,
և ամեն նոր օր բերում է նոր ուժ, նոր փորձ ու նոր ժպիտ։

Անցյալը գեղեցիկ հիշողություն է,
իսկ ապագան՝ բաց էջ, որտեղ դեռ շատ-շատ ժպիտներ են գրվելու։ 🤍

20/10/2025

🧬 Գենետիկ խնդիրները կարող են ազդել ատամների վրա, այո։

‼️ Բայց ատամների առողջության վրա ամենամեծ ազդեցությունն ունեն ճիշտ խնամքն ու կանոնավոր հիգիենան 🪥

17/10/2025

Уверена, я не одна такая 😅👌🏼

15/10/2025

Երբ smm մասնագետդ ասում ա՝ «պետք է կոնտենտ նկարենք»…
իսկ դու, աշխատանքից հետո, մեղմ ասած՝ սպառված ես 🥲

Բայց դե վստահում ես՝ ինքը գիտի, թե ինչ է անում 😂

13/10/2025

🚩 Red flag-երը միայն հարաբերություններում չեն — դրանք ամենուր են։

Ես, որպես ստոմատոլոգ, անընդունելի եմ համարում նման վերաբերմունքը սեփական ատամների նկատմամբ ❌

Խնայեք ձեր ատամներն ու ձեր գեղեցիկ ժպիտը ✨

🏥 «Canina» ատամնաբուժական կլինիկա
📍Հասցե՝ Կորյուն 5
☎ +374 (98) 911 718

03/10/2025

Ատամնաթելը փոքրիկ գործիք է, բայց մեծ աշխատանք է անում 🦷✨

Օրական ընդամենը մի քանի րոպե հատկացնելով՝ դուք մաքրում եք այն բոլոր հատվածները, ուր խոզանակը չի հասնում։

📌 Ատամնաթելի օգտագործումը՝
• կանխում է կարիեսի առաջացումը,
• պաշտպանում է լնդերը բորբոքման ու արյունահոսության վտանգից,
• պահպանում է թարմ շնչառությունը։

Հիշեք՝ ամեն օր ատամնաթել օգտագործելը ոչ միայն առողջ ժպիտի, այլև բժշկի մոտ ավելորդ այցելություններից խուսափելու գաղտնիքն է 😉

Երբ փոքր ես, ծնունդդ նշում ես հնարավորինս մեծ, շուքով, բազմամարդ…Տարիների բովից հասկանում ես, որ երջանիկ պահերին ցանկանո...
28/05/2025

Երբ փոքր ես, ծնունդդ նշում ես հնարավորինս մեծ, շուքով, բազմամարդ…

Տարիների բովից հասկանում ես, որ երջանիկ պահերին ցանկանում ես գրկել ամենահարազատ, ամենամոտ, ամենաիրական, «ՔՈ» մարդկանց…Մեծ ու շքեղ փարթիների փոխարեն ուզում ես մտերմիկ երեկո աշխարհի սիրուն ու հեռու որևէ անկյունում.. ու մի քիչ ժամանակ՝ մտքերում մնալու, ևս մեկ շրջապտույտն ամփոփելու համար..

Հասկանում ես , որ իրական արժեքները մարդիկ են, ամենակարևոր ունակությունը՝ պահը «բռնելն» ու մի լավ վայելելն է, քանի որ երջանկությունը հենց այդ ակնթարթներում է։
Ես սիրում եմ կյանքն՝ իր բոլոր գույներով և ինձ համարում եմ իսկապես երջանիկ մարդ։

Դե ինչ, սկսենք հաջորդ տարին. ակնկալում եմ ֆանտաստիկ արկածներ ❤️

Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք։

Address

Корюн 5 (24B)
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+37498911718

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr_Galstyan.Annie posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr_Galstyan.Annie:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram