18/10/2022
Կոնտրաստային մամոգրաֆիա
Կոնտրաստային մամոգրաֆիա
Контрастная маммография
🇷🇺 ➡️ https://nairimed.com/ru/news/kontrastnaya-mammografiya
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը:
Հետազոտությունն իրականացվում է հետևյալ հերթականությամբ.
1. ներերակային եղանակով ներարկվում է յոդ պարունակող կոնտրաստային նյութ,
2. ստացվում են ստանդարտ պրոյեկցիաներով ռենտգեն նկարներ՝,
3. ընդհանուր հետազոտությունը տևում է մոտավորապես 15 րոպե:
Հետազոտության առավելությունները
🟠 Հետազոտության հիմքում տարանջատվում է կրծքագեղձի նորմալ հյուսվածքը ախտաբանական օջախներից կամ գոյացություններից, տեսանելի դարձնելով կոնտրաստային նյութի կուտակումները:
🟠 Գնահատվում է անոթային ցանցը. չարորակ գոյացություններում նորաստեղծ անոթային ցանցն առավել տեսանելի է դարձնում կոնտրաստանյութի կուտակումը:
🟠 Կոնտրաստային մամոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է դիտարկել հայտնաբերված նորագոյացության բազմաօջախայնությունը և հստակեցնել չափերը:
🟠 Հետազոտության շնորհիվ որոշ դեպքերում հնարավոր է խուսափել բիոպսիայից:
Ո՞ւմ է ցուցված կոնտրաստային մամոգրաֆիան
Այն պացիենտները, որոնց մոտ մամոգրաֆայի ժամանակ հայտնաբեվել են ախտաբանական օջախներ կամ նորմալ հյուսվածքում պնդացած զոնաներ, կատարվում է կոնտրաստային մամոգրաֆիա` կոնտրաստանյութի կուտակման շնորհիվ տարբերակելու բարորակ ու չարորակ փոփոխությունները:
Ինչպես՞ է որոշվում. բիոպսի՞ա, թե՞ կոնտրաստային մամոգրաֆիա:
Կարդալ ավելին⬇
https://nairimed.com/hy/news/kontrastayin-mamografia
#կրծքագեղձ, #մամոգրաֆիա, #քաղցկեղ, #Նաիրի, #բիոպսիա, #կոնտրաստանյութ
🔹 Հասցե. Պարոնյան փող., 21 շենք, Երևան, 0015, Հայաստան
Տեղեկատու 📞8 900 կամ +37491555156, +37499991616
📧 hospital@nairimed.am
Վեբ կայք. nairimed.com