Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան

Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան Մանկաբարձ-գինեկոլոգ, թիվ 2 Բուժ.Միավորման պոլիկլինիկա

Ինչու՞ է կարևոր կրծքով կերակրումը Կաթի որակը փոխվում է ինչպես օրերի, այնպես էլ՝ մեկ կերակրման ընթացքում: Ծննդաբերություն...
08/11/2025

Ինչու՞ է կարևոր կրծքով կերակրումը
Կաթի որակը փոխվում է ինչպես օրերի, այնպես էլ՝ մեկ կերակրման ընթացքում: Ծննդաբերությունից հետո առաջին մի քանի օրերին արտադրվում է կաթնախեժ, որն ավելի դեղին է ու խիտ, և ճիշտ այն է, ինչի կարիքն ունի նորածինը: Գնալով այն նոսրանում է, գույնը՝ բացանում և ավելի ջրիկ տեսք ստանում, դա արդեն հասուն կաթն է: Շատ մայրեր անհանգստանում են մտածելով, որ իրենց կաթը բավարար սննդարար չէ, սակայն դա անհիմն մտահոգություն է: Բացի անհրաժեշտ սննդային նյութերից, այն պարունակում է նաև բավարար քանակի ջուր և, նույնիսկ, շոգ եղանակին միայն կրծքով կերակրվող երեխան ջրի կարիք չունի:
Կաթի որակը փոխվում է նաև մեկ կերակրման ընթացքում. սկզբում հոսում է առաջնային կաթը, որն ավելի ջրային է, հագեցնում է երեխայի ծարավը, աստիճանաբար այն փոխվում է երկրորդայինի, որն ավելի խիտ է ու սննդարար: Եթե երեխան ընդհատել է կերակրումը (հոգնել է կամ քնել) և լրիվ չի դատարկել կուրծքը, ապա կերակրումը շարունակեք նույն կրծքով:
Երեխային կերակրելու ամենալավ և ապահով ձևը բացառապես կրծքով սնուցումն է: Սովորաբար ծննդյան պահից մինչև 4-6 ամսական հասակը երեխան կրծքի կաթից բացի ուրիշ ոչնչի կարիք չունի:
Կրծքի կաթի փոխարինիչները պատրաստվում են կովի կաթի հիմքի վրա, որի բաղադրությունը խիստ տարբերվում է կրծքի կաթից՝ հաճախ պատճառ դառնալով մարսողական խանգարումների:
Կաթի ոչ մի փոխարինիչ, նույնիսկ ամենաթանկարժեքը, չի կարող մրցել մայրական կաթի հետ:

Կրծքով կերակրման առավելությունները • Կրծքի կաթը պարունակում է այն բոլոր սննդային բաղադրամասերը, որոնց կարիքն ունի երեխան...
08/11/2025

Կրծքով կերակրման առավելությունները
• Կրծքի կաթը պարունակում է այն բոլոր սննդային բաղադրամասերը, որոնց կարիքն ունի երեխան առաջին 6 ամիսների ընթացքում:
• Այն մաքուր է, չի պարունակում բակտերիաներ և չի կարող ինֆեկցիոն հիվանդությունների աղբյուր հանդիսանալ;
• Պարունակում է հակամարմիններ գրեթե բոլոր վիրուսային հիվանդությունների նկատմամբ, որով հիվանդացել, կամ պատվաստվել է մայրը: Այդ է պատճառը, որ կուրծք ուտող երեխաները մինչև մեկ տարեկանը գրեթե չեն հիվանդանում;
• Միշտ ձեզ հետ է և պատրաստ է օգտագործման համար ցանկացած պահին, ցանկացած տեղում (կարիք չկա պատրաստել, տաքացնել և այլն);
• Երբեք չի փչանում, չի թթվում, անգամ, եթե կինը մի քանի օր չկերակրի;
• Դյուրամարս է, բացառապես կրծքով սնվող երեխաների մոտ փորկապություն չի լինում;
• Ծախսեր չի պահանջում (արհեստական կաթը դուք ստիպված եք գնել);
• Նպաստում է մոր արգանդի կրճատմանը, դրանով իսկ քչացնելով արյան կորուստը;
• Նպաստում է մոր և մանկան միջև ֆիզիկական և հոգեբանական կապին:

Կրծքով կերակրումԵկել է երեխային կրծքով կերակրելու առաջին փորձի ժամանակը: Առաջնածինների մոտ կաթնարտադրությունը սկսվում է ...
04/11/2025

Կրծքով կերակրում
Եկել է երեխային կրծքով կերակրելու առաջին փորձի ժամանակը:
Առաջնածինների մոտ կաթնարտադրությունը սկսվում է ծննդաբերությունից մի քանի ժամ անց, իսկ կրկնածինների մոտ կրծքից խեժանման արտադրությունը կարող է սկսվել արդեն հղիության երրորդ եռամսյակից:
Մանկական բուժքույրը ձեզ կծանոթացնի կրծքով կերակրման տեխնիկային: Եթե, նույնիսկ, կաթնարտադրությունը դեռևս չի սկսվել, միևնույն է, պետք է փորձել կերակրել:
Կերակրելուց առաջ կուրծքը հատուկ մշակման կարիք չունի: Բավարար է ամենօրյա ցնցուղի ընդունումը:
Կերակրելիս պետք է ընդունեք հարմար և ճիշտ դիրք: Նստած, թե պառկած աշխատում եք երեխային գրկել այնպես, որ նա ողջ մարմնով շրջված լինի դեպի կուրծքը դեմ հանդիման:
Թեթևակի սեղմեք հարպտկային շրջանը (արեոլան), կաթով խոնավեցնելով պտուկը, ամբողջ ափով բարձրացրեք կրծքագեղձը և մոտեցրեք երեխային՝ երբ նա լայն կբացի բերանը և կբռնի ոչ թե պտուկը, այլ արեոլայի մեծ մասը: Եթե երեխան ծծում է ճիշտ դիրքով, դուք ցավ չեք զգա և կլսեք կլման ձայնը:
Երեխային կերակրեք ըստ նրա պահանջի. առանց կերակրման քանակի, տևողության և հաճախականության սահմանափակման: Աջ և ձախ կուրծքն առաջարկեք հաջորդաբար: Եթե երեխան մի կուրծքը դատարկելուց հետո էլի ուտել է ուզում, ուրեմն՝ մոտեցրեք մյուսը, առանց հաջորդ կերակրման համար անհանգստանալու: Այն շատ արագ կլցվի կրկին:

Հետծննդյան շրջանԴուք արդեն ապրել եք ձեր մանկիկի լույս աշխարհ գալու բերկրանքը: Սակայն ձեզ սպասում են նոր փորձություններ:Ծ...
28/10/2025

Հետծննդյան շրջան
Դուք արդեն ապրել եք ձեր մանկիկի լույս աշխարհ գալու բերկրանքը: Սակայն ձեզ սպասում են նոր փորձություններ:
Ծնարանում ձեզ կթողնեն 2 ժամ, որի ընթացքում բժիշկը կհետևի արգանդի կրճատմանն ու արյունային արտադրության քանակին: Նորմալ ընթացքի դեպքում ձեզ կտեղափոխեն հետծննդյան հիվանդասենյակ, որտեղ ձեր մահճակալի կողքին կլինի նաև մանկիկինը :
Այս ժամանակահատվածն անվանում են վաղ հետծննդյան շրջան, իսկ դրանից հետո մինչև 6 շաբաթ ընկած ժամանակահատվածը ՝ ուշ շրջան:
Հետծննդյան շրջանում նորմայում արգանդի խոռոչից լինում է արտադրություն, որը կոչվում է լոխիա: Այն առաջին 3-4 օրը լինում է արյունային բնույթի, որից հետո աստիճանաբար դառնում է շճային: Այս պրոցեսը տևում է 21-42 օր:
Սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում արգանդի չափերը աստիճանաբար կրճատվելով, հասնում են մինչ հղիությունը եղած իր նախնական չափերին:
Կրծքով կերակրման ընթացքում կանանց մեծ մասը դաշտան չեն տեսնում, սակայն կան կանայք ՝ որոնց դաշտանային ֆունկցիան վերսկսվում է 6-րդ շաբաթից:
Հետծննդյան շրջանի ավարտից հետո լավ կլինի, որ կինն այցելի իր մանկաբարձ-գինեկոլոգին զննման և ընտանիքի պլանավորման խորհրդատվության համար, որի ընթացքում կընտրվի ձեր ամուսնական զույգին հարմար հակաբեղմնավորման մեթոդը:

Ծննդաբերության երկրորդ փուլ:Դուք արդեն ծննդատանն եք, գտնվում եք բժշկի և մանկաբարձուհու հսկողության տակ: Սակայն դա չի նշա...
25/10/2025

Ծննդաբերության երկրորդ փուլ:
Դուք արդեն ծննդատանն եք, գտնվում եք բժշկի և մանկաբարձուհու հսկողության տակ: Սակայն դա չի նշանակում, որ նրանք անընդմեջ ձեր կողքին պիտի լինեն:
Պետք է հիշել, որ ծննդաբերության ակտիվ մասնակիցը դուք եք, բուժաշխատողները միայն հետևելու են դրա ընթացքին:
Բժիշկի առաջին զննումը կատարվում է ընդունարանում, որից հետո, կախված վզիկի բացման աստիճանից, հետագա զննումները կլինեն 6 ժամը մեկ, իսկ պտղի սրտի զարկերի մոնիտորինգը՝ 2 ժամը մեկ անգամ:
Երբ կունենաք հետանցքի վրա ուժեղ ճնշման զգացում, (նման է զուգարան գնալու ուժեղ ցանկությանը), դա նշանակաում է, որ սկսվել է պտղի դուրս մղման կամ երկունքային ցավերի շրջանը: Այդ մասին տեղեկացրեք մանկաբարձուհուն: Նա կնախապատրաստի ծնունդ ընդունելու համար անհրաժեշտ պարագաները և ձեզ կօգնի բարձրանալ ծննդաբերական հատուկ բազկաթոռին:
Երկունքային ցավի ժամանակ ուշադիր հետևեք մանկաբարձուհու հրահանգներին: Աշխատեք հավաքել բոլոր ուժերը և առանց ավելորդ ճիչերի կամ խուճապի կենտրոնացեք ծննդաբերության ակտի վրա: Անհարկի աղմկելը ոչ միայն չեն օգնում գործին, այլև խանգարում են և բերում ուժերի վատնման:
Երեխայի ծնունդն ազդարարում է նրա առաջին ճիչը, որը նաև նրա առաջին ինքնուրույն շունչն է: Մանկաբարձուհին երեխային կդնի ձեր որովայնի վրա, դուք կծանոթանաք միմյանց, որից հետո կկատարի նորածնի առաջին տուալետը:
Երեխայի ծննդից հետո կլինի մի փոքր դադար, արգանդը կկրճատվի, ՛՛կհավաքի՛՛ իր ուժերը, և մոտ 15-30 րոպե անց կսկսվեն նոր, բայց համեմատաբար ավելի թույլ երկունքային ցավեր, որոնց արդյունքում դուրս կմղվի ընկերքը: Բժիշկը մանրակրկիտ կզննի այն, համոզվելու համար, որ ընկերքն ու պտղթաղանթները դուրս են եկել ամբողջությմաբ:
Առաջնածինների մոտ ծննդաբերությունը տևում է միջինը 12, իսկ կրկնածինների մոտ՝ 6-8 ժամ:
Շնորհավորու՛մ եմ, դուք արդեն մայրիկ եք:

Հղիության երրորդ եռամսյակը ապագա մայրիկի համարՄոր օրգանիզմը նախապատրաստվում է սպասվող ծննդաբերությանը: Հղին այս շրջանում...
23/10/2025

Հղիության երրորդ եռամսյակը ապագա մայրիկի համար

Մոր օրգանիզմը նախապատրաստվում է սպասվող ծննդաբերությանը: Հղին այս շրջանում զգում է դիսկոմֆորտ, որը կարող է արտահայտվել հևոցով, ստամոքսի շրջանում այրոցի զգացումով, այտուցներով, հաճախացած միզարձակումով և այլն: Դրա պատճառը մեծացած արգանդի ճնշումն է ներքին օրգանների վրա:

Հնարավոր են մեջքի շրջանի մկանային ցավեր՝ կապված մարմնի առանցքի թեքվելու հետ. մեծացող որովայնը ստիպում է ողնաշարին թեքվել դեպի հետ հավասարակշռությունը պահելու համար, մեջքի մկանները կրում են որոշակի լարվածություն, ինչն էլ արտհայտվում է մեջքի ցավերով և հոգնածությամբ:

Պարբերաբար կարող են լինել արգանդի վարժանքային թեթև, կարճատև կծկանքներ, հատկապես ի պատասխան պտղի շարժումներին, որոնք նորմալ են տվյալ ժամկետում:

Ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել այս շրջանում:

Թեթև ֆիզիկական ակտիվություն՝ ամենօրյա զբոսանքներ մաքուր օդին, ճիշտ սնունդ, բավարար քուն, յոգայի պարապմունքներ շնչական գիմնաստիկայի ուսուցմամբ, հոգնածության դեպքում՝ հանգիստ:

Հղիության Երրորդ եռամսյակԱյն 28 շաբ.-ից մինչև ծննդաբերությունն ընկած ժամանակահատվածն է: Պտուղը շարունակում է ակտիվ քաշ հ...
22/10/2025

Հղիության Երրորդ եռամսյակ

Այն 28 շաբ.-ից մինչև ծննդաբերությունն ընկած ժամանակահատվածն է: Պտուղը շարունակում է ակտիվ քաշ հավաքել, իսկ նրա օրգան-համակարգերը հասնում են բավարար հասունության ծնվելուց հետո ինքնուրույն գործելու համար:

Երրորդ տրիմեստրի սկիզբը ամենահարմար ժամանակն է կատարել պտղի դոպլերոգրաֆիա, որի նպատակն է պտղի սոնոգրաֆիային զուգահեռ գնահատել և ժամանակին հայտնաբերել արգանդի, ընկերքի ու պտղի անոթների արյան շրջանառության խանգարումները, որոնք կարող են հանգեցնել պտղի թթվածնաքաղցի:

Պտուղը ընդունում է գլխով դեպի ներքև դիրք: Այս շրջանում զարգանում են նաև նրա զգայարանները. նա արձագանքում է արտաքին միջավայրի ազդակներին՝ մոր և հոր ձայնին, աղմուկին, երաժշտությանը, լույսին: Այդ է պատճառը, որ խորհուրդ է տրվում սիրո խոսքեր ասել, զրուցել երեխայի հետ:

Հղիության երկրորդ եռամսյակԱյս շրջանն ընդգրկում է հղիության 13-27-րդ շաբաթները, որը համարվում է ամենաթեթև և հանգիստ շրջան...
19/10/2025

Հղիության երկրորդ եռամսյակ

Այս շրջանն ընդգրկում է հղիության 13-27-րդ շաբաթները, որը համարվում է ամենաթեթև և հանգիստ շրջանը: Այն բնորոշվում է մոր իքնազգացողության լավացմամբ՝ վերանում են սրտխառնոցն ու փսխումները: Կինն առաջին անգամ զգում է պտղի խաղի բերկրանքը. կրկնածինները 16 շաբ-ից հետո, իսկ առաջնածինները՝ 20:

Շատ դեղորայքներ ցուցմունքի դեպքում արդեն թույլատրվում են օգտագործել հղիության ժամանակ:

Այս շրջանում արդեն ավարտված են պտղի բոլոր օրգան համակարգերի ձևավորումը և շարունակվում է դրանց աճն ու չափերով մեծացումը:

Հղիության 18-22 շաբ. ժամկետում կատարվում է պտղի երկրորդ սքրիննինգային սոնոգրաֆիան: Այն հնարավորություն է տալիս մանրակրկիտ հետազոտելով պտղի օրգանների անատոմիան՝ հայտնաբերել հնարավոր զարգացման արատները, գնահատել ընկերքի և պտղաջրերի վիճակը:

Ամբողջ հղիությունն ընդունված է բաժանել երեք տրիմեստրի (եռամսյակ):Առաջին տրիմեստրը (0-12 շաբ.) հղիության ամենապատասխանատո...
17/10/2025

Ամբողջ հղիությունն ընդունված է բաժանել երեք տրիմեստրի (եռամսյակ):

Առաջին տրիմեստրը (0-12 շաբ.) հղիության ամենապատասխանատու շրջանն է, որի ընթացքում սաղմնադրվում են երեխայի բոլոր օրգան համակարգերը: Տարբեր վնասակար ազդակներ (ինֆեկցիա, դեղորայք, ալկոհոլ, թմրանյութ, թունավոր նյութեր, ճառագայթ և այլն) այս շրջանում կարող են բերել տարբեր զարգացման արատների՝ կախված, թե որ օրգան համակարգն է այդ պահին սաղմնադրման ակտիվ փուլում:

Շատ կարևոր է այս շրջանում հաշվառվել կանանց կոնսուլտացիայում, կատարել կլինիկա- լաբորատոր հետազոտությունները, որի արդյունքում կգնահատվի, թե ձեր առողջական վիճակը որքանով է պատրաստ կրել հղիությունը, և կամ ինքնուրույն ծննդաբերել:

10-13 շաբ. ժամկետում կատարվում է հղիության առաջին սքրիննինգը: Այն ներառում է արյան բիոքիմիական քննություն և պտղի սոնոգրաֆիա, որոնց արդյունքները հատուկ ծրագրով համադրելիս հնարավոր է լինում գնահատել պտղի քրոմոսոմային անոմալիաների (Դաունի և այլ) հավանական ռիսկերը: Այս հետազոտությունը ցուցված է, հատկապես, ռիսկի խմբի հղիներին՝ 2 և ավել վիժումներ, տարիքը՝ 35-ից բարձր և այլ:

Ծննդաբերություն Ինչպես հասկանալ, որ սկսվել է ծննդաբերական գործունեությունը: Ծննդաբերությունը պայմանականորեն բաժանում են ...
14/10/2025

Ծննդաբերություն
Ինչպես հասկանալ, որ սկսվել է ծննդաբերական գործունեությունը: Ծննդաբերությունը պայմանականորեն բաժանում են փուլերի՝ նախանշանների փուլ և բուն ծննդաբերություն:
Նախանշանները կարող են սկսվել ծննդաբերությունից մեկ ամիս, մեկ շաբաթ կամ մեկ օր առաջ:
Նախանշաններն արտահայտվում են արգանդի շրջանում լարվածության զգացումով, կծկանքային բնույթի ցավերով, որոնք սկզբում լինում են կարճատև, թույլ և անկանոն: Հիմնականում սկսվում են գոտկային հատվածից և շարունակվում դեպի որովայնի շրջանը:
Հավաստի նախանշաններից է արգանդի վզիկի լորձային խցանի դուրս գալը: Առաջնածինների մոտ այն ունի վարդագույն գունավորում, կրկնածինների մոտ՝ կաթնադեղնավուն խիտ լորձի տեսքով, որը նշանակալիորեն տարբերվում է սովորական արտադրությունից: Այն ազդարարում է, որ սկսվել է արգանդի վզիկի բացումը և սկսվում է բուն ծննդաբերությունը:
Վերջինս էլ ունի երեք փուլ՝ բացման, պտղի դուրս մղման և ընկերքային շրջան:
Բացման շրջանում արգանդի վզիկը սկսում է հարթվել, կարճանալ, բացվել:
Ժամերի ընթացքում արգանդի կծկանքները դառնում են ավելի հաճախ (եթե սկզբում լինում են 15-20 րոպեն մեկ, ապա դառնում են 5-10 րոպ) և ավելի երկարատև (10վրկ-ից հասնում են մինչև 1 րոպ):
Այս փուլում, կծկանքի ժամանակ ծննդականը պետք է լինի ուղղահայաց դիրքում, այսինքն՝ կանգնի, քայլի կամ հենվի որևէ առարկայի վրա՝ աթոռի մեջքին, սեղանին, պահարանին կամ ամուսնու ուսերին: Միջկծկանքային շրջանում կարող եք հանգստանալ, նստել, հաճախակի դատարկել միզապարկը:
Ողղաձիգ դիրքում ծանրության ուժը լրացուցիչ օգնում է բացման պրոցեսին, դեպի ներքև ողղված պտղապարկը և պտղի գլուխը սեպի նման մխրճվում են արգանդի վզիկի մեջ և նպաստում վզիկի բացմանը:
Երբ կծկանքները դառնում են մոտավորապես 10 րոպեն մեկ անգամ, և մինչ այդ պահը կինը կարող է մնալ տանը՝ շրջապատված իրեն հարազատ մարդկանցով, որոնք հոգեբանական աջակցություն են ցուցաբերում նրան, ապա այժմ ժամանակն է գնալ ծննդատուն:
Վզիկի լրիվ բացմանը հաջորդում է պտղաջրերի արտահոսքը:
Հնարավոր է, որ պտղաջրերն արտահոսեն ավելի վաղ, երբ դեռ ցավեր չկան, կամ շատ թույլ ու ոչ պարբերական են: Այդ դեպքում պետք է դիմել ծննդատուն անմիջապես, քանի որ ծննդաբերությունը պետք է ավարտվի առաջիկա 12 ժամերի ընթացքում:

Ինչ վերցնել ծննդատուն գնալիս:Որոշ ծննդատներում փակցված է լինում անհրաժեշտ իրերի պարտադիր ցանկը: Դուք կարող եք դրան նախապ...
10/10/2025

Ինչ վերցնել ծննդատուն գնալիս:
Որոշ ծննդատներում փակցված է լինում անհրաժեշտ իրերի պարտադիր ցանկը: Դուք կարող եք դրան նախապես ծանոթանալ: Իսկ ընդհանուր առմամբ՝
Փաստաթղթերից՝
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• փոխանակման քարտ, որը տրամադրում է հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգը:
Անձնական իրերից՝
• խալաթ, գիշերազգեստ, հողաթափեր, ներքնազգեստ, կրծքով կերակրման համար նախատեսված 2 կրծքկալ, մեկանգամյա օգտագործման հիգիենիկ հաստ տակդիրներ, անձնական հիգիենայի համար նախատեսված միջոցներ (սանր, ատամի խոզանակ և մածուկ), երկու սրբիչ, շշալցված ջուր:
Նորածնի համար՝
• մեկանգամյա օգտագործման խանձարուր, մանկական տակդիրներ (0-1 չափի), շապիկներ, ՙՙթաթիկներ՚՚ և ՙՙտոտիկներ՚՚, տրիկոտաժե գլխարկ, ծծակներ:

Address

Arami 54
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 13:00
Tuesday 13:30 - 17:00
Wednesday 09:00 - 13:00
Thursday 09:00 - 13:00
Friday 13:30 - 17:00

Telephone

+37493514614

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Narine Voskanyan/ Գինեկոլոգ Նարինե Ոսկանյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram