Gastro Health Center

Gastro Health Center ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆ

🌐 https://www.gastroclinic.am Աղեստամոքսաբանության մասնագիտացված կենտրոն

20/03/2026

🩺 «Գաստրո Կլինիկ»-ը Հայաստանի միակ մասնագիտացված աղեստամոքսաբանական կենտրոնն է, որտեղ միախմբված են ոլորտի լավագույն փորձը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու պացիենտակենտրոն մոտեցումը։

✔️ Այստեղ յուրաքանչյուր պացիենտ ստանում է համալիր և ճշգրիտ մոտեցում՝
սկսած ախտորոշումից մինչև արդյունավետ բուժում։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

🌿 Մարտը կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիսն է՝ կարևոր ժամանակաշրջան, որը մեզ հիշեցնում է առողջության նկատմամբ ուշադրությ...
16/03/2026

🌿 Մարտը կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիսն է՝ կարևոր ժամանակաշրջան, որը մեզ հիշեցնում է առողջության նկատմամբ ուշադրության և վաղ ախտորոշման նշանակության մասին։

✅ Հաստ աղու քաղցկեղը աշխարհում ամենատարածված ուռուցքաբանական հիվանդություններից է․ ամեն տարի գրանցվում են միլիոնավոր նոր դեպքեր, սակայն ժամանակին իրականացված զննումների շնորհիվ այն հնարավոր է հայտնաբերել վաղ փուլում և արդյունավետ բուժել։ 🌍

Այս ամիսը ևս մեկ անգամ հիշեցնում է՝
🔹 45 տարեկանից հետո խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել կանխարգելիչ զննումներ, մասնավորապես՝ կոլոնոսկոպիա։
🔹 Կարևոր է ուշադրություն դարձնել մարսողական համակարգի ցանկացած փոփոխության՝ երկարատև փորկապություն կամ փորլուծություն, ցավեր, արյունային արտադրություն և այլ անհանգստացնող նշաններ։
🔹 Առողջ կենսակերպը մեծ դեր ունի կանխարգելման մեջ․ մասնավորապես հավասարակշռված սննդակարգը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը։

💙 Հիշե՛ք՝ առողջության հանդեպ հոգատարությունը սկսվում է իրազեկվածությունից և ժամանակին մասնագետին դիմելուց։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

13/03/2026

🩺 Իրականացնում ենք գաստրոսկոպիա՝ կարևոր ախտորոշիչ հետազոտություն, որն օգնում է ժամանակին բացահայտել եղած խնդիրները և ստանալ անհրաժեշտ բուժումը:

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

🌶️ Ինչու՞ է կծու սնունդը «այրում»։ Կծու սննդից առաջացած յուրահատուկ զգացողությունը պայմանավորված է կապսաիցին կոչվող նյու...
11/03/2026

🌶️ Ինչու՞ է կծու սնունդը «այրում»։

Կծու սննդից առաջացած յուրահատուկ զգացողությունը պայմանավորված է կապսաիցին կոչվող նյութով, որը հատկապես առկա է կծու պղպեղների մեջ։ Երբ մենք ուտում ենք կծու ուտեստ, կապսաիցինը փոխազդում է մեր օրգանիզմում գտնվող ընկալիչների հետ։ 🔬

Դրա արդյունքում կարող են առաջանալ բնական ռեակցիաներ․
• բերանի լորձաթաղանթի կարմրում 🔥
• արցունքահոսություն 💧
• քթի փակվածություն կամ քթահոսություն 🤧
• այրոցի կամ ջերմության զգացողություն բերանում և կոկորդում 🌶️

✔️ Որոշ դեպքերում շատ կծու սնունդը կարող է առաջացնել նաև մարսողական անհարմարություն, իսկ երբեմն՝ սրել թութքի ախտանշանները։

✔️ Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ չափավոր օգտագործման դեպքում կծու սնունդը սովորաբար չի վնասում լորձաթաղանթներին․ այն կարող է առաջացնել միայն ժամանակավոր անհարմարություն։

Եթե կծու սննդից հետո հաճախ եք զգում այրոց, ցավ կամ այլ մարսողական խնդիրներ, խորհուրդ է տրվում դիմել գաստրոէնտերոլոգի։ 🩺

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

06/03/2026

👩‍⚕️ Գաստրոսկոպիան կարևոր հետազոտություն է, որ թույլ կտա ժամանակին բացահայտել խնդիրները և ավելի արդյունավետ բուժել։
✅ Հոլովակում պատմել ենք, թե որ դեպքերում ենք կատարում այս հետազտությունը և ինչու է այն կարևոր։

Եղե՛ք տեղեկացված ու առողջ։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

📍 Քաշի անհասկանալի կորուստը, որը ենթադրում է, որ չեք հետևել հատուկ սննդակարգի քաշը նվազեցնելու համար կամ չեք փոխել ձեր կ...
03/03/2026

📍 Քաշի անհասկանալի կորուստը, որը ենթադրում է, որ չեք հետևել հատուկ սննդակարգի քաշը նվազեցնելու համար
կամ չեք փոխել ձեր կենսակերպը, նշանակում է, որ դուք պետք է դիմեք բժշկի:

👩‍⚕️ Որպես առաջին քայլ կարող եք դիմել թերապևտի օգնությանը, քանի որ պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ սկսած լուրջ հիվանդություններից մինչև հոգեբանական կամ հոգեկան ոլորտի խնդիրներ։

✅ Հիմնական հետազոտությունները կօգնեն պարզել, թե որ ուղղությամբ առաջ շարժվել և պարզել պատճառը:

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

27/02/2026

Իսկ ձեզ դուր գալի՞ս է մեր էջը։ 🥰
Եթե այո, թողե՛ք ձեր սիրելի էմոջին մեկնաբանությունների հատվածում:

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

👩‍⚕️ Գերզգայուն կերակրափողը ֆունկցիոնալ վիճակ է, որի դեպքում կերակրափողը չափազանց զգայուն է դառնում նույնիսկ նորմալ ռեֆլ...
24/02/2026

👩‍⚕️ Գերզգայուն կերակրափողը ֆունկցիոնալ վիճակ է, որի դեպքում կերակրափողը չափազանց զգայուն է դառնում նույնիսկ նորմալ ռեֆլյուքսների նկատմամբ։

✅ Արդյունքում կարող են առաջանալ այրոց և անհարմարություն, նույնիսկ եթե լուրջ օրգանական խնդիր չկա։ Ժամանակին ախտորոշումն ու ճիշտ մոտեցումը օգնում են վերահսկել ախտանշանները և բարելավել կյանքի որակը։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

📍 Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որի ժամանակ դիտվում են որովայնի վերին հատվածի հանկարծակի սաստիկ ցավեր։...
17/02/2026

📍 Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որի ժամանակ դիտվում են որովայնի վերին հատվածի հանկարծակի սաստիկ ցավեր։

✅ Սակայն, եթե նույնիսկ ձեզ մոտ դիտվում է այս գանգատը, ապա սա դեռևս չի նշանակում, որ ձեզ մոտ անպայման այս խնդիրն է։

👩‍⚕️ Սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը ախտորոշվում է համակարգչային շերտագրության (ԿՏ), ՄՌՏ-ի կամ էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ։
Գործնականում անհնար է ախտորոշել պանկրեատիտը հատկապես վաղ փուլերում՝ օգտագործելով ստանդարտ ուլտրաձայնային հետազոտությունը։

✅ Այսպիսով եթե ձեզ մոտ «ախտորոշել են» պանկրեատիտ՝ ենթաստամոքսային գեղձի դիֆուզ փոփոխությունների պատճառով, ապա հիշե՛ք, որ սա դեռևս չափանիշ չէ։

Եղե՛ք առողջ ու տեղեկացված։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

13/02/2026

👩‍⚕️ Գրգռված աղու համախտանիշ ունեցող բուժառուները հաճախ սահմանափակում են իրենց սննդակարգը և ընդունում են շատ քիչ սննդատեսակներ։
✅ Ո՞րն է գրագետ մոտեցումը այս խնդրի դեպքում և ինչու՞ կարիք կա ստանալ համալիր մոտեցում։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

1. Նախաճաշը ամենակարևոր սննդընդունումն է🔍 Փաստ․ նախաճաշը կարող է օգնել ստանալ էներգիա, սակայն այն պարտադիր չէ բոլորի համ...
11/02/2026

1. Նախաճաշը ամենակարևոր սննդընդունումն է
🔍 Փաստ․ նախաճաշը կարող է օգնել ստանալ էներգիա, սակայն այն պարտադիր չէ բոլորի համար։ Եթե առավոտյան քաղց չեք զգում, նախաճաշը բաց թողնելը չի վնասում առողջությանը։ Կարևոր է լսել ձեր օրգանիզմի կարիքները։

2. Բոլոր ճարպերը վնասակար են առողջությանը։
🔍 Փաստ․ ոչ բոլոր ճարպերն են նույնը։ Հագեցած և տրանսճարպերը կարող են բարձրացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Սակայն օգտակար չհագեցած ճարպերը՝ ինչպես օմեգա-3 և օմեգա-6-ը, անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար։ Կարևոր է այս ճարպերը ստանալ սննդից (ձուկ, ընկույզ, սերմեր), ոչ թե ԲԱԴ-ներից, քանի որ այդպես դրանք ավելի լավ են յուրացվում և ապահովում են սննդարար նյութերի հավասարակշռությունը։

3. Պետք է օրական խմել 8 բաժակ ջուր
🔍 Փաստ․ ջրի կարիքը անհատական է և կախված է կլիմայից, ֆիզիկական ակտիվությունից և այլ գործոններից։ Կողմնորոշվեք ծարավի զգացողությամբ՝ դա ամենալավ ցուցիչն է։

4. Բնական հյութերը ավելի օգտակար են, քան քաղցր գազավորված ըմպելիքները։
🔍 Փաստ․ թեև հյութերը պարունակում են վիտամիններ, դրանք նաև հարուստ են շաքարով՝ ինչպես գազավորված ըմպելիքները։ Նախապատվությունը տվեք ամբողջական մրգերին․ դրանցից կստանաք ոչ միայն վիտամիններ, այլև օգտակար բջջանյութ։

5. Առանց գլյուտենի դիետան օգտակար է բոլորի համար
🔍 Փաստ․ այս սննդակարգը անհրաժեշտ է միայն ցելիակիայի կամ գլյուտենի անհանդուրժողականության դեպքում։ Մյուսների համար գլյուտենի բացառումը կարող է հանգեցնել սննդարար նյութերի պակասի։ Մի՛ հրաժարվեք գլյուտենից առանց բժշկական ցուցումների։

💡 Սննդի ընտրությունը կատարեք գիտակցաբար՝ հիմնվելով վստահելի տվյալների և ձեր օրգանիզմի կարիքների վրա։

📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am

Address

Bagratunyats 30
Yerevan
0039

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 15:00

Telephone

+37433220044

Alerts

Be the first to know and let us send you an email when Gastro Health Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Gastro Health Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category