Բժիշկ Լևոն Առաքելյան/Dr. Levon Arakelyan

Բժիշկ Լևոն Առաքելյան/Dr. Levon Arakelyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բժիշկ Լևոն Առաքելյան/Dr. Levon Arakelyan, Doctor, Abovyan 58, Yerevan.

Հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ հաստ աղիքի պատում առաջանում են պարկաձեւ...
16/10/2025

Հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ հաստ աղիքի պատում առաջանում են պարկաձեւ ելուստներ։ Ելուստներն առաջանում են աղիքի պատի թույլ տեղերում, որտեղով անցնում են անոթները։

Դիվերտիկուլյար հիվանդությունը ներառում է.
Դիվերտիկուլոզ - աղիքներում մի քանի դիվերտիկուլների առկայություն
Դիվերտիկուլիտ - դիվերտիկուլի բորբոքում

Երիտասարդների շրջանում դիվերտիկուլյար հիվանդության տարածվածությունը շատ ցածր է՝ մոտ 2-5%, նրանց մեծ մասը ավելորդ քաշով տղամարդիկ են։ Տարիքի հետ հիվանդության վտանգը մեծանում է և 70-80 տարեկանում հասնում է 65%-ի։

Հիվանդության ախտանիշները
🩺 Պարբերական ցավեր ձախ իլիկական (подвздошной) շրջանում
🩺 Փքվածություն
🩺 Սրտխառնոց
🩺 Փսխում
🩺 Փորկապության

Հիվանդության ախտորոշումը
❗️Կոլոնոսկոպիա
❗️Արյան, մեզի և կղանքի հետազոտություն
❗️Արյան կենսաքիմիական վերլուծություն (լյարդի նմուշներ, խոլեստերին, ալկալային ֆոսֆատազ)
❗️Լյարդային համակարգի ուլտրաձայնային հետազոտություն
❗️ԵԳԴՍ

👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:

📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00

Աղիքը մարդու մարմնի ամենաերկար օրգանն է, ուստի, խնդրի պարագայում, բավականին դժվար է որոշել պատճառը և նշանակել արդյունավե...
08/10/2025

Աղիքը մարդու մարմնի ամենաերկար օրգանն է, ուստի, խնդրի պարագայում, բավականին դժվար է որոշել պատճառը և նշանակել արդյունավետ բուժում։ Աղիքային բիոպսիան աղիների հետազոտման ամենաարդիական և ճշգրիտ մեթոդներից մեկն է։ Այն օգտագործվում է այն դեպքերում, երբ այլ մեթոդները թույլ չեն տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում: Չնայած պրոցեդուրայի բարդությանը, աղիքային բիոպսիան գրեթե անցավ է։

Աղիքային բիոպսիան հյուսվածաբանական հետազոտություն է, որը մանրադիտակի տակ աղիքային հյուսվածքի մի կտորի ուսումնասիրություն է։ Հյուսվածքը կարելի է հավաքել հատուկ ներարկիչների, ասեղի, խողովակի միջոցով։

Աղիքային բիոպսիան անփոխարինելի թեստ է ուռուցքաբանությունը բացառելու համար։ Հյուսվածքների վերլուծության արդյունքում հնարավոր է բացահայտել որոշակի ներքին օրգաններում կամ լորձաթաղանթում քաղցկեղածին և բորբոքային պրոցեսների առկայությունը:

Աղիքի բիոպսիա ցուցումներն են
🧪 Ուռուցքներ կամ պոլիպներ
🧪 Քրոնի հիվանդություն;
🧪 Կոլիտ
🧪 Թութք

Համաշխարհային ստանդարտները խորհուրդ են տալիս 45 տարեկանից բարձր բոլոր մարդկանց անցնել կոլոնոսկոպիա և հաստ աղիքի բիոպսիա, քանի որ այս տարիքում մեծանում է աղիքային հիվանդությունների ռիսկը։

👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից:
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:

📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00

Հաստ աղիքի ինֆեկցիոն հիվանդությունները կամ ինֆեկցիոն կոլիտը հաստ աղիքի լորձաթաղանթի բորբոքում է, որն առաջանում է տարբեր ...
29/09/2025

Հաստ աղիքի ինֆեկցիոն հիվանդությունները կամ ինֆեկցիոն կոլիտը հաստ աղիքի լորձաթաղանթի բորբոքում է, որն առաջանում է տարբեր հարուցիչներից՝ մանրէներից, վիրուսներից կամ մակաբույծներից։ Այս վարակները կարող են լինել սուր կամ քրոնիկ և ունենալ ախտանիշների լայն սպեկտր՝ սկսած մեղմ անհարմարությունից մինչև ծանր համակարգային դրսևորումներ:

Ինֆեկցիոն կոլիտի հիմնական տեսակներն են։
🧪 Բակտերիալ կոլիտ - հաճախ առաջանում է վարակված սննդի կամ ջրի օգտագործման պատճառով, ինչպես նաև վարակված կենդանիների կամ մարդկանց հետ շփման միջոցով։
🧪 Վիրուսային կոլիտ - հիվանդության հարուցիչները կարող են լինել էնտերովիրուսները, ռոտավիրուսները, ադենովիրուսները և այլն։ Վարակը սովորաբար տեղի է ունենում ֆեկալ-բերանային ճանապարհով։
🧪 Պարազիտիկ կոլիտ - առաջանում է այնպիսի մակաբույծներից, ինչպիսիք են Giardia-ն, Entamoeba histolytica-ն և այլն։ Վարակը տեղի է ունենում աղտոտված ջրի կամ սննդի օգտագործման պատճառով։

Ինֆեկցիոն կոլիտի ախտանիշներն են։
🩺 Լուծ (հաճախ արյունով կամ լորձով)
🩺 Փորի ցավ, սպազմեր
🩺 Բարձր ջերմություն
🩺 Սրտխառնոց և փսխում
🩺 Ջրազրկում
🩺 Ընդհանուր թուլություն և հոգնածություն
🩺 Ծանր դեպքերում՝ արյան արտահոսք ուղիղ աղիքից, թունավորման նշաններ

Ինֆեկցիոն կոլիտի ախտորոշումը ներառում է.
💊 Անամնեզի հավաքագրում և ֆիզիկական զննում
💊 Կղանքի վերլուծություն մանրէների, վիրուսների, մակաբույծների, արյան, լորձի, լեյկոցիտների առկայության համար
💊 Կոլոնոսկոպիա կամ ռեկտորոմանոսկոպիա՝ հաստ աղիքի վիճակի վիզուալ գնահատման համար
💊 Հաստ աղիքի լորձաթաղանթի բիոպսիա (անհրաժեշտության դեպքում)

👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:

📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00

🔎 Գաստրոսկոպիա և Կոլոնոսկոպիա․ Ձեր Մարսողական Առողջության Բանալին! 🩺Ձեր մարսողական առողջությունը կարևոր է, և գաստրոսկոպի...
18/09/2025

🔎 Գաստրոսկոպիա և Կոլոնոսկոպիա․ Ձեր Մարսողական Առողջության Բանալին! 🩺

Ձեր մարսողական առողջությունը կարևոր է, և գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան անփոխարինելի հետազոտություններ են, որոնք օգնում են հայտնաբերել և կանխարգելել լուրջ հիվանդությունները, ինչպիսիք են խոցը, պոլիպները և անգամ քաղցկեղը։

✨ Գաստրոսկոպիայի մասին՝
✅ Հետազոտության արժեքը տեղային անզգայացմամբ 20,000 դրամ է, իսկ ընդհանուր անզգայացմամբ՝ 30,000 դրամ
✅ Հետազոտությունը անվճար է Պետպատվերի շրջանակներում
✅ Հետազոտվում են կերակրափողը, ստամոքսը և 12 մատնյա աղիքը
✅ Հետազոտության ընթացքում փնտրվում են խոցի և ստամոքսի քաղցկեղի նախանշաններ
✅ Օգնում է ախտորոշել անբացատրելի ցավերը, սրտխառնոցը կամ այլ դժվարությունները

✨ Կոլոնոսկոպիայի մասին
✅ Հետազոտության արժեքը 30,000 դրամ է, իսկ ընդհանուր անզգայացմամբ՝ 40,000 դրամ
✅ Ստուգվում է հաստ աղիի քաղցկեղի նախանշաններ և հեռացվում նախաքաղցկեղային պոլիպները
✅ Խորհուրդ է տրվում հետազոտվել առնվազն տարին մեկ անգամ 50+ տարեկան անձանց և ռիսկային խմբում գտնվողներին

Ինչու՞ է կարևոր ստուգվել․
🔹 Վաղ հայտնաբերումը նպաստում է ավելի արդյունավետ բուժման
🔹 Կանխարգելում է լուրջ հիվանդությունները նախքան դրանց զարգանալը
🔹 Հետազոտությունները արագ և անվտանգ են

👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:

📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00

Աղիքային քաղցկեղը տարածվածությամբ և մահացությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում քաղցկեղի բոլոր տեսակների մեջ: Ամենից հաճախ հի...
15/09/2025

Աղիքային քաղցկեղը տարածվածությամբ և մահացությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում քաղցկեղի բոլոր տեսակների մեջ: Ամենից հաճախ հիվանդությունը հանդիպում է 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ։

Հաստ աղիքի քաղցկեղը, ինչպես մյուս բոլոր չարորակ ուռուցքները, առաջանում են հանկարծակի, բայց կան նշաններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։

🩸 Ընտանեկան պատմություն. Եթե մերձավոր ազգականների մոտ աղիքային քաղցկեղ է ախտորոշվել, վտանգի տակ է ողջ ընտանիքը:
🩸 Ավելորդ քաշ. Հիվանդության զարգացման ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ում մարմնի զանգվածի ինդեքսը 30-ից բարձր է։
🩸 Վատ սննդակարգ. Հիվանդության բարձր ցուցանիշներ են նկատվում այն մարդկանց մոտ, ում սննդակարգը աղքատ է օգտակար սննուդով և հագեցած է ճարպերով։
🩸 Ցածր ֆիզիկական ակտիվություն. Շարժման բացակայությունը բացասաբար է անդրադառնում աղիքային շարժունակության վրա ։
🩸 Ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը. Ալկոհոլային խմիչքներում և ծխախոտի մեջ պարունակվող քաղցկեղածին նյութերը բացասաբար են անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա։

Վաղ փուլերում աղիքային քաղցկեղը կարող է ընթանալ առանց ախտանիշների: Հետագայում, երբ ուռուցքը մեծանում է, հայտնվում են հետևյալ կլինիկական դրսևորումները.

🩸 Գազերի արտադրության ավելացում և փքվածությունը
🩸 Փորկապություն կամ փորլուծություն
🩸 Սրտխառնոց
🩸 Ընդհանուր թուլություն, գունատ մաշկ
🩸 Մարմնի ջերմաստիճանի անբացատրելի բարձրացում
🩸 Չհիմնավորված քաշի կորուստ
🩸 Հակակրանք մսամթերքի նկատմամբ

Հիվանդության ախտորոշման ոսկե ստանդարտը կոլոնոսկոպիան է բիոպսիայով: Սա պատկերավորման մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել աղիքի ներքին լորձաթաղանթի մակերեսը: Պրոցեդուրան իրականացվում է հատուկ սարքի՝ էնդոսկոպի միջոցով։ Հետազոտության ընթացքում բժիշկը ուշադիր զննում է աղիքի բոլոր հատվածները՝ ստուգելով նրա գույնն ու կառուցվածքը, ուռուցքների առկայությունը կամ բացակայությունը։

👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից:
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:

📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00

Հիվանդների մոտ լուծը ախտորոշելիս գաստրոէնտերոլոգները կիրառում են լաբորատոր և գործիքային հետազոտության մի շարք մեթոդներ: ...
26/08/2025

Հիվանդների մոտ լուծը ախտորոշելիս գաստրոէնտերոլոգները կիրառում են լաբորատոր և գործիքային հետազոտության մի շարք մեթոդներ:

Լաբորատոր հետազոտությունները ներառում են արյան և կղանքի հետազոտություններ, իսկ գործիքային հետազոտությունները են գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան, ինչպես նաև որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունը և համակարգչային շերտագրությունը:

Լաբորատոր հետազոտություններն են

🔎 Արյան ամբողջական հետազոտություն - արյան ընդհանուր վիճակի գնահատում, բորբոքային պրոցեսների և անեմիայի հայտնաբերում:
🔎 Արյան կենսաքիմիական հետազոտություն - սպիտակուցների մակարդակի, լյարդի և երիկամների ֆունկցիայի գնահատում:
🔎 Կղանքի ընդհանուր հետազոտություն - կղանքի ֆիզիկական և քիմիական հատկությունների ուսումնասիրություն, բորբոքային փոփոխությունների և թաքնված արյան հայտնաբերում, աղիքային միկրոֆլորայի վիճակի գնահատում, հելմինթների ձվերի և մակաբուծային ինֆեկցիաների հայտնաբերում:

Գործիքային հետազոտություններն են

🔎 Գաստրոսկոպիա - կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի վիզուալ հետազոտություն էնդոսկոպի միջոցով։
🔎 Կոլոնոսկոպիա - հաստ աղիքի վիզուալ հետազոտություն էնդոսկոպի միջոցով։
🔎 Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն - որովայնի խոռոչի օրգանների վիճակի գնահատում, հնարավոր պաթոլոգիաների հայտնաբերում։
🔎 Որովայնի խոռոչի համակարգչային տոմոգրաֆիա -
որովայնի խոռոչի օրգանների ավելի մանրամասն հետազոտություն, ուռուցքների և այլ պաթոլոգիաների հայտնաբերում։

👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:

📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00

✨ Այս ամիսը իմ կյանքի և կարիերայի համար շատ նշանակալի ամիս է ✨30 տարի առաջ ես սկսեցի իմ ճանապարհը "Հերացի" թիվ 1 հիվանդա...
19/08/2025

✨ Այս ամիսը իմ կյանքի և կարիերայի համար շատ նշանակալի ամիս է ✨

30 տարի առաջ ես սկսեցի իմ ճանապարհը "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիրում որպես արդեն փորձառու բայց երիտասարդ բժիշկ։ Հետ նայելով՝ խորապես շնորհակալ եմ բոլոր պացիենտերին և իմ կոլեգաներին, ովքեր այս տարիների ընթացքում վստահել են ինձ։

Այս ընթացքում ես կատարել եմ 50,000-ից ավելի գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա։ Յուրաքանչյուր հետազոտություն, յուրաքանչյուր խորհրդատվություն և յուրաքանչյուր պատմություն ձևավորել են ոչ միայն իմ մասնագիտական ուղին, այլև ինձ որպես մարդ։

Բժշկությունը միայն ախտորոշման ու բուժման մասին չէ․ այն լսելու, հասկանալու և հիվանդի կողքին լինելու մասին է՝ նրանց ամենախոցելի պահերին։ Եվ ես երջանիկ եմ, որ երեք տասնամյակ հնարավորություն եմ ունեցել դա անել։

Իմ բոլոր պացիենտներին, գործընկերներին ու բարեկամներին՝ շնորհակալություն վստահության, աջակցության և քաջալերման համար։ Թող այս ուղին շարունակվի նույն կրքով և նվիրումով, ինչն ինձ բերել է այստեղ 30 տարի առաջ։ 🙏💙

Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածի արյունահոսություն համարվում է արյունահոսությունը  կերակրափողից, ստամոքսից կամ տ...
09/08/2025

Ստամոքս-աղիքային համակարգի վերին հատվածի արյունահոսություն համարվում է արյունահոսությունը կերակրափողից, ստամոքսից կամ տասներկումատնյա աղիքից: Հիմնական ախտանիշներն են՝ արյունով փսխումը և սև, խեժային կղանքը:

Արնահոսության պատճառներն են
🩸 Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն.
🩸 Էրոզիվ գաստրիտ և տասներկումատնյա աղիքի էրոզիվ բորբոքում.
🩸 Կերակրափողի լայնացած և փխրուն երակները կարող են հեշտությամբ պատռվել՝ առաջացնելով առատ արյունահոսություն, հատկապես լյարդի ցիռոզով հիվանդների մոտ:
🩸 Մելորի-Վայսի համախտանիշ - Կերակրափողի լորձաթաղանթի պատռվածքը, որը հաճախ առաջանում է փսխումից, կարող է հանգեցնել արյունահոսության:
🩸 Բնածին անոթային անոմալիաներ, ուռուցքներ, վնասվածքներ, որոշակի դեղամիջոցների օգտագործում (ավելի հազվադեպ)

Հիվանդության ախտանիշներն են
💉 Արյան փսխում - արյունը կարող է լինել կարմիր, մուգ կարմիր կամ նմանվել «սուրճի մրուրի»՝ ստամոքսում աղաթթվի հետ փոխազդեցության պատճառով։
💉 Սև, խեժոտ կղանք - նշանակում է արյունահոսություն վերին ստամոքս-աղիքային տրակտում, որտեղ արյունը ժամանակ ունի փոխվելու ֆերմենտների ազդեցության տակ։
💉 Թուլություն, գլխապտույտ, գունատություն, արագացած սրտխփոց, արյան ճնշման անկում:
💉 Որովայնի կամ կրծքավանդակի ցավ:

Հիվանդության ախտորոշումը
🔎 Էնդոսկոպիա (FGDS) - թույլ է տալիս վիզուալիզացնել արյունահոսության աղբյուրը կերակրափողում, ստամոքսում և տասներկումատնյա աղիքում։
🔎 Արյան անալիզներ - հեմոգլոբինի մակարդակի, էրիթրոցիտների գնահատում, անեմիայի հայտնաբերում։
🔎 Կղանքի անալիզ - թաքնված արյունահոսությունը հայտնաբերելու համար։
🔎 Լրացուցիչ հետազոտություններ- լախված կլինիկական պատկերից, կարող են անհրաժեշտ լինել այլ ախտորոշիչ մեթոդներ (օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն)։

Բուժումը
🔹 Հիվանդի վիճակի կայունացում - արյունահոսության դադարեցում, հեմոդինամիկ խանգարումների ուղղում։
🔹 Դեղորայքային բուժում - պրոտոնային պոմպի ինհիբիտորներ՝ ստամոքսահյութի թթվայնությունը նվազեցնելու համար, արյունահոսությունը դադարեցնող դեղամիջոցներ
🔹 Էնդոսկոպիկ բուժում - սկլերոթերապիա, կոագուլյացիա:
🔹 Վիրաբուժական բուժում - հազվադեպ դեպքերում, երբ պահպանողական և էնդոսկոպիկ մեթոդները անարդյունավետ են:

👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:

📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00

Աղեստամոքսային համակարգի  հիվանդությունների ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդները գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան են։❗️Ինչ...
17/07/2025

Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդները գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան են։

❗️Ինչ պետք է իմանալ գաստրոսկոպիայի և կոլոնոսկոպիայի մասին

✅ կատարվում են տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ (наркоз)
✅ գաստրոսկոպիան տևում է 20-30 վայրկյան
✅ սարքավորումները անցնում են մանրակրկիտ ախտահանում յուրաքանչյուր բուժառուից հետո
✅ սարքավորումները ունեն բարակ տրամագիծ
✅ հետազոտություններն անցավ են
✅ գաստրոսկոպիայի ընթացքում որոշվում է HP - hellicobacter pillori առկայությունը
✅ կոլոնոսկոպիայի ընթացքում հետազոտությունը կատարվում է մինչև կույրաղիք
✅ կատարվում են բիոպսիաներ, պոլիպների և օտար մարմինների հեռացում, արյունահոսությունների դադարեցում

👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:

📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00

 #Պետպատվեր-ի շրջանակներում հնարավոր է անցկացնել գաստրոսկոպիա պրոցեդուրան։🔎 Պարբերական գաստրո ստուգումները ստամոքս-աղինե...
30/06/2025

#Պետպատվեր-ի շրջանակներում հնարավոր է անցկացնել գաստրոսկոպիա պրոցեդուրան։

🔎 Պարբերական գաստրո ստուգումները ստամոքս-աղիների առողջության բանալին են🩺

Ձեր մարսողական համակարգը աշխատում է ամեն օր, բայց արդյո՞ք դուք հոգ եք տանում Ձեր ստամոքսի և աղիների մասին։ Պարբերական ստուգումները գաստրոէնտերոլոգի մոտ կարող են օգնել հայտնաբերել խնդիրները վաղ փուլում՝ մինչև դրանց լուրջ հիվանդությունների վերածվելը, ինչպիսիք են խոցը, թթվային ռեֆլյուքսը կամ նույնիսկ աղիքի քաղցկեղը։

Պարբերաբար զննություն անցնելով կարող էք՝
✅ Կանխարգելել մարսողական խնդիրները
✅ Հայտնաբերել լուռ ընթացող հիվանդությունները
✅ Կառավարել ախտանշանները մինչև դրանց վատթարանալը
✅ Բարելավել աղեստամոքսային համակարգը

Մի սպասեք անհանգստացնող ախտանշանների խորանալուն։ Պահպանեք ձեր մարսողական առողջությունը՝ պարբերաբար ստուգվելով։

👉 Անհրաժեշտության դեպքում կատարվում է խորհրդատվություն ԵՊԲՀ մասնագետների կողմից
Կոնսուլտացիայի համար անհրաժեշտ է նախօրօք զանգահարել:

📍 Աբովյան 58, "Հերացի" թիվ 1 հիվանդանոցային համալիր
📞 +374 91 32 56 58
⏱ Երկուշաբթիից ուրբաթ 09:00-15:00

Address

Abovyan 58
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+37491325658

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժիշկ Լևոն Առաքելյան/Dr. Levon Arakelyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category