03/10/2025
《Ապրելու համար մի ելք կա միայն։
Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում։
Իսկ եթե չէ ` բարի ճանապարհ։
Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ》։
Շառլ Ազնավուր
🔶️🔶️🔶
Այստեղ Ազնավուրը նշում է օգտակարության երկու փուլ, փորձենք տեսնել, թե որոնք են դրանք.
🔶️️ դուք երբևէ մտածել ե՞ք, թե ինչով կարող եք օգտակար լինել, ինչում է Ձեր օգտակարությունը դրսևորվում, որը տարբեր է այլ մարդկանց օգտակարությունից այնքան, որ դառնում եք նաև անհրաժեշտ (աշխատանքում, որպես որդի, ծնող, նաև սիրո մեջ, նաև ընկերության մեջ, և ամենից կարևորը` որպես մարդ)
🔶️ դուք, կամ ձեր ֆունկցիան, որ կատարում եք, որքանով է պետքական, օգտակար, արդյունավետ, բարիք բերող, դրականին մղող և այլն։
🚩🚩 ️ հարցրեք ինքներդ ձեզ
ինչում է իմ օգտակարությունը դրսևորվում։
💭 Եթե օգտակար եք այնքան,, որքան ինչ֊որ բան անում եք անելու համար ֊ սա մեկ վիճակ է
💭 Եթե օգտակար եք ու նպատակ ունեք դառնալ նաև անհրաժեշտ, ինչպես վերը մեջբերվածում դրա կարիքը տեսել ու եզրակացրել է Ազնավուր, ապա էլի հարցրեք ինքներդ Ձեզ և դա կհնչի այսպես.
🚩որքան է՞ իմ ճիգ ու ջանքը էլ ավելի օգտակար դառնալու մեջ , որևէ բանում վարպետանալու, որևէ ոլորտում էլ ավելի ինքնազարգանալու մեջ, իսկ ինչո՞վ ես կարող եմ իմ օգտակարությունը դարձնել անհրաժեշտություն, ինչ ֆունկցիա եմ կատարում, որը այլ մեկը դժվար թե կարողանա անել, կամ չի կարողանա անել
🚩 կարող եք վերցնել թուղթն ու գրիչը ու սկսել հետազոտել սեփական կյանքի ամենատարբեր ոլորտները, այս հարցերը տալով ու խորհրդածելով այդ մասին (դրանք 12֊ն են, սակայն այդ մասին հաջորդիվ)։
#ինքնազարգացում
#հոգեբանխորհրդատու
#խորհրդատու
#հոգեբան
#Գեշտալտխորհրդատվություն
#ԳեշտալտՀայաստան