Dr. Arshakyan

Dr. Arshakyan врач, акушер гинеколог

24/09/2025
Ինչ է պետք ինանալ հղիություն պլանավորելուց առաջ?Մաս 1☝️Անհրաժեշտ է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական պատրաստվածութ...
16/09/2025

Ինչ է պետք ինանալ հղիություն պլանավորելուց առաջ?

Մաս 1

☝️Անհրաժեշտ է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական պատրաստվածություն։☘️

Ի՞նչու,

Որովհետև հղիությունը հանդիսանում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն օրգանիզմի վրա և պտղի աճին զուգահեռ մեծանում է օրգանիզմի աշխատանքի ծավալը, մասնավորապես հենաշարժիչ, սիրտ֊անոթայի հանակարգերի, միզուղիների և երիկամների, կոնքի օրգաներ, կոնքի հատակի մկաների, ստորին վերջույթների….

Ի՞նչ է պետք անել֊ Մարզվել🧘‍♀️

Մարզումները ցանկալի է, որ լինեն կանանց ու աղջիկների առօրյայի կարևոր մասը, իսկ հղիություւն պլանավորելուց առաջ և հղիության ընթցաում, ԵԹԵ ՉԿԱՆ ԽԻՍՏ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ, դա պարտադիր է։

Ի՞նչու,

Որովհետև բացի վերոնշված պատճառներին ավելանում է նաև այն, որ ծննդալուծումը թե՜ ԿՍ, թե՜ բնական ծնն ուղիներով ծննդը, վերջինիս դեպքում առավել ևս, օրգանիզմին լուրջ ֆիզիկական պատրաստավծություն է պետք, քանի որ ծննդաբերությունը պահանջում է կնոջ ակտիվ ֆիզիկական մասնակցություն։
Եվ խոսքը տանը շատ գործ անելու կամ աշխատանքի վայրում անընդհատ ոտքի վրա լինելը չէ, այլ խմբավորված գրագետ մարզումները։

☘️🫂Հոգեբանական պատրաստվածությունը առավել կարևոր է, քանզի երեխան սաղմի շրջանից մինչև 4֊5տ հասակը գտնվում է մոր “դաշտում”, ըստ դրա կարևոր են այն մտքերը, որոնք ունի մայրը, կարևոր է, շատ կարևոր է այն միջավայրը, մթնոլորտը, որտեղ մեծանալու է երեխան։

Այդ իսկ պատճառով խրախուսվում են հոգեբանի նմոտ այցերը, տանջող հարցերի քննարկումն ու վերլուծումը։

Որովհետև իրականում խնդիրը դիմացի անձի մեջ չէ, այլ` մեր արձագանքը նրա այս կամ այն գործողությանը մեր հանդեպ։

շարունակելի……

Սիրով` Dr. Arshakyan💛

Փսիխոսոմատիկա- բժշկության մեջ այն ուղղվածությունն է, որն ուսումնասիրում է  հոգեբանական գործոնների և ֆիզիկական առողջությա...
02/11/2024

Փսիխոսոմատիկա- բժշկության մեջ այն ուղղվածությունն է, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների և ֆիզիկական առողջության միջև կապը:
Այդ կապի մասին տեսակետը առաջ է քաշվել դեռ հարյուրամյակներ առաջ և, բարեբախտաբար, շարունակել է զարգանալ և հասնել մինչև մեր օրեր))))

1950-ականներին առաջ է քաշվել հիվանդություննրի շարք, որոնց հիմքում ընկած է փսիխոսոմոտիկան.
✅️ Շաքարային դիաբետ,
✅️Զարկերակային հիպերտենզիա, ✅️12-մատնյա աղու խոցային հիվանդություն, ✅️Ոչ սպեցիֆիկ կոլիտ և այլն:

Ներկայում հիվանդությունների շարքը շատ ավելի մեծ է /բոլոր հիվանդությունների 60-80% դեպքերում առաջ է քաշվում հոգեբանական գործոնի այս կամ այն չափով անդրադարձը ֆիզիկական առողջության վրա/:

💡Այս և մի շարք այլ փաստեր վկայում են այն մասին, որ մարդը ՄԵԿ ամբողջականություն է. և պետք չէ տարանջատել Ֆիզիկականը, գիտակցությունը և ենթագիտակցությունը միմյանցից💞

Եվ այն խոսում է այն մասին, որ մի շարք հիվանդությունների բուժումներ պահանջում են միջդիսցիպլինար մոտեցում, այսինքն տարբեր մասնագետների, այդ թվում հոգեբանի մասնակցություն հիվանդության վարման մեջ, քանի որ ,ինչպես ասում են,
,,Բուժում են հիվանդին, ոչ թե հիվանդությունը,,:

Գոյություն ունի նաև ,,Սոմատոփսիխիկա,, ասվածը. այն իրենից ներկայացնում է ֆիզիկական առողջության անդրադարձը հոգեբանության վրա:

🌼Եղեք առողջ,
🌼Իրազեկված,
☘️Հետևեք Ձեր փսիխոհիգիենային
🪷Եվ հիշեք Ձեր կյանքի ամենակարևոր մարդը Դուք Ինքներդ եք🫂
Սիրով` Ձեր Dr. Arshakyan💛 Հետաքրքիր էր նյութը՞՞՞

Այս գրառումը նրա մասին չէ, թե ինչքան "լավ" մարդ եմ ես, տեսեք, կերակրում եմ անտուն, խնամքից զրկված կենդանիներին։ Չէ!Քանի ...
20/10/2024

Այս գրառումը նրա մասին չէ, թե ինչքան "լավ" մարդ եմ ես, տեսեք, կերակրում եմ անտուն, խնամքից զրկված կենդանիներին։ Չէ!
Քանի որ շատ հաճախ եմ կերակրում մեր փողոցի, բակի կենդանիներին։

Ուղղակի ես ինձ "բռնեցի" այն մտքի վրա, որ այս կենդանիներին հանդիպել եմ ինտուիցայիս կամ ներքին ձայնիս լսելով` ճանապրհս սովորական երթուղուց փոխելու արդյունքում։

Այս գրառումով փորձում եմ նյութը կարդացող մարդկանց հասցնել հետևյալ միտքը.

Լսենք մեր ներքին ձայնը. Միգուցե Տիեզերքը կամ Աստված (ամեն մեկս իր ընկալմամբ) մեր միջոցով ուրիշ մեկին ցանկանում է օգնել։

Բակտերիալ Վագինոզ!Վիճակ, որը խաթարում է կնոջ կյանքի որակը։ Եվ որի պատճառնորից մեկը կարող են լինել ամենօրյա միջադիրները  ...
17/10/2024

Բակտերիալ Վագինոզ!
Վիճակ, որը խաթարում է կնոջ կյանքի որակը։ Եվ որի պատճառնորից մեկը կարող են լինել ամենօրյա միջադիրները #կին

08/09/2024

Հերթական անգամ "Հայաստանի Հանրային Ռադիոյի " Ես առողջ եմ" հաղորդման հյուրն էի։ Շնորհակալություն Lucy Kocharyan -ին հրավերի և ,իհարկե, շատ կարևոր հարցեր բարձրացնելու համար։
Հ.գ նշեմ` մեծ սիրով եմ ընդունում հրավերները և շատ կարևորում եմ կանանց շրջանում առողջությանը վերաբերող հարցերի լուսաբանմանը։
Սիրով` Dr. Arshakyn 🫶

Огромный привет и спасибо моим новым топовым поклонникам! 💎 Гаяне РомянДобавьте комментарий, чтобы поприветствовать их в...
24/08/2024

Огромный привет и спасибо моим новым топовым поклонникам! 💎 Гаяне Ромян

Добавьте комментарий, чтобы поприветствовать их в нашем сообществе. @топовые поклонники

Մենարխե կամ 1֊ին դաշտան(Մաս2)Մենարխեի դրսևորվելուց հետո, որպես այդպիսին, կանոնավոր դաշտանային ցիկլը ձևավորվում է 1 տարվա...
24/07/2024

Մենարխե կամ 1֊ին դաշտան
(Մաս2)

Մենարխեի դրսևորվելուց հետո, որպես այդպիսին, կանոնավոր դաշտանային ցիկլը ձևավորվում է 1 տարվա ընթացքում:
Մինչ այդ դաշտանը կարող է ունենալ անկանոն բնույթ` տևողության, ինտերվալի, առատության իմաստով:
Եթե մենարխեից հետո մեկ տարվա ընթացքում դաշտանային կանոնավոր ցիկլ չի ձևավորվում, ապա դա նույնպես պատճառ է բժշկի դիմելու համար:

Եղեք առողջ և իրազեկված
Սիրով` Dr. Arshakyan

Մենարխե կամ առաջին դաշտանՄենարխեն աղջիկ երեխաների մոտ դրսևորվող 1-ին դաշտանն է։Այն տարբեր երեխաների մոտ դրսևորվում է տար...
22/07/2024

Մենարխե կամ առաջին դաշտան

Մենարխեն աղջիկ երեխաների մոտ դրսևորվող 1-ին դաշտանն է։

Այն տարբեր երեխաների մոտ դրսևորվում է տարբեր տարիքներում, միջինում 11-14 տարեկան հասակում: Դա կախված է երեխայի ֆիզիկական կազմվածքից, սննդից, կրած հիվանդություններից, ժառանգականությունից և այլն:

Եթե այն դրսևորվում է նշված ինտերվալից դուրս, այսինքն` ավելի վաղ քան 10տարեկանը կամ 14-ից ավելի ուշ, ապա դա համարվում է ահազանգ` բժշկի դիմելու համար:

Մինչև 10 տաեկան դրսևորվող մենարխեն կարող է պայմանավորված լինել գլխուղեղի ուռոցքով: ԿԱՐՈՂ Է, բայց դա չի նշանակում` հստակ դա է: Այդ իսկ պատճառով բժշկի դիմել պարտադիր է:❗️

🌱Մինչ առաջին դաշտանը երխաների մոտ սկսում են ձևավորվել երկրորդային սեռական հատկանիշները` կրծքագեղձերի մեծացում, ցայլքի շրջանի, անութափոսերի բնորոշ մազակալում և այլն...

🪷Երեխայի մոտ նմանատիպ փոփոխություններ նկատելուց հետո, անհրաժեշտ է երախային տրամադրել սպասվող իրադարձությանը` զրուցել, իրեն հասկանալի մակարդակով բացատրել սպասվող իրադարձության մասին, որպեսզի դա նրա համար շոկային չլինի:
Շատ կարևոր է, որ աղջիկ երեխան հասունություն ոտք դնի իր տարիքին համապատասխան իրազեկման մակարդակով և կարևոր է, որ այդ իրազեկումը լինի ծնողի, խնամակալի, այսինքն` երեխայի համար հեղինակություն ունեցող անձի կողմից:

Շարունակելի.....

Եղե՜ք իրազեկված։
Սիրով` Dr. Arshakyan🫶

Դաշտան/Դաշտանային ցիկլԴաշտանային ցիկլը այն պարբերաշրջանն է, որը պարբերաբար կրկնվում է մանկածնական տարիքի կանանց և աղջիկն...
06/07/2024

Դաշտան/Դաշտանային ցիկլ

Դաշտանային ցիկլը այն պարբերաշրջանն է, որը պարբերաբար կրկնվում է մանկածնական տարիքի կանանց և աղջիկների մոտ։ Դաշտանային ցիկլը միջինում տևում է 28֊30օր, բայց տարբեր կանանց և աղջիկների մոտ կարող տատանվել 21֊35օր միջակայքում։ Ինչը նշանակում է, որ, օրինակ` մի կնոջ մոտ այն կարող է լինել 21֊24 օրը մեկ, մյուսի մոտ` 32֊35օրը մեկ և այլն։

Երբեմն կանայք/աղջիկները նշում են, թե ցիկլը կանոնավոր չէ, բայց անամնեզի, այսինքն բժշկական հարց ու փորձի ընթացքում պարզվում է, որ լավ էլ կանոնավոր է, ուղղակի ընդունված` "ամիսը մեկ անգամ" տարբերակով չէ, այլ` վերոնշյալ տարբերակներից որևէ մեկով։



Իսկ Դաշտանը կամ մենստրուացիան դաշտանային ցիկլի այն օրերն են, երբ կինը/աղջիկը ունենում է արյունային արտադրություն։ Այն միջինում տևում է 3֊5 օր։

Դաշտանային ցիկլի և դաշտանի առաջին օրեը նույն օրն է)))։

Այս ու նմանատիպ այլ գրառումներ անելու միտքը ծագում է բուժառուների հետ աշխատելու ընթացքում))

Եղեք առողջ և իրազեկված։

Սիրով` Dr. Arshakyan🫶🪷

Բժիշկ -բուժառու Բժշկի դիմելիս կարևոր է հիշել հետևյալը,Որ բժշկի ,,խնդիրն է,, բուժառուին օգնել գտնել բուժման համար ամենակա...
11/06/2024

Բժիշկ -բուժառու

Բժշկի դիմելիս կարևոր է հիշել հետևյալը,
Որ բժշկի ,,խնդիրն է,, բուժառուին օգնել գտնել բուժման համար ամենակարճ ճանապարհն ու ամենաօպտիմալ եղանակը: Յուրաքանչյուր բուժառու ունի պատասխանատվության իր մեծ բաժինը` իր բուժման համար. (բժշկի ցուցումներին հետևելը, դեղորայքի կանոնավոր ընդունումը, անհրաժեշտության դեպքում սննդային ռեժիմին հետևելը և այլն):

Եթե այս կամ այն հարցով Ձեր ու Բժշկի հայացքները չեն համընկնում, այլ կերպ ասած ,, սիմպաԾիան,, չի բռնում))), ապա եղեք հոգատար, խնայեք և Ձեր, և Բժշկի ռեսուրսները` ժամանակը, էնեևգիան......և դիմեք այլ մասնագետի:

Հիշենք` չկա ,,լավ,, կամ ,,վատ,,: Կա այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում, ընդունում մարդուն, երևույթը և այլն.....

Կարճ ասած, եթե ունեք գանգատ, խնդիր և ունեցել եք բժշկի մոտ գնալու ,,վատ,, փորձառություն, ապա հաղթահարեք տվյալ հիշողությունները, դիմեք այլ մասնագետի, քանի որ ցանկացած խնդիր վաղ հայտնաբերելու դեպքում
✅️բուժումը ավելի արագ է
✅️մատչելի
✅️լիարժեք բուժման շանսերն էլ ավելի մեծ են:
Եղեք իրազեկված🌱
Սիրով` Dr. Arshakyan

Address

1 Leo Street
Yerevan

Telephone

+37493720038

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Arshakyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Arshakyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram