29/12/2025
Կլինիկական դեպք։
Թշային շրջանի նորագոյացության (լիպոմա?) հեռացում։
Պացիենտը դիմել է մեզ գանգատվելով թշային շրջանում առկա անցավ գոյացության առկայությունից։ Հիվանդի խոսքերով ուռածությունը տվյալ գոտում առկա է մի քանի ամիս, վերջին ամիսներին սկսել է մեծանալ չափերով։
🔷🔹 Հաշվի առնելով անամնեստիկ տվյալները և ՈւՁ հետազոտության արդյունքները նախնական ախտորոշվել է թշային շրջանի նորագոյացություն (լիպոմայի պատկեր)։
🔷🔹 Պլանավորվել և տեղային անզգայացման պայմաններում կատարվել է վիրահատություն` գոյացության հեռացում։ 👍👨🍳👨🍳
🔷 Նորագոյացությունը հեռացվել է ամբողջությամբ։ Ախտաանատոմիական հետազոտությունը հաստատել է նախնական ախտորոշումը ։
🔷 Հետվիրահատական ընթացքը եղել է հարթ։
🔷🔹 Տրվել են համապատասխան խորհուրդները և նշանակվել անհրաժեշտ դեղորայքային բուժում: Առողջություն բոլորիս👨🍳👨🍳👨🍳
🔷🔹Գրանցվելու կամ մանրամասներին ծանոթանալու համար գրեք անձնական նամակով 📥կամ զանգահարեք 📲 +37443312351 հ/հ-ով:
🔷🔹Դիմածնոտային վիրաբույժ Գագիկ Գրիգորյան