30/10/2020
Ի՞նչ է էնդոմետրիոզը։
Էնդոմետրիոզ, ախտաբանական վիճակ, որի ժամանակ դիտվում է արգանդի էնդոմետրիալ շերտի (հյուսվածքային շերտ, որը պատում է արգանդը ներսից) բջիջների հավելյալ աճ այդ շերտից դուրս։ Առավել hաճախ հանդիպում է ձվարանների, ֆալոպյան փողերի, արգանդը և ձվարանները շրջապատող հյուսվածքների վրա, երբեմն կարող է դիտվել մարմնի այլ հատվածներում։ Հիմնական ախտանիշներն են կոնքի շրջանի ցավը և անպտղությունը։ Ախտահարումն ունեցողների գրեթե կեսի մոտ առկա են կոնքի շրջանի քրոնիկ ցավեր, մինչդեռ 70%-ի մոտ ցավը սրվում է դաշտանի ընթացքում։ Ցավը սեռական ակտի ժամանակ նույնպես տարածված է։ Անպտղություն զարգանում է ախտահարվածներից կեսի մոտ։ Պակաս տարածված ախտանիշներից են միզային կամ աղիքային ախտանիշները։ 25% կանանց մոտ ընթանում է անախտանիշ։ Էնդոմետրիոզը կարող է ունենալ և՛ սոցիալական, և՛ հոգեբանական հետևանքներ։
Որո՞նք են էնդոմետրիոզի առաջացման պատճառները։
Պատճառը լիովին պարզ չէ։ Ռիսկի գործոն է ծանրացած ընտանեկան անամնեզը։ Էնդոմետրիոզի օջախները արյունահոսում են ամեն ամիս՝ հանգեցնելով բորբոքման և սպիական փոփոխություների։ Էնդոմետրիոզի ժամանակ դիտվող հյուսվածքային աճը չունի քաղցկեղային բնույթ։ Ախտորոշումը սովորաբար հիմնվում է ախտանիշների և տեսապատկերման տվյալների համադրման վրա, այդուհանդերձ, ամենահավաստի ախտորոշիչ մեթոդը բիոպսիան է։ Նմանատիպ կլինիկական դրսևորումներով են ընթանում կոնքի բորբոքային հիվանդությունը, գրգրված աղիքի համախտանիշը, ինտերստիցիալ ցիստիտը և ֆիբրոմիալգիան։
Ի՞նչպես է ախտորոշվում և բուժվում էնդոմետրիոզը։
Նախնական տվյալների համաձայն ներքին ընդունման համակցված հակաբեղմնավորիչները նվազեցնում են էնդոմետրիոզի զարգացման ռիսկը։ ֆիզիկական ակտիվությունը և ալկոհոլի չարաշահումից խուսափումը նույնպես կանխարգելիչ դեր ունեն։ Չկան բուժական հատուկ միջոցներ, փոխարենը անցկացնում են վիճակը բարելավող ախտանշանային բուժում։ Դա կարող է ընդգրկել ցավազրկող դեղորայք, հորմոնալ բուժում կամ վիրահատական միջամտություն։ Առաջարկվող հիմնական ցավազրկողները պատկանում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի շարքին (ՈՍՀԲԴ), օրինակ նապրոքսենը։ Հակաբեղմնավորիչ դեղորայքի կանոնավոր ընդունումը կամ պրոգեստագենով ներարգանդային պարույրի օգտագործումը ևս կարող է օգտավետ լինել։ Գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի համակորդների կիրառումը անպտղության դեպքում մեծացնում է հղիության շանսերը։ Կոնսերվատիվ բուժման հանդեպ կայունության պարագայում դիմում են վիրահատական ճանապարհով խնդրի վերացման։
Ախտորոշում։
Հիվանդության պատմության և ֆիզիկալ զննման տվյալների հիման վրա կարելի է կասկածել էնդոմետրիոզի առկայության մասին։ Անկախ զննման ժամանակ հիվանդության տիպիկ ախտանիշների հայտնաբերումից, չի կարելի համարել ախտորոշումը վերջնական՝ հիմնվելով միայն օբյեկտիվ զննման տվյաների վրա։
-----------------------
Ապրեք առողջ!!
------------------------
👨🏻⚕️Վիլեն Սիրականյան
📞 +374-98-828-081
📧 vilensirakanyan30@gmail.com
#մանկաբարձ #մանկաբարձգինեկոլոգ #գինեկոլոգ