Wigmore Women's and Children's Hospital

Wigmore Women's and Children's Hospital Բազմապրոֆիլ բժշկական կենտրոն կանանց և երեխաների համար։ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»

09/03/2026

Սիրելի՛ բուժառուներ,

😊 Վերջապես կարելի է շրջանցել «բոլոր օպերատորների զբաղվածությունը» և ինքնուրույն ամրագրել այցը Ուիգմոր։

📞 Վերջերս Ուիգմորի զանգերի կենտրոնի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ աճել է՝ հասնելով օրական ավելի քան 4000 զանգի:🔥

Մենք տեսնում ենք ձեր արձագանքները, լսում ենք ձեր առաջարկներն ու հասկանում, թե որքան կարևոր է այցի գրանցումը դարձնել ավելի դյուրին և արագ։

💚 Հենց այդ նպատակով ստեղծել ենք առցանց գրանցումների նոր հարթակ՝ հասանելի հենց մեր կայքում։ Այժմ ընդամենը մի քանի հպումով կարող եք գրանցել Ձեր այցը՝

🔹ընտրեք նախընտրած բժշկին,
🔹 ընտրեք հարմար օր և ժամ,
🔹 և գրանցվեք օնլայն՝ առանց զանգ կատարելու։

🔗 Գրանցման հարթակին ծանոթացեք այստեղ՝
https://booking.wigmore.am/hy/booking

Առողջ այցեր ենք մաղթում🤗

08/03/2026

🌸 Մարտի 8-ը կանանց իրավունքների, նվաճումների և հասարակության մեջ նրանց դերի գնահատման օր է։

👩‍⚕️ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի աշխատակիցների 80% կանայք են, ներառյալ բազմաթիվ ծառայությունների ղեկավարներ։

✨ Ժամանակակից կինն ինքն է ընտրում իր ճանապարհը, իր երազանքներն ու իր կյանքի տեմպը՝ լինելով միաժամանակ ուժեղ, նպատակասլաց, հոգատար, գեղեցիկ և ոգեշնչող։

💬 Մարտի 8-ի և կնոջ ընտրության մասին ենք զրուցել հենց մեր թիմի հետ՝ ինչ է նշանակում այսօր լինել կին առաջնորդ և ոգեշնչման աղբյուր։

💐 Շնորհավո՛ր Մարտի 8։

📣 ԽՈՀԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն աշխատանքի է հրավիրում խոհարարի օգնականի։ ✅ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱ...
07/03/2026

📣 ԽՈՀԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն աշխատանքի է հրավիրում խոհարարի օգնականի։

✅ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
• Ստացիոնարում գտնվող հիվանդների համար նախաճաշի, ճաշի և ընթրիքի պատրաստում,
• Անձնակազմի անդամների համար ճաշի պատրաստում,
• Խոհանոցում սանիտարական կանոնների պահպանում,
• Սննդամթերքի պատշաճ պահպանման վերահսկում։

✅ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
• Ոլորտին առնչվող սանիտարական կանոնների և նորմերի իմացություն,
• Խոհարարի աշխատանքային փորձ,
• Մաքրասիրություն, պարտաճանաչություն և բծախնդրություն։

📌 Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա:
📍Հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10/7։

📲Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել՝ 098 82 84 70 հեռախոսահամարին՝ երկուշաբթիից ուրբաթ ժ․11:00-16:00։

📚Այսօր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում կայացավ «Մանկական օրթոպեդիան գործնականում․ վերջույթների և կոնք-ազդրայ...
06/03/2026

📚Այսօր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում կայացավ «Մանկական օրթոպեդիան գործնականում․ վերջույթների և կոնք-ազդրային հոդի խնդիրների բուժման միջազգային փորձը» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովը։

🎙️Խոսնակները ԱՄՆ-ից ժամանած օրթոպեդներ են՝ Լոմա Լինդայի համալսարանի պրոֆեսոր Սքոթթ Նելսոնը և Նյու Հեմփշիր նահանգի Մոնադնոքի հիվանդանոցի բժիշկ Վաչե Համբարձումյանը։

Գիտաժողովի ընթացքում խոսնակները ներկայացրեցին ազդրոսկրի վզիկի երկարացման միջամտությունների իրենց փորձը, վերջույթների երկարության տարբերության և վերջույթների դեֆորմացիաների վերաբերյալ վերլուծությունները, ինչպես նաև վերջույթների դեֆորմացիաների շտկման նպատակով թվային հավելվածների կիրառման իրենց փորձառությունը։

ԴԵՂԱՉԱՓԸ. 0-1 տարեկան երեխաներին նշանակվում է 400 միավոր, իսկ 1-18 տարեկաններին՝ 600-1000 միավոր։ Այս քանակները համարվու...
05/03/2026

ԴԵՂԱՉԱՓԸ.
0-1 տարեկան երեխաներին նշանակվում է 400 միավոր, իսկ 1-18 տարեկաններին՝ 600-1000 միավոր։
Այս քանակները համարվում են կանխարգելիչ ու կարելի է տալ երեխային առանց լաբորատոր քննության։

ԳԵՐԴՈԶԱՎՈՐՈՒՄ.
Առանց լաբորատոր քննության և առանց բժշկի նշանակման խորհուրդ չի տրվում կիրառել կանխարգելիչ դեղաչափերից մեծ դեղաչափ։

ԸՆԴՈՒՆՄԱՆ ՁԵՎԸ.
Վիտամին D-ն տալ սննդի հետ, թե ոչ՝ կախված է դեղաձևից։ Ջրային և յուղային լուծույթ-կաթիլների և գելային փափուկ պարկուճների ընդունումը պետք չէ կապել սննդընդունման հետ։ Միայն կոշտ դեղաձևերի դեպքում է, որ կարիք կա վիտամին D-ն ընդունել սննդի հետ։

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրին ծառայության պատասխանատու Լուսինե Քալանթարյան։

📣 ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏՈՐ«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն աշխատանքի է հրավիրում զանգերի կենտրոնի օպերատորների...
05/03/2026

📣 ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏՈՐ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն աշխատանքի է հրավիրում զանգերի կենտրոնի օպերատորների:

✅ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
• Հեռախոսազանգերի ընդունում, կատարում,
• Հերթագրումների իրականացում,
• Հիվանդանոցի ծառայությունների ներկայացում,
• Զանգերի կենտրոնի ընթացիկ գործառույթների իրականացում:

✅ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
• Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
• Microsoft office փաթեթի տիրապետում,
• Հաղորդակցման գերազանց հմտություններ,
• Սթրեսակայունություն,
• Պարտաճանաչություն:

📌 Աշխատանքային գրաֆիկ՝ ցերեկային:
📍Հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10/7։

✉️Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Զանգերի կենտրոնի օպերատոր»:

Դիմելու վերջնաժամկետը՝ 21 մարտի 2026թ․։
Միայն պահանջներին համապատասխանող դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

📣Մարտի 4-ը մարդու պապիլոմավիրուսի իրազեկման օրն է։Մարդու պապիլոմավիրուսային վարակի բարձր ռիսկային տեսակները վաղ փուլում ...
04/03/2026

📣Մարտի 4-ը մարդու պապիլոմավիրուսի իրազեկման օրն է։

Մարդու պապիլոմավիրուսային վարակի բարձր ռիսկային տեսակները վաղ փուլում չհայտնաբերելու դեպքում ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի։

🎗️Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց մոտ հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, որը հնարավոր է և՛ կանխարգելել, և՛ վաղ հայտնաբերել:

📣Կանխարգելիչ նպատակներով ՀՀ-ում կատարվում է ՄՊՎ դեմ պատվաստում աղջիկների մոտ 13 տարեկանից սկսած, իսկ տղաների մոտ՝ 15 տարեկանից։

Հիվանդության վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում իրականացնել մարդու պապիլոմավիրուս թեստի իրականացում ՊՇՌ մեթոդով յուրաքանչյուր 5 տարին մեկ և ՊԱՊ քսուքի պարբերաբար որոշում 3 տարին մեկ:

🛡️Հետազոտվե՛ք և եղե՛ք տեղեկացված։

💗 Ուիգմորում գարուն է: 🌷Կանանց միջազգային օրվան ընդառաջ Ուիգմորը մեկնարկում է  #նվիրիրառողջություն արշավը՝ առաջարկելով կ...
02/03/2026

💗 Ուիգմորում գարուն է:

🌷Կանանց միջազգային օրվան ընդառաջ Ուիգմորը մեկնարկում է #նվիրիրառողջություն արշավը՝ առաջարկելով կնոջ առողջության տարիքային հետազոտությունների նվեր փաթեթներ։

🩺 Փաթեթները ներառում են խորհրդատվությունների և հետազոտությունների համալիր՝ հարմարեցված յուրաքանչյուր տարիքի կնոջ համար (18+)։

🖇️Դրանց կարող եք ծանոթանալ այս հղմամբ`https://wigmore.am/uploads/files/wigmore-4a7997bd87e37541.pdf

🌷Նվեր քարտերը կարող եք ձեռք բերել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ընդունարաններում։

🌷Լավագույն նվերը սերն ու հոգատարությունն են։ Նվիրի’ր առողջություն մայրիկին, քրոջը, դստերը, ընկերուհուն… և քեզ։

✨ Արի’ Ուիգմոր, վերցրու’ քեզ հետ մի փունջ առողջություն։

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմին է միացել մանկաբարձ-գինեկոլոգ Աղասի Շարբատյանը։💚Բարի գալուստ Ուիգմոր ընտանիք և արդյուն...
28/02/2026

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմին է միացել մանկաբարձ-գինեկոլոգ Աղասի Շարբատյանը։

💚Բարի գալուստ Ուիգմոր ընտանիք և արդյունավետ աշխատանք:

📢ՆԵՈՆԱՏԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի՝ նեոնատալ ծա...
27/02/2026

📢ՆԵՈՆԱՏԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի՝ նեոնատալ ծառայությունում աշխատելու համար:

✅ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
• Իրականացնել առողջ, հիվանդ և(կամ) անհաս նորածինների խնամք,
• Աշխատավայրում սանիտարա-հիգիենիկ պայմանների ապահովում,
• Ընկերության կանոնակարգերի պահպանում։

✅ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
• Բուժքրոջ որակավորում, հավաստագիր,
• Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
• Կարգապահություն և աչալրջություն,
• Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն,
• Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացությունը (Ms Office) ցանկալի է:

📌Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային:
📍Հասցե՝ ք.Երևան, Հր. Ներսիսյան 10/7։

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Նեոնատալ ծառայության բուժքույր»:

CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում-հայտը։

🗓️Դիմելու վերջնաժամկետը՝ 15 մարտի 2026թ։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։

26/02/2026

Address

10/7 Nersisyan Street
Yerevan
0014

Alerts

Be the first to know and let us send you an email when Wigmore Women's and Children's Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Wigmore Women's and Children's Hospital:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram