Dr. Varduhi Harutyunyan

Dr. Varduhi Harutyunyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Varduhi Harutyunyan, Hospital, Yerevan.

06/11/2025
26/10/2025

ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N 180-Ն որոշմամբ հաստատվել է հղիության արհեստական ընդհատման կարգը, որն ընդգրկում է ինչպես կանանց, այնպես էլ անչափահասների իր....

25/10/2025
25/10/2025

📣 Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում պետպատվերի շրջանակում արդեն հասանելի է նաև FeNO թեստավորումը (ասթմայի վերահսկման ժամանակակից մոտեցում)։

🌬️ FeNO թեստը՝ պարզ, արագ և ոչ ինվազիվ մեթոդ է, որը հատկապես կարևոր է ասթմա ունեցող երեխաների և մեծահասակների համար։

❔ Ինչի՞ համար է նախատեսված FeNO թեստը՝
• Օգնում է բժիշկներին գնահատել ասթմայի վերահսկումը,
• Ցույց է տալիս՝ արդյոք բուժման մեջ փոփոխությունների կարիք կա,
• Կարող է կրկնվել յուրաքանչյուր 2-3 ամիսը մեկ՝ հետևելու հիվանդության ընթացքին։

🌬️ Ինչպե՞ս է կատարվում՝
Միայն պետք է փչել սարքի մեջ և 📊 արդյունքները ստացվում են անմիջապես։

✨ Ովքե՞ր կարող են անցնել․
Տարիքային սահմանափակում չկա․ թեստը հիմնականում հնարավոր է կատարել 5 տարեկանից սկսած։

❗ Հիշեցում․
թեստից առաջ ցանկալի է առնվազն 1 ժամ չծխել և չօգտագործել ալկոհոլ։

FeNO թեստավորումը չի փոխարինում մյուս հետազոտություններին, բայց ապահովում է օբյեկտիվ չափանիշ, որը կարող է բարձրացնել ձեր բուժման արդյունավետությունը։

23/10/2025

📌 Հաստատվել է «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը

✍️ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն հրամանով հաստատվել է «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը և ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանը։

☑️Նորմատիվը նախատեսված է ՀՀ տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են բժշկական արտադրատեսակների մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում, մանրէազերծում, ինչպես նաև՝ վարսահարդարման (մատնահարդարում, ոտնահարդում, դիմահարդարում), կոսմետիկ միջամտություններ (մաշկի հիգիենիկ մաքրում, էպիլյացիա, դաջվածք, դակում, մերսում) իրականացնող ոչ բժշկական կազմակերպությունների (այսուհետ` ոչ բժշկական կազմակերպություն) համար:

☑️ Նորմատիվը սահմանում է բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների դասակարգմանը, մշակման իրականացմանը և մշտադիտարկմանը ներկայացվող պահանջները:

❗ Հրամանն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի նոյեմբերի 04-ին։

Հրամանի հղումը՝
https://www.arlis.am/hy/acts/215131/latest

23/10/2025
23/10/2025

📈 Ընդլայնվում է արյան մեջ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով երեխաներին ապահովելու պետական ծրագիրը:

💬 Կառավարության նիստում հաստատվել է առողջապահության նախարարության նախագիծը, որով շաքարային դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան երեխաները կապահովվեն գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով:

🔸 Այս ծրագիրը ներդրվել է փուլային տարբերակով. հուլիսից այն գործում է մինչև 9 (ներառյալ) տարեկան երեխաների համար:

📊 Նախագծով նախատեսվում էր ընդլայնել շահառուների տարիքային շեմը` հասցնելով մինչև 18 տարեկանը:
Հիմա ծրագրի ընդհանուր շահառուների թիվը (մինչև 18 տարեկան) շուրջ 1100 է:

🩸 Շահառուներն օրական 5-6 անգամ իրականացնում են արյան մեջ գլյուկոզի մակարդակի չափումներ` մատը ծակելով: Երեխաները շատ հաճախ հրաժարվում են չափելուց, որն էլ իր հերթին նպաստում է ինսուլին դեղի սխալ դոզավորմանը և բարդությունների առաջացմանը:
Նորագույն սարքերը հնարավորություն են տալիս կանխատեսել հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ շոկերը, կանխել հասունացող բարդությունները, ճշգրտորոն որոշել ինսուլին դեղի դեղաչափը:

🚨 Համակարգերն ունեն գլյուկոզի չափման տվյալների թվային սարքերին փոխանցելու հնարավորություն (տվյալները ուղարկում է բջջայինի հավելվածին)` հեռահար դիտման միաժամանակ առնվազն 5 հետևողի կողմից (ծնող, բժիշկ, ուսուցիչ, դաստիարակ) և սահմանային վիճակների դեպքում ազդանշանային համակարգի միջոցով զգուշացնելու կարողություններ:

Այս սենսորների կիրառումը մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների շրջանում շատ կարևոր է, քանի որ ծնողը և բժիշկը, գտնվելով հեռավորության վրա, մշտապես ունենում է երեխայի արյան մեջ գլյուկոզի հստակ ցուցանիշները և իրականացնում են դիաբետի հեռավար վերահսկում:

📅 2025թ. մայիսից կրկնապատկվել է նաև մինչև 18 տարեկան շահառուներին եռամսյակային կտրվածքով տրամադրվող թեստ-երիզների քանակը` նախկին 300-ի փոխարեն, ստանում են 600 հատ:

🧍‍♀️🧍‍♂️ 2025թ. մայիսից 18-28 տարեկան շահառուներին եռամսյակային կտրվածքով 300 հատ թեստ-երիզներ և չափիչ սարք:

17/10/2025

Հարգելի թերապեւտներ, սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Ամենաբարի, ամենահոգատար, ամենամարդասեր, ամենահամբերատար, ամենափորձառու եւ ամենավստահելի թերապեւտ։
Քեզ ուժ, կարողություն, իմաստություն, գիտելիք եւ հմտություն։
- Թերապեւտ՝ մեր առաջնագծի մարտիկներ, ով առաջինն է հանդիպում հիվանդին եւ առերեսվում հիվանդության հետ։
- Թերապեւտ՝ ներքին հիվանդությունների բժիշկ, ով առաջարկում է բազմամասնագիտական մոտեցումներ համակցված հիվանդություններով հիվանդներին։
- Թերապեւտ՝ կանխարգելիչ բժշկության մասնագետ, ով կատարում է սկրինինգային եւ պատվատման ծրագրեր՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով։
-Թերապեւտ՝ ով նաեւ հոգեբան եւ ընտանիքի աջակից, ով կարող է բուժել խոսքով եւ վերաբերմունքով, ում հետ սիրով կիսում ես քո հոգեհուզական վիճակը։
- Թերապեւտ՝ միշտ հասանելի, ով կայցելի քեզ տանը, հեռավար կբուժի եւ կվերահսկի ամենուրեք։
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐԵԼԻ ԹԵՐԱՊԵՎՏ՜

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:30 - 17:00
Saturday 09:30 - 13:00

Telephone

+37494330015

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Varduhi Harutyunyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Varduhi Harutyunyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category