Dr. Vahan Vardapetyan

Dr. Vahan Vardapetyan Բժիշկ, հասարակական-մշակութային գործիչ

Բժշկական պրակտիկան` 1991թ. ընդունվել է օրդինատուրա "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ: Ապա նույն մասնագիտությամբ ընդունվել և ավարտել է ասպիրանտուրա:
1998թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` “Ձվարանների խթանման առանձնահատկությունները տարբեր էնդոկրինոպաթիաների ժամանակ” թեմայով:
Պրակտիկ գործունեության հիմնական ոլորտը անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի հետազոտումն ու բուժումն է, ինչպես նաև վերարտադրողականության ժամանակակից մեթոդների կիրառումը:
«Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» վերարտադրողական առողջության բաժանմունքի վարիչն է:
Վերապատրաստվել է` 1994 և 2001թթ. վերապատրաստում է անցել Ֆրանսիայի Մարսել քաղաքի վերարատադրողական առողջության համալսարանական կլինիկայում:
Հեղինակ է կանանց և տղամարդկանց անպտղության հարցերով բազմաթիվ տպագրված գիտական աշխատանքների:

Ազնվական երաժշտությունOginski polonez Չլսելը մեղք էԼեհական դասական երաժշտության ամենահայտնի պոլոնեզներից է, կոչված է հեղ...
19/03/2026

Ազնվական երաժշտություն
Oginski polonez
Չլսելը մեղք է

Լեհական դասական երաժշտության ամենահայտնի պոլոնեզներից է, կոչված է հեղինակի անունով (Oginski polonez) Հրաժեշտ հայրենիքին (գրված 1794֊1795թթ)։
Լեհական պետական֊քաղաքական գործիչ, ազնվական և կոմպոզիտոր, ով ստիպված էր լքել հայրենիքը, ուստի իր պոլոնեզը արտահայտում է լիրիկական ու նոստալգիկ, այլ ոչ թե` տոնական տրամադրություն։
Լեհական երաժշտության խորհրդանիշը դարձած այս, իրոք,ազնվական, ստեղծագործությունը մղել է հանճարեղ Շոպենին զարգացնելու պոլոնեզի լիրիկական ուղղությունը։

Mikhail Pletnev conducting the RNO in Michal Oginski's polonaise, Farewell to the Homeland, live in 2011. No awards for guessing in which country they played...

18/03/2026

Վիեննական մանրապատկերներ

Ավստրիացի կոմպոզիտոր Ֆրից Կրայսլերի (1875֊1962թթ) «Վիեննական մանրապատկերներ» ստեղծագործությունը սիրո տառապանքի և սիրո բերկրանքի զգացումների մասին, արտացոլում է Վիեննայի լիրիկական և նոստալգիկ մթնոլորտը։
Արվեստածին, մուսայաբեր (մուսա բերող) և ներշնչանքի վիեննական մթնոլորտին անհնար է չկարոտել։

17/03/2026

Անուշ Նիկողոսյան - Ժան-Պոլ Գասպարյան դուետի մենահամերգը

Կամերային երաժշտության տանը երեկ կայացավ ջութակի և դաշնամուրի մենահամերգ՝ Անուշ Նիկողոսյանի և ֆրանսիացի դաշնակահար Ժան֊Պոլ Գասպարյանի կատարմամբ։
Անուշ Նիկողոսյանի տպավորիչ կատարումներին բազմիցս եմ անդրադարձել․ այս անգամ ևս նրա ջութակը հնչեց արտահայտչական խորությամբ, զգայական նրբությամբ և տեխնիկական վստահությամբ։ Ժան-Պոլ Գասպարյանի նրբաճաշակ դաշնամուրային ուղեկցությունը ստեղծեց հնչյունային ներդաշնակ միջավայր, որի շնորհիվ երկուսի երաժշտական երկխոսությունը դարձավ ամբողջական և բարձրարվեստ։

Հնչեցին Բրամսի, Կլարա Շումանի, Սերգեյ Պրոկոֆևի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Ներկայացնում եմ համերգի մի քանի առավել տպավորիչ հատվածներ՝ կրկին ընդգծելով կատարողական արվեստի երկու վառ անհատականությունների փայլուն և բարձրակարգ համագործակցությունը, որի հիմքում փոխադարձ երաժշտական զգացողությունն ու խորապես մտածված մեկնաբանությունն են։

Ժամերը րոպեներ թվացինԱվելի քան 5 ժամ տևած մեր զրույցը Տիգրան Մանսուրյանի հետ մշակութային֊երաժշտական ճանապարհորդություն է...
13/03/2026

Ժամերը րոպեներ թվացին

Ավելի քան 5 ժամ տևած մեր զրույցը Տիգրան Մանսուրյանի հետ մշակութային֊երաժշտական ճանապարհորդություն էր, արվեստի մեծերի հետ համագործակցության բացառիկ դրվագների, երաժշտարվեստի և կինոյի հայ նշանավոր դեմքերի ու դեպքերի հիշողություններով, երաժշտական կանգառներով։ Լսեցինք Օհան Դուրյանի վագներյան մեկնաբանությունը, ուղղակի կլանված ու հիացած, լսեցինք հանճարեղ դաշնակահար Գրիգորի Սոկոլովի վերջին համերգների իմ ձայնագրությունը և քարացած լռությամբ իրար նայեցինք` «ազնվական խորություն կա այս ամենի մեջ»։ Ապա վարպետը ցանկացավ, որ Սկարլատիի գործերից լսենք` «մեր տեսադաշտը թափանցիկ, մաքուր դարձնելու համար»։
Մաեստրոյին պատմեցի, որ Ռիխարդ Շտրաուսի Ալպիական սիմֆոնիան Վիեննայում վերջերս լսեցի, բայց Թոփչյանի մեկնաբանությունը շատ ավելի խորն ու շքեղ էր։ Միանշանակ համամիտ էր մաեստրոն և հաստատեց, որ Թոփչյանը շատ լավ է զգում այդ բարդ գործը։
Անկեղծության, մաքրության, բարության ու վեհության զգացմունքների ներքո ժամերը րոպեներ թվացին, ափսոս կեսգիշեր էր, ասելիքն ու լսելիքը` անվերջանալի…

Անհամբեր սպասում եմ Նադին Սիերայի հաջորդ ելույթի ունկնդրությանըՖրանսիացի կոմպոզիտոր Gustave Charpentier-ի   "Louise" օպե...
11/03/2026

Անհամբեր սպասում եմ Նադին Սիերայի հաջորդ ելույթի ունկնդրությանը

Ֆրանսիացի կոմպոզիտոր Gustave Charpentier-ի "Louise" օպերայի սոպրանոյի արիան արտակարգ գեղեցիկ ու զգացմունքային հնչեց Նադին Սիերայի կատարմամբ։

Լիրիկական տեմբրով, աննկարագրելի նուրբ պիանիսիմոներով, բարձր նոտաների փայլուն և մաքուր հնչողությամբ Նադին Սիերան զմայլեց ունկնդրին և հաստատեց, որ արժանի է համաշխարհային սոպրանոների շարքում լավագույններից մեկը համարվելու։ Ես ևս հաստատում եմ այդ` իմ մեծագույն ու անչափելի հիացմունքով իր համերգի վայելքից հետո։

18.02.2026Gran Teatre del Liceu

10/03/2026
Փետրվարի 19/2026Կատալոնական համերգասրահի ճարտարապետության և Գրիգորի Սոկոլովի դաշնամուրային հնչյունների կատարյալ համադրու...
09/03/2026

Փետրվարի 19/2026
Կատալոնական համերգասրահի ճարտարապետության և Գրիգորի Սոկոլովի դաշնամուրային հնչյունների կատարյալ համադրություն, գույների, հնչյունների, ակուստիկայի և կառույցի խորհրդավոր գեղեցկության փոխադարձ ուժգնացում։
Ես չզսպեցի ինձ և ձայնագրեցի համերգի ավարտից հետո կատարված Շոպենի երեք հիասքանչ ստեղծագործությունները, որոնք լսում եմ օրը մի քանի անգամ։

19.02.2026Barcelona, Palau de la Música Catalana

Ուշադրություն և զգոնություն եմ ակնկալում պատկան մարմինների կողմիցՎիտալի Բալասանյանը Ուժեղ, Մայր կամ այլ Հայաստանների (սա...
08/03/2026

Ուշադրություն և զգոնություն եմ ակնկալում պատկան մարմինների կողմից

Վիտալի Բալասանյանը Ուժեղ, Մայր կամ այլ Հայաստանների (սակայն և ինչ տարբերություն ռսահպատակ տարբեր կառույցների կամ շարասյուների միջև) երկրպագուների֊համակիրների֊քվեարկողների հավաքական խորհրդանշական կերպարն է`
արհամարհել ու ատել սեփական ինքնիշխանությունը, պայքարել անկախ պետականության դեմ, էլ ավելի այլասերել գաղափարազուրկ և կամազուրկ յուրայիններին` համալրելով անազգ֊անհայրենիք մասսայի, սեփական ինքնությունը կորցրած յուրայինների շարքերը։
❗️Ահա թե ովքեր են հիբրիդային պատերազմի հրձիգ֊կամակատարները։
Քանի՞ ժամից են արձագանքելու պատկան մարմինները։
Կա՞ պետականությանը սպառնացող ավելի մեծ վտանգ, քան սահմանադրական կարգի տապալման, ինքնիշխանության վերացման կոչերն ու գործողությունները։ Կա՞ն ավելի մեծ վտանգներ այս պահին...

Իսկ այսօրվա փոթորկվող տարածաշրջանում Հայաստանի անդորրից ու խաղաղությունից «անհանգստացած» և խաղաղության «ճարտարապետությունը» տապալելու, Թրամպի ուղին ձախողելու ամենահարմար պահը համարած, դրանով իր անփոխարինելի «ծառայությունը» մատուցելու պատրաստակամ Ռ.Ք.-ի խոսույթը իրավապահ համակարգի առավել լուրջ ուշադրության թեման պետք է լինի։

❗️Պահանջում եմ վերացնել պետականությանը, ինքնիշխանությանը և խաղաղությանը սպառնացող վտանգները, կանխել օրեցօր թեժացող և հունիսին մոլեգնող հիբրիդային պատերազմը, թողեք Հայաստանի քաղաքացին մասնակցի ընտրական գործընթացների և քվեարկի գաղափարական, հայաստանակենտրոն ուժերին, այլ ոչ թե կենաց֊մահու պայքար մղի պետությունը «ուժեղ ու կուշտ» ցնցողներից փրկելու։ Արեք այս կարևոր քայլերը, կանխարգելիչ միջոցառումները, և ականապատված խորհրդարանի և պետությունը ցնցումների տանող ռսահպատակ թշնամական հոսանքի փոխարեն կունենանք երկրի զարգացմանը նպաստող, իշխանությունների գործողությունները սրբագրող գաղափարական ընդդիմություն։ Կարծում եմ, ընդդիմափոխության այս կարևոր գործընթացը նկատի ուներ վարչապետը որպես ևս մեկ հեղափոխություն։

08/03/2026

Սիրով, ակնածանքով ու խոնարհումով շնորհավորում եմ մեր մայրերին, կանանց ու քույրերին, գեղեցկության, համբերության, սիրո և խաղաղության, կյանքի ու նվիրումի խորհրդանիշներին։

Իմ մասնագիտական և պրոֆեսիոնալ նվիրումն եմ հավաստում և ամենաջերմ բարեմաղթանքներս հայտնում բոլոր բուժառու այցելուներին ու հիվանդներին` օր առաջ մայրության բերկրանքը վայելելու օրհնությամբ։

Իմ անկեղծ հիացմունքի ու հպարտության զգացումներն եմ արտահայտում, Ալիս Դուրյանի գլխավորությամբ, մշակույթի, կրթության և առողջապահության ասպարեզի նվիրյալ էակներին։

Այս հիասքանչ մեղեդին թող գեղեցիկ զգացմունքներ ու հաճելի տրամադրություն պարգևի ձեզ։ Շոպենյան երաժշտության ողջ հմայքը և նրբագեղությունը լավագույնս արտացոլվում է Գրիգորի Սոկոլովի կատարելապես իմաստավորված մեկնաբանությամբ։

07/03/2026

Երջանիկ եմ յուրաքանչյուրիդ հետ, յուրաքանչյուրիդ համար յուրովի

Վարդանյան Սոֆյա 32 տարեկան
🔸երկրորդային անպտղություն 12 տարի
🔸դաշտանացիկլի խանգարումներ
🔸նյութափոխանակային համախտանիշ
🔸անօվուլյացիա

18 կգ քաշի իջեցումը, ձվազատման խթանումը և ամուսնու սերմի որակի բարելավումը (շարժունակությունը՝ 5%-ից 25%) հանգեցրին այսօրվա արդյունքին: Ինձ մնում է շնորհավորել ամուսնական զույգին և մեզ, նաև իմ գոհունակությունը հայտնել մեր հանդեպ դրսևորած հավատի ու վստահության համար:

05/03/2026

Իմ հրաշալի երկու ընկերներ, երկու նախկին վարչապետներ, ովքեր լայն մտահորիզոն, աշխարհաքաղաքական ընդգրկուն պատկերացումներ, պետության զարգացման հիմնավոր տեսլական ունեն, ահռելի և աննկարագրելի ներուժ ունեն ի շահ մեր պետականության ամրապնդմանն ու հզորացմանը ծառայելու։

Ով եմ ես, ով ես դու. արևմտամետ-հայաստանակենտրո՞ն, թե՝ ռուսամեռ-երախտամոռՀիմա շատ մոդայիկ պատասխան է դարձել` «ոչ արևմտամե...
04/03/2026

Ով եմ ես, ով ես դու. արևմտամետ-հայաստանակենտրո՞ն, թե՝ ռուսամեռ-երախտամոռ

Հիմա շատ մոդայիկ պատասխան է դարձել` «ոչ արևմտամետ եմ, ոչ` ռուսամետ, այլ հայամետ եմ, հայաստանակենտրոն»: Այսպես ուզում են իբր «քողարկվել ու արդարանալ»։
Բայց եթե մեր ինքնիշխանության և պետականության պահպանման ու ամրապնդման նպատակով արևմտյան բախտորոշ աջակցությունը, ռուս֊թուրքական աքցանից դուրս բերելու և պատերազմը դադարեցնելու, տարածքային ամբողջականությունը պահպանելու ամերիկյան և եվրոպական ջանքերը նկատելու, գիտակցելու և երախտագետ լինելու ունակությունդ չես կորցրել, ուրեմն արևմտամետ ես։ Այլ կերպ ասած, հայամետ և հայաստանակենտրոն համարվելու համար նախևառաջ պետք է արևմտամետ լինես։
Իսկ եթե այսօր, այս ամենից հետո շարունակում ես ռուսամետ լինել, ուրեմն` հակահայ ես, հայատյաց, սեփական ինքնիշխանության և պետականության թշնամի...
Եվս մեկ ճշգրտում` ոչ թե ռուսամետ ես, այլ` ռուսամեռ, ռուսաքոծ ես, Սոլովյով֊Զախարովա֊Կիրիենկո֊Կոպիրկին շարքի սպասարկուներից ես, խաղաղության, ժողովրդավարության, ինքնիշխանության թշնամի ես, քո երկրի ու տան գերեզմանափորն ես կամ անուղղելի գործակալ կամ անբուժելի հոգեխանգարված... ով ուզում ես եղիր, որերորդ նախագահը, Կտրիճը թե Գարեգինը, Տաշիրը թե Տապանը, ինչպես ուզում ես կոչվիր ու ներկայացիր` Ուժեղ և կուշտ, Բարգավաճ և Մայր...
Եվս մեկ մոդայիկ թեզ֊արդարացում`
ռուսամետությունը քողարկելու համար. խոսել չինական, իրանական և ռսահաճո այլ ներդրումներից, կապիտալից, ատոմակայանից... կարելի է նաև չինամետ, իրանամետ հանդես գալ։

Սպառվեց և փլուզվեց ռուսական ծառայությունների և վերջիններիս տեղական ծառաների կողմից շրջանառվող դարավոր թեզը` եթե ոչ ռուսը, ուրեմն` թուրքը, եթե ոչ՝ ծայրագավառ, ուրեմն՝ վիլայեթ։ ԱՄՆ֊ի մեկը մյուսին հաջորդող գործնական քայլերը փլուզեցին այս ողորմելի կարծրատիպը, Հայաստանի քաղաքացին համոզվում է, որ ԱՄՆ հետևողականորեն ամրապնդվում է տարածաշրջանում, ինքն է թելադրում խաղի կանոնները, վերացնում դրան խոչընդոտող բոլոր արգելքները: Հայաստանի քաղաքացին, եթե իհարկե հիվանդ֊ռուսամեռ չէ, ինչո՞ւ պետք է ընդունի գուբերնիա կամ վիլայեթ, ռուս կամ թուրք երկընտրանքը…

Ամփոփում.
Ինձ համար մեծագույն հարված, իմ հեղինակության հանդեպ անարգանք ու ամոթ կհամարեմ իմ ընկերների, մշակութային֊հասարակական֊բժշկական շրջանակների ներկայացուցիչների, հետևորդների խարխափումը կործանարար այս շրջապտույտի մեջ՝ քվեարկելով պատերազմի, կորուստների, աղքատության և կործանման տանող ճանապարհի օգտին։
Մի ականապատեք պետականությունը և հստակ կողմնորոշվեք դեպի ինքնիշխանությունը, խաղաղությունը, զարգացումը, տնտեսական թռիչքի հնարավորությունը, տարածաշրջանային գործոն դառնալու նպատակը։
Ժամանակին, տարածությանը, Աստծո նախախնամությանը դեմ գնալ հնարավոր չէ, մի՞թե այդքան մազոխիստներ կան, որ ընտրեն խաղաղության փոխարեն պատերազմի, կյանքի փոխարեն` մահվան, առաջավորի փոխարեն` հետամնացին, հզոր և հավատարիմի փոխարեն, թույլին ու դավաճանողին։
Ընտրեք ուղին, ճանապարհը, նոր միայն վերջում՝ անձը, դեմքերը, կուսակցությունը:
Ովքեր այս ճանապարհի ընտրությունը հստակ կատարել են, սակայն նույնքան հստակ և վերջնականապես մերժում են գործող իշխանությանը և հրաժարվում են ընտրական գործընթացներին մասնակցությունից, ապա այս դեպքում լավագույն և տրամաբանական ընտրությունը Արամ Սարգսյանն ու «Հանրապետություն» կուսակցությունն են։
Եթե Եվրոպական միությունը խորապես մտահոգված է մեր պետականությանը սպառնացող հիբրիդային պատերազմի վտանգով, ապա ժողովրդավարական աշխարհի հավանությանն ու աջակցությանը կարժանանան ՀՀ իշխանությունների ինքնիշխանությանը, պետականությանը, խաղաղությանը և ժողովրդավարությանը սպառնացող վտանգները կանխելու ջանքերը: Մարտի 1-ին և հոկտեմբերի 27-ին առնչվող, դրսից ֆինանսավորվող և այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձանց ու խմբերի մասնակցությունը կասեցնել օրենքի ողջ ուժով:

Address

Yerevan

Telephone

+37495724842

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Vahan Vardapetyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category