26/09/2025
Իմպլանտներ կրծքագեղձերում ` հղիության, այնուհետև կրծքով կերակրման ժամանակ 💡
Հետծննդաբերական 6- րդ. ամիսն է, երիտասարդ.կին է, առաջին ծննդաբերությունն է:
Կրծքագեղձերում շարունակական ցավի և այտուցվածության առիթով դիմել է սոնոգրաֆիայի:
Կրծքով կերակրումը դադարեցրել է արդեն 20 օր` կրծքում առկա ծանր ցավի պատճառով:
Հետազոտման ժամանակ հայտնաբերում եմ ազատ հեղուկի կուտակում` գեղձային հյուսվածքի և.իմպլանտի միջև մի 100 մլ- ի չափով` կրծքագեղձի առավելմ ցավոտ կողմում:
Իմպլանտի թաղանթի տեսանելի վնասում չեմ արձանագրում:
Բուժառուն ուղղորդվում է կրծքաբանի կոնսուլտացիայի, որտեղ կատարվում է ազատ հեղուկի ասպիրացիա( այսինքն հեռացում գեղձից):
☑️Մոռացա նշեմ, որ հետծննդյան վաղ շրջանում 1-3 ամիսներին, կինը պատմում է կրած սուր մատիտի պատմություններ` կոնկրետ ազատ հեղուկ կուտակված կրծքում:
Որպեսզի նյութը չհոգնեցրի կարդացողին` շարունակությունը և առհասարակ նմանատիպ խնդիրներից խուսափելու մի շարք կարևոր քննարկումներ կանեմ հաջորդ պոստում:
📌Առողջ ու տեղեկացված ապրեք:
Խոստանում եմ այս ամիս շատ հետաքրքիր դեպքեր պատմեմ ու հա, մեկ էլ` վիդեոների վատ որակին չխաբվեք, կարևորը բնական են ու ինֆորմացիայով լի: