KharatyanPro

KharatyanPro 💡«Ընտանիքի 1-ին Ակադեմիայի» հիմնադիր
🌍Բրյուսելի Ակադեմիա` Ջո Դիսպենզայի հետքերով
📗«Կնոջ հոգեկերտման ուղին» գրքի հեղինակ
🔥50.000+ փոխված կյանքեր

11/02/2026

5 ԿԱՐևՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ և ԴՐԱՆՑ ԼՈՒԾՈՒՄԸ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Ի՞նչ է դա...: 🌹Աղքատը կասի, որ երջանկությունը բարեկեցությունն ու տաք բնակարանն է, հիվանդը կասի, որ երջանկո...
05/02/2026

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է դա...:
🌹Աղքատը կասի, որ երջանկությունը բարեկեցությունն ու տաք բնակարանն է, հիվանդը կասի, որ երջանկությունը առողջությունն է...                        
💚  Երջանկությունը յուրաքանչյուրի համար  յուրովի է, բայց զավեշտն այն է, որ մարդիկ հավատում են, որ երջանկություն կգտնեն, երբ ստանան այն, ինչ երազում են, ինչի համար վազում են գիշեր ու զոր...Ցավոք, դա միֆ է։
💝 Մարդը չի գնահատում այն, ինչ ունի, նա ձգտում է նրան ինչ չունի և ինքնախաբկանքով իրեն ասում է. երանի սա ևս ունենայի, ես կերջանկանայի…
💥 Հենց մարդն ստանում է այն, ինչ ամբողջ կյանքում երազել է, կյանքը արագ վերադառնում է իր նախկին հունին՝ ուրախությունը մարում է, մարդ հասկանում է, որ մեկ այլ բան է ուզում... Միշտ ինչ-որ բան պակասում է, տարիներն անցնում են և ոսկե ձկնիկ դժվար թե բռնի։                                                                    
🌈 Ըստ իս՝ երեք տասնյակ տարիները ուսած անհատը, ներդրում պետք է հդարձնի իր ապրածը, որ կերտի դեպի երջանկություն տանող ճանապարհը։ Քանզի  մեր դրական մտածելակերպին ոչինչ այդքան չի նպաստում, քան ընկերների և ընտանիքի հետ շփումը` հասկանալով, որ  ընտանիքում ևս մենք և մեր երեխաները տարբեր մարդիկ ենք:
🪷Հարկավոր է հոգ տանել նրանց մասին, ճիշտ մեծացնել երեխաներին, և նրանց երջանկությունը, քանի դեռ նրանք ինքնուրույն չեն կարողանում դա անել: 
♥️Մնում է ուսման տալ նրանց, սիրել, նեցուկ լինել և ամենակարևորը` փորձ չանել  փոխել նրանց:      
  💞Յուրաքանչյուր երեխա բացառիկ անհատականություն է և պետք է ապրի իր կյանքը, և իր գոյությամբ այսօր երջանկացնի ձեզ...        
💥 Սա է պարզ, մարդկային ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, հոգևոր հարստությունը...
👌 Երբեք այն մի շփոթեք նյութական  հարստության հետ։
🙏Սիրելի հետևորդ, իսկ ի՞նչ է քեզ համար Երջանկությունը...

03/02/2026

5 ԿԱՆՈՆ` ԸՆՏԱՆԻՔԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

26/01/2026

ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ
ԿԱՄ
2026֊Ը` ԿԱՆԱՆՑ ՏԱՐԻ

23/01/2026

ՓՈՐՁԱՌՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԽՈՍՔԸ

💔💔💔 Բոլորիս համով Զառան էլ չկա...Նրբագույն հոգու տեր Մարդ, ով այնքա՜ն տարողունակ հոգեկերտվածք ու աշխարհ ուներ...Ջահել օր...
17/01/2026

💔💔💔

Բոլորիս համով Զառան էլ չկա...
Նրբագույն հոգու տեր Մարդ, ով այնքա՜ն տարողունակ հոգեկերտվածք ու աշխարհ ուներ...Ջահել օրերի համեստ հեռուստաաստղը...😪😪😪
Հետևորդս կհիշի, փոստ էի դրել 3 տարի առաջ. հրավիրել էր "Համով զրույցի" տաղավար, որտեղ "պեղեցի" նրա էսթետ ու ջերմ հոգին։ Մինչ ուղիղ եթերը` նախորդ օրը զանգեց, թե` մի 15 րոպե զրուցենք, որ հասկանամ` ինչ հարցեր եմ տալու...Ու դարձավ 1,5 ժամ։ Վերջում, երբ հարցրի` 1 հարց էլ ես տամ, ասաց. "Գիտեմ, կհարցնես` դա է՞ր 15 րոպեն). վաղու՜ց էսքան չէի գտել մեկին, ումից ի՜մ ներսի հարցերի պատասխանը գտնեմ...շա՜տ բաներ նորովի մեկնաբանեցի։ Եթե անկեղծ` չէի սպասում, որ նման խորունկ մեկնաբանություններ կլսեմ..."
Հետո, օրերից մի օր` գրել էր. "ինձ հյուր արի, գուցե օգնի քո հոգեսոմատիկան..."։ Չգնացի, ու մինչ հիմա` զղջում եմ...Երբ գետն իր հունը փոխում է, երբեք չի կարող ետ հոսել։
Հավերժ հիշատակ, սիրելի՜ Zara Aramyan...🙏🙏🙏

14/01/2026
12/01/2026

ՏԵԽՆԻԿԱ

💥Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ․․․   🙏 Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս․․․ ♥️  Այսօր այն օր է, որ մենք պարտավորված զգանք շնորհակալ  լինել ...
05/01/2026

💥Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ․․․
  🙏 Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս․․․
 ♥️  Այսօր այն օր է, որ մենք պարտավորված զգանք շնորհակալ  լինել Աստծուն մեր ապրած, հաջողված կյանքի համար․․․
 💚  Ցանկանում եմ, որ Աստծո լույսն ու օրհնությունը մշտապես անբաժան լինեն մեր ընտանիքներից:                                     
  ✳️ Աստծո օրհնությամբ և զորությամբ թող իրականություն դառնան բոլորիս  բարի նպատակները:
  🎅 Ավետիսի կոչնակ օրը ցանկանում եմ առաջինը դուք ներեք ձեր մտքում և Սեր բաժանեք բոլորին...

31/12/2025

💥2025֊Ի ԱՄՓՈՓՈՒՄ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ֊2026🥂

25։12։25       ՈՍԿԵ ՏԱՐԵՎԵՐՋ✨2025-ը մաքառման տարի էր ինձ համար: Սովորեցի շատ բաներ և էլի սովորում եմ այս տարիքում. բաց թ...
25/12/2025

25։12։25

ՈՍԿԵ ՏԱՐԵՎԵՐՋ

✨2025-ը մաքառման տարի էր ինձ համար: Սովորեցի շատ բաներ և էլի սովորում եմ այս տարիքում. բաց թողնել, գրկել անորոշությունը, հաղթել, նաև` ինչու ոչ, պարտվել` հոգում վեհ մնալով:
✨Սովորեցի խոնարհվել, շնորհակալություն ասել և հրաժեշտ տալ անցյալին: Քանի որ պետք է Ընդունել. այն, ինչ անցյալում է, այլևս չկա, և եթե մնանք այնտեղ՝ մենք էլ կամաց-կամաց կոչնչանանք:
✨Սովորեցի, որ մեր կյանքում մարդկանց մեծամասնությունը հյուրեր են. նրանք գալիս են ժամանակով, նրանց պետք է ընդունել ըստ պատշաճի և ճանապարհել նույնպես շատ բարձր որակով, շնորհակալ լինել նրա համար, ինչ սովորեցրել են քեզ:
✨Հուրախություն ինձ՝ նաև սովորեցի, որ կան եզակի մարդիկ, ովքեր հյուր չեն: Նրանք եկել են, որ մնան երկա՜ր, շատ երկար: Ձե՛զ էլ եմ շատ շնորհակալ💚:
✨Սովորեցի իմ արժեքներին հավատարիմ մնալ. որքան էլ բարդ է, և որոշ պահերի մենակ եմ զգացել,  միևնույն է, ես համոզված եմ, որ իմ ներքին արժեքներն այն ցողունն են, որին հավատարիմ մնալով` կարելի է աճել և զարգանալ: Եվ ինչու չէ՝ նաև գլուխս բարձին հանգիստ դնել ու քնել:
✨Սովորեցի հավատարմության մասին` իմ բազմաթիվ այցելուների դեմքերով, ովքեր չնայած բոլոր դժվարություններին՝ մնացին ինձ հետ ու ապացուցեցին, որ դեռ ամեն ինչ կորած չի այս կյանքում. ով պայքարում է, նա հաղթում է: Շնորհակալ եմ ձեզնից❤️:
✨Սովորեցի առավոտյան արթնանալ ու շարունակել անել այն, ինչ արել ես, քանի որ ունես համոզմունք, որ որակյալ, պրոֆեսիոնալ աշխատանքը չի կարող իր տեղը չունենալ մեր հասարակության մեջ:
✨Սովորեցի ուրախության կարևորության մասին: Ուրախությունը թերագնահատված հոգեվիճակ է մեր բազմաչարչար հասարակության մեջ, մենք պետք է կարողանանք գեներացնել ուրախ պահերն ու շատացնել դրանք, քանի որ ինչի վրա որ ֆիքսվում ես, այն էլ շատանում է:
✨Սովորեցի Շնորհակալության արժեքի մասին. մեզ շրջապատող այնքա՜ն շատ կարևոր բան կա, որի համար արժե շնորհակալ լինել, բայց մարդկային միտքը, չգիտես ինչու, ֆիքսվում է միայն նեգատիվի վրա:
✨Սովորեցի կրկին վերագնահատել և սիրել ինքս ինձ, ներողամիտ գտնվել  սխալների համար, քանի որ չի սխալվում միայն նա, ով չի փորձում ընդհանրապես:
Շնորհակալ եմ, 2025 !!!
✨2026, մեծ Հավատով եմ և սպասում եմ գրկաբաց🎄🌈🙏

23/12/2025

ԻՆՉՊԵ՞Ս ՄՆԱԼ ՀՈԳԵՊԵՍ ԿԱՅՈՒՆ 2026֊ԻՆ

Address

Լենինգրադյան փողոց
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when KharatyanPro posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category