26/10/2025
Խանդ — երբ սերն ու վախը խառնվում են իրար | Հոգեբան հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan
Խանդը հաճախ թաքուն ուղերձ ունի․
«Ես վախենում եմ կորցնել քեզ, որովհետև առանց քեզ ինձ անարժեք եմ զգում»։
Եվ որքան էլ այն թվում է սիրո նշան, իրականում՝ այն ավելի շատ խոսում է մեր վախերի, քան մեր սիրո մասին։
Հոգեբանական տեսանկյունից խանդը հաճախ կապված է անվստահ շփման ոճերի, ցածր ինքնագնահատականի, և կորուստի վախի հետ։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ խանդը առավել ինտենսիվ է այն մարդկանց մոտ, ովքեր մանկության կամ նախկին հարաբերությունների ընթացքում ապրել են մերժման կամ անտեսման փորձ։
Անին ու Արմենը միասին էին մեկ տարուց ավելի։ Արմենը շատ էր սիրում, բայց յուրաքանչյուր անգամ, երբ Աննան ուշանում էր կամ դուրս էր գալիս ընկերուհիների հետ, նա սկսում էր զանգել, գրել, նյարդայնանալ։
Արմենը վախենում էր, որ Աննան կարող է հեռանալ։ Իր մանկության ընթացքում նա տեսել էր, թե ինչպես էր մայրը հեռանում տանից երկար ժամանակով՝ առանց բացատրելու։
Խանդը դարձել էր նրա ներսի չբուժված վախի արտահայտությունը։
Անվստահ-անհանգիստ կապի ոճ ունեցող մարդիկ հակված են վերահսկելու մյուսին, քանի որ ներքուստ վախենում են մերժումից և լքվելուց։
👉Վերահսկող խանդը (ինքնագնահատականի խնդիր)
Նարեկը նախկինում հարաբերություններում խաբված էր եղել։ Նոր հարաբերության մեջ նա փորձում էր «հավասարակշռվել»՝ ստուգելով աղջկա հաղորդագրությունները, հետևելով սոցցանցերում։
Արտաքուստ՝ դա սիրո արտահայտություն էր։ Բայց իրականում՝ վախ՝ «մի օր նորից կվնասեն»։
Սակայն յուրաքանչյուր վերահսկման փորձ ավելի էր հեռացնում նրան իր զուգընկերոջից՝ ստեղծելով լարվածություն և վախ։
Խաբվածությունից հետո ձևավորվում է վստահության խանգարում՝ (Trust Issues), որը դառնում է պաշտպանական ռազմավարություն՝ վերահսկելու միջոցով կանխել նոր ցավը։
👉Լուռ խանդը (խուսափողական վարք)
Լուսինեն երբեք բացահայտ չէր խոսում իր խանդի մասին։ Բայց երբ ընկերը պատմում էր իր ընկերուհու հաջողությունների մասին, նա փակվում էր, սառչում, հեռանում։
Նա չէր բողոքում, չէր վիճում, բայց սկսում էր խուսափել շփումից։
Նրա ներսում պայքար էր՝ մի կողմից՝ «ես պետք է հանգիստ լինեմ», մյուս կողմից՝ «ինձ անտեսված եմ զգում»։
Խուսափողական խանդը բնորոշ է մարդկանց, ովքեր դժվարանում են բացահայտել իրենց զգացմունքները՝ վախենալով ցույց տալ խոցելի կողմը։
Գիտական հետազոտությունները (Guerrero & Andersen, 2018; White & Mullen, 1989) ցույց են տալիս, որ խանդը ներառում է երեք հիմնական բաղադրիչ․
1. Զգացմունքային (emotional) — վախ, անհանգստություն, զայրույթ, ցավ,
2. Բանական (cognitive) — կասկածներ, մտքեր մրցակցության մասին,
3. Վարքային (behavioral) — վերահսկողություն, քննադատություն, հեռացում կամ պասիվ խուսափում։
Խանդը խնդիր է դառնում այն ժամանակ, երբ մարդը կորցնում է իր ինքնակարգավորումը և սկսում է պաշտպանվել փոխարենը՝ շփվել։
Բուժման առանցքը՝ ինքնաճանաչում և էմոցիոնալ կարգավորում է։
Խանդը ցավոտ է, բայց նաև — սուր ճշմարտություն։
Այն ցույց է տալիս, թե որտեղ մեզ չենք սիրում, որտեղ ենք մեր արժեքը կապում մյուսի վերաբերմունքի հետ։
Երբ մարդը սկսում է ճանաչել իր խանդի արմատները, այն աստիճանաբար վերածվում է հասուն զգացողության՝ որտեղ կա սիրո և վստահության համատեղ տարածք։
Եթե զգում ես, որ խանդը կամ վերահսկման փորձերը խանգարում են ձեր հարաբերությանը,
📍դա նշան է, որ պետք է նայես դեպի ներս, ոչ թե դեպի մյուսը։
Մենք կարող ենք միասին բացահայտել՝
• որտեղից է գալիս այդ վախը,
• ինչ է իրականում պետք քեզ ապահով զգալու համար,
• և ինչպես կառուցել վստահության վրա հիմնված հարաբերություն։
💑 Գրանցվիր զույգերի կամ նախաամուսնական խորհրդատվության հանդիպման,
որպեսզի խանդը դառնա ոչ թե բաժանման պատճառ, այլ՝ աճի հնարավորություն` 095 514454