14/11/2022
12 .11.22 ին DoubleTree by Hilton ում տեղի ունեցավ ՜՜ԱՈՒՏՈԻՄՈՒՆ ԹԻՐԵՈԻԴԻՏ ԵՎ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ ԱԽՏԱԾԱԳՄԱՆ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՄԱՆ ՏԱԿՏԻԿԱՆ'' թեմայով միջառարկայական գիտաժողովը , որին մասնակցեցին մոտ 300 բժիշկներ։ Գիտաժողովը հերարձակվեց նաև օնլայն ձևով MEDU. am ի աջակցությամբ։ Թիրախային լսարանը` ներզատաբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, նյարդաբաններ, վնասվածքաբաններ, մանկաբարձ գինեկոլոգներ, մամմոլոգներ, ճառագայթաբաններ, արյունաբաններ, ակնաբույժներ։ Կազմակերպիչ "ԿՈՒԱԼԻՍ ՎԻՏԱ" ԲԿ և " ԱՑԻՆՈ " ֆարմա շվեցարական դեղագործական ընկերության ներկայացուցիչը ՀՀ ում։ Մասնակիցներին շնորհվեց 6 ՇՄԶ կրեդիտ։ Գ Լեկտորներ բ,գ, դ պրոֆեսրՍ,Ա, Ներսեսյանի/ ներզատաբան/, Հ,Ն, Կռնատյանի / թերապևտ֊սրտաբան/, բ,գ,թ, դոցենտ Ի,Օ, Կարապետյանի/ մանկաբարձ գինեկոլոգ/, բ,գ,թ, Ա,Ֆ, Ղարաքեշիշյանի/ ակնաբույժ/բ,գ,թ, դոցենտ Ա,Խ, Հակոբյանի / մամմոլոգ/, բ,գ,դ Վ,Վ, Ծատուրյանի / ռազմադաշտային թերապևտ, բ,գ,թ, Հ, Ս, Խաչատրյանի / արյունաբան/ Հ, Կ, Ավագյանի / վնասվածքաբան/, Ն, Վ, Սարդարյանի / ռադիոլոգ/, Մ,Ա, Հարմադարյանի / նյարդաբան, կողմից ներկայացված նյութերը վերաբերվում էին աուտոիմուն թիրեոիդիտին և նրան համակցված հիվանդություններին։ Գիտաժողովը անցավ ակտիվ քննարկման, մասնակիցների կողմից տրված մի շարք հարցերի պարզաբանման մթնոլորտում։ Գիտաժողովի վերջում տեղի ունեցավ բ,գ,դ, պրոֆեսոր Ս,Ա,Ներսեսյանի հեղինակությամբ " Աուտոիմուն թիրեոիդիտ։ Ակտուալ գիտական և կլինիկական որոշ հարցեր'' թեմայով գրքի շնորհանդեսը։ Գիտաժողովի բոլոր մասնակիցները որպես նվեր ունեցան այս գիրքը։